Գորիսի մտավորականության շրջանում յուրահատուկ դեր ունի ՍՈԻՐԵՆ ԲԱԽՇԻԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Ու եզակի մարդկանցից է, որ ճանաչում ու արժևորում է ժամանակը… Երբեք չվրիպեց գործի ու ժամանակի զուգահեռության մեջ. դա սերը կյանքին ու աշխարհին նվիրելու ամենամեծ արժեքն է, որ թույլ չի տալիս վրիպել, լինել ձանձրալի ու չպահանջված: Հիմա քաղում է իր իմաստնության բերքը և բաժանում քաղաքի ու գյուղի պատմությանը, ծեսերի ու ավանդույթների վերապրումին, տոհմերի հիշատակումին, մարդկությամբ արժևորված ու երբևէ մոռացված տեղավայրերին…. Հիշատակումների շատ խոսք ունի Սուրեն Վարդանյանը, ու դեռ Աստծո կամոք պիտի կարոտենք նոր խնամքով գրված մեր ու անցած օրերի իրական հեքիաթներին…
Այնպես կարո՛տ էի այս խոսքիս, որ երախտիքով եմ ասում, սրտով ու խոնարհումով… Ու ասացի… Շնորհակալությունս հայտնելու ու իրապես մարդ որակը արժևորեու սրտիս պարտքերից մեկն էլ տվեցի… Չնայած հետո պիտի մտաբերեմ, թե էլ ինչքան բաներ կար ասելու, բայց չասացի…Բան չկա, այն, ինչ հիմա մտքիս ուժգնությունից չի գալիս, հետո կգա նրան մեծարելու պահանջից՝ սահուն ու դարձյալ ինքնաբուխ, երբ սրտատրոփ սպասենք նոր գրքի, նոր խոսքի ու ազգագրումի…
Ընթերցողին ենք ներկայացնում հեղինակի Գորիսի տարածաշրջանի տոհմանուններին վերաբերող աշխատանքը: Տեսե՛ք՝ ինչ կարևոր գործ է արված…
ՍՈԻՐԵՆ ԲԱԽՇԻԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ծնվել եմ 1946թ. օգոստոսի 24-ին Գորիսի շրջանի Տանձատափ գյուղում: Ավարտել է Տաթևի միջնակարգ դպրոցը, ապա սովորել Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում: Այն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակի օդադեսանտային ուժերում: Աշխատել է կոմերիտմիության Գորիսի շրջկոմում որպես հրահանգիչ, բաժնի վարիչ, ապա ՀԿԿ Գորիսի շրջկոմում հրահանգիչ, բաժնի վարիչի տեղակալ, բաժնի վարիչ, շրջկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար: Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ավարտելուց հետո աշխատել է Գորիսի «Ագրոբանկում», ապա «Թամամ» արտադրական կոոպերատիվում`որպես իրավախորհրդատու:Աշխատել է Գորիսի միջշրջանային դատախազի օգնական, Սյունիքի մարզի դատախազի տեղակալ:
Ունի երեք զավակ և հինգ թոռ:
Պատրաստել և հրատարակել է հայրենի ծննդավայրին նվիրված «Հնավուրց Տանձատափ»-ը, «Գինին ու գինեկռիվը Գորիսում» աշխատանքները:
Մ. Քումունց
ՏՈՀՄ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԻՍԻ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՏՈՀՄԵՐԻ ՄԱՍԻՆ
Տոհմը հանրագիտարանային ձևակերպմամբ` իր ծագումը մի գծով (մայրական կամ հայրական) տանող, միևնույն նախնուց (իրական կամ առասպելական) սերած լինելու ինքնագիտակցմամբ մարդկանց խումբ է:
Ինչ խոսք, սոցիալական այդ երևույթի գիտական կամ մասնագիտական վերլուծությունն իմ մտահղացումից դուրս է: Ուղղակի ինձ հետաքրքրում է, սրտիս մոտ է այս թեման: Եվ մեր միջավայրում էլ շատ են նրանք, ովքեր ուսումնասիրում են իրենց տոհմի ծագումը, զարգացումը, պատմությունը, կազմում տոհմածառեր, կատարում գրառումներ և այլն. մղում, որ ծնվում է ամեն մի անհատի հետ: Սրանից կարելի է եզրակացնել, որ տոհմն իր կարևոր տեղն ու նշանակությունն է ունեցել մարդկային հասարակության զարգացման ամբողջ ընթացքում և հիմա էլ շարունակում է պահպանել դրանք: Տոհմի կանչը իրական, նաև հոգեբանական, զգացմունքային առանձնահատուկ իրողություն է, որ մարդ խորապես կրում է իր մեջ: Դրսևորվելով և ուժգնանալով` այն արթնացնում է ազգասիրությունը և հայրենասիրությունը համամարդկային արժեքների տիրույթում:
Հանրահայտ է, որ ազգի առաջացման ու ձևավորման մեջ վճռորոշ դեր ունեն տոհմերը (նաև` ընտանիքներն ու գերդաստանները): Բայց մտածել, թե ազգի կազմավորումից հետո տոհմերը (այսօրվա մեր ընկալմամբ եղած տոհմերի մասին է խոսքը) այլևս անելիք չունեն կամ չունեն որևէ նշանակություն` լիովին սխալ կլինի: Այսօր էլ տոհմերը հասարակական կառուցվածքի խիստ անհրաժեշտ և շատ էական տարր են: Դա հատկապես վերաբերում է հայ իրականությանը: Տոհմերից են սնվում ողջ ազգայինն ու կատարյալը, նրանց մեջ են ամփոփված դրանց ակունքները:
Ա. Բակունցի «Կյորես» վիպակում հետևյալ հատվածը կա. «Եթե մի այդպիսի հին կյորեսեցու հարցնեիր, թե ինչ ազգից ես, նա կասեր տոհմի անունը` Ավետանց, Շալունց, Բակունց և ո՜վ գիտի ինչպիսի անուններ, որովհետև նրանց լեզվով ազգ նշանակում է տոհմ, գերդաստան, տուն, որի բոլոր անդամներն իրար հետ կապված են արյան կապով»:
Պարզորոշ է, որ ժողովուրդն իր հավաքական գիտակցությամբ լրջագույն տեղ է տալիս տոհմին, գերդաստանին, ընտանիքին, առանց որոնց ազգը պատկերացնել հնարավոր չէ: Գորիսի տարածաշրջանի համայնքներից ստանալով տոհմերի ցուցակները` ուշադրությունս գրավեց Վերիշենի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար, բոլորի, նաև իմ հարգանքը վայելող Արթուր Շալունցի ներկայացրածը: Ցուցակի վերջում նա ծանոթագրել է.
- Վերիշենի բնիկ տոհմերը տոհմ անվանումով են,
2. Ոչ բնիկ, բայց մեծ ընտանիքները` նշված են գերդաստան անվանումով,
- Ոչ բնիկ փոքր ընտանիքները` ընտանիք անվանումով:
Ոչ բնիկ անվանվածները այլ տեղերից եկած և Վերիշենում մշտապես բնակություն հատատածներն են: Նրանց մեջ գերդաստան կազմածները ավելի վաղ են եկել այստեղ ու արդեն հասցրել են ճյուղավորվել. հեռու չէ այն օրը, երբ նրանք կդառնան տոհմեր: Օրինակ` Բաղդասարյան գերդաստանը թերևս իր նախնու անունով կոչվի Յախշուն, Դանիելյան գերդաստանը` Դանիելանց և այլն:
Ոչ տեղացի ընտանիքները Վերիշենում նոր հաստատվածներն են, սակայն դեռևս չեն հասցրել ճյուղավորվել այնքան, որ համարվեն նույնիսկ գերդաստաններ:
Ակնհա՛յտ է զարգացման այս ընթացքը. սրա համար պետական որևէ մշակված օրենք չկա, չի կիրառվում օրենսդրական ոչ մի ակտ, բայց սա կարգավորված է սովորույթի նորմերով: Այսպիսի կարգավորումները մարդկության մշտական ուղեկիցներն են և շատ բան են նշանակում:
Բերված օրինակը նաև վկայում է, որ տոհմի առաջացման ու զարգացման ընթացքն անընդհատ է, անկախ նրանից` այն ձևավորվել է հազարամյակնե՞ր, թե՞ հարյուր տարի առաջ: Սա էլ, հասարակական մյուս երևույթների նման, զարգացման անսահման հնարավորություններ ունի և պետք է համապատասխանի ժամանակի, ինչպես նաև հետապնդվող նպատակի պահանջներին` նորոգելով ազգի դիմագիծը:
Տոհմերի ձևավորման, այսպես ասած` ծննդի, ինչպես նաև ներքին բովանդակության համար շատ կարևոր է ժամանակամիջոցը: Գաղտնիք չէ` ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, միջազգային տարուբերումների հետ կապված, եթե որևէ ժողովուրդ, էթնիկ խումբ այլ տեղ է քշվում, անկասկած, ունենում է մարդկային զգալի կորուստներ, կորցնում նաև ընտանեկան, տոհմային, ազգային շատ որակներ ու սովորույթներ, ավանդույթներ, նյութական, հոգևոր մասունքներ: Թեև մեր ժողովրդի կյանքում եղել են նման բազում դրվագներ, նա ապրել է անասելի ծանր պայմաններում, այդուհանդերձ կարողացել է դիմակայել բոլոր ահավիրքներին, հասնել այսօրվան` շատ բանով իր ազգային ներքին կառուցվածքի և դրա կենսունակության շնորհիվ:
Որքան ժամանակաշրջանը խաղաղ լինի, այնքան ընտանիքի, գերդաստանի և տոհմի կայացումները ակտիվ կլինեն:
Իմ խոսքը Գորիսի տարածաշրջանի տոհմերի մասին է, որոնք, անկասկած, ունեն հարուստ ինքնություն: Տեսնենք, թե ընդհանուր առմամբ ինչպիսի ժամանակային միջավայրում են դրանք ձևավորվել:
Ազգագրագետ Ստ. Լիսիցյանը «Զանգեզուրի հայերը» աշխատության մեջ գրում է. «Արշակունի թագավորների օրով և հաջորդ` մարզպանական շրջանում Սյունիք-Սիսականի այն մասում, որն այժմ կոչվում է Զանգեզուր, հայ տարրը տեղափոխության չի ենթարկվել, և նրա առաջացման մեջ մասնակցած առանձին էթնիկ խմբերը պիտի կարողանային վերջնականապես միաձուլվել` կորցնելով ամբողջովին իրենց տարբեր ծագման հիշողությունները: Արաբական տիրապետությունն էլ գրեթե ոչ մի փոփոխություն չմտցրեց նրա ազգագրական բնույթի մեջ:
…Մինչև այսօր էլ Զանգեզուրի գյուղերում, հիշելով Լանկ Թամուրի անունը` նրա անվան հետ են կապում գավառում կատարած ավերածություններն ու ջարդերը: Սակայն ինչքան էլ մեծ լիներ թե՛ տեղում կոտորած, և թե՛ տեղահանված հայերի թիվը, անշուշտ, այս գավառը ավելի քիչ է վնասվել Լանկ Թամուրի վայրագություններից Հայաստանի այլ մասերի համեմատությամբ: Այստեղ թե՛ իշխանական տները և թե՛ եկեղեցական կազմակերպությունը պահպանվեցին առանց ավելի մեծ խանգարումների: Այս եզրակացությանը պետք է հանգել, նկատի ունենալով այն, որ Սիսականում-Զանգեզուրում այսուհետև էլ ուժեղ էր մնում մելիքական-ֆեոդալական իշխանությունը»[1]:
Անվանի ազգագրագետը միաժամանակ նշում է, որ Շահ Աբասի 1605-1606 թթ. մեծ տեղահանության ժամանակ ոչ միայն Զանգեզուրի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը չի պակասել, այլև նույնիսկ որոշ չափով ավելացել է:
Այս համառոտ անդրադարձը ցույց է տալիս, որ Զանգեզուրում, այդ թվում` Գորիսի տարածաշրջանում, հայ բնակչությունը մշտապես նստակյաց է եղել, պահպանել է իր կենցաղավարությունը, սովորույթները, ավանդույթները և զարգացրել դրանք:
Այս ամենից դուրս չէր կարող լինել ընտանիքը, գերդաստանն ու տոհմը: Դրա վկայությունն է առկա հարուստ տոհմաբանությունը Գորիսի տարածաշրջանում, Սիսիանում ու Կապանում:
Եթե օտար նվաճողների դարավոր լծի տակ մեր ազգայինը շատ է տուժել, ապա տոհմայինը` որպես ինչ-որ չափով քողարկված, հասարակության խորքում կարողացել է պահպանվել, անգամ զարգանալ` հատկապես Գորիսում, ինչը նկատելի է նաև այսօր: Բավական է նշել, որ Գորիս քաղաքում, Տաթև, Տեղ, Խնձորեսկ, Խնածախ գյուղերում (նաև` Սիսիանի, Կապանի տարածաշրջաններում, ԼՂՀ-ում) հիմա էլ ապրում են մելիքական տոհմերի շառավիղներ, այսինքն` շարունակվում են այդ տոհմերը: Ժամանակի առումով` խոսքը վերաբերում է մի քանի հարյուրամյակի: Նրանց ներկայացուցիչները հպարտությամբ են արձանագրում իրենց ծագումը և սերունդներին փոխանցում հիշողություններ ու պատգամում, որ երբեք չկորցնեն: Սա բնորոշ չէ միայն մելիքական տոհմերին, յուրաքանչյուրն էլ հպարտանում է իր տոհմի պատմությամբ, նրա մեջ տեսնում ամենահզորն ու ուժեղը, ամենալավն ու մարդկայինը:
Տոհմը պետք է դիտել որպես բացարձակ արժեք, որից առաջանում է ազգային ընդհանուրը` ամենադրական և ամենաանհրաժեշտ գծերով: Կարծում եմ, սա անվիճելի է, համենայն դեպս` ես սրանում խորապես համոզված եմ: Էլ ինչո՞վ բացատրել, որ գիտության, տեխնիկայի ֆանտաստիկ զարգացման մեր ժամանակներում գյուղական բոլոր բնակավայրերում տոհմական զգացողությունը ոչ միայն պահպանվում է, այլև` ուժեղանում: Սա գալիս է ասելու, որ հասարակական տվյալ երևույթը ոչ միային երբեք դուրս չի մղվելու մեր իրականությունից, այլև, ընդհակառակը, արժևորվելու է նորովի:
Առանց չափազանցության` տոհմերը շարունակում են վճռորոշ դեր ունենալ ցանկացած համայնքի կյանքում. սկսած սովորական առօրյա զբաղմունքներից` վերջացրած տեղական ինքնակառավարման ձեռնարկումներով:
Ինչպես ասացի, տոհմերի ձևավորման համար երկրում կամ որոշակի տարածքում խաղաղ և տևական կյանքը պարտադիր պայման է, այլապես շղթան կընդհատվի ընտանիք-գերդաստան հատվածում, որի օրինակները մեզանում շատ են:
Ինչպիսի՞ բնակավայրերում են ձևավորվում տոհմերը. միանշանակ` գյուղական: Բնականաբար, այլ կերպ մեկնաբանողներ էլ կլինեն: Բայց փորձեմ հիմնավորել իմ ասածը:
Մարդիկ ապրում են գյուղերում ու քաղաքներում: Դասական իմաստով` Երևանից բացի, Հայաստանի մնացած բոլոր քաղաքներն իրենց նիստուկացով, փոքր չափերով (նույնիսկ Գյումրին և Վանաձորը), իրար հետ շփվելու, միմյանց ճանաչելու մշակույթով, կենցաղով և այլևայլ հարաբերություններով գյուղական են: Եվ պատահական չէ, որ գյուղական համայնքների հետ այս քաղաք կոչվածներում էլ կան հարուստ տոհմային ավանդույթներ, ասել է թե` նրանցում էլ տեղի են ունեցել և տեղի են ունենում տոհմերի կազմավորման ու զարգացման գործընթացներ: Երկրորդում եմ` տոհմաստեղծման համար պարարտ հողն ու անհրաժեշտ, միանգամայն առանձնահատուկ պայմանները ավելի շատ գյուղական միջավայրին են բնորոշ:
Ուրեմն` թե՛ տոհմի, թե՛ ազգի առաջացման, կազմավորման ողջ գործընթացը պետք է կապել գյուղական միջավայրի հետ: Դրանց սկիզբը` արմատը անվիճելիորեն գյուղում է: Գուցե հետո այս երևույթի (հատկապես` ազգայինի) վերնաշենքային մասի լիովին ու լիարժեք ձևավորմանը կարևոր նպաստ է բերում քաղաքը, որը չի կարող դուրս լինել տվյալ իրողությունից: Չմոռանանք, որ քաղաքն անընդհատ համալրվում է գյուղից. դրա հակառակը չի լինում, հատ ու կենտ ընտանիքներ ինչ-ինչ պատճառներով կարող են գյուղ վերադառնալ, բայց եթե փաստերը լավ ուսումնասիրենք, կտեսնենք, որ նրանց արմատները այստեղ են:
Գյուղական տոհմին հատուկ է իր ներսում համախմբված լինելը, հարազատական մշտական ջերմությունը անhատների ու ընտանիքների միջև, փոխադարձ վստահությունը, փոխօգնությունը և այլն: Գյուղում այս և նման այլ կապերը գնալով ամրանում են, մինչդեռ քաղաքային միջավայրում ճիշտ հակառակն է` գերիշխում է իրարից օտարումը:
Տոհմն իր ներքին բովանդակությամբ, կառուցվածքով և գործունեությամբ ամբողջովին դրական հասկացություն է: Վերը նշվածի հետ նա իր ներսում ձևավորում է որոշակի միջավայր, ակտիվ մասնակցութուն ունենում հասարակական ընդհանուր ձեռագրի մշակմանը, հասարակության նկարագրի կերտմանը:
Այս ամենը` արդեն ազգայինի չափանիշով, հղկվում, կատարյալի է հասցվում և առաջ մղվում քաղաքային միջավայրում, առանձնապես` մայրաքաղաքային:
Ազգայինի ատաղձը` արտաքինից արդեն որոշակիորեն ձևավորված, առաջինը տեսնում ենք տոհմի մեջ, բայց սա չի նշանակում, թե ընտանիքի, գերդաստանի մեջ այն չկա: Ընդհակառակն` տոհմը ազգայինի պատկերը` ներքին թե արտաքին, ստանում է ընտանիքից և գերդաստանից, ինչու ոչ` նաև անհատներից: Տոհմի առանձնահատուկ, վճռորոշ նշանակություն ունեցող կողմերից մեկն էլ այն է, որ ծավալային առումով առաջինը նա է արտաքինից տեսանելի ու ընկալելի դարձնում ազգայինը և ուշադրություն բևեռում նրան:
Տոհմերը հնարավորություն են տալիս հիշելու, պահպանելու և փոխանցելու նախնիների անունները, որոնցով պատկերացում ենք կազմում, թե հեռավոր ժամանակներում անվանակոչման ինչպիսի առանձնահատկություններ են եղել, որքանով են դրանք մաքուր հայկական և այլն: Մեր բոլոր գյուղերում էլ կան տոհմերի անուններով դաշտամասեր, բարձունքներ, բացատներ, ձորեր, ժայռեր ու քարափներ, կալվածքներ, ջրային մակերեսներ, գետակներ, աղբյուրներ և այլն:
Տոհմերի պատմությամբ հնարավորություն է ստեղծվում տասնամյակներով, նույնիսկ հարյուրամյակով իրար կորցրած արյունակից անձանց գտնել: Հատկապես հեռահաղորդակցության և տեղեկատվական միջոցների զարգացման ներկա պայմաններում իրական է դարձել կապեր վերականգնել աշխարհի անգամ ամենահեռավոր անկյունների միջև:
Մեր ներկայացրած ամփոփ տեղեկանքից պարզ է դառնում, որ Գորիսի տարածաշրջանի 25 համայնքում հաշվվում է 976 տոհմ:
Դրանցից անձի անվամբ են 903-ը (ընդգրկել ենք նաև չվերծանվող, անհասկանալի անվանումները): Նշված տոհմանուններց 26-ը կնոջ անունով են` 12 համայնքում: Այդ համայնքներն են` Ակներ, Բարձրավան, Խնածախ, Խնձորեսկ, Խոզնավար, Խոտ, Կոռնիձոր, Հարթաշեն, Հարժիս, Վաղատուր, Վերիշեն, Տանձատափ, Տեղ, Քարահունջ և Գորիս:
Կնոջ անվամբ տոհմեր են. Մաշուն, Ըմարին` Վերիշեն, Ակներ, Գորիս, Շախանումին` Վերիշեն, Հաշունց` Տանձատափ, Աննմանին, Վարդուն` Խոտ, Վառուն` Հարթաշեն, Թառանանց, Նանասունց` Տեղ, Գյուլջահանաց` Կոռնիձոր, Նանուխանց, Նուբարանց, Շըհնըբարանց (Շահնուբար), Գյուլուզարաց` Խնձորեսկ, Նազանին` Վաղատուր, Խաթունին` Խոզնավար, Լուազարդին, Նազուն, Սանամին` Գորիս և այլն:
Որոշ տոհմեր անվանակոչվել են` հիմք ընդունելով դրանց գլխավորի ունեցած կոչումը, պաշտոնը կամ էլ զբաղմունքը:
Այդպիսիները 28-ն են` 11 համայնքում` Գորիս քաղաք, Խնձորեսկ, Խոզնավար, Խոտ, Կոռնիձոր, Հարթաշեն, Հարժիս, Վերիշեն, Տաթև և Տեղ գյուղեր. Դալլաքին (վարսավիր), Իրիցին (երեց)` Խոտ, Ճղցպանին (ջրաղացպան)` Վերիշեն, Տերտերին, Քյոխվին` Հարթաշեն, Փափախչունց (գլխարկ կարող), Ներկրարանց (ներկարար), Գզիրանց, Կիզիր Բոզունց` Տեղ, Սնդուղաց` Խնածախ, Զարգարին (ոսկերիչ), Ղոջուց (խոջա)` Կոռնիձոր, Տեր-Սիմոնաց, Տեր-Վանեսաց` Տաթև, Բաբալարանց, Բագունց (բեկ), Դիլաքանց, Զարգարանց, Կիզիրանց` Խնձորեսկ, Միրզաբեկին` Խոզնավար, Իրիցանց` Հարժիս, Դամուրչուն (դարբին), Չոփչուն (բուկ փչող), Կիզիրին Արսենին, Խուջին, Բագուն` Գորիս: Այս շարքն առանձնանում է նաև նրանով, որ որոշ տոհմանուններում զուգակցվում են զբաղմունքն ու նրա գլխավորի անունը: Օրինակ` Տաթևում` Տեր-Սիմոնաց, Տեր-Վանեսաց, Գորիսում` Կիզիրին Արսենին, Տեղում` Կիզիր Բոզունց և այլն:
Ըստ ձիրքի` մեր տարածքում անվանակոչվել է 7 տոհմ` Խնձորեսկ, Հարթաշեն, Շինուհայր և Տեղ գյուղերում: Դրանք են` Աշուղ Թոքալարի` Հարթաշեն, Ղավալ Բաբունց` Տեղ և Խնձորեսկ, Աշուղանց` Տեղ, Ղավալին (թմբկահար)` Շինուհայր, Աշըղմանդունց, Սազանդարին` Խնձորեսկ: Ինչպես տեսնում ենք` այստեղ էլ աշուղ, նվագող-երաժիշտ կոչումները զուգակցվել են անձանց անվան հետ, և անվանակոչվել է տոհմը:
Հաշվի առնելով մարդու ֆիզիկական տվյալները` ընդգծված արտաքին տեսքը, ուժը կամ դրա հակառակը, և այլն, տոհմեր են կոչվել նրա անունով: Այդպիսիք ութն են. Բոզտղանց, Քչալանց` Սվարանց, Սարվին (շեկ)` Խոտ, Պիծալարի (փոքրերի)` Քարաշեն, Սրուանց` Խնածախ, Արջանց, Քյալանց, Քյալահաբունց` Խնձորեսկ: Ինչպես Արջունցը, այնպես էլ Քյալանցը, Քյալահաբունցը պետք է մեկնաբանել այդ տոհմերի անվանադիրների ֆիզիկական հզոր տվյալներով:
Մեր տարածաշրջանում տարածված է շեկերին «Սարու» կոչելու սովորույթը:
Զգալի թիվ են կազմում մականվամբ, ինչպես նաև մականվան ու անձի իրական անվան համակցմաբ տոհմանունները:
Դրանք 28-ն են 9 համայնքում: Պատկերն այսպիսին է` Քոռ Ավագին` Վերիշեն, Ղարաբագին, Քաքուլանց` Հարթաշեն, Քաչալվանանց, Հուպուպանց` Տեղ, Խոյին` Շինուհայր, Եթիմաց, Զուգուրդաց, Հիլիվերաց` Կոռնիձոր, Տանձուց, Քաչալմանուց` Տաթև, Ծկերանց, Ճպճպեկաց, Մոկնանց, Պիծի մարդուց, Քչալանց, Կատվանց, Բրղանուց, Դուշաբանց, Կուկվանց` Խնձորեսկ, Կիժին` Վաղատուր, Վարպետին Խաչուն, Ցքատին Գուրգենին, Քաչալմանգուն, Թոթ օտող Բաբուն, Լղարին, Բղերին, Սուտիկին` Գորիս:
Տոհմերն անվանակոչելիս երբեմն հին սերնդի ներկայացուցչի անունը միացրել են նորին: Ահավասիկ` Սաքուն Կուքուն, Կարաբեդին Ասրուն` Շինուհայր, Պռակին Թիվեսին, Մաքուն Արսենին` Գորիս և այլն:
Տոհմացուցակներից ակնհայտ է, որ տարբեր համայնքներում կրկնվում են համանուն տոհմանունները: Իմ դիտարկումները բերեցին այն եզրակացության, որ դրանց հիմնական մասը նույնանման անուններ կրելու հետ է կապված, մի փոքր մասն էլ այն տոհմանուններն են, որ մի համայնքից մյուսը տեղափոխված անձինք իրենց հետ տարել են: Օրինակ` Քրամանց` Տաթևում ու Վերիշենում, Գյագունց, Մանուչարանց, Քոչունց` Տաթևում և Խնձորեսկում, Մալուն` Գորիսում, Խնձորեսկում, Վերիշենում, Ակներում և Կոռնիձորում, Ղավալբաբունց` Խնձորեսկում և Տեղում, Բագուն, Շալուն, Միրումին` Գորիսում ու Վերիշենում, Նարինյան` Տաթևում և Քարահունջում, Ադունց` Գորիսում և Խոզնավարում և այլն: Հարկ է նշել, որ Գորիս քաղաքի, Վերիշենի և Ակների տոհմանունների համընկնումները, որ, ի դեպ շատ-շատ են, պայմանավորված է այս երեք բնակավայրերի տոհմերի միասնական բնակավայրով: Նշված գյուղերի տոհմերի անվանադիր նախնիները ապրել են Գորիսի ժայռափոր տներում և տարբեր ժամանակներում մշտական բնակության են մնացել Վերիշենում ու Ակներում, որոնք չափազանց մոտ են Գորիսին: Ասվածի լավ օրինակ է Վերիշենի Զդին տոհմը, որի նախնուն Ա. Բակունցը համարում է բնիկ կյորեսեցի:
Այնպես որ` երկու գյուղերի համանուն տոհմերը Գորիսի հետ ունեն ուղղակի արյունակցական կապ, և դա բոլորին է հայտնի:
Շատ դեպքերում հանդիպում ենք դժվար բացատրելի, նույնիսկ անբացատրելի ու անհասկանալի տոհմանունների: Ըստ երևույթին, դրանք շատ հին անվանումներ են կամ էլ հարմարեցված ինչ-որ արտահայտություններ են: Ամեն դեպքում ժամանակին որևէ իմաստ ունեցել են, այլ կերպ չես բացատրի: Օրինակ` Ումվանց, Փթացանց` Խնածախ, Իժուց, Պուժուրուկաց` Կոռնիձոր, Ժարովին` Շինուհայր, Վազուց` Խոտ, Ղրմրանց, Գլհեսաց` Տաթև և այլն: Նշանակում է` տոհմերը, ունենալով հարյուրավոր տարիների պատմություն, կարող են պահպանել հարազատական ներքին ջերմ կապեր, ինչի համար էլ դրանց անվանումները չեն փոխվում: Համաձայնեք, որ սա շատ անհրաժեշտ է ընդհանուր ազգայինին անհրաժեշտ ջերմության ապահովման, միաժամանակ դրա ավելացման համար: Մի բան, որի կարիքը անչափ շատ ունի մեր ժողովուրդը` հարգանքի, ուշադրության, հանդուրժման, զիջման, ներման և բարոյական մյուս արժեքների այսօրվա խիստ պակասի պայմաններում:
Հայտնի է, որ հայկական ազգանունների ամենատարածված վերջավորությունը «յան»-ն է: Թեև տոհմերի պարագայում էլ «յան»-ը գործածվում է, սակայն, գերակշռող չէ: Առավել շատ են օգտագործվում «անց», «ունց», «ուն», «ին», «են» վերջավորությունները:
Այսպես. «անց»` Կույսականց, Օրբելանց, Իդինանց, Վնեսանց, Շիրանանց, «ունց»` Հաշունց, Բադունց, Թոթունց, «ին»` Ղաթրինին, Պուրուտին, Ուրդուին, Զդին, «ուն»` Բոլուն, Բագուն, Ղուդրուն, «են»` Օսմանլուեն, Քյոխվեն և այլն:
Վերջածանցները ցույց են տալիս տվյալ հանրության մեջ համապատասխան անձանց պատկանելությունը տոհմին:
Մեր ամբողջ իրականությունը իմաստավորվում է տոհմ իրողությամբ: Դրա վկայությունը նաև այն է, որ բնակավայրերում ամբողջական թաղամասեր կոչվում են այս կամ այն տոհմի անունով, և սա հանդիպում է գրեթե ամենուրեք: Օրինակ` Գորիսում` Չոփչուն ձորը, Յոլունց տները, Բոլունց տները, Տաթևում` Ուլունց տները, Տանձատափում` Եղունց տները, Համբարձումաց տները և այլն: Սրանք ամբողջական թաղամասեր են:
Իմ դիտարկումները ցույց են տվել, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, տոհմակից մարդկանց թաղումները իրար մոտ են կատարել ու կատարում:
Արդյո՞ք այսքանը հենց այնպես, ինքնանպատակ է: Իհարկե` ոչ: Իր մեջ կոնկրետ իմաստ ունի, խոր և շատ որոշակի իմաստ` կապված այն իրականության նկարագրի հետ, որում ապրում ենք բոլորս:
* * *
Այս աշխատանքը կատարելիս ջանք եմ գործադրել հնարավորինս լիարժեք և ամբողջական ներկայացնել մեր տարածքի բնակավայրերի տոհմերը, որպեսզի իմ տեսադաշտից դուրս մնացողներ չլինեն: Իսկ եթե կլինեն էլ վրիպակներ (դրանց թիվը, ամենայն հավանականությամբ, շատ քիչ կլինի), էական ազդեցություն չեն ունենա կատարված աշխատանքի վրա: Պետք է նկատի ունենալ, որ այսպիսի գործ ձեռնարկվում է առաջին անգամ և զուտ հասարակական հիմունքներով, ինչն էլ ինքնին խոսում է հնարավոր դժվարությունների ու բարդությունների մասին: Հույս ունեմ, որ կատարած աշխատանքը հետագայում հիմք կծառայի հասարակական ու սոցիալական այս երևույթի խոր և բազմակողմանի ուսումնասիրության համար:
Այն երևելի անձինք, որոնց հիմա ես կհիշատակեմ, իհարկե, ամբողջ հայ ժողովրդինն են, բայց նախ և առաջ պատկանում են իրենց ընտանիքին, իրենց տոհմերին: Ո՞ւմ հայտնի չէ, որ անվանիների տոհմակիցները առավել հպարտ են նրանցով, առիթը բաց չեն թողնում խոսելու նրանց մասին, դրանով իսկ շեշտելով իրենց առավելությունները…
Գորիսի Բագուն տոհից է սերվել ականավոր գրող Ակսել Բակունցը, Դադալուն տոհմից` գուսան Աշոտը, Խնձատին տոհմից` արձակագիր Սերո Խանզադյանը, Յոլուն տոհմից` վիրաբույժ, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Ռուբեն Յոլյանը, տնտեսական, ռազմական գործիչ, Ստալինյան մրցանակի քառակի դափնեկիր Համո Յոլյանը, աշխարհում ամենահզոր գերձայնային ինքնաթիռի փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս Էդուարդ Յոլյանը, Դադուն տոհմից` ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գիտությունների պատմության միջազգային ակադեմիայի (Փարիզ) թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Երևանի պետական համալսարանի ռեկտոր (1938-1941 թթ., 1949-1957 թթ.) Գարեգին Պետրոսյանը:
Խնձորեսկ. Սազանդարին տոհմից` օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ստալինյան մրցանակի դափնեկիր Տաթևիկ Սազանդարյան, Սաթունց տոհմից` կոմպոզիտոր Աշոտ Սաթյան, Այվազանց տոհմից` արձակագիր Սուրեն Այվազյան, Կուքանաց տոհմից` Գարեգին Սևունց, Ջավահիրանց տոհմից` կուսակցական, տնտեսական գործիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր (հետմահու) Հակոբ Սարգսյան (Սարկիսով), ում մշակած մոդելով իրացվել են միջինասիական Սովյալ և Քարշի տափաստանները:
Տաթև. Օրբելանց տոհմից` կոմպոզիտոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, ՀՀ պետական էստրադային նվագախմբի երկարամյա ղեկավար Կոնստանտին Օրբելյան, Ուլունց տոհմից` ճանաչված լեզվաբան, Երևանի պետական համալսարանի դասախոս Պողոս Պողոսյան, Ծիկունց տոհմից` քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱ Գորիսի ֆիզիկատեխնիկական բաժանմունքի տնօրեն (1975-1991 թթ.), Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր (1991-2013 թթ.) Ռազմիկ Վարդանյան, Ավչունց տոհմից` քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ (2007 թ-ից) Ռոմիկ Հարությունյան:
Տանձատափ. Կույսականց տոհմից` Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի դասախոս, ճարտարապետական գիտությունների թեկնածու, Հայ Առաքելական եկեղեցու Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյան:
Շինուհայր. Տիտիլենց տոհմից` ականավոր կուսակցական-պետական գործիչ, Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար (1953-1960 թթ.), դիվանագետ Սուրեն Թովմասյան[2], պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խիկար Բարսեղյան, Էվունց տոհմից` պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյան, Խուրշուդին տոհմից` պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյան:
Վերիշեն. Խուրշուդին տոհմից` Ակսել Բակունցի մայր Բոխճագյուլ Հարությունի Խուրշուդյան, Ղլեչուն տոհմից` ԽՍՀՄ բանակի գեներալ-լեյտենանտ, Հայրենական մեծ պատերազմում Հարավարևմտյան ռազմաճակատի 12-րդ, ապա 56-րդ բանակի շտաբի պետ, 11-րդ գվարդիական կորպուսի հրամանատար Բագրատ Առուշանյան, նրա որդին` տեխնիկական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի պրոֆեսոր Օլեգ Առուշանյան, Զիլուն տոհմից` կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱ բիոքիմիայի ինստիտուտի տնօրեն (1950-ական թթ.), Գալուստ Ադունց:
Խնածախ. Ռհանի տոհմից` Արցախի հերոս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար (1999-2006 թթ.), ՀՀ պաշտպանության նախարար (2008 թ-ից), «Առաջին աստիճանի մարտական խաչ» և բազմաթիվ այլ պարգևների ասպետ Սեյրան Օհանյան, Պրուտանց տոհմից` հիգիենիստ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր (1945-1949 թթ.) Ներսես Հակոբյան:
Հարժիս. Լալուն տոհմից` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ճանաչված գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Կիմ Աղաբեկյան:
Ակներ. Քումուն տոհմից` կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր (1968-1969 թթ.) Գաբրիել Խաչատրյան:
Կոռնիձոր. Մանգուց տոհմից` ախտաբան ֆիզիոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Երևանի բժշկական ինստիտուտի ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ (1944-1970 թթ.), ախտաֆիզիոլոգների գիտական ընկերության նախագահ Ասատուր Սարգսյան:
Տեղ. Ներկրարանց տոհմից` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս և փոխնախագահ Գագիկ Սարգսյան, Հասրաթյան տոհմից` աշխարհագրագետ-կլիմայագետ, ՀՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Անդրանիկ Բաղդասարյան:
Քարաշեն. բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարյան, հանրությանը լայնորեն հայտնի, խրատական ու երգիծական երգերի հեղինակ և հմուտ կատարող, Հայաստանի գրողների միության անդամ աշուղ Աթա (Աթա Սուջոյի Սայիլյան):
Քարահունջ. հնագույն տոհմերից մեկի ծնունդ է Բաքվի խոշոր նավթարդյունաբերող, բարերար Առաքել Ծատրյանը (Ծատուրովը): Խաչուն տոհմի Մկրտչյանների ճյուղի զավակ է տաղանդավոր բանաստեղծ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ Ալբերտ Իսաջանյանը:
Հարթաշեն. Շահումին տոհմից` (Ազատաշեն) Սյունիքում, Լեռնային Ղարաբաղում և հարակից մյուս շրջաններում հայտնի սնղչի (ոսկրաբան) Առաքել Շահնազարյան, Մարդուն տոհմից (Ձորաշեն)` տաղանդավոր բանաստեղծ, վաստակաշատ մանկավարժ, Հարթաշենի միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն Գրիշա Մանուչարյան, Դավիթանց տոհմից (Ազատաշեն)` կուսակցական, պետական գործիչ, գրականագետ, «Խորհրդային Հայաստան» օրաթերթի խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր Շչորս Դավթյան:
Խոտից է պետական, կուսակցական գործիչ, Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ Սողոմոն Կարապետյանը: Այս գյուղի Դադուն տոհմի զավակ է զինվորական, պետական գործիչ, Հայրենական մեծ պատերազմի տարիներին Անդրկովկասի զինվորական տրիբունալի նախագահ Լևոն Կարապետյանը:
Վաղատուրի տոհմերից մեկի զավակ է կուսակցական, պետական գործիչ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Շմավոն Առուշանյանը:
Հալիձոր. Բաղունց տոհմից` ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի զորահավաքային բաժնի պետ, ՀՀ նախագահի խորհրդական Ռուբեն Բախշյան:
Քաշունի. Հաշունց տոհմից` կենսաբանական գիտությունների դոկտոր Լյուդվիգ Մելքումյան:
Սվարանց. Քչալանց տոհմից` Լենդրոշ (Թավադի) Առաքելյան. նա 1960-ականների սկզբին Գորիսի տարածաշրջանում առաջինը հայրենի գյուղում ստացավ հեռուստահաղորդում և իր հյուրընկալ օջախում մի քանի տարի սիրով ընդունեց տարածաշրջանի երիտասարդությանը մարզական հաղորդումներ (հատկապես` ֆուտբոլ) դիտելու համար: Քչալանց տոհմը տվել է գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Խաչիկ Վարդազարյանին:
Խոզնավար. Նասիբանց տոհմից` տեխնիկական գիտությունների դոկտոր, ՌԴ վաստակավոր շինարար, ՌԴ վաստակավոր գյուտարար Համլետ Առաքելյան, Վանեսանց տոհմից` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիշա Ավանեսով, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բորիս Ավանեսով:
Այս ցանկը կարելի է շարունակել երկար, քանի որ գորիսյան արգանդը շատ բեղուն է եղել ու այդպիսին էլ կա: Ցանկացած ազգ, ցանկացած ժողովուրդ հզոր է տոհմային իր որակներով ու ավանդույթներով:
Ամբողջ վերն ասվածը առավել պատկերավոր ներկայացնելու համար ուզում եմ կատարել այսպիսի մի ընդհանրացում: Գիտեմ, կլինեն մարդիկ, ովքեր ինձ համակարծիք չեն լինի, այդուհանդերձ իմ մասնավոր պատկերացումը թղթին եմ հանձնում:
Ըստ իս` ամբողջ ազգայինը մի ծառ է, որն ունի արմատային համակարգ և վերգետնյա մաս` բնով ու սաղարթով (հարկ է նկատի ունենալ, որ խոսքը տոհմածառի մասին չէ, այլ մեր իրական, կենդանի, շոշափելի ազգային կառուցվածքի):
Արմատային համակարգի հաստ ու հզոր մասերը, որ տարածված են դեպի աշխարհի չորս կողմերը և ուղղահայաց մխրճված երկրագնդի խորքը` տոհմերն են: Այդ համակարգի արդեն բարակող մասերը` գերդաստանները, առավել բարակները` ընտանիքները, իսկ մազարմատի վերածվածները` անհատ մարդիկ:
Արմատային համակարգի հզոր մասերի միաձուլումից է ծնվում և վեր խոյանում ծառի բունը իր ամբողջ պսակով (սաղարթով), որով էլ բնութագրվում է ազգայինի ամբողջական պատկերը:
Արմատային համակարգը, հանձինս տոհմերի, նախ և առաջ, սնում է այդ ծառը, պահում մշտապես կանգուն ու աներեր` ընդդեմ բոլոր հողմերի ու փոթորիկների: Հզոր արմատներով ծառը հաստաբուն ու չխոնարհվող է դառնում և համեղ ու առատ բերք տալիս: Այդպիսի ծառերից է կազմվում համամարդկային անտառը, որտեղ, ցավոք, մինչև հիմա չի հաջողվում խաղաղ սոսափել բոլոր ազգային տեսակներին: Պարզ է, թե մեղավորներն ովքեր են…
Հանրահայտ է, որ հայ իրականության մեջ Սյունիքը, ինչպես հազարամյակների հոլովույթում, այնպես էլ հիմա, առանձնանում է իր տեղով և դերով ոչ միայն աշխարհաքաղաքական անցուդարձերի, այլև ազգային կյանքի ներքին զարգացումների տեսանկյունից: Կարելի է ասել, որ ընդհանուր համատեքստում այն դրսևորվում է շատ որոշակի ձեռագրով, որ, ինչ խոսք, ավելի է հարստացնում և գեղեցկացնում մեր ազգայինը: Չափազանցված չի լինի ասել, որ սյունիքյան առանձնահատուկի մեջ Գորիսն ունի իր գլխավոր դերը: Ի դեպ, նա տարածաշրջանում միշտ էլ ստվար բնակչություն է ունեցել և հիմա էլ ունի: Այստեղ գյուղերը կառուցապատված են ժամանակակից ու հարմարավետ նախագծերով, ավելի բնակեցված, քան Սիսիանում, Կապանում, Մեղրիում:
Ներկայումս Գորիս քաղաքի հետ տարածաշրջանն ունի 25 համայնք:
Այս աշխատանքը կատարելիս ուշադրությունս ակամա սևեռվեց մեր բնակավայրերի անուններին: Դրանց մի մասը, իսկապես, արհեստածին է` ոչինչ չասող, նույնիսկ` սարքովի: Մինչդեռ, նույն այդ գյուղերն ունեցել են հրաշալի, հնչեղ, պատմական գեղեցիկ անուններ:
Ո՞վ և ի՞նչ իրավունքով է խեղաթյուրել` թողնենք մի կողմ:
Կարծում եմ` այսօրվա սերունդը կարճ ժամանակ անց անպայման անդրադառնալու է այս հարցին. ուստի նպատակահարմար գտա նախապես արտահայտել իմ նկատառումները` ծանոթագրություններով:
Հիմա տեսնենք, թե ինչպիսի ներկապնակ ունեն տոհմանունները Գորիսի տարածաշրջանում: Անկասկած, դա հետաքրքիր է և ուշադրության արժանի` տոհմաբանություն և ազգաբանություն ուսումնասիրողների համար:
Եվ այսպես.
ԱԿՆԵՐ[3]
Կիկլոպյան կառույցների, միջնադարյան բերդի, «Տերտերի առու» կոչվող ջրանցքի (10-րդ դար) առկայությունը խոսում է այս բնակավայրի հնության մասին:
Գյուղը վերաբնակեցվել է 1880 թ., ծովի մակերևույթից 1700 մ բարձրության վրա է, հարուստ` ալպիական մարգագետիններով, սառնորակ աղբյուրներով: Գորիս քաղաքից հեռու է ընդամենը 5 կմ, ինչը դրական ներգործություն է ունենում նրա զարգացման վրա:
- Բալայանց
- Գուրջուն
- Գրիգորանց
- Ըմարին
- Խնոյին
- Հիթամին կամ Ալուն
- Հովագիմին
- Ղուզուն
- Մալուն
- Մանվելանց
- Մաշուն
- Մինասին
- Միրումին
- Ջավահիրին
- Սալբունց
- Սհակին
- Վնեսին
- Տանիելին
- Տատուն
- Տռոզին
- Ուհանին
- Ուհանջանին
- Ուրդուին
- Քթանին
- Քումուն
ԱՐԱՎՈՒՍ
Տարածաշրջանի սակավ բնակչությամբ համայնքներից է: Կան հնագույն կառույցների հետքեր, կանգուն եկեղեցի: Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ և անասնապահությամբ: Ըստ որոշ տեղեկությունների` բնակավայրը աղերսներ ունի Արցախի Արավուս և Հայաստանի Արամուս գյուղերի հետ:
- Ալավերդուն
- Աղաբեկին
- Ասրուն
- Ավագանց
- Արզումանին
- Հովսեփանց
- Մաթուն
- Միրզին
- Ջհանգիրին
- Քոչարուն
Ծանոթություն.
- Մաթունցները Արավուս են եկել Տեղ գյուղից չորս սերունդ առաջ, ճյուղն են Տեղի Մաթունցների:
- Գյուղի բնակիչ Ն. Ջհանգիրյանի հավաստմամբ` արավուսցիների նախապապերից մեկը եղել է Թորոսը, ումից սերվել են Ջհանգիրը, Հովսեփը, Միրզան և կազմել համապատասխան տոհմեր, որ այստեղ հնագույնն են:
ԲԱՐՁՐԱՎԱՆ
Գտնվում է Որոտան գետի բարձրադիր գեղատեսիլ սարավանդի վրա` անտառներով շրջապատված: Մեծապես տուժել է 1931 թ. երկրաշարժից: Հարուստ է պատմական հուշարձաններով, դամբարանադաշտերով: Այստեղ են գտնվում Բղենո նորավանքը, սբ. Հռիփսիմե, Քրատակի սբ. Մինաս եկեղեցիները: Գյուղին հարակից` նրա վարչական տարածքում են Պաշարաջուր և Մաճ գյուղատեղիները, որտեղ ևս հուշարձանների և հիշատակների հետքերը շատ են:
- Աթունին
- Ակուին
- Արզումանին
- Բագուն
- Գուրջուն
- Գուհարին
- Զոհրաբանց (Խոյից տոհմ)
- Իվետին
- Իրիցին
- Հուպուլին
- Մաթուն
- Մալուն
- Միքելին
Ծանոթություն: Բարձրավանն ունեցել է մի քանի հին անուն, այդ թվում` Երիցաթումբ[4], մեր տարածաշրջանի հնագույն բնակավայրերից է, պատմական հուշարձաններով, սրբատեղիներով: Հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերվում են կավանոթներ, բրոնզե տարբեր իրեր, ապակուց և այլ նյութերից պատրաստված ուլունքներ ու տարատեսակ զարդեր:
Գյուղի դպրոցի տնօրեն Է. Հովհաննիսյանի ուսումնասիրության արդյունքներով 1800-ական թվականներին Բարձրավանն ամբողջապես դատարկվել է ու վերստին բնակեցվել 1866 թ., և այս տարեթիվը արձանագրված է գյուղի եկեղեցու պատին:
Ինն ընտանիք այստեղ է եկել Շինուհայրից, մեկը` Տաթևից (Իրիցանց տոհմի նախնին) և մեկը` Խոյից (Իրան)` Զոհրաբյանների տոհմի նախնին: Արձակագիր Էդուարդ Զոհրաբյանը սերում է այս տոհմից:
Շինուհայրից եկածների մեծ մասը պահպանել է հին տոհմանունները և պահում է կապը բնօրրանում ապրող արյունակիցների հետ:
ԳՈՐԻՍ
Հիմնադրվել է 1870 թ. և դարձել Զանգեզուրի ընդարձակ գավառի կենտրոնը: Կարծիք կա, թե որպես բնակավայր հիշատակվում է ուրարտական Ռուսա 1-ին թագավորի սեպագիր արձանագրությամբ: Միջնադարում Ստ.Օրբելյանի հիշատակած Գորայք գյուղն է: Քաղաքի ներկայիս անվանումը առաջին անգամ հանդիպում է 1624 թ.` Բարսեղ Երեցի մի ձեռագրում: 18-19-րդ դարերում Գորիսում հաստատվել և իշխել են Մելիք Հուսեինյանները, ովքեր վճռական դեր են ունեցել քաղաքի հիմնադրման և կառուցման մեջ: 1930 թ. Գորիսը դարձել է համանուն տարածքի շրջկենտրոնը: 1990 թ. քաղաքի բնակչության թիվն ընդհուպ մոտեցել էր 30000-ի, Գորիսն ուներ զարգացած արդյունաբերություն, այստեղ լայնորեն ծավալվում էր շինարարությունը:
Քաղաքում գործում են կրթական, առողջապահական, մշակութային հիմնարկներ, սպասարկման ոլորտն իրականացնում է մի շարք ծառայություններ:
- Ադուն
- Ալախլարին
- Ակռուն
- Աղաբեկին
- Աղաջանին
- Ապրհամին
- Ավետանց
- Արզումանին
- Ափուն
- Բագուն
- Բալասանանց
- Բախկալին
- Բդամին
- Բըդանին
- Բըխկալին
- Բըքարին
- Բիդիրին
- Բիջոյին
- Բղերին
- Բոլուն
- Գիչունց
- Գուրջուն
- Դադալուն
- Դադուն
- Դամուրչուն
- Դաջուն
- Դոլուխանին
- Դոլուն
- Երիցին
- Զարայելին
- Զարգարին
- Զիլֆուղարին
- Ըդամին
- Ըմարին
- Ըպովին
- Ըսլանանց
- Թաթուն
- Թանգուն
- Թելունց
- Թոթ օտող Բաբուն
- Թութուն
- Իստիանուն
- Իվիտին
- Լղարին
- Լուազարդին
- Խաչուն Հաբուն
- Խերուն
- Խնձատին
- Խոջաբաղուն
- Խոսունց
- Խուջին
- Խուրշուդին
- Կըրովին
- Կիզիրին Արսենին
- Հիբուն
- Հիթամին
- Հիրումին
- Ղազարին
- Ղաթրինին
- Ղահրամանին
- Ղուդրուն
- Ճղարին
- Մալուն
- Մաշուն[5]
- Մադուն Բաբուն
- Մարքարուն
- Մաքուն Արսենին
- Մեժլումին
- Մելիք-Հուսեինյաններ
- Մելքումին
- Մինասին
- Միրաքին
- Միրզաթունին
- Միրումին
- Մուղդուսուն
- Մուսուն
- Յոլուն
- Յուղուտին Արմենակին
- Նազուն
- Նազուն Ակուփին
- Նիազանց
- Շալուն
- Չոփչուն
- Պըրունին
- Պռակին Թիվեսին
- Պուրուտին
- Պուրուտին Ալեքսանին
- Պուրուտին Փառանձեմին
- Ջավահիրին
- Ռուշանանց
- Սադըղին
- Սալբուն
- Սանամին
- Սարգիսջանին
- Սաֆալուն
- Սըռանին
- Սրդարին
- Սուղուն
- Սուներին
- Սուտիկին
- Վարպետին Խաչուն[6]
- Վներին
- Վսկանին
- Տատուն
- Տռոզին
- Ցքատին Գուրգենին
- Ուղուզին
- Ուհանին
- Ուրդուին
- Ուրութին
- Փարսադանին
- Քաչալմանգուն
- Քասուն
- Քասուն Ակուփին[7]
- Քարուն
- Քթանին
- Քիրամին
- Քոլուն
- Քոչուն
- Քումուն
ԽՆԱԾԱԽ
Կոչվել է նաև Խոնածախ, Խանածախ[8]: Եղել է Մելիք Հայկազն Հախնազարյանի նստավայրը, ուր հիմա էլ պահպանվում են մելիքական տունն ու հարակից կառույցները:
Մելիք Հայկազնը մեծ աջակցություն է ցուցաբերել Շահ Աբասին` Հայաստանը թուրքերից ազատագրելու գործում: Դրա համար Աբասից օժտվել է իր գավառի լիակատար իշխանությամբ: Նրա հայրենանվեր գործունեությունը նշանավորվել է Հոչանց անապատի (Քաշաթաղ) հիմնադրմամբ, Հարանց անապատին մեծ նպաստ բերելով ու մեր եկեղեցու վերջին անհատական սուրբ Մովսես Տաթևացուն (Խոտանանցուն) զորավիգ լինելով:
Ընթերցողին կարող է հետաքրքրել այդ ժամանակի նշանավոր բանաստեղծ Ներսես Մոկացու ներբողը Մելիք Հայկազնին:
«Մինն ի յընտրելոց դասուցն երեւեալ քրիստոսադաւան
Այր հըզօր քաջամարտիկ ճակատուն բազմաց ախոյեան,
Ընդ որ հաւանեալ արքայն եւ գովեաց բազմաց յանդիման,
Ապա ակնած էր սիրով միամիտ նորայն քաջութեան,
Կառոյց գնա իշխան երկրի, հանեալ ի պատիւ մեծութեան,
Մեծարգոյ փառօք պատուեաց եւ կոչեաց զնա իւր սիրական,
Հախնազար հայրըն նորա յորջորջեալ ըզնա սեռական,
Հայկազն անուանէր ըզնա նմանեալ Հայկազնին Տիգրան…
Յաւել քան զնա ի փառս հաւատովն սուրբ Երրորդութեան,
Պերճ հսկայաձեւ մարմնով եւ տիօքըն վայելչական…
Իսկ յարութիւն անձինն յոյժ անքատակ ի յորդիս մարդկան,
Եւ անհամեմատ խոհեմ ի շարժել շրթանցն յատկական,
Ճարտասան արագախօս անթարթափ յարտարբերութեան,
Եվ բազխոհական ոճով բարբառէր յարքայից դիւան:
Իսկ ներքին մասամբ հոգւոյն երկիւղած եւ զգաստական
Խոնարհ էր եւ հեզ բարուք եւ սիրող աստուածպաշտութեան,
Անապատի սիւն լինէր եւ գըրգէր գթով հայրական,
Մինչ յիշխանութեան միջին` ջանք դընէր անապատական…»:
Այստեղ կան երբեմնի բնակելի քարանձավներ, քարայր-եկեղեցի, մատուռներ, հիշատակի բազմաթիվ խաչքարեր, 7‑10-րդ դարերի գյուղատեղիներ («Մյուլքոն», «Պլուճա», «Ջալալ Հասանի»), հին գերեզմանոցներ: Բնակչության հիմնական զբաղմունքը դաշտավարությունն է և անասնապահությունը:
- Ադերանց
- Անայունց
- Առուշանանց
- Ավունց
- Բարխուդարանց
- Բոզունց
- Բուլվունց
- Դադունց
- Դանիելանց
- Դիլանչունց
- Զաքունց
- Թավադանց
- Թունունց
- Լալունց
- Խուրդունց
- Կափունց
- Կուլանկուց
- Կուրուքերանց
- Կուքունց
- Ղզարանց
- Ղլեչուց
- Հիբիշանց
- Մաթևոսանց
- Մարտիրոսանց
- Մաքունց
- Մեհրունց
- Նանագուլանց
- Պտանանց
- Պրուտանց
- Պուղուսանց
- Ջումունց
- Ռհանանց
- Սահականց
- Սնգառանց
- Սնդուղանց[9]
- Սրուանց
- Սուղունց
- Սքանաց
- Վնեսանց
- Տանունց
- Տավունց
- Ուկուփանց
- Ուրունց
- Փարունց
- Փթացանց
- Քոչունց
- Քիրամանց
ԽՆՁՈՐԵՍԿ
Այժմյան գյուղը կառուցվել է 1950-ական թվականներին: Հին Խնձորեսկը 20-րդ դարի սկզբին եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը` 8300 բնակչով: Անվանի արձակագիր Սուրեն Այվազյանն իր ստեղծագործություններից մեկում խոսում է 20000 բնակչի մասին, և այդ թիվը, իմ կարծիքով, չափազանցված չէ: Երբ նայում ենք վաղուց արդեն լքված խորխորատներին, քարափներին, կիրճերին ու ժայռեղեն անտառներին, որտեղ հազարամյակներ բնակվել են խնձորեսկցիները, դա լիովին համոզում է մեզ: Տեսնում ենք, որ մի ամբողջ քաղաքակրթություն է ոչնչացվել: 1913 թ. գյուղն ուներ 27 խանութ, 3 ներկատուն, մի քանի դպրոց, կաշեգործական արհեստանոցներ: Գյուղի 7 թաղամասերում կար 4 եկեղեցի: Այստեղ թաղված են Մխիթար սպարապետը և Մելիք Բարխուդարը:
- Ադերանց
- Աթաբեկանց
- Աթասունց
- Ակլունց
- Աղբաբունց
- Աղջանանց
- Այվազանց
- Անուշալուն
- Անուվարդանց
- Աշղմանդունց
- Ապրունց
- Ապրեսանց
- Առստամանց
- Առուշանանց
- Ավանանց
- Արզանունց
- Արջանց
- Աքունց
- Բաբալարանց
- Բաբուբագունց
- Բագունց
- Բադունց
- Բալաչունց
- Բալույան
- Բալունց
- Բաղդագյուլյան
- Բարանգուն
- Բդամանց
- Բոզունց
- Բրաթանց
- Բրղանունց
- Բութունց
- Ռուշտունց
- Գասպարանց
- Գիլաբաբունց
- Գիլավանց
- Գյուգանանց
- Գյուլխասանց
- Գյուլուզարանց
- Գուրջուն
- Գևորգանց
- Դաղունց
- Դավութանց
- Դարաբուրանանց
- Դիլանչունց
- Դիլաքանց
- Դինգիզանց
- Դիշունց
- Դնելանց
- Դունունց
- Դուշաբին
- Զարգարանց
- Զաքունց
- Զիլուն
- Զորունց
- Ըլըզբարանց
- Թանգունց
- Թարգունց
- Թարխանանց
- Թելիմանդունց
- Թելունց
- Թթարանց
- Թիլիբաբունց
- Թոխսանց
- Թորքապունց
- Թույուղանց
- Թունունց
- Թրվանց
- Թուրուսանց
- Իղլունց
- Իշխանանց
- Իջիխանանց
- Իվազանց
- Իքտիբարանց
- Խաթայունց
- Խանուն
- Խաչունց
- Խլափանց
- Խչտուրանց
- Խռատանց
- Խուլվանց
- Խունարին
- Խուռուփանց
- Ծիկռուն
- Ծկերանց
- Կամունց
- Կապին
- Կատվանց
- Կիզիրանց
- Կլազանց
- Կյալունց
- Կոպալովին
- Կոպրանց
- Կուկվանց
- Կուտռուզանց
- Կուքանանց
- Հախնազարանց
- Հումունց
- Ղալդունց
- Ղահրամանին
- Ղավալբաբունց
- Ղլդիրանց
- Ղլեչունց
- Ղջանանց
- Ղրգյոզանց
- Ճավարանանց
- Ճատունց
- Ճետանց
- Ճպճպեկանց
- Մալունց
- Մանվելանց
- Մանուչարանց
- Մաքունց
- Մեջլումանց
- Մինասանց
- Մոկնանց
- Մրտուրեսանց
- Մուլքումանց
- Մուրադանց
- Նամունց
- Նդանանց
- Ննուխանց
- Նուբարանց
- Շաբունց
- Շախունց
- Շանդունց
- Շդադանց
- Շըբաբունց
- Շըհնըբարանց
- Շըհնըզարանց
- Շլրանց
- Շհանանց
- Չալունց
- Պիծիմարդունց
- Պուզտանց
- Ջանունց
- Ջավահիրանց
- Ջուլհականց
- Ռըսին
- Սաիլանց
- Սազանդարին
- Սաթունց
- Սալաթինաց
- Սայունց
- Սարգիսջանանց
- Սափունց
- Սըրյանանց
- Սիլանանց
- Սիլիբագունց
- Սիլիկանց
- Սիմունց
- Սիրավանց
- Սիրունց
- Սհականց
- Սրաբունց
- Սրբոնանց
- Սրոցանց
- Սրվանանց
- Վանդունց
- Ցեռուն
- Ցկանանց
- Ումվանց
- Փաթունց
- Փանդունց
- Փարամազանց
- Փիթունց
- Փշլիկանց
- Փրգյուլանց
- Քալահաբունց
- Քյալանց
- Քնդազանց
- Քչալանց
- Քոթանուն
- Քոլունց
- Քոչունց
- Օղտանց
- Օսմանլուեն
- Ֆրանգուլին[10]
Սուրեն Այվազյանը «Ճակատագիրն հայոց» պատմավեպում նշում է նաև Ծլվլանանց, Մեջքկոտրողանց և Կեծանց անվանուններով տոհմեր: Մեր պրպտումներով այդպիսի տոհմեր գյուղում չհայտնաբերվեցին, ավելին` դրանք չկային տարեց մարդկանց հիշողություններում: Ըստ երևույթին, գրողը ցանկացել է ընդգծել, թե ինչ անսպասելի ժողովրդական տոհմանուններ կարող են լինել: Նույնը տեսնում ենք Ա. Բակունցի «Կյորես» վիպակում:
ԽՆՁՈՐԵՍԿ ՆԵՐՔԻՆ
Ներքին Խնձորեսկը հիմնադրվել է 1980-ական թվականների կեսերին: Բնակչությունն ամբողջությամբ եկել է պատմական Խնձորեսկից և ներկայացնում է նրա տոհմերը կամ էլ դրանց ճյուղերը: Հետևապես այստեղ առանձին տոհմերի մասին խոսելու հարկ չկա:
ԽՈԶՆԱՎԱՐ
1490 թ. այստեղ ընդօրինակված մի ավետարանի հիշատակարանում գյուղը նշվում է որպես Սյունիքի մաս կազմող Քաշաթաղի գավառի բնակավայրերից մեկը, իսկ «Մայր ցուցակ ձեռագրում» հիշատակվում է որպես գրչության կենտրոն: Ունի քարայր-բնակարաններ (լքված), պահպանվում են 1675 թ. կառուցված կիսաավեր սբ. Մինաս եկեղեցին, Խաչեր կոչվող գյուղատեղին, Ծիծեռնավանք հնավայրը: Դաշտավարության և անասնապահության հետ բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ: Տարածաշրջանի հյուսիս-արևելյան ուղղության Գորիս քաղաքից ամենահեռավոր համայնքն է` 45 կմ:
- Ադունց
- Աթունին
- Անդրուն
- Անտոնանց
- Ավագանց
- Գյուգանանց
- Գրիգորանց
- Զաքունց
- Թումասանց
- Խաթունանց
- Հակոբջանանց
- Մադուն
- Մաթևոսանց[11]
- Մանուն
- Միրզաբեկանց
- Մուսուն
- Նասիբանց[12]
- Պետրոսանց
- Պողոսանց
- Սայունց
- Սաքանունց
- Վահանջանանց
- Վանեսանց
- Օհանջանանց
- Օսեփանց
Նախկինում այստեղ որոշ տոհմանուններ ունեցել են «լար» հոգնակիակերտ ոչ հայկական վերջավորությունը: Հիմա գյուղում դա չի գործածվում, որ լիովին արդարացված է: Այդուհանդերձ, նախկին հնչերանգը ինչպես այստեղ, այնպես էլ մյուս տեղերում պահպանվել են: Նպատակս այն է, որ, ընդհանուր առմամբ, ինչքան հնարավոր է ճշգրիտ, ինչպես որ կա, ներկայացվեն մեր տոհմանունները:
ԽՈՏ[13]
Հնագույն բնակավայրը Որոտան գետի ձախ զառիթափ լեռնալանջին է, նորը` նույն ուղղությամբ բարձրադիր սարավանդին, որից 300-400 մ հարավ, անդունդի պռնկին հին հեթանոսական գյուղի ավերակներն են: Այստեղի հնություններից են հայտնի Մրգաձորի խաչ, Խոտի վանք կոչվող եկեղեցիները, դամբարանադաշտերը: Նոր գյուղը կառուցվել է Տաթևի հիդրոէլեկտրակայանի շինարարության ընթացքում: Բնակարանները երկհարկ են, հատակագծով կառուցված:
- Ազուն
- Ալովին
- Աննմանին
- Բաբուն
- Դադուն
- Դալլաքին
- Զաքարուն
- Զաքուն
- Զոմփուն
- Թումասին
- Իգանանց
- Իրիցին
- Կաժուն
- Կարաբեդին
- Կրովին
- Կուքուն
- Համփուն
- Հուրամին
- Հուրուն
- Մաթոսին
- Մայուն
- Մանգուն
- Մնուկին
- Մուսուն
- Պետուն
- Վազանց
- Վարթուն
- Վեդուն
- Սաքանին
- Սրավին
ԿՈՌՆԻՁՈՐ
Գյուղից քիչ հեռու Խորեա[14] գյուղատեղին է: Ըստ ակադեմիկոս Ստ. Մալխասյանի` պատմահայր Մովսես Խորենացին ծնվել է այստեղ: Իսկ Գր. Գրիգորյանը ենթադրում է, որ նա այստեղ է գրել «Պատմություն հայոցը»: Կոռնիձորը եղել է մեր ազգային ազատագրական պայքարի առաջնագծում (1918-1921 թթ., 1990-1994 թթ.):
- Ադորանց
- Ալավերդուն
- Ամարանց
- Առուջանց
- Բալասանանց
- Բալունց
- Բաղդանց
- Բաղդունց
- Բաջուբաղեսանց
- Բդաղանց
- Բիջանանց
- Գալուստանց
- Գուլջահանանց
- Դալիշաղունց
- Դանիելանց
- Զաքունց
- Զիրգարանց
- Թմանանց
- Թոխունց
- Թոչորանց
- Իժունց
- Խաչուհանանց
- Խաչունց
- Խոսրովանց
- Խուրշուդանց
- Ծատուրանց
- Կուքունց
- Հասրաթանց
- Ղուրդուղուլանց
- Ղջարանց
- Ղուջունց
- Ղուփաղանց
- Մադունց
- Մալուբաբունց
- Մալունց
- Մալունց (Խնձորեսկից եկած)
- Մահունց
- Միհիլանց
- Միսկարանց
- Միրզանց
- Միքելանց
- Մրոխաց
- Նանունց
- Ոսկանանց
- Պուժուրուկանց
- Պուլուքուքանց
- Պուղուհանանց
- Ջռահանց
- Սիհիլանց
- Սրաբունց
- Վանունց
- Վիտիսանց
- Վնեսանց
- Փարսունց
- Փոթունց
- Քարամանց
- Քունդողլունց
Ստորև ներկայացնում եմ նաև այն տոհմերը, որոնց շառավիղներից գյուղում այլևս ապրողներ չկան:
- Անուհականց
- Բաբաջանանց
- Բարխուդարանց
- Գուրգոսանց
- Դլաքանց
- Դոլխանանց
- Դուրունց
- Եթիմանց[15]
- Զուգուրդանց[16]
- Թոխունաց
- Լալունց
- Խութունանց
- Խուլվանց
- Կոստանդանց
- Հիլիվերանց[17]
- Ղարախանանց
- Մահլուանանց
- Մանդունց
- Մաքունց
- Մուգումանց
- Մուլքունց
- Մրութանց
- Նազունց
- Նիսիբանց
- Շախունց
- Շդրանց
- Շհնզարանց
- Չուլուսանց
- Պետրոսանց
- Պուլուհանանց
- Ջվադանց
- Սափունց
- Տվիթանց
- Փարունց
- Փրդանանց
- Քոչունց
ՀԱԼԻՁՈՐ
Անվանումը ժառանգել է Հալե[18], Հալիս բնակավայրերի անուններից: Ք.հ. 10-րդ դարի սկզբին իշխանուհի Համազասպուհին գյուղը նվիրել է Տաթևի վանքին: Սբ. Մինաս եկեղեցին կառուցվել է 1611 թ.: Գյուղից 2 կմ հարավ գտնվում է նշանավոր Հարանց անապատը` կառուցված 1608-1613 թթ.: Այստեղ գործել են դպրոց, գրչատուն, ընդօրինակվել են ձեռագրեր: Դրանց մի մասը պահպանվում է Երևանի մատենադարանում: Շրջակայքում են Խաչին խութ եկեղեցին, Պողոս-Պետրոս մատուռը, բազմաթիվ խաչքարեր, գերեզմանոցներ և հին գյուղատեղի: Գյուղն ունի այգեգործության հարուստ ավանդույթներ, հայտնի է իր քիչ թթվաշ և բուրումնավետ գինով, հոնի ու թթի օղիներով: «Տաթևի թևեր» ճոպանուղին սկսվում է այստեղից:
- Աշկերանց
- Բագուն
- Բաղունց
- Զորունց
- Թիվուն
- Թուրուն
- Կաբուն
- Հուրուն
- Միրզին
- Մուղդուսուն
- Շահունց
- Փանունց
Ըստ Հալիձորում շրջանառվող զրույցների` առավել հին են Շահունց, Աշկերանց և Բաղունց տոհմերը:
ՀԱՐԹԱՇԵՆ[19]
Այս համայնքում միավորվել են Այգեձոր (Մաղանջուղ), Ազատաշեն և Ձորաշեն (Գորու, Կյորու) հնագույն գյուղերի բնակիչները: Նշված հին բնակավայրերում կան բնական քարայրեր, խաչքարերով գերեզմանոցներ, եկեղեցիների ավերակներ, ժայռափոր հնձաններ և այլն: Մարդիկ ժայռածերպերին զարմանահրաշ այգիներ էին հիմնել և համեղ մրգեր էին աճեցնում: Հիմա հարթաշենցին հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ:
Նպատակահարմար եմ համարում Հարթաշենի տոհմերը ներկայացնել ըստ նախկին գյուղերի, քանզի հիմա էլ, համատեղ ապրելով ավելի քան 40 տարի, նրա բնակիչները, հատկապես ավագ սերունդը, ներկայանում են ծննդավայրի տեղանվամբ:
ԱԶԱՏԱՇԵՆ
- Դավիթանց
- Ղարաբագին
- Շահունց
- Պուղտունց
- Ջիլավանց
- Քաքուլանց
ԱՅԳԵՁՈՐ
- Աշուղ Թոքալարին
- Զիլֆուղարին
- Ղասումին
- Մելքումին
- Ճուլհականց
- Նուրիջանին
- Վառուն
ՁՈՐԱՇԵՆ
- Ադերին
- Ապուն
- Բարսեղանց
- Գուն-Գունանց
- Կալուստին
- Մարդրին
- Միրքիրին
- Մուքելին
- Շահուն
- Պողոսանց
- Սևուն
- Փարսուն
- Քյոխվին
- Քոչարուն
ՀԱՐԺԻՍ
Հնագույն բնակավայրը ներկայանում է քարայրերով, դամբարանադաշտերով (ն.Ք. 1-ին հազարամյակ), գյուղատեղիներով (10-18-րդ դդ.), եկեղեցիներով: Որոտան գետի վրա 13-րդ դարի հրաշալի կամուրջն է: Այս շարքը լրացնում են 1343-ով թվագրված նշանավոր քարավանատունը, դեպի Հին Ջուղա առաջնորդող ճանապահի քարե ցից սյուները, հեթանոսական շրջանի տարբեր վկայություններ, այդ թվում` վիշապաքարեր:
- Գևորգին[20]
- Դուրմուշանց
- Զաքունց
- Ըրզըմանանց
- Թունանանց
- Իբրահիմանց
- Իրիցանց[21]
- Լալունց
- Լարայունց
- Խաչունց
- Հըրըբեդանց
- Ղուգասանց
- Մինասին
- Պուղունց
- Սահակին
- Սուքազանց
ՇԻՆՈՒՀԱՅՐ
Մեկնաբանվում է որպես շեների (գյուղերի) հայր` Շենահայր[22]: Ունի հարուստ պատմություն, աչքի է ընկել շրջակա գյուղերի համեմատությամբ ստվար բնակչությամբ: Այստեղ է Կուսանաց Անապատի համալիրը, 1676 թ. կառուցված սբ. Աստվածածին եկեղեցին և սբ. Ստեփանոս եռանավ բազիլիկը, «Խաչեր» կոչվող գերեզմանոցը` 3 մ բարձրությամբ եզակի կոթող-խաչքարով (1261 թ.): Գյուղը նշանավոր էր ռետինե կոշկեղենի արտադրության (ԽՍՀՄ ենթակայության) գործարանով, որտեղ աշխատում էր ավելի քան 1500 մարդ: 1980-ական թվականներից սկսած` Գորիս քաղաքից հետո Շինուհայրը բնակչության թվով ամենախոշոր համայնքն է տարածաշրջանում:
- Ագիմին
- Աղամունց
- Ավչուն
- Բագուն
- Բազուն
- Բաղուն
- Բաբուռանց
- Բարղամանց
- Բալուն
- Բոլուն
- Բուշին
- Գուրջուն
- Դիլանանց
- Էվունց
- Թունանին
- Ժարովին
- Խոյին
- Խուրշուդին
- Ծատուն Թունուն
- Կարաբեդին Ասրուն
- Կուքուն
- Ղվալին
- Ղրջանց
- Ղուդրուն
- Մայիլանց
- Մնուցին
- Մուգուն
- Մութուսին
- Մուսուն
- Շահունց
- Շիրինին
- Ոսկանին
- Սալունց
- Սաքուն Կուքուն
- Սունուն Թունանին
- Տիտիլենց
- Փուրմանց
- Քոռհանին
ՇՈՒՌՆՈՒԽ[23]
Հիշատակվում է 13-14-րդ դարերից Շոռնոխո անվամբ: Եղել է Տաթևի վանքին հարկատու Հաբանդ գավառի գյուղերից մեկը: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ:
Գյուղը մինչև 1950-ական թվականների վերջերն ունեցել է հայ և թուրք խառը բնակչություն: Աստիճանաբար հայերը հեռացել են, և Շուռնուխում միայն թուրքեր էին ապրում, որոնք 1988 թ. ծավալված իրադարձություններից հետո տեղափոխվել են:
Հիմա այստեղ բնակվում են Ադրբեջանից բռնագաղթվածներ և շրջակա այլ գյուղերից վերաբնակվածներ: Եվ, բնականաբար, տոհմերի կամ գերդաստանների մասին խոսելու հիմքեր չկան:
ՈՐՈՏԱՆ
Համայնքում մինչև 1989 թ. ապրել են հայեր և թուրքեր: Հայտնի իրադարձություններով պայմանավորված` թուրքերը հեռացել են:
Հայ բնակչությունը այստեղ է եկել Խոտ գյուղից: 1990-ականների սկզբին Որոտանը նորից համալրվել է խոտեցի, ինչպես նաև Բաքվից և Ադրբեջանի այլ վայրերից տեղահանված հայ ընտանիքներով: Այստեղ ևս տոհմերի կամ գերդաստանների հիշատակության հիմքեր չկան:
Այս բնակավայրը ձևավորվել է Տաթևհէկի շինարարության տարիներին` 1960-ական թվականներին: Շրջակայքում պահպանվել են հայկական հնագույն Շաթիթաղք[24] բնակավայրի ավերակները, դամբարանադաշտեր ու այլ հուշարձաններ:
ՍՎԱՐԱՆՑ[25]
Արամազդ լեռան հյուսիսային փեշին է: Բնակավայրի շրջակայքում պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ` հայտնի Ցուրաբերդի ավերակները, մատուռ, խաչքարեր և այլն: Սբ. Հազարանփրկիչ բազիլիկ եկեղեցին կառուցվել է 1705 թ., վերանորոգվել վերջին տարիներին` համագյուղացի բարերարներ Վրեժ Գալստյանի և Արթուր Առաքելյանի միջոցներով: Բնակչության զբաղմունքը անասնապահությունն է:
- Բոզտղանց[26]
- Դուռունց
- Իքելանց
- Լալունց
- Մուղումանց
- Մուրդանց
- Յազուլանց
- Շկվղերանց[27]
- Պուղունց
- Ջհանգիրանց
- Սադղին
- Քչալանց
ՎԱՂԱՏՈՒՐ[28]
Գյուղից քիչ հեռու կա 17-րդ դարի եկեղեցի: 19-րդ դարում բնակավայրը դատարկվել է: Վերաբնակեցվել է շրջակա հայկական գյուղերից` 1905-1910 թթ.:
1918 թ. թուրքերը տեղահանել են Մինքենդ (Հազարաշեն) հնագույն հայկական բնակավայրի բնակչությունը: Նրա մի մասը վերահիմնադրել է Վաղատուր գյուղը: Հատկանշական է, որ Մինքենդում բնակություն էին հաստատել նաև հայկական այլ գյուղերից տեղափոխված ընտանիքներ, որոնց հետնորդները ներկայումս ապրում են Վաղատուրում: Այսպես` Մանվելին, Բուշտուն, Ջարային տոհմերը եկել էին Խնձորեսկից, Սահակինը` Ծիծեռնավանքից, Թունուն, Եղուն, Զարային, Հուդուն և Ներսեսին տոհմերը` Ծիծեռնավանքից հարավ գտնվող պատմական հայկական գյուղից: Իսունց, Գյուգանանց և Նազանին տոհմերը Մինքենդի բնիկներն են եղել:
Մինքենդում հայ բնակչության կենտրոնանալու պատճառը թուրքական հալածանքներն էին, որոնց հետևանքով վերացել են մերձակա տարածքների բազմաթիվ պատմական հայկական բնակավայրեր: «Հազարաշեն» անվանումը ծագել է հենց այս իրողությունից, քանի որ բազմաթիվ գյուղերից ընտանիքներ են հավաքվել միևնույն բնակավայրում:
- Բադամին
- Բուշտուն
- Գուգանանց
- Գուլբասարին
- Եղունց
- Զարային
- Թունուն
- Թուրուսին
- Իսունց
- Կիժին
- Հուդուն
- Մանվելին
- Նազանին
- Ներսեսին
- Ջարային
- Սահակին
ՎԵՐԻՇԵՆ[29]
Գյուղի անունը բանավոր գործածությամբ ճիշտ է` Յէրի (նույնն է` Տյէրի) շեն, այսինքն` Վերին (վերևի) շեն: Այսպիսի անվամբ գյուղ իր հարկացուցակում հիշատակում է Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, բայց` Հաբանդին հարևան Աղահեճ գավառում (ներկայիս Քաշաթաղի տարածքում): Սխալ է գրավոր կիրառմամբ Վերիշեն, որի որակական բաղադրիչը վայրի (վայրենի) բառի հնչյունափոխված տարբերակն է:
Ուրեմն` սա այն դեպքերից է, երբ գրավորը պետք է համապատասխանեցվի բանավորին` Վերին շեն կամ էլ Վերնաշեն` ինչպես Վայոց ձորում է, Թանահատի վանական համալիրի հարևանությամբ:
Գյուղն ունի այս անվանը թե՛ բանավոր, թե՛ գրավոր զուգահեռաբար գործածվող անուն` Հին Գորիս: Առաջինով հիմնականում նկատի են առել տնտեսությունը, երկրորդով` տեղական իշխանությունը: Ափսոս, որ ավելի բարեհունչ Հին Գորիսն իր տեղը զիջել է Վերիշենին:
Երկու անվան ծագումն էլ գրեթե նույնակերպ է մեկնաբանվում` դրանք իմաստավորում են հակադրություն. մեկը դիրքով հակադրվում է Ներքին շենին (Գորիս գյուղին), մյուսը հնությամբ`Գորիս քաղաքին:
Հիմնականում տեղացի որոշ հետազոտողներ, առանց մատենագրական վկայությունների, պեղածո ապացույցների կամ վիմագիր հիշատակությունների` հենց այս գյուղն են համարում Ստ. Օրբելյանի հարկացուցակի Ձագեձորը: Գուցե նրանք կողմնակիցներ ունենային և նույնիսկ` շատ, բայց դժվար է անտեսել Ծակերի ձորի վարկածը, որը հնչյունաբանական տեսանկյունից է արծարծվում:
Գյուղի անունը Գորիսի հետ պատմական միասնության մեջ դիտարկվում է նաև որպես Գորայք, ինչը ճշգրտորեն արդարացնում է նրանից հյուսիս-արևելք ընկած Նախանձփոր (մեզ հասել է Խասփոր ջրավետ տեղանվանմամբ) բնակավայրի գոյությունը:
Վերիշենը տարածաշրջանի մյուս բնակավայրերից եզակիորեն տարբերվում է 4-6-րդ դարերի շինարարական արվեստի տարրեր պարունակող բազիլիկ միանավ եկեղեցիով, ժայռակոփ ու քերծաձույլ բերդերով, դաշտային ավելի քան 100 աղբյուրներով և, անշուշտ, 17-րդ դարից պահպանված, ցայսօր օգտագործվող քարաշար, թաղակապ աշխարհիկ շինությամբ: Ի դեպ, այս շինությունը, որպես բնակելի տուն, հնությամբ բացառիկ է բովանդակ Հայաստանում:
- Ասկանդարին
- Արզումանին
- Արութունին
- Արութունին
- Աքուն Նանուն
- Բդալին
- Բագուն
- Գուրջուն
- Դադալուն
- Դադուն
- Դաջուն
- Դոլուն
- Երիցին
- Զարելին
- Զդին
- Զիլուն
- Ըթաքին
- Ըմարին
- Թմասին
- Իփելին
- Խերուն
- Խոջաբաղուն
- Խուրշուդին
- Կիզրին
- Կյալուն
- Հիրումին[30]
- Ղահրամանին
- Ղլեչուն
- Ղվանդին
- Ճղարին
- Ճղցպանին
- Մալուն
- Մաշուն
- Միժլումին
- Ներսուն
- Շալուն
- Շախանումին
- Շաքարամին
- Չոփչուն
- Ջավահիրին[31]
- Սիփարին
- Տատուն
- Տռոզին
- Ուղուզին
- Ուրդուվին
- Քոլուն
- Քոռ Ավագին
- Քիրամին
- Օրդուխանին
Քոլուն, Ղվանդին և Թմասին տոհմերը ճյուղավորվել են Միրումին մայր տոհմից: Ու թեև երեք տոհմերի անձինք Միրումյան ազգանունն են կրում, սակայն գյուղում նրանց գիտեն նոր տոհմանուններով:
Վերիշենում բնակվում են այլ տեղերից եկած զգալի թվով մարդիկ: Ըստ գյուղապետարանի` նրանց այսօր կարելի է դասել հետևյալ ընտանիքների կամ գերդաստանների շարքին:
ԳԵՐԴԱՍՏԱՆՆԵՐ
- Ավագյան Սամսոնի – Ակներից
- Բաղդասարյան (Հակոբջանյան) Յախշու – Խոզնավարից
- Դանիելյան Ալավերդու – Շինուհայրից
- Թելունց Բագրատի – Խնձորեսկից
- Հակոբյան Ավանեսի – Արցախից
- Հասրաթյան (Հովսեփյան) Բենիկի – Տեղից
- Շահմարյան Վարդազարի – Տեղից
- Պետրոսյան Փարսիի – Տեղից
- Պետունց Խաչատուրի – Տեղից
- Սահակյան Մհերի – Ակներից
- Սայունց Կարապետի – Խնձորեսկից
- Սարգսյան (Իսունց) Փարսիի – Տեղից
- Սարգսյան Անդրանիկի (Գաղթականին) – Արևմտյան Հայաստանից
- Սողոմոնյան Սուրենի – Արցախից
- Վարդանյանների (Մուշեղ, Գրիշա) – Շինուհայրից
- Փարամազյան Սպարտակի – Խնձորեսկից
ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
- Աղասյանների – Արցախից
- Առաքելյանների – Ակներից
- Ասատրյանների – Ակներից
- Բաբաջանյանների – Խոզնավարից
- Բաբաջանյանների – Սիսիանից
- Բաղդասարյանների (Բաբալարյան) – Խնձորեսկից
- Բարխուդարյանների (Հասանխանի) – Տեղից
- Գալստյանների – Վաղատուրից
- Գրիգորյանների – Այգեձորից
- Դանիելյանների – Հարթաշենից
- Լալայանների – Արցախից
- Խաչատրյանների – Ձորաշենից
- Խաչյանների – Խոզնավարից
- Հայրապետյանների – Ակներից
- Հայրապետյանների – Ազատաշենից
- Հարությունյանների – Սվարանցից
- Հովակիմյանների – Խոզնավարից
- Հովակիմյանների – Տաթևից
- Հովհաննիսյանների – Խոզնավարից
- Ղազարյանների – Խնածախից
- Միրզոյանների – Ակներից
- Ռևազյանների – Նոյեմբերյանից
- Սալբունցների – Ակներից
- Սահակյանների – Ակներից
- Սարգսյանների (Շալոյաններ) – Խնձորեսկից
- Տոռոզյանների – Գորիսից
ՏԱԹԵՎ
5-8-րդ դարերում դպրության առաջնակարգ կենտրոն էր, 8‑րդ դարի վերջից` Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: 895-906 թթ. կառուցվել է Տաթևի վանքի Պողոս-Պետրոս մայր տաճարը, 1067 թ.` սբ. Աստվածածին, 1295 թ.` սբ. Գրիգոր եկեղեցիները: 1390-1435 թթ. վանքում գործել է նշանավոր համալսարան, մանրանկարչության և գրչության դպրոց, 10000-ից ավելի ձեռագրերով մատենադարան: Վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ: Վանական համալիրի ամենատպավորիչ կառույցներից մեկը Ճոճվող սյունն է, որի կառուցման առեղծվածը մինչև այժմ մնում է անվերծանելի: 17-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը վանքը ազատագրական պայքարի հենակետ էր: Այստեղ է Գարեգին Նժդեհը հռչակել Լեռնահայաստանի Հանրապետությունը: Որոտանի աջ ափին` կիրճի հատակին, նշանավոր կառույցների մնացորդներն են` Տաթևի մեծ անապատը և կուսանոցը: 2010 թ. հոկտեմբերի 16-ին բացվել է «Տաթևի թևեր» ճոպանուղին` 5,7 կմ երկարությամբ, որ ամենաերկարն է աշխարհում: Տաթևի վանական համալիրը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ պահպանվող հուշարձանների ցանկում: ՀՀ կառավարության 26.06.2009 թ. 848-Ն որոշմամբ` Տաթևը, շրջակա մի շարք գյուղերի հետ, հայտարարվել է զբոսաշրջային կենտրոն:
- Աբրուսանց
- 2. Աթունց
- Ակունց
- Աղավելունց
- Աստաքոլունց
- Ավչունց
- Արզումանանց
- Բադուն
- Բալանունց
- Բալունց
- Բաղդունց
- Բերչունց
- Գագունց
- Գիչունց
- Գլհեսանց
- Գրիգորանց
- Գուգանանց
- Դիլունց
- Դոնգուշանց
- Դորունց
- Զազունց
- Զոհրաբանց
- Թաթունց
- Թոթունց
- Թումոնց
- Թումունց
- Իդինանց
- Ըղըջանանց
- Իսավերդունց
- Լչինանց
- Խնարանց
- Ծատունց
- Ծիկունց
- Կարունց
- Կիլոհունց
- Կոճանց
- Կտամանց
- Կուխտունց
- Կուճի մարդանց
- Կուջուբադանց
- Ղլամանց
- Ղջանանց
- Ղրանց
- Ղրմրանց
- Ղուգասանց
- Ղունդաղանց
- Ճիլիկանց
- Մադունց
- Մանգունց
- Մանուչարանց
- Մանունց
- Մարդունց
- Մարունց
- Մաքալունց
- Միրզանց
- Մնացականանց
- Մոսունց
- Մովսեսանց
- Մրքրանց
- Մուրադանց
- Մուքունց
- Յուզուլանց
- Նարինանց
- Նիգունց
- Շիդրամանց
- Շիրանանց, 66* Շհանունց
- Չաքանց
- Չլդրանց
- Ջհանգիրանց
- Սիլարանց
- Սլամանց
- Սմվելանց
- Սուկունց
- Վրդանանց
- Վրթզարանց
- Տանձունց
- Տարտնունց
- Տեր-Սիմոնանց[32]
- Տեր-Վանեսանց
- Տնելանց
- Ոլունց
- Փալունց
- Փանունց
- Քաչալմանունց
- Քոլունց
- Քոչունց
- Քրամանց
- Պետունց
- Օրբելանց
ՏԱՆՁԱՏԱՓ
Գեղատեսիլ բնությամբ այս բնակավայրը պատմական աղբյուրներում հիշատակվում է վաղ միջնադարից: Ք.հ. 906 թ. Տաթևի վանքի նավակատիքին Հայոց Սմբատ Բագրատունի թագավորի, Տեր Գևորգ Գառնեցի կաթողիկոսի ներկայությամբ Սյունյաց գահերեց իշխան Աշոտը մի շարք գյուղերի հետ Տանձատափը նվիրել է վանքին: Գյուղի տարածքում բազմաթիվ են հնագույն բնակատեղիները, ժայռեղեն խորշերը, մատուռներն ու խաչքարերը, այլևայլ հնություններ: Հարսնաձորին հարող մի ժայռալեզվակի վրա Շահանդուխտ արքայադստեր մատուռը (կիսավեր) և նրա ճգնախուցն են: Գյուղը ներառված է «Տաթև» զբոսաշրջային ծրագրում:
- Եղունց
- Կրբեդանց
- Կույսականց[33]
- Համբարձումանց
- Հաշունց
- Ղազարանց
- Շբանանց
- Պրուտանց
- Ունանանց
- Օվունց
Հաշուն տոհմի հիմնադիրը կին է եղել, ինչը հաստատվում է հետևյալ խաղիկով.
Բոմբասար,
Պացուր սար,
Կալան եկ
Հաշուն տար:
ՏԵՂ
Հիմնել է Սյունյաց թագուհի Շահանդուխտը` 10-րդ դարում: Նրա տարածքում պահպանվել են քարանձավային բնակատեղի հետքեր: Կանգուն է սբ. Գևորգ եկեղեցին, որի արևելյան մասը կառուցված է 4-5-րդ դարերում: Գյուղից 3 կմ հարավ-արևելք գտնվում է Սռնեղցին: Գյուղին առանձին շուք են հաղորդում Մելիք-Բարխուդարյանների Ամարաթը (1783 թ.), Քարե օթախը: Այս գյուղի բնակիչները մշտապես ակտիվորեն հաղորդակցվել են արցախցիների հետ: Դրա լավագույն վկայություններից մեկը Ստեփանակերտում ձևավորված Տեղցոց բնակելի թաղամասն է: Հենց այս թաղամասում է ծնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
- Աբալանց
- 2. Ակուփանց
- Այվազյան
- Աշուղանց
- Առուշանանց
- Առուշանյան
- Ավագյան
- Ավետանց
- Արզումանյան
- Ափունց
- Բադասյան
- Բալաչունց
- Բալունց
- Բաղդագյուլանց
- Բաղդունց
- Բաղունց
- Բարխուդարանց
- Բեգլարանց
- Բլբուլանց
- Բուշունց
- Գալստյան
- Գզիրանց
- Գյագունց
- Գրիգորյան
- Դադովանց
- Դալիջունց
- Դալլաքյան, 27* Դինունց
- Դոլխանանց
- Դրավանց
- Դուռանց
- Դուրունց
- Զեյնալյան
- Էյլազյան
- Թառանանց
- Թինիբաբունց
- Թոխունց
- Թջանանց
- Թութկուշայի
- Իսախանանց
- Իսունց
- Լալաբեգանց, 41*.Խանումանց (Երիցանց)
- Խաչունց
- Ծատուրանց
- Ծռնվերանց
- Կիզիրբոզունց
- Հայկազանց
- Հայրունց
- Հասրաթյան
- Հովհաննիսյան
- Հովսեփյան
- Հուպուպանց
- Ղազարյան
- Ղազունց
- Ղավալբաբունց
- Ղուլունց
- Ղուկասանց
- Ղուշունց
- Ղուջանց
- Ճոխունց
- Մաթուն
- Մարութանց
- Մաքունց
- Մգրդունց
- Մինասանց
- Միրզոյան
- Մոհրաբանց
- Մուսայելյան
- Նանասունց
- Ներկրարանց
- Նունումանց, 70*. Շադունց
- Շեգունց
- Շիրինյան
- Չափուղանց
- Պապալանանց
- Պապալոնանց
- Պետունց
- Պողոսյան
- Ջհանգիրյան
- Սակունց
- Սափարունց
- Սնեցունց
- Վարդանյան
- Ունանանց
- Փափախչունց
- Քաչալվանանց
- Քյարունց
- Քոչունց
ՔԱՇՈՒՆԻ (ՄԱԼԴԱՇ)
Նույնությամբ կրկնվում են Տանձատափի տոհմանունները:
Հայտնի պատմաբան Հ. Փափազյանի հավաստմամբ` Պարսկաստանի շահ Թահմասպ 1-ին Սեֆին (1524-1576), 1562 թ. հրամանագրում անդրադառնալով Տաթևի վանքի կալվածային հնարավորություններին, ներկայացնում է հետևյալ գյուղերը Սիսիանի, Որոտանի և Գեղվա գավառներից. Բնունիս-Թաս, Ղարաքիլիսա, Սվարի (Սվարանց), Աղանձի, Տաշու-Մալդաշ, Տաթև, Տանձատափ, Խոտանան, Հալիձոր, Շնհեր, Բորդի և Կից:
Ամենայն հավանականությամբ` սարվոր տանձատափցիների հիմնադրած Մալդաշն իր անվանումը ստացել է Թահմասպի հիշատակած Տաշու-Մալդաշի երկրորդ բաղադրիչից: Այսպես եմ կարծում, քանի որ Տաշու-Մալդաշը` հին բնակավայր հիշեցնող ավերակներով, հիմա էլ կա ներկա Մալդաշից (Քաշունուց) 6-7 կմ հյուսիս-արևմուտք, Տաթևի վարչական տարածքում:
Տարածաշրջանի հարավ-արմտյան ուղղության ամենահեռավոր գյուղն է` Գորիս քաղաքից 55 կմ-ի վրա: Մալդաշը, որպես հիմնական բնակավայր, ձևավորվել է 1920-ականների վերջերին: Քաշունի[34] է վերանվանվել 1992 թ.: Ծովի մակերևույթից բարձր է 1850 մ: Հարուստ է ալպյան մարգագետիներով, բնական խոտհարքներով, արոտներով:
ՔԱՐԱՀՈՒՆՋ
Վարարակնի աջ ափին է` Գորիս քաղաքից 4 կմ հեռավորությամբ: Հին այրեր-բնակարանները, գյուղատեղիները պահպանվել են: Սբ. Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 1676 թ.: Կան միջնադարյան Հազարանփրկիչ մատուռը, գերեզմանոցը: Լեռնալանջի գյուղատեղի հյուսիսարևմտյան մասում մի հսկա բազալտ քարաբեկորի վրա քանդակված ժայռապատկերները հար ու նման են Ուղտասարի ժայռապատկերներին` թեմատիկայի և կատարման տեսանկյունից, կարծում եմ, նաև ժամանակի: Գյուղը հայ իրականության մեջ հայտնի է իր թթի օղիով, որն ուղղակի «Քարահունջ» անվանումն ունի: Շրջանառվել է այսպիսի մի թևավոր խոսք. «Բաքվի տակը լիքը նավթ է, Քարահունջի տակը` թթի օղի»:
Քարահունջի գյուղապետարանի տվյալներով` գյուղում կա հնագույն ութ տոհմ, որոնցից սերվել են նորերը:
Հնագույն տոհմերը հետևյալներն են.
- Բոզուն
- Իվիտին
- Խաչուն
- Ճղարին
- Նիազին
- Տվիթին
- Փարսուն
- Օհանջանանց
Նրանցից համապատասխանաբար ճյուղավորվել են.
- Բոզուն տոհմից`
ա) Գրիգորյաններ,
բ) Թունյաններ,
գ) Հովսեփյաններ:
- Իվիտին տոհմից`
ա) Ավետյաններ:
- Խաչուն տոհմից
ա) Բաղդասարյաններ,
բ) Խաչյաններ,
գ) Խաչատրյաններ,
դ) Միրաքյաններ,
ե) Մկրտչյաններ,
զ) Սարգսյաններ:
- Ճղարին տոհմից`
ա) Թափտուղյաններ,
բ) Հայրապետյաններ,
գ) Ղազարյաններ,
դ) Պետրոսյաններ,
ե) Պողոսյաններ,
զ) Ստեփանյաններ:
- Նիազին տոհմից`
ա) Աբրահամյաններ,
բ) Ալավերդյաններ,
գ) Գալստյաններ,
դ) Խանումյաններ,
ե) Մանգյաններ,
զ) Սևյաններ:
- Տվիթին տոհմից`
ա) Ալեքսանյաններ,
բ) Հակոբջանյաններ,
գ) Ղահրամանյաններ,
դ) Մեսրոպյաններ,
ե) Մնացականյաններ,
զ) Ստեփանյաններ:
- Փարսուն տոհմից`
ա) Բարխուդարյաններ,
բ) Մանուչարյաններ,
գ) Պողոսյաններ:
- Օհանջանան տոհմից`
ա) Առստամյաններ,
բ) Ավագյաններ,
գ) Արզումանյաններ,
դ) Մկրտչյաններ,
ե) Նարինյաններ,
զ) Սարգսյաններ,
է) Օհանջանյաններ:
Թեհրանի Փարա գյուղից 1946 թ. այստեղ գաղթել է չորս տոհմ`
ա) Բարսեղյաններ,
բ) Դարբինյաններ,
գ) Ղուլյաններ,
դ) Սինանյաններ:
Բացի նշվածներից, գյուղում բնակվում են այլ տեղերից հետևյալ տոհմերը`
ա) Իսախանյաններ – Տեղ գյուղից,
բ) Միրզոյաններ – Քարաշենից,
գ) Ստեփանյաններ – Քարաշենից:
Քարահունջում հաշվում է ընդամենը 45 տոհմ, որից 38-ն են սերում հին 8 տոհմից:
ՔԱՐԱՇԵՆ
Քարանձավների թանգարան է հին գյուղատեղին, պահպանվել են 16-17-րդ դարերի եկեղեցին, 13-15-րդ դարերի գերեզմանոցները: Գյուղը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի ձախ մասում է, հայտնի` իր «Թթու ջուր» հանքային աղբյուրով:
1. Արզումանին
- Բաբուն
- Բագուն
- Բդամին
- Եզիդին
- Զանուն
- Յաղոյին
- Կյալուն
- Կյափուն
- Կուքանին
- Մայիլին
- Մախսուդին
- Շանանց
- Շիքարին
- Պիծուն[35]
- Սավադին
- Սարուխանին
- Սաքոյին
- Սուջին
- Ուլովիներին
- Քասուն
ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գորիսի տարածաշրջանի տոհմերի մասին
Ը/կ | Համայնքի
անվանումը |
Ո Ր Ի Ց | ||||||
Տոհմերի թիվը | Անձի անվամբ | ա/թ | Ըստ զբաղմունքի, կոչման, պաշտոնի |
Ըստ շնորհքի | Ըստ ֆիզ. տվյալների |
Ըստ մականվան | ||
կին | ||||||||
1. | Ակներ | 25 | 25 | 1 | — | — | — | — |
2. | Արավուս | 10 | 10 | |||||
3. | Բարձրավան | 13 | 13 | 1 | ||||
4. | Գորիս | 120 | 108 | 4 | 5 | 7 | ||
5. | Խնածախ | 47 | 44 | 3 | 2 | 1 | ||
6. | Խնձորեսկ | 179 | 159 | 4 | 5 | 3 | 3 | 9 |
7. | Խնձորեսկ Ներքին | |||||||
8. | Խոզնավար | 25 | 24 | 1 | 1 | |||
9. | Խոտ | 30 | 27 | 2 | 2 | 1 | ||
10. | Կոռնիձոր | 57 | 52 | 1 | 2 | — | — | 3 |
11. | Հալիձոր | 14 | 14 | |||||
12. | Հարթաշեն | 27 | 22 | 1 | 2 | 1 | 2 | |
13. | Հարժիս | 16 | 15 | 1 | ||||
14. | Շինուհայր | 38 | 36 | 1 | 1 | |||
15. | Շուռնուխ | |||||||
16. | Որոտան | |||||||
17. | Սվարանց | 12 | 10 | 2 | ||||
18. | Վաղատուր | 16 | 15 | 1 | 1 | |||
19. | Վերիշեն | 91 | 88 | 2 | 2 | 1 | ||
20. | Տաթև | 90 | 86 | 2 | 2 | |||
21. | Տանձատափ | 10 | 10 | 1 | ||||
22. | Տեղ | 90 | 80 | 3 | 4 | 2 | 2 | |
23. | Քաշունի-Մալդաշ | |||||||
24. | Քարաշեն | 21 | 20 | 1 | ||||
25. | Քարահունջ | 45 | 45 | 1 | ||||
26. | Ընդամենը`
25 համայնք |
976 | 903 | 26 | 28 | 7 | 8 | 28 |
Ծանոթություն.
- Կոռնիձոր գյուղից հիշատակվող, բայց ներկայումս այնտեղ չբնակվող 36 տոհմերը չեն ընդգրկվել աղյուսակում, նշված են գյուղի ընդհանուր տոհմացուցակում:
* * *
Մնում է ավելացնել, որ այս ձեռնարկն իրականացել է մի խումբ մարդկանց պատրաստակամության և աջակցության շնորհիվ, ինչի համար նրանց հայտնում եմ իմ երախտագիտությունը:
Նրանք են` համայնքի ղեկավարներ Ռոբերտ Մուշեղյանը` Տանձատափ, Արթուր Մարգարյանը` Սվարանց, Մուրադ Սիմոնյանը` Տաթև, Մարատ Գերասիմյանը` Հալիձոր, Մարտիրոս Գրիգորյանը` Խոտ, Գառնիկ Շահնուբարյանը` Քարաշեն, Արգամ Հովսեփյանը` Արավուս, Արկադյա Խաչատրյանը` Կոռնիձոր, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Շալունցը` Վերիշեն, համայնքապետի տեղակալներ Սլավիկ Զեյնալյանը` Տեղ, Մխիթար Հայրապետյանը` Հարժիս, Ծովինար Սարգսյանը` Քարահունջ, միջին դպրոցի տնօրեն Էդիկ Հովհաննիսյանը` Բարձրավան, գյուղի կենսագիր, մանկավարժ Ժորա Մանուցյանը` Շինուհայր, մշակույթի տան տնօրեն Վալերի Մանուչարյանը` Քարահունջ, ճանաչված անհատներ Լենո Բակունցը, Ռուբիկ Բակունցը, Միքայել Ղուկասյանը, Արսեն Մկրտչյանը` Գորիս, բանաստեղծ Լևոն Սահակյանը` Ակներ, Գրիշա Հարությունյանը, Յուրիկ Թունյանը` Խնձորեսկ, Հենրիկ Քոչարյանը` Հարթաշեն, գորիսաբնակներ` կոռնիձորցի Միսակ Հովակիմյանը, խնածախցի Անուշավան Հովսեփյանը, վաղատուրցի Շմավոն Սարգսյանը և Խոզնավարի միջին դպրոցի նախկին տնօրեն Սլավիկ Շափաղաթյանը:
Խորապես շնորհակալ եմ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանին` մասնագիտական խորհուրդների և բացատրությունների համար:
Հարկ եմ համարում նշել երկարամյա ընկերոջս`վաստակաշատ և ճանաչված լրագրող, 1990-ական թթ. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահի տեղակալ, Հայաստանի ռադիոյի գլխավոր տնօրեն, Վերիշենի Զդի տոհմի ներկայացուցիչ Վլադիմիր Վաղարշակի Զադայանի արժեքավոր առաջարկությունները, խորհուրդները և խմբագրական աշխատանքը, Ակսել Բակունցի տոհմական շառավիղ Արմիկ Սեդրակի Բակունցի (Վերիշեն) գնահատելի օգնությունը` գրքի նախապատրաստության ընթացքում:
[1] Ստ. Լիսիցյան, Զանգեզուրի հայերը, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1969 թ., էջ 30, 33:
[2] Ցանկանում եմ հատուկ նշել, որ նա է առաջադրել Վազգեն Առաջինի թեկանածությունը Ամենայն Հայոց կաթողիկոսի աթոռի համար, կանխել օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանի Մերձբալթիկա տեղափոխվելը, նպաստել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» գրքի տպագրությանը, իրականացրել Որոտանի ՀԷԿ-երի համակարգի նախագծումն ու կառուցումը:
Վիետնամում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանի հավատարմագրերը հանձնելուց հետո կազմակերպված ընթրիքին այդ երկրի պրեզիդենտ Հո Շի Մինին հյուրասիրել է Քարահունջի թթի օղիով: Ըմպելուց հետո վերջինս գիտակցության է եկել միայն 2-3 օր անց և շուրջ 6 ամիս բուժումներ ստացել:
[3] Տոհմանունները ներկայացվում են տեղական հնչողությամբ:
[4] Անհրաժեշտ եմ համարում գյուղի այս անվան վերականգնումը:
[5] Այս տոհմն իր անվանումը ստացել է ֆիզիկական հզոր ուժի տեր մի կնոջ`Մաշիրի անունից: Պատմում են, որ մի երեկո տուն գալով, նա բակում տեսնում է գոմշի ձագին` արոտից վերադարձած մոր կուրծը ագահաբար ծծելիս: Զայրանում է տնեցիների վրա, քանի որ գոմեշը դեռ չէին կթել: Եվ մի ձեռքով բռնելով ձագի պոչից` դարպասի վրայով դուրս է շպրտում: Ամուսինը տեսնելով` մնում է կարկամած:
[6] Վարպետին Խաչուն տոհմի հիմնադիր Խաչատուրի մտքի արգասիքն է հետևյալ սրամիտ և խորունկ եռատողը` կապված 1930-ականների վերջին տարիներին հայտնի «ЧК»-ի աղետալի գործունեության հետ: Եթե չէիր ցանկանում ընկնել նրա կործանիչ հայացքի տակ, ապա`
Տոնդ պիտի քաշ ինի,
Կնեկդ պիտի կեշ ինի,
Տակինդ էլ` էշ ինի:
[7] Քասուն Ակուփին տոհմի հիմնադիրը զորավար Անդրանիկի խոհարար Հակոբն է, ով նրա հետ Գորիս է եկել Արևմտյան Հայաստանից` 1918 թ.: 1919 թ. գարնանը, երբ զորավարը հեռացել է Զանգեզուրից, Հակոբը, ստանալով նրա թույլտվությունը, մշտական բնակության է մնացել Գորիսում:
[8] Ստ. Օրբելյանը գյուղը հիշատակում է այս անվամբ, որն ավելի ընդունելի է:
[9] Խնածախում Սնդուղանց տոհմանվան ծագումը կապում են սանդող պատրաստող հյուսնի հետ: Սանդողը լավաշի փայտե պահարան է` 80-90 սմ բարձրությամբ, 50-60 սմ լայնությամբ, 1մ-ից քիչ ավելի երկարությամբ, ծածկվում էր կափարիչով:
[10] Ֆրանգուլին տոհմից գյուղում այժմ ընտանիք չկա:
[11] Գյուղում հաստատում են, որ Մաթևոսանց նախնին եկել է Արցախից:
[12] Գյուղացիների մեկ ուրիշ փաստարկով` Նասիբանց տոհմի նախնին Խոզնավար է եկել Քարահունջից:
[13] Գորիսի տարածաշրջանի միակ գյուղն է, որ պատմական գրավոր աղբյուրներում հիշատակվում է 7-րդ դարից:
[14] Գյուղին պետք է վերադարձնել իր պատմական անունը:
[15] Եթիմանց տոհմի հիմնադիրը որբ մեծացած մեկն է եղել:
[16] Զուգուրդանց տոհմը կոչվել է ամեն ինչից զուրկ մարդու անունով:
[17] Հիլիվերանց տոհմի անվանադիրը պատկառելի տարիքով ծերունի է եղել:
[18] Այս գյուղի հին անվանումը նույնպես անհրաժեշտ է վերականգնել:
[19] Ավելի լավ կլիներ «Հարթաշեն» բառից հանել առաջին տառը` «h»-ն, «թ»-ն դարձնել «տ»: Արտաշեն անվանումով գյուղ մենք հնում ունեցել ենք: Միաժամանակ ինչ-որ ձևով պետք է փորձել պահպանել Գորու օրբելյանական անվանումը:
[20] Գյուղում այն կարծիքին են, որ Սահակին, Մինասին, Խաչուն և Գևորգին չորս տոհմանունները հեռավոր մի արմատից են` Մինասից:
[21] Իրիցանց տոհմի նախնին սպասավորել է Հարժիսի եկեղեցում, այստեղ է եկել Տաթևից:
[22] Ի դեպ, այսպես է նշվում Առաքել Դավրիժեցու աշխարհաբարում: Հարկ է ճշգրտել:
[23] Պատմականորեն ավելի ճիշտ է Շոռնոխի տարբերակը:
[24] Արժե գյուղը վերանվանել Շաթիթաղ` ըստ Ստ. Օրբելյանի հիշատակության, ինչը պատմական առումով ավելի ընդունելի է:
[25] Վաղուց հասունացած է բնակավայրը Ցուրաբերդ կամ Ցուր անվանելու հարցը:
[26] Բոզտղանց, Դուռունց և Յազուլանց տոհմերը, համայնքի ղեկավար Ա. Մարգարյանի հավաստմամբ, շարունակություն են Տաթևի համանուն տոհմերի. Բոզտղանք Տաթևում Մանուչարանք ու Վարդազարանք են: Բոզտղա նշանակում է թուխ դեմքով տղա:
[27] Շկվղերանցը մեկնաբանվում է այսպես. Կապանի տարածաշրջանում կա Շիկահող անվամբ գյուղ: Այս տոհմի նախնին, ըստ պահպանված տեղեկությունների, եկել է Շիկահողից, ու նրա տոհմը հետագայում կոչվել Շկվղերանց (շիկահողցի):
[28] Ավելի ճիշտ է Վաղատու տարբերակը:
[29] Մեջբերված է Վլ. Զադայանի «Հայրենի հողը և մայրենի լեզուն» էսսեից:
[30] Գյուղում սա ներկայացնում է մեկ ընտանիք: Սակայն նրա պատմական արմատները գրավոր աղբյուրներում վկայված են 13-րդ դարից:
[31] Այս տոհմից է Վերիշենի գյուղական խորհրդի առաջին նախագահ Մովսես Աղաբեկի Ջավահիրյանը, ով ստալինյան բռնություններից փրկելով շուրջ 50 համագյուղացու, ինքը ГУЛАГ-ի ճամբարներում տառապեց մինչև 1956 թ.: Այս առիթով տեղին է հիշատակել նաև Զդին տոհմի ամենաերևելի ներկայացուցիչներից մեկի` բնությունից ֆիզիկական կատարելությամբ օժտված Անդրանիկ Կարապետի Զադայանի անունը: Նրա այդ կատարելությունը փորձության պետք է ենթարկվեր Բևեռային շրջանից անդին, ГУЛАГ-ի ամենադաժան ճամբարներից մեկում:
[32] Այստեղ երկու տոհմի անվանումը զուգակցված է կոչման հետ` Տեր-Սիմոնանց և Տեր-Վանեսանց:
[33] Այստեղ ասում են, որ Կույսականց, Համբարձումանց, Ունանանց և Ղազարանց տոհմերը սերվում են հեռավոր մի նախնուց:
[34] Քաշունին հարկ է որոնել համանուն գետի ափին` Շուռնուխու մոտերքում: Երկրի երեսից վերացող այս բնակավայրին գուցե փրկի իր հին անունը` Տաշու:
[35] Պիծուն տոհմի նախնին փոքրամարմին, կարճահասակ է եղել, ինչից էլ առաջացել է տոհմանունը: