Մեզնից էլ բան չմնաց․․․

Մեզնից էլ բան չմնաց․․․
Դարձանք հուսավառ ամբոխական
Հետո ցեխամարտիկ,
Լեգենդամոռաց ու թիթեռավարք,
Հետո պարտված գոյապաշտ,
Վախկոտ անձնապաշտ,
Անուղղելի օտարահույս,
Լալահառաչ պատժապարտ,
Օտարված հայրենատեր,
Անկռիվ հայրենապաշտ,
Քաղաքական աղանդավոր,
Հերոսականության ուրացյալ,
Հազար տարվա կյանքի գիտակցությամբ՝
Անկուշտ խաղաղասեր,
Եկեղեցի լքող,
Մահկանացուին աղոթող ստրուկ,
Հուսատու ստի քարոզիչ
Կուրամիտ հավատացյալ․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Վահագնահալած ամբոխ,
Մեջքաջարդ զինվորատեր ու մտաջարդ դպրասեր,
Պետականական մուրացիկ,
Ազգամտի վաճառական,
Օտարությունը հանդուրժող,
Անամոթահաս մոռացկոտ,
Անվրեժ կենդանի,
Բարձուքներն ատող,
Գույնը անտեսող,
Գիտահալած,
Դժբախտության մեջ՝ փառք տվող․․․
Բնազդ եղեռնավկա,
Ի՞նչ մնաց մեզնից…
Թե մոռացել եմ՝ ինչ մնաց մեզնից,
Ու փրկվել է նա,
Գտի՛ր կայծառու այդ ինչը կամ “նա”-ն
Կրակի՛ր մոլորուկ հպարտ ամբոխին,
Հողից շունչ ստեղծիր՝ որպես սկիզբը աշխարհի․․․
(«Հովիւ քաջ ու բարի, զանձն իւր եդիր ի վերայ ոչխարացն իւրոյ»)
Ու անիծի՛ր ինձ, երբ ասացի՝
Մեզնից էլ բան չմնաց․․․կամ՝ ինչ մնաց մեզնից․․․

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Լինել թե չլինել…

Լուրը, որ իրենց համագյուղացու որդին վերադարձել էր գերությունից, արդեն տարածվել էր ողջ գյուղում: Առավոտյան հայրը…

Անավարտ պատմություն

Սիլվա Խոջաբաղյան «Հայրի՛կ, արթնացի՛ր»,- գոչեց երիտասարդ կինը՝ փորձելով քնից հանել իր սկեսրայրին: Տղամարդը, դժվարությամբ բացելով…

Գ․ Սմբատյան․ “Տարվա չորս եղանակները․ Աշուն”

Աշունը գյուղի վրա տարածվում էր վերջին հովեկների հեռանալուց հետո, երբ գյուղը մեկեն լռում էր, ափսոսում…

Ամենայն հայոց հոգեհայրը

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (Նվիրված է Թումանյան վիթխարի երևույթի ծննդյան տարեդարձներին)