Թալիբների մտահոգիչ ազդեցությունը Աֆղանստանում: Օրական մոտ 1000 աֆղանցի է մեկնում Թուրքիա

Աֆղանստանում թալիբների շարունակվող աճի հետ մեծանում է նաև երկրից դուրս եկողների թիվը: Առանձնապես մեծ է քաղաքային և կրթված մարդկանց միգրացիան Աֆղանստանից: IGAM- ի (Ապաստանի և միգրացիայի հետազոտությունների կենտրոնի)  նախագահ Մեթին Չորաբատիրը հայտարարել է, որ իրենք միջոցներ են փնտրում այն քաղծառայողների համար, ովքեր վախենում են թալիբների աճող ազդեցությունից:

ՀԻշեցնենք, որ ԱՄՆ  զորքերի դուրս գալը Աֆղանստանից պատճառ դարձավ, որ թալիբների ազդեցությունն էլ ավելի մեծանա: ՄԱԿ -ի տվյալների համաձայն ՝ 223 հազար աֆղանստանցիներ ստիպված են եղել լքել իրենց տները ՝ թալիբների հարձակումների պատճառով: Այս թիվը անցած շաբաթվա ընթացքում գերազանցել է 56 հազարով:

Աֆղանստանը Սիրիայից հետո երկրորդ ամենամեծ արտագաղթ ունեցող երկիրն է:

Ապաստանի և միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոնի (IGAM) ղեկավար Մեթին Չորաբատիրը հայտարարել է, որ աֆղանստանցիները փորձում են վիզաներ ստանալ օրինական ճանապարհով, սակայն նրանց համար կան բազմաթիվ դժվարություններ: Նրանց թվում են Քաբուլի կառավարության սպաները, ուսանողները և բարձրաստիճան աշխատակիցները.  «Աֆղան ժողովուրդը վիզա ձեռք բերելով Եվրոպա գնալու փոխարեն փորձում է մեկնել Թուրքիա»: Ըստ Canlihaber-ի` օրական 1000 աֆղանցի անօրինական կերպով մուտք է գործում Թուրքիա:

 

 

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Հայրենական մեծ պատերազմի հետքերով․․․

Հատված Գրիշա Սմբատյանի «Բախում են դռներն ու դարպասները» գրքից

10․ Զանգեզուրի 1917-1921թթ. գոյապայքարի հերոսներն ու գործիչները․ Արսեն Շահմազյան

Զ.Եօլեանի «Անցեալի յուշեր» գրքից

Հետևի շարքում կանգնած է՝ ձախից 2-րդը՝ Հովակ Ստեփանյանը:

9. Զանգեզուրի 1917-1921թթ. գոյապայքարի հերոսներն ու գործիչները․ Հովակ Ստեփանյան

ՀՈՎԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ (15.05.1884, Շուշի — 01.05. 1953, Թեհրան) Հո­վակ (Հովակիմ) Ս­տե­փա­նյա­նը ծնվել է Շու­շի քա­ղա­քում,…

8. Զանգեզուրի 1917-1921թթ. գոյապայքարի հերոսներն ու գործիչները․ Թոփչի Սիմոն

( Զ.Եօլեանի «Անցեալի յուշեր» գրքից)