Կարմիր քարի և Սպիտակ ջրի լեգենդը

Լեգենդը հյուսվել է Տանձատափ գյուղում: Այն գրի է առել և գեղարվեստական մշակման ենթարել հարազատ գյուղի պատմության վկան ու վկայումների ապրեցնողը. Սուրեն Վարդանյան

 

  Իրականի և առասպելականի համաձուլվածք են քարափները: Դրա համար նրանք լեգենդային են: Մեր քարափի սկիզբը Սղնախի բարձունքում է: Նա շրջանցում է Մեծ ձորը, Հարսնաձորը, ապա գրկում, շրջափակում Օվենի կաղնու անտառը և միանում Որոտանի ափամերձ քարափների մեծ գերդաստանին: Միլիոնավոր տարիներ նա հետևում է ընթացող իրադարձություններին: Ի՞նչ գաղտնիքներ ունի, ո՞վ կարող վերծանել անհնարինը: Բայց ավանդությունն այսպես է պատմում.

«Կոփելուց անմիջապես հետո մի ներքին ցավ է շրջել քարափի ներսում, իջել-բարձրացել է, աջուձախ արել, ելքեր փնտրել, բայց ուղի չի գտել: Գնալով ցավը սաստկացել է: Կնճռոտվել է քարափի դեմքը, տեղ-տեղ խորշոմներ են գոյացել, ու անտանելի ցավից շառագունել, կարմիր է կտրել նրա երեսը: Այդ երկունքն ավարտվել է մի շքեղ լուսաբացի, երբ քարափի կրծքից բխել է հորդառատ, հրաշք մի աղբյուր: Անմիջապես հանգիստ նինջ է իջել քարափին: Նրա դեմքի կարմիրն անցել է, շիկնանքը՝ մնացել: Դրանից է ծնվել Կարմիր քարի քարափ անվանումը:

Քանի որ կրծքից բխած աղբյուրի սպիտակ փրփուրները գարնանը կուսական վարսերի պես զարդարում են նրա հպարտ լանջը, աղբյուրն էլ կոչել են Սպիտակ ջուր»:

1 comment

Comments are closed.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Սույն թվականի Նոյեմբերի 1-ին «Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը» ամփոփեց «Մեր բանն ու գործը» ծրագրի շրջանակում…

Տեղանվան պատմական զարգացումը հայերենում («Հարժիս» սրբազան տարածքի ստուգաբանություն)

Մուտք Հարժիս[1], Հարժիք, Յաջի, Յայճի անվանումներով բնակավայրը հայ մատենագրության մեջ առաջին անգամ վկայվում է Ս.…

Նկարը՝ Արութ Աղաթելյանի․ Խրավանդ

Խրավանդի երկնավորը

Խրավանդ, լուսանկարը՝ Հարութ Աղաթելյանի

… պենջարը (եղինջ)․ Ա․ Պատվականյան

Սուրենեն Յեղնեգ կավը պէր լա կյալիս… համա դե շենումը ցուլ չի լա։ Էն Հրաչիկեն ցուլը…