Categories: Զանազան ՍՀՀԿ

Սիմեոնի մի անտիպ հոդվածը գրված Անիի արձանագրությունների մատյանում

«ԱՊԱՌԱԺ», Շուշի,օգոստոսի 13, 1917թ., հ-17, ՍԻՄԵՈՆ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ 5-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
«1912թ., հունիսի 3: Չեմ ասում եկա, տեսա, ողբացի: Ո՛չ, հայրենի ժողովրդի անցյալը իր փառահեղությամբ կանգնած է ոչ միայն հայի, այլև օտարի առաջ: Անցյալ կյանքը մեզ հաճախ դյուրություն է տալիս՝ ասելու՝ «մեր պատերը Հռոմն են փրկել»: Իսկ մենք, մենք այսօրվա ապրողներս ի՞նչ ենք արել և ի՞նչ ենք անում: Մենք մեր պապերից միայն մի բան ենք վաստակել՝ դավերով կործանել հայրենիքի փառքը: Իսկ ստեղծել փառք, եղածին ավելացնել նորը, այդ հեռու է դժբախտաբար մեզնից: Հրճվանքով դիտեցի մի քանի անգամ դիտածս և նոր հրապարակած եկած հնությունները, մտքով սլացա անցյալ դարերը և առանց ողբալու, առանց հայի պատմական լալկանության համոզվեցի, որ անցյալում ստեղծագործող հայ ժողովուրդը եթե այսօր դատապարտված է անգործության, անշուշտ, վաղը պիտի վերականգնի իր անցյալ կուլտուրան՝ կատարելագործված Եվրոպական քաղաքակրթության պահանջներով: Թող հայ ինտիլիգենցիան դավերով ապրի և եսականությամբ վարակվի, այնուամենայնիվ արվեստ, կուլտուրա և քաղաքակրթություն ստեղծող ժողովուրդը, «աշխատանքը» իր ճակատին դրոշմած հայ ժողովուրդի տքնող մասը միշտ էլ առաջ կերթան առանց լքվելու պատմական այն բոլոր արհավիրքներից, որոնց նմանները եկել-անցել են, բայց չեն ծածկել հայ աշխատանքի արդյունքը, հայ արվեստը, որի փառավոր ներկայացուցիչն է ավերակ Անին: Չեմ հուսահատվում, հայ աշխատանքը գնահատվում է արդեն, և դրան ապացույց ահա ձեզ գիտնական պ.Մառի անդուլ աշխատանքը: Պարոն Մառի նման աշխատանքը պաշտող մարդը մի ազգի որդի չէ, նա համայն մարդկությանն է և հայ ժողովրդի հարազատ սերն էլ է վաստակում: Թող երկար ապրի մարդկության այդ որդին, իսկ սրա կողքին էլ Միքայել հայր սուրբը թող լինի սնանկ Էջմիածնի միակ ներկայացուցիչը: Էջմիածնի գիտնականները թող վանական կյանքը դավեն, իսկ Միքայել հայր սուրբի նմանները լինեն գիտնականների օգնականները, որը, պատիվ բերելով իրեն, ամոթ կբերե Էջմիածնի դիպլոմավորներին:Անւոյ ապագան կապացուցի մեր ասածը պատմության էջերում»:

Հետաքրքրե՞ց նյութը, թե՞ ոչ․․․

Գնահատե՛ք

Login to submit a rating.
0.0
0 reviews
5
(0)
4
(0)
3
(0)
2
(0)
1
(0)

    Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

    Արցախի հերոսական բնակավայրի պատմությունը

    Մկրտչյան Է. Ս., Խծաբերդը և կյանքիս շառավիղը (հուշագրություն), Եր, «Ռեալ Պրինտ» հրատ, 2023, 280 էջ+58…

    Սույն թվականի Նոյեմբերի 1-ին «Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը» ամփոփեց «Մեր բանն ու գործը» ծրագրի շրջանակում…

    Տեղանվան պատմական զարգացումը հայերենում («Հարժիս» սրբազան տարածքի ստուգաբանություն)

    Մուտք Հարժիս[1], Հարժիք, Յաջի, Յայճի անվանումներով բնակավայրը հայ մատենագրության մեջ առաջին անգամ վկայվում է Ս.…

    Հայկական մշակույթի հանրահռչակումը Եվրոպայում

    Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ 2024թ․ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը Ֆրանսիայի Ալֆորվիլ, Սենտ Էթիեն, Իտալիայի…