Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից մոտ 15-20 կմ հյուսիս-արևելք ընկած սարալանջերի աղբյուրներից ջուր է բերվելու՝ քաղաքի և նրա հարևան Քարեգահ ու Ներքին Սուս գյուղերի բնակչությանը խմելու ջրով ապահովելու նպատակով: Առաջին անգամ նոր բացված ճանապարհով մարտի կեսերին բարձրացանք ջրի ակունքները: Այդ ժամանակ որոշվում էր՝ որտեղ կառուցել ջրավազանը, որտեղով անցկացնել խողովակաշարը: Անցած ամիսների ընթացքում Բերձոր-Հայթաղ գլխավոր ճանապարհից աջ ամբողջությամբ բացվեց մոտ 5կմ ճանապարհ՝ բարձրանալով անտառապատ ձորալանջերով: Կառուցվել է ջրավազան-պարզարանը, իրականացվել են շինարարական ու խողովակների տեղափոխման, եռակցման, ներկման աշխատանքներ: Այժմ խողովակաշարն հասել է Բերձորի հյուսիսային թաղամաս: Ջրագծի կառուցումն իրականանում է պետբյուջեով՝ «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի կողմից: Սեպտեմբերի 21-ին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի հետ հերթական անգամ այցելեցինք ջրաշինարարներին: Այժմ, բացի եռակցման աշխատանքներից, իրականացվում է ջրավազանի տարածքի մաքրման, բարեկարգման աշխատանքներ: Մեր այցի պահին շինարարները ծածկում էին ջրավազան-պարզարանը: Տեղում աշխատանքները ղեկավարում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Արմեն Հովհաննիսյանը: Տեղեկացրեց՝ 3-4 օրից այս հատվածում կավարտվեն աշխատանքները: Ամբողջությամբ կբարեկարգվի ջրավազան-պարզարանի տարածքը: Որոշ հատվածում ջուրն անցնելու է մանր խճաքարերի միջով: Վերադարձին Բերձորի հյուսիսային մուտքի մոտ հանդիպեցինք եռակցողներին: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանը վստահեցրեց, որ մոտ 1 ամսից Բերձորը կունենա ինքնահոս խմելու ջուր, որը կմատակարարվի բնակչությանը շուրջօրյա:
- Home
- 2017
- Սեպտեմբերի
- 24
- Խողովակաշարը հասավ Բերձոր
More From Author
Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի
Présentation du livre
- 13.11.2024
«ՈՍԿԵԴԱՐԱՆ» բջջային հավելվածի շնորհանդես
- 18.09.2024
Դարերի խորքից եկած սրբատուն․ Մաքենավանք
- 13.01.2024