Գարեգին Նժդեհը Վայոց Ձորում

Spread the love

Ան­կախ բևե­ռաց­ված հայ հա­սա­րա­կու­թյան կող­մից առաջ քաշված Գ.Նժ­դե­հի ռազ­մա­քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյան ու գա­ղա­փա­րա­խո­սու­թյան հա­կոտ­նյա գնա­հա­տա­կան­նե­րից՝ նա մեր նո­րա­գույն պատ­մու­թյան մե­ծա­գույն դեմ­քե­րից է:  Ի­րա­վամբ, հայ պատ­մագ­րու­թյան մեջ, հայտ­նի գոր­ծիչ­նե­րի և նաև տե­ղա­ցի­նե­րի հու­շագ­րու­թյուն­նե­րում ա­ռա­վե­լա­պես կար­ևոր­վում ու ներ­կա­յաց­վում է Նժդե­հի՝ 1919թ. աշ­նա­նից մինչև 1921թ. հու­լիս ա­մի­սը ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի գոր­ծու­նեու­թյու­նը, ո­րը նրա կյան­քի աս­տե­ղա­յին ժամն էր, երբ սկզբում որ­պես Կա­պար­գող­թի` Կա­պան-Ար­ևիք-­Գող­թա­նի հայ­կա­կան ու­ժե­րի հրա­մա­նա­տարն էր, իսկ 1920թ. աշ­նա­նից` նաև ամ­բողջ Զան­գե­զու­րի փաս­տա­ցի ղե­կա­վա­րը:

Սա­կայն, չգի­տես ին­չու, ան­տես­վում, կամ քիչ ու­շադ­րու­թյան են ար­ժա­նա­նում 1921թ.  փետր­վա­րի վեր­ջից մինչև մար­տի կե­սե­րը Վա­յոց Ձոր և Նոր Բա­յա­զետ նրա ուղ­ևո­րու­թյունն ու գոր­ծու­նեու­թյու­նը, թե­պետ այդ մա­սին քիչ չեն ժա­մա­նա­կա­կից­նե­րի թո­ղած հու­շե­րը, այդ թվում հենց իր «Ա­զատ Ս­յու­նի­քը» և­ այլն[1]:

Չ­նա­յած իր կար­ճատև այ­ցե­լու­թյա­նը՝ Գ.Նժ­դե­հը մշտա­պես մնաց վա­յոց­ձոր­ցի­նե­րի հի­շո­ղու­թյան, նրանց զրույց­նե­րի մեջ և՛ դրա­կան, և՛ բա­ցա­սա­կան արժ­ևոր­մամբ:

 

1.­Վա­յոց Ձո­րը և Զան­գե­զու­րի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան գոր­ծը

 

Մինչև Լեռ­նա­հա­յաս­տա­նի զի­նա­կան ու­ժե­րի և ն­րանց միա­ցած տե­ղա­ցի զի­նա­կան խմբե­րի կող­մից Վա­յոց Ձո­րի գրավ­մանն ու Գ.Նժ­դե­հի՝ Վա­յոց Ձոր այ­ցե­լու­թյանն անդ­րա­դառ­նա­լը հարկ է հի­շա­տա­կել, որ գրե­թե 4 տա­րի Վա­յոց Ձո­րը միակ կե­նա­րար ե­րակն էր մնա­ցել ինչ­պես Զան­գե­զու­րի, այն­պես էլ Ղա­րա­բա­ղի ու Գող­թա­նի հա­յու­թյան հա­մար: Հի­շենք, որ սկզբում Օս­մա­նյան Թուր­քիա­յի, ա­պա` Անգ­լիա­յի, իսկ հե­տա­գա­յում` Բոլշ­ևի­կյան Ռու­սաս­տա­նի ճնշման տակ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, չկա­րո­ղա­նա­լով դե­յու­րե ի­րեն միաց­նել Զան­գե­զուրն ու Ղա­րա­բա­ղը, չէր կա­րո­ղա­նում բա­ցա­հայտ զի­նա­կան ու այլ կար­գի օգ­նու­թյուն ցույց տալ հայ­կա­կան այդ երկ­րա­մա­սե­րին:

Վա­յոց Ձո­րի մի­ջո­ցով կենտ­րո­նի և Զան­գե­զուր-­Ղա­րա­բա­ղի հա­յու­թյան հետ կա­պի, ռազ­մատն­տե­սա­կան մա­տա­կա­րա­րում­նե­րի շնոր­հիվ հնա­րա­վոր դար­ձավ կազ­մա­կեր­պել Ս­յու­նի­քի հա­յու­թյան գո­յա­պայ­քա­րը` 1918-1919թթ. Անդ­րա­նի­կի, Ար­սեն Շահ­մա­զյա­նի, Պո­ղոս Տեր-­Դավ­թյա­նի, իսկ 1919-1921թթ.` Գ. Նժ­դե­հի ու Պո­ղոս Տեր-­Դավ­թյա­նի գլխա­վո­րու­թյամբ:

Դա բարձր է գնա­հա­տել հենց Գա­րե­գին Նժ­դե­հը՝ հա­տուկ այդ գոր­ծի կազ­մա­կերպ­ման հա­մար Վա­յոց Ձոր ու­ղարկ­ված Ե­ղի­շե Իշ­խա­նյա­նի մա­սին խո­սե­լիս. «Անց­նում եմ Քե­շիշ­քեն­դով: Այս­տեղ է Վա­յոց Ձո­րի Փր­կու­թյան կո­մի­տեի նա­խա­գահ Ե­ղի­շե Իշ­խա­նյա­նը, ո­րը մեր զոր­քե­րի պա­րե­նա­վոր­ման և մեզ ռազ­մամ­թերք հասց­նե­լու գոր­ծում կա­տա­րել է ե­զա­կի դեր»[2]:

Իսկ Ե. Իշ­խա­նյա­նը գրում է. «­Վա­յոց Ձո­րը, լի­նե­լով Ս­յու­նիքն ու Ա­րա­րա­տյան նա­հան­գը կա­պող օ­ղա­կը, գեր­մարդ­կա­յին ճի­գեր է թա­փել շա­րու­նակ Զան­գե­զու­րին օգ­նու­թյուն հասց­նե­լու։ Երբ անհ­րա­ժեշտ է ե­ղել ռազ­մամ­թերք տե­ղա­փո­խել Ղա­րան­լու­խից[3] Քե­շիշ­քենդ[4] ձմեռ­վա խստա­շունչ ե­ղա­նա­կին, հա­րյու­րա­վոր վա­յոց­ձոր­ցի­ներ ի­րենց մեջ­քով են կրել՝ խոր ձյան մի­ջով 55 վերստ ճամ­փա կտրե­լով։ Մեծ թվով ա­նա­սուն­ներ են ցրտա­հար ե­ղել Սե­լի­մի[5] և Ար­խա­շա­նի[6] լեռ­նանցք­նե­րում»[7]:

Թե­պետ Նժ­դե­հը, Ե.Իշ­խա­նյա­նը և­ ու­րիշ­ներ, անձ­նա­կան հա­կակ­րան­քի և­ այլ դրդա­պատ­ճառ­նե­րից ել­նե­լով, չեն հի­շա­տա­կում, սա­կայն այդ գոր­ծում գլխա­վոր դե­րը խա­ղաց Վա­յոց Ձո­րի հայ­կա­կան զի­նա­կան ու­ժե­րի հրա­մա­նա­տար Յա­պո­նը` Հով­հան­նես Պա­րո­նյա­նը: Դեռ 1917թ. ամ­ռա­նից ու­ղարկ­վե­լով Վա­յոց Ձոր՝ սկզբում որ­պես Դա­րա­լա­գյա­զի մի­լի­ցիոն զոր­քե­րի, այ­նու­հետև վե­րա­կազ­մա­վոր­ված պար­տի­զա­նա­կան զոր­քե­րի հրա­մա­նա­տար՝ Յա­պո­նը կա­րո­ղա­ցավ եր­կա­րատև, հա­մառ ու հաղ­թա­կան կռիվ­նե­րով, իսկ հարկ ե­ղած դեպ­քում՝ նուրբ դի­վա­նա­գի­տու­թյամբ մաք­րել Եր­ևա­նից Վա­յոց Ձոր և դե­պի Զան­գե­զուր ձգվող ճա­նա­պարհ­ներն ու ու­ղի­նե­րը պար­բե­րա­բար փա­կող ա­վա­զա­կաբ­նե­րի վե­րած­ված, 100-ի հաս­նող թուր­քա­կան բնա­կա­վայ­րե­րը և­ ա­պա­հո­վել կենտ­րո­նի հետ Զան­գե­զու­րի կա­պը:

 

  1. Գ.Նժ­դե­հը և 1921թ. Փետր­վա­րյան ապս­տամ­բու­թյու­նը

 

Այս­տեղ չի կա­րե­լի շրջան­ցել 1921թ. Փետր­վա­րյան ապս­տամ­բու­թյա­նը ոչ միայն նրա հա­մար, որ Գ.Նժ­դե­հի ժա­մա­նու­մը Վա­յոց Ձոր և­ այ­նու­հետև Ն.­Բա­յա­զետ ան­մի­ջա­կա­նո­րեն կապ­ված էր այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, այլև որ ապս­տամ­բու­թյան ծրագր­ման գոր­ծում ա­ռանց­քա­յին է ե­ղել Գ.Նժ­դե­հի ու­նե­ցած դե­րա­կա­տա­րու­թյու­նը, ո­րը տար­բեր նկա­տա­ռում­նե­րով ու­սում­նա­սի­րող­նե­րի կող­մից կար­ծես ան­տես­վում է[8]:

Թերևս այս­տեղ ինչ-ինչ փոխ­պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ե­ղել, կամ ա­վե­լի ճիշտ՝ գո­յու­թյուն է ու­նե­ցել ՀՅԴ ղե­կա­վար մարմ­նի ո­րո­շում՝ ապս­տամ­բու­թյան ծրագ­րումն ու նախ­նա­կան կազ­մա­կերպ­չա­կան աշ­խա­տանք­նե­րը գաղտ­նի պա­հե­լու մա­սին[9]: Ըստ ո­րի էլ՝ գրե­թե բո­լո­րը՝ ՀՀ վեր­ջին վար­չա­պետ և Հա­յաս­տա­նի փրկու­թյան կո­մի­տեի նա­խա­գահ Սի­մոն Վ­րա­ցյա­նը, ակ­տիվ դե­րա­կա­տար­ներ` Կա­րո Սա­սու­նին, Եփ­րեմ Սարգ­սյա­նը, Զա­քար Յո­լյա­նը, Ի­րա­զե­կը, գա­վառ­նե­րի գոր­ծիչ­ներ՝ Ար­սեն Խա­չի­կյա­նը, Գ­րի­գոր Մ­խի­թա­րյա­նը և­ այլք, հա­տուկ շեշ­տում էին, որ Հա­յաս­տա­նի տար­բեր շրջան­նե­րի ապստամ­բա­կան շար­ժում­նե­րը ոչ մի կապ չեն ու­նե­ցել մի­մյանց հետ։ Այս ա­ռի­թով Գ­րի­գոր Մ­խի­թա­րյա­նը[10] գրում է. «Ա­վե­լորդ է ա­սել, որ Դա­րա­լա­գյա­զի շար­ժու­մը ոչ մի կապ չի ու­նե­ցել Եր­ևա­նի Փետր­վար­յան շարժ­ման հետ: Դա­րա­լա­գյա­զում ոչ ոք ո­չինչ չգի­տեր, թե ինչ է կա­տար­վում Եր­ևա­նում»[11]: Յա­պո­նը ևս­ այդ է վկա­յում. «­Մեր ու­րա­խու­թյունն ա­վե­լա­ցավ այն բա­նով, որ ի­մա­ցանք, որ Դա­րա­լա­գյա­զի գրա­վու­մը զու­գա­դի­պած էր ամ­բողջ Հա­յաս­տա­նի Փետր­վա­րյան հա­ջող ապս­տամ­բու­թյա­նը: Հայ աշ­խար­հը իր հաղ­թա­նա­կի օրն էր տո­նում»[12]: Ար­սեն Խա­չի­կյա­նը[13] նույն ո­գով գրում է. «Ապս­տամ­բու­թյու­նը Նոր Բա­յա­զե­տում սկսվեց Փետր­վա­րի 20-ին՝ մոտ ժա­մը 4-ին, միան­գա­մայն ինք­նա­բուխ՝ ա­ռանց որ­ևէ կապ ու­նե­նա­լու Եր­ևա­նի և­ առ­հա­սա­րակ մի որ­ևէ ու­րիշ շրջա­նի հետ: Ապս­տամ­բու­թյու­նը Բա­սար­գե­չա­րում սկսվել էր փետր­վա­րի 16-ին, չորս օր ա­ռաջ՝ Նոր Բա­յա­զե­տից՝ դար­ձյալ միան­գա­մայն ինք­նա­բուխ և­ ա­ռանց մի որ­ևէ կապ ու­նե­նա­լու Եր­ևա­նի հետ»[14]:

Կար­ծում ենք, որ ապս­տամ­բու­թյան սկզբնա­կան կազ­մա­կեր­պիչ Խմ­բա­պետ Մար­տի­րո­սի կող­մից գլխա­վոր հրա­մա­նա­տա­րի տե­ղը վեր­ջին պա­հին Կու­ռո­յին` Սու­րեն Թար­խա­նյա­նին զի­ջե­լը ևս­ այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան թե­լադ­րան­քով է ե­ղել՝ գաղտ­նի պա­հե­լու ապս­տամ­բու­թյու­նը դրսից` ա­ռա­ջին հեր­թին Լեռ­նա­հա­յաս­տա­նի ու ա­վե­լի կոնկ­րետ Նժ­դե­հի և­ այն­տեղ «ծվա­րած» Ռու­բե­նի կող­մից  կազ­մա­կերպ­ված լի­նե­լը, քա­նի որ հայտ­նի էր դար­ձել, որ Մար­տի­րո­սը նոր էր վե­րա­դար­ձել Լեռ­նա­հա­յաս­տա­նից (նա Դ­րո­յի հրա­մա­նով ու­ղեկ­ցել էր Ռու­բե­նին՝ ա­պա­հով ու գաղտ­նի անց­նե­լու Ս­յու­նիք) և նրանց կող­մից պի­տի որ ո­րո­շա­կի հանձ­նա­րա­րու­թյուն­ներ ու­նե­նար:

Նույ­նիսկ պատ­մա­բան­նե­րից շա­տե­րը, հետ­ևե­լով հու­շագ­րու­թյուն­նե­րում շեշտ­վող այս դրույ­թին, կար­ևո­րում են միայն այն, որ Նժ­դե­հը, նա­խօ­րոք գրա­վե­լով Վա­յոց Ձո­րը, ա­պա­հո­վել էր բոլշ­ևի­կյան կաց­նից փախ­չող­նե­րի նա­հան­ջը, և Փետր­վա­րյան ապս­տամ­բու­թյան մեջ կար­ծես չեն նկա­տում Գա­րե­գին Նժ­դե­հի կար­ևոր դե­րը դրա ծրագր­ման ու նա­խա­ձեռն­ման մեջ, ուս­տի և­ ի­մի­ջայ­լոց են անդ­րա­դառ­նում կամ բո­լո­րո­վին ան­տե­սում են Գ. Նժ­դե­հի վա­յոց­ձո­րյան և նոր­բա­յա­զե­տյան գոր­ծու­նեու­թյու­նը:

Խմ­բա­պետ Մար­տի­րո­սի վեր­ջին հու­շագ­րա­կան տե­ղե­կու­թյուն­նե­րը, կար­ծում ենք, իր ժա­մա­նա­կին քննա­դատ­վել են ոչ թե ար­ժա­նա­հա­վատ չլի­նե­լու, այլ հենց ո­րոշ գաղտ­նա­զեր­ծում­նե­րի հա­մար:  Ի մի բե­րե­լով՝ կա­րող ենք ա­սել, որ թե­պետ Փետր­վա­րյան ապս­տամ­բու­թյու­նը հա­մա­ժո­ղովր­դա­կան և­ ո­րոշ չա­փով նաև տա­րե­րա­յին բնույթ կրեց, այ­նու­հան­դերձ, նա­խօ­րոք ծրագր­ված ու պլա­նա­վոր­ված էր, և­ ապս­տամ­բու­թյան նա­խա­ձեռ­նողն ու ո­գեշն­չո­ղը ե­ղել է հենց Նժ­դե­հը, որը, ի տար­բե­րու­թյուն մյուս պե­տա­կան գոր­ծիչ­նե­րի, սկզբից ևեթ սին պատ­րանք­ներ և  որ­ևէ դրա­կան ակն­կա­լիք չու­ներ բոլշ­ևիզ­մից. «Նժ­դե­հին հան­դի­պե­ցինք Տաթ­ևում[15], նրա մոտ էր գտնվում նաև Յա­պո­նը: Ռու­բե­նի գրած նա­մա­կը հանձ­նե­ցի Նժ­դե­հին: Երբ կար­դաց, շատ ու­րա­խա­ցավ ու բա­ցա­կան­չեց[16].

 — Շատ ու­րախ եմ, որ Ռու­բենն էլ վեր­ջա­պես ե­կել է այն հա­մոզ­ման, որ Լեռ­նա­հա­յաս­տա­նը պետք է շա­րու­նա­կի իր պայ­քա­րը Խորհր­դա­յին իշ­խա­նու­թյան դեմ: Այ­նու­հետև դառ­նա­լով ինձ` ա­սաց.

 — Շու­տով, սի­րե­լի՛ Մար­տի­րոս, շու­տով, տաս օր հե­տո Դա­րա­լա­գյազ եմ ու­ղար­կում Եա­պո­նին: Նա կարճ ժա­մա­նա­կում Դա­րա­լա­գյա­զը կմաք­րի կար­միր­նե­րից և կ­միաց­նի Լեռ­նա­հա­յաս­տա­նին:

Դու տեղ հաս­նե­լուդ պես կարճ ժա­մա­նա­կում կազ­մա­կեր­պիր մեր հա­մա­կիր ու դժգոհ ռազ­մա­կան ու­ժե­րը և­ այդ ապս­տամբ ու­ժե­րի գլու­խը ան­ցած` աշ­խա­տիր գրա­վել Եր­ևա­նը և գն­դա­կա­հա­րում­նե­րից ա­զա­տել մեր բան­տարկ­ված ըն­կեր­նե­րին:

Ապս­տամբ­նե­րի ղե­կա­վար մար­մի­նը ան­վա­նիր «­Հայ­րե­նի­քի փրկու­թյան կո­մի­տե»: Այս ա­նուն­նե­րը անհ­րա­ժեշտ են. նախ` բո­լոր դժգոհ տար­րե­րին, ա­ռանց կու­սակ­ցա­կան խտրու­թյան, շարժ­ման շուր­ջը հա­վա­քե­լու հա­մար, երկ­րորդ` այս ա­նուն­նե­րը կա­պա­ցու­ցեն, որ ապս­տամ­բա­կան շար­ժու­մը կու­սակ­ցա­կան-դաշ­նակ­ցա­կան շար­ժում չէ, այլ հա­մա­ժո­ղովր­դա­կան, ո­րի պատ­ճա­ռով էլ գու­ցե կան­խած կլի­նենք մա­սամբ մեր բան­տարկ­ված ըն­կեր­նե­րի գլխին կախ­ված գնդա­կա­հար­ման վտան­գը:

Նույ­նը հաս­տա­տեց նաև Եա­պո­նը, և մենք Տաթ­ևից ուղ­ևոր­վե­ցինք դե­պի Բա­զար­չայ: Նժ­դեհն ու Եա­պո­նը ե­կան մեզ ճա­նա­պարհ դնե­լու: Խիստ հու­զիչ էր բա­ժան­ման վայր­կյա­նը: Եր­կու ըն­կեր­ներն էլ փա­թաթ­վե­ցին ինձ և­ ար­ցուն­քի կա­թիլ­նե­րով թրջե­ցին ե­րեսս: Ես նրանց ող­ջա­գու­րանք­նե­րից ա­զատ­վե­լու հա­մար բո­ղո­քե­ցի.

 — Ինձ թա­ղե՞լ եք ո­րո­շել, որ այդ­պես լաց եք լի­նում, ըն­կեր­ներ:

 — Չէ, Մար­տի­րո՛ս ջան,- հու­զու­մով ընդ­հա­տեց Նժ­դե­հը,- մեր սկսե­լիք ա­զա­տագ­րա­կան մեծ գոր­ծի հետ կապ­ված հրճվան­քի, ու­րա­խու­թյան ար­ցունք­ներ են: Գ­նաս բա­րով. ուր էլ լի­նես, կապ պա­հիր մեզ հետ: Մենք Դա­րա­լա­գյա­զը գրա­վե­լուց հե­տո, կփոր­ձենք միա­նալ ձեզ»[17]:

Սա­կայն Նժ­դե­հի խոս­տու­մը` 10 օր հե­տո գրա­վել Վա­յոց Ձո­րը, հե­տաձգ­վում է ա­վե­լի պա­տեհ ժա­մա­նակ` փետր­վա­րի 16-ին[18], երբ Կար­միր զո­րա­մա­սե­րի մեծ մա­սը գտնվում էր Վ­րաս­տա­նում:

Եվ իս­կա­պես, ապս­տամ­բու­թյան հաղ­թա­նա­կից հե­տո իշ­խա­նու­թյան նոր մար­մին­նե­րը ան­վա­նա­կոչ­վե­ցին հենց «­Հայ­րե­նի­քի փրկու­թյան կո­մի­տե»՝ ըստ Նժ­դե­հի խորհր­դի։ Ու­շագ­րավ է նաև, որ խմբա­պետ Մար­տի­րո­սի նա­խա­ձեռ­նու­թյամբ նույ­նա­նուն կո­մի­տե­ներ էին ստեղծ­վել իր հայ­րե­նի Գառ­նիում և­ ո­րոշ գյու­ղե­րում մինչև Եր­ևա­նի գրա­վու­մը:

ՀՓԿ նա­խա­գահ Սի­մոն Վ­րա­ցյա­նը ինքն է խոս­տո­վա­նում իր կրա­վո­րա­կան ու պա­սիվ դե­րը ապս­տամ­բու­թյան նա­խա­պատ­րաստ­ման գոր­ծում. «Որ­քան էլ պատ­վա­վոր նկատ­վի Փետր­վա­րի 18-ի հե­ղի­նակ լի­նե­լը, հե­ղի­նա­կու­թյան այդ պա­տի­վը մեզ չի պատ­կա­նում: Փետր­վա­րի 18-ը հե­ղի­նա­կե­ցին ի­րենք` բոլշ­ևիկ­նե­րը: Վա­տո­րեն ստում են և բո­լոր նրանք, ո­րոնք ինչ-որ կապ են փնտրում Փետր­վա­րի 18-ի հե­ղաշրջ­ման և «իմ­պե­րիա­լիս­տա­կան պե­տու­թյուն­նե­րի խար­դա­վանք­նե­րի» միջև»[19]:

Մար­տի 8-ին Նժ­դե­հը Վա­յոց Ձո­րից մեկ­նում է ապս­տամ­բած և բոլշ­ևի­կյան բռնա­տի­րա­կան լու­ծը թո­թա­փած[20] Նոր Բա­յա­զետ գա­վառ՝ այն­տե­ղից Եր­ևան անց­նե­լու մտադ­րու­թյամբ: 

Արդ­յո՞ք սրանք սո­վո­րա­կան շրջայ­ցեր էին Լեռ­նա­հա­յաս­տա­նին նոր միաց­ված գա­վառ­նե­րը, թե՝ նա­խօ­րոք պլա­նա­վոր­ված մեծ ծրագ­րի հեր­թա­կան քայ­լերն էին:

Նժ­դեհն իր հայտ­նի «Ա­զատ Ս­յու­նիք»-ում գրում է. «Ա­րա­րա­տյան Հա­յաս­տա­նի ան­կու­մով, Զան­գե­զու­րը ճիշտ է, որ դա­դա­րել էր ինձ հա­մար ինք­նան­պա­տակ լի­նե­լուց: Նա այլևս նպա­տակ չէր, այլ` մի­ջոց: Ա­պա­հո­վե­լով մեր լեռ­նա­հա­յու­թյան ֆի­զի­կա­կան գո­յու­թյու­նը սո­վետ-պա­նիս­լա­մա­կան վտան­գից, վճռված էր փրկել Հա­յաս­տա­նի հո­ղը մա­հա­ցու ան­դա­մա­հա­տու­թյու­նից, իսկ հայ մտա­վո­րա­կա­նու­թյու­նը` գլխո­վին ոչն­չա­ցու­մից»[21]:

Եվ այ­նու­հետև. «Եր­ևա­նի ապս­տամ­բու­թյու­նը նպա­տակ չու­ներ եր­կար ժա­մա­նա­կով վե­րա­կանգ­նե­լու հան­րա­պե­տա­կան Հա­յաս­տա­նը: Ա­վե­լի պարզ էր նրա ա­ռար­կան` փշրել խորհր­դա­յին բան­տե­րի դռնե­րը, ուր հո­գե­վար­քում էր հայ մտա­վո­րա­կա­նու­թյու­նը: Հա­ջող­վե­լով իր այդ փոր­ձի մեջ, նա պի­տի ձգտեր վե­րագ­րա­վել Եր­ևա­նը Ս­յու­նի­քից բա­ժա­նող խորհր­դա­յին գա­վառ­նե­րից մե­կը կամ եր­կու­սը»[22]:

Հետ­ևա­բար` Նժ­դե­հի նպա­տա­կը միայն Վա­յոց Ձո­րի գրա­վու­մը չէր: Նա, գա­լով Վա­յոց Ձոր, փոր­ձեց կազ­մա­կեր­պել ու ա­ռաջ շար­ժել հայ­կա­կան ու­ժե­րը և թուրք-բոլշ­ևի­կյան ու­ժե­րից մաք­րել Լեռ­նա­հա­յաս­տա­նը Եր­ևա­նից բա­ժա­նող տա­րածք­նե­րը: Ցա­վոք, մեծ ար­դյունք­ներ չու­նե­ցավ: Հա­ջող­վեց միայն մաք­րել պատ­մա­կա­նո­րեն Վա­յոց Ձո­րի մաս կազ­մող Չա­նախ­չիի շրջա­կայ­քը և Եր­ևա­նից նա­հան­ջող­նե­րի հա­մար ճա­նա­պարհ բա­ցել:

Յա­պո­նի օգ­նա­կան Մակ­վե­ցի Մես­րո­պի փետր­վա­րի 25-ի նա­մա­կը խմբա­պետ Ա­ղա­բե­կին[23] նույն­պես բա­ցա­հայ­տում է, որ Փետրվա­րյան ապս­տամ­բու­թյու­նը ե­ղել է նա­խօ­րոք ծրագր­ված։

«Ամ­սույս 17-ին (փետր­վա­րի), ա­ռա­վո­տյան ժա­մը 6-ին Սի­սիա­նի զո­րա­մա­սով, Եա­պո­նի ղե­կա­վա­րու­թյամբ, գրե­թե ա­ռանց կռվի գրա­վե­ցինք Դա­րա­լա­գեա­զը: Սո­վե­տա­կան բո­լոր ու­ժե­րը մեր ձեռ­քում են:

Ձեր շրջա­նի և մաս­նա­վո­րա­պես քեզ հետ կապ հաս­տա­տե­լու, տե­ղի տաճ­կա­հայ ու­ժե­րը կազ­մա­կեր­պե­լու հա­մար, ե­րեկ ե­կա մինչև Քա­րագ­լուխ[24], որ­տեղ լսե­լով քո հաղ­թա­կան մուտ­քը Ն.­Բա­յա­զետ և շր­ջան­նե­րը` ու­րախ ու բախ­տա­վոր եմ:

Ե­րեկ Քե­շիշ­քեն­դից մեկ­նե­լու րո­պեին մաս­նա­վոր լուր ա­ռինք մե­րոնց կող­մից Եր­ևա­նը գրա­վե­լու մա­սին, ո­րին չու­զե­ցինք հա­վա­տալ: Մեր սուր­հան­դա­կը այ­սօր պի­տի վե­րա­դառ­նա Եր­ևա­նից և ստույգ տե­ղե­կու­թյուն բե­րի:

Ամ­սի 27-ին Նժ­դե­հը կլի­նի Քե­շիշ­քեն­դում: Ո­րոշ­ված է մար­տի 2-ին հա­մա­գու­մար հրա­վի­րել, որ­տեղ կո­րոշ­վի Դա­րա­լա­գյա­զը Մեծ Ս­յու­նի­քին միաց­նե­լու խնդի­րը:

Ե­թե դեռևս Եր­ևա­նը գրավ­ված չի, լավ կլի­ներ, որ հա­մա­գու­մա­րին մաս­նակ­ցեր նաև ձեր պատ­գա­մա­վո­րու­թյու­նը: Իսկ մինչ այդ անհ­րա­ժեշտ է, որ հա­տուկ սուր­հան­դակ ու­ղար­կես, թե՛ ընդ­հա­նուր դրու­թյան մա­սին հա­ղոր­դե­լու մեզ և թե՛ միև­նույն ժա­մա­նակ տե­ղյակ պա­հե­լու մեր ա­նե­լիք­նե­րի մա­սին: Ո­րով­հետև, ե­թե մեր Եր­ևա­նի սուր­հան­դա­կի բե­րած լու­րե­րը նպաս­տա­վոր լի­նեն, կա­րող է պա­տա­հել, որ մենք շարժ­վենք դե­պի Եր­ևան: Այդ դեպ­քում նպա­տա­կա­հար­մար կլի­ներ, որ շար­ժու­մը միա­ժա­մա­նակ լի­ներ և քո կող­մից:

Ե­թե նույ­նիսկ մինչև այ­սօր Եր­ևա­նը գրավ­ված էլ չլի­նի, մեր և քո ու­ժե­րը բա­վա­կան են ամ­բողջ Հա­յաս­տա­նը մաք­րե­լու մեր այդ խե­լա­գար ու սրի­կա թշնա­մի­նե­րից, ո­րոնց ու­ժը կա­յա­նում է մի­միայն ստո­րու­թյան և­ ան­բա­րո­յա­կա­նու­թյան վրա:

Ս­տույգ աղ­բյու­րից գի­տենք, որ Հա­յաս­տա­նում ե­ղած ռու­սա­կան բո­լոր ու­ժե­րը հե­ռա­ցել են որ­պես թե Վ­րաս­տա­նի սահ­մա­նը: Իսկ ի­րենց հայ­կա­կան ու­ժե­րը, թշնա­մի­ներ չեն կա­րող լի­նել, ինչ­պես փոր­ձե­րը ցույց են տվել»[25]:

 

3.Վա­յոց Ձո­րի ա­զա­տագ­րու­մը և Գ.Նժ­դե­հի ժա­մա­նու­մը

 

Մինչև փետր­վա­րյան ապս­տամ­բու­թյու­նը սկսե­լը, կամ ա­վե­լի շուտ` որ­պես դրա ա­ռա­ջին քայլ` շա­տե­րի հա­մար անս­պա­սե­լի կեր­պով Նժ­դե­հի հրա­մա­նով 1921թ. փետր­վա­րի 16-17 Ս­յու­նի­քի գե­նե­րալ-կո­մի­սար, միա­ժա­մա­նակ Արևմ­տյան ճա­կա­տի հրա­մա­նա­տար Յա­պո­նի հրա­մա­նա­տա­րու­թյամբ Լեռ­նա­հա­յաս­տա­նի զոր­քե­րը` 400 հետ­ևակ և 200 ձիա­վոր, Սի­սիա­նի Բա­զար­չայ գյու­ղից մտան Վա­յոց Ձոր և կայ­ծակ­նա­յին ա­րա­գու­թյամբ 1-2 օր­վա ըն­թաց­քում գրա­վե­ցին ամ­բողջ գա­վա­ռը՝  գե­րե­լով 11-րդ Կար­միր բա­նա­կի 20-րդ դի­վի­զիա­յի 180-րդ գն­դի ա­ռա­ջին գու­մար­տա­կի գրե­թե ողջ կազ­մը՝ հրա­մա­նա­տար Կազ­լո­վի[26] հրա­մա­նա­տա­րու­թյամբ` 500-ից ա­վել զին­վոր­նե­րի ու սպա­նե­րի՝ չհաշ­ված կոմբ­ջիջ­նե­րի մի քա­նի հա­րյուր զին­ված ան­դամ­նե­րին, 4 թնդա­նոթ, 21 գնդա­ցիր և­ այլ ռազ­մամ­թերք[27]: Ընդ­հա­րում­նե­րի ըն­թաց­քում մի քա­նի սպա­ներ սպան­վե­ցին, իսկ մյուս­նե­րը գե­րի հանձն­վե­ցին ու քշվե­ցին թի­կունք: Քե­շիշ­քեն­դը գրա­վե­լիս սպան­վե­ցին պար­բե­րա­բար Զան­գե­զուր  լրտե­սու­թյան ու­ղարկ­վող սի­սիան­ցի բոլշ­ևիկ  ան­գե­ղա­կոթ­ցի­ներ՝ Ար­զու­մա­նը՝ (Ար­կյա­զի Սուրբ Խա­չի վան­քում), բու­ժակ Հով­սեփ Դա­նիե­լյա­նը, Մկր­տիչ Մկրտու­մյա­նը, Հո­վա­կիմ Պո­ղո­սյա­նը, Բագ­րատ Տեր-Օ­հա­նյա­նը, բռնա­կոթ­ցի Կա­րա­պետ Ղա­զա­րյա­նը, Ղա­րա­քի­լի­սա-­Սի­սիա­նից՝ Վա­հան Տեր-­Ղա­զա­րյա­նը, հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ, սպա Բե­լովն իր համ­հար­զի հետ և­ ու­րիշ­ներ[28]

Միայն կո­մի­սար Գ­րի­գոր Բայ­թու­նին կա­րո­ղա­ցավ գա­վա­ռի մի քա­նի կու­սակ­ցա­կան գոր­ծիչ­նե­րի հետ տե­ղա­ցի­նե­րի օգ­նու­թյամբ փախ­չել-ա­զատ­վել:

Յա­պո­նը հի­շում է. «­Փետր­վա­րի 16-ին ճա­նա­պարհ­վե­լով` կե­սօ­րից անց հա­սանք Գն­դե­վազ, ո­րը սպի­տակ դրո­շա­կով դի­մա­վո­րեց մեզ ու իր զո­րա­մա­սը միաց­րեց մեզ հետ: Այս­տե­ղից, ա­ռանց դա­դար առ­նե­լու, ար­հա­մար­հե­լով այդ­տե­ղի սար ու ձո­րի ձյունն ու սառ­նա­մա­նիքը, ա­ռաջ շարժ­վե­ցինք և հա­սանք Սուրբ Խաչ վան­քը[29], ուր գի­շե­րե­ցինք:

Փետր­վա­րի 17-ի ա­ռա­վո­տյան մի քա­նի ուղ­ղու­թյամբ ա­ռաջ ան­ցանք և­ այդ օրն էլ գրա­վե­ցինք ամ­բողջ Դա­րա­լա­գյա­զը՝ Քե­շիշ­քենդ կենտ­րո­նի հետ միա­սին: Մեր հար­ձա­կումն այն­քան ա­րագ ու ա­նակն­կալ էր, որ Կար­միր­նե­րը չկա­րո­ղա­ցան լուրջ դի­մադ­րու­թյուն ցույց տալ ու հատ ու կենտ հրա­ցան պար­պե­լով, ստիպ­ված ե­ղան զեն­քե­րը վայր դնել ու անձ­նա­տուր լի­նել: Հ­րա­մա­նա­տար­նե­րից ո­մանք հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցան դե­պի Շա­րուր փախ­չե­լու: Մ­նա­ցա­ծը, ա­ռա­վե­լա­պես հա­սա­րակ զին­վոր­նե­րը, ու­րա­խու­թյամբ զեն­քե­րը վայր դրին: Այդ գոր­ծո­ղու­թյան ժա­մա­նակ գե­րի ա­ռանք Դա­րա­լա­գյա­զի Կար­միր­նե­րի շտա­բի կազ­մը, հրա­մա­նա­տար­նե­րից ո­մանց ու 500-ից ա­վել զին­վոր: Մեր ձեռքն ան­ցան լեռ­նա­յին 4 թնդա­նոթ` իր կազ­մով ու ձիե­րով, Քե­շիշ­քեն­դի, Մա­լիշ­կա­յի և Այ­նա­զու­րի պա­հեստ­նե­րը, 21 գնդա­ցիր, ռազ­մամ­թերք և­ այլն:

Դա­րա­լա­գյա­զը գրա­վե­լուն պես շրջա­նի մեջ հայ­տա­րա­րե­ցի պա­տե­րազ­մա­կան վի­ճակ: Քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծե­րը վա­րե­լու հա­մար ընտ­րել տվի Շր­ջա­նա­յին Ազ­գա­յին Խոր­հուրդ` Ե­ղի­շե Իշ­խան-յա­նի նա­խա­գա­հու­թյամբ և ն­շա­նա­կե­ցի շրջա­նա­յին կո­մի­սար»[30]:

Յա­պոնն էլ իր հեր­թին է Նժ­դե­հի մա­սին դժկա­մու­թյամբ ու կար­ծես ի­մի­ջայ­լոց հի­շա­տա­կում. «­Դա­րա­լա­գյա­զը գրա­վե­լուց 10 օր հե­տո Նժ­դե­հը ե­կավ ու ան­ցավ Նոր Բա­յա­զետ` այն­տե­ղից Ա­րա­րա­տյան դաշտ իջ­նե­լու հա­մար: Սա­կայն Օր­դաք­լո­ւի[31] ճա­նա­պար­հին Կար­միր­նե­րի դի­մադ­րու­թյա­նը հան­դի­պե­լով` նա հետ դար­ձավ ու Դա­րա­լա­գյա­զում էլ կանգ չառ­նե­լով` գնաց կրկին Զան­գե­զուր»[32]:

Այս­պես, փետ­վա­րի 28-ին[33] Նժ­դեհն իր փոք­րիկ զո­րախմ­բով[34]  ժա­մա­նեց Վա­յոց Ձոր և մեծ խան­դա­վա­ռու­թյամբ ըն­դուն­վեց վա­յոց­ձոր­ցի­նե­րի կող­մից[35]:

Մար­տի 3-ից 5-ը տե­ղի ու­նե­ցավ Դա­րա­լա­գյա­զի գյու­ղա­ցիու­թյան հա­մա­գու­մա­րը՝ Ե­ղի­շե Իշ­խա­նյա­նի նա­խա­գա­հու­թյամբ, ո­րը Դա­րա­լա­գյա­զը հայ­տա­րա­րեց Ինք­նա­վար Ս­յու­նի­քի մի մա­սը: Այն իր խան­դա­վառ ող­ջույ­նը հղեց Նժ­դե­հին.

«Ինք­նա­վար Ս­յու­նի­քի ա­զա­տա­րար սպա­րա­պետ հե­րոս Նժ­դե­հին

Սի­րե­լի սպա­րա­պետ, Դուք եր­կար ա­միս­նե­րի ըն­թաց­քում և հա­րա­զատ ՀՀ ան­կու­մից հե­տո Ձեր ու­ժեղ ձեռ­քում բարձր ու ա­մուր պա­հե­ցիք ա­զատ և­ ան­կախ Հա­յաս­տա­նի սրբա­զան դրո­շը, ո­րը ծա­ծան­վում էր Ս­յու­նյաց լեռ­նաշ­խար­հում, և դե­պի որն ուղղ­ված էր ամ­բողջ հա­յու­թյան ու­շադ­րու­թյու­նը: Դուք գեր­մարդ­կա­յին ճի­գեր թա­փե­լով ա­զա­տագ­րե­ցիք Զան­գե­զուր-­Ղա­րա­բա­ղը հայ դա­վա­ճան­նե­րի և դր­սի բռնա­կալ ու­ժե­րի տի­րա­պե­տու­թյու­նից:

Ա­զա­տագր­ված Վա­յոց Ձո­րի Ա գյու­ղա­ցիա­կան հա­մա­գու­մա­րը, իր ող­ջույնն ուղ­ղե­լով Ձեզ և Ձեր զի­նա­կից­նե­րին, ցան­կա­նում է Ձեզ ուժ և կո­րով նույն ո­գով շա­րու­նա­կե­լու հայ հայ­րե­նի­քի ա­զա­տա-գրման և հա­վաք­ման գոր­ծը:

Կեց­ցեք մեր հայ­րե­նի­քի ա­զա­տա­րար հե­րոս սպա­րա­պետ և Ձեր զի­նա­կից­նե­րը:

Նա­խա­գահ Հա­մա­գու­մա­րի՝ Ե­ղի­շե Իշ­խա­նյան

Քե­շիշ­քենդ, 5 մար­տի, 1921թ.»[36]:

Այ­նու­հետև Գ.Նժ­դեհն անց­նում է Ա­ղավ­նա­ձոր (Այ­նա­զուր) և­ իջ­ևա­նում Եր­ևա­նի նա­հան­գում ճա­նաչ­ված ու հարգ­ված հան­գու­ցյալ բժիշկ Մ.­Զա­քա­րյա­նի[37] տա­նը: Բժշ­կի այ­րին՝ տ. Ե­րա­նյա­կը, ի­րենց գյու­ղի տու­նը հա­վուր պատ­շա­ճի նա­խա­պատ­րաս­տել էր սպա­րա­պե­տին հյու­րըն­կա­լե­լու հա­մար: Սա­կայն Այ­նա­զուր և Ար­փա գյու­ղե­րում Նժ­դե­հը կանգ­նեց մի ա­նե­լա­նե­լի ու ող­բեր­գա­կան եր­կընտ­րան­քի առջև:

Դեռևս փետր­վա­րի 18-ին՝ Վա­յոց Ձո­րը գրա­վե­լիս, մի քա­նի տաս­նյակ տե­ղա­ցի բոլշ­ևիկ­ներ՝[38] հիմ­նա­կա­նում Ար­փա և Այ­նա­զուր գյու­ղե­րից, վա­խե­նա­լով պատ­ժից, Գ­րի­գոր Բայ­թու­նու գլխա­վո­րու­թյամբ թրքաբ­նակ Տան­ձիկ էին փա­խել ու միա­ցել Ա­բաս­կու­լի բեկ Շադ­լինս­կու թուրք-բոլշ­ևի­կյան «­Կար­միր թա­բոր» ջո­կա­տին[39]: Տե­ղան­քին քա­ջա­ծա­նոթ լի­նե­լով՝ նրանք հա­ճա­խա­կի էին հե­տա­խու­զա­կան ար­շավ­ներ կա­տա­րում դե­պի հայ­կա­կան ու­ժե­րի թի­կուն­քը և գյու­ղե­րում մնա­ցած ի­րենց հա­րա­զատ­նե­րի գոր­ծուն օգ­նու­թյամբ փայ­լուն կեր­պով կա­տա­րում թուրք-բոլշ­ևի­կյան զոր­քե­րի հե­տա­խու­զու­թյան դե­րը: Հե­տա­գա­յում որ­պես այդ ջո­կա­տի ա­վան­գարդ՝ նրանք անգ­նա­հա­տե­լի ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցե­ցին բոլշ­ևի­կյան ու­ժե­րի կող­մից Վա­յոց Ձո­րի գրա­վման­ գոր­ծում:

Բոլշ­ևիկ հրա­մա­նա­տար­ներն (Շ. Ա­միր­խա­նյան, Գ. Օ­գա­նե­զով և­ այլք) էլ էին խոս­տո­վա­նումՙ, որ ա­ռանց նրանց դժվար թե կա­րո­ղա­նա­յին այդ­քան հա­մառ ու ար­դյու­նա­վետ պաշտ­պան­վել Լեռ­նա­հա­յաս­տա­նի ու­ժե­րի հար­ձա­կում­նե­րից և փա­կել հայ­կա­կան զոր­քե­րի ա­ռաջ­խա­ղաց­ման ճա­նա­պար­հը դե­պի Շա­րուր՝ Հայ­հեղ­կո­մի ու­ժե­րի թի­կուն­քը, ո­րին այդ­քան անձ­կո­րեն սպա­սում էին Եր­ևա­նում: Շ. Ա­միր­խա­նյա­նը գրում է. «­Դա­րա­լա­գյա­զի դաշ­նակ­նե­րի զո­րա­խում­բը խմբա­պետ Եա­պո­նի հրա­մա­նա­տա­րու­թյամբ ձգտում էր հար­ձակ­վել Նո­րա­շեն կա­յա­րա­նի ուղ­ղու­թյամբ, նպա­տակ ու­նե­նա­լով ներ­խու­ժել մեր թի­կուն­քը և­ ան­ջա­տել մեզ Նա­խիջ­ևա­նից: Ադր­բե­ջան­ցի գյու­ղա­ցի­նե­րից և Դա­րա­լա­գյա­զից փա­խած կո­մու­նիստ­նե­րից կազմ­ված «Կար­միր թա­բո­րը» Ա­բաս­կու­լի բեկ Շադ­լինս­կու ղե­կա­վա­րու­թյամբ դի­մադ­րեց դաշ­նակ­ցա­կան բան­դա­նե­րին, մեծ ու պատ­վա­վոր դեր խա­ղաց հա­կա­հե­ղա­փո­խա­կան, ա­վան­տյու­րիս­տա­կան բան­դա­նե­րի դեմ Ղա­մար­լո­ւի ռազ­մա­ճա­կա­տում մեր մղած պայ­քա­րի գոր­ծում»[40]:

Կար­ծում ենք՝ Լեռ­նա­հա­յաս­տա­նի կող­մից Շա­րու­րի գրավ­ման և Ղա­մար­լո­ւի ճա­կա­տի վե­րաց­ման դեպ­քում հե­տա­գա ի­րա­դար­ձու­թյուն­ներն այլ կերպ կըն­թա­նա­յին, և գո­նե Շա­րուր-­Նա­խիջ­ևա­նի ճա­կա­տա­գիրն ա­վե­լի հա­յան­պաստ կլի­ներ:

Հե­տա­գա­յում Նժ­դե­հը պի­տի գրեր. «­Մենք եղ­բայ­րաս­պան կռիվ­ներ չէինք վա­րել, լեռ­նաշ­խար­հը քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ չէր տե­սել: Մենք կռվել էինք թա­թա­րի, թուր­քի և ս­րանց օգ­նու­թյան փու­թա­ցած կար­միր ռու­սի դեմ: Եվ սրանց հան­դեպ մեր հար­ված­նե­րի մեջ ե­ղել էինք ա­զատ: Այժմ հայն էր կազ­մում թշնա­մու ու­ժե­րի ա­ռա­ջա­մար­տի­կը, ո­րին պար­տու­թյան մատ­նե­լու հա­մար չպի­տի կա­րո­ղա­նա­յինք գոր­ծի դնե­լու մեր վճռա­կա­նու­թյու­նը: «­Մի՛ կրա­կեք, մենք էլ ենք հայ»,- ա­հա, սյու­նե­ցու բա­զու­կը ան­դա­մա­լու­ծող ճի­չը: Թշ­նա­մին գի­տակ­ցո­րեն կռիվ­նե­րին տվել էր քա­ղա­քա­ցիա­կան, եղ­բայ­րաս­պան բնույթ, հա­մոզ­ված, որ նման կռվի հա­մար իր նե­տած ձեռ­նո­ցը չպի­տի կա­րո­ղա­նանք վերց­նել»[41]: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ըստ Գառ­նիկ Զա­քա­րյա­նի, ըն­դա­ռա­ջե­լով Այ­նա­զու­րի հա­սա­րա­կու­թյան թա­խան­ձան­քին, Նժ­դե­հը նե­րում շնոր­հեց Այ­նա­զուր գյու­ղի կոմբ­ջի­ջի՝ մի քա­նի տաս­նյա­կի հաս­նող գեր­ված ան­դամ­նե­րին։ Ներ­ման խոս­տում ստա­նա­լով՝ վե­րա­դար­ձան ու հանձն­վե­ցին գյու­ղի կոմբ­ջի­ջի այն ան­դամ­նե­րը, ո­րոնք կարճ ժա­մա­նա­կով միա­ցել էին թուրք-բոլշ­ևի­կյան «­Կար­միր թա­բո­րին», սա­կայն հե­տո հե­ռա­ցել էին։ Նժ­դե­հը նաև հրա­ժար­վեց գյու­ղից ար­տաք­սել թուրք-բոլշ­ևի­կյան «Կար­միր թա­բո­րի» շար­քե­րում կռվող 10-ից ա­վե­լի այ­նա­զուր­ցի կար­միր պար­տի­զան­նե­րի ըն­տա­նիք­նե­րին:

Թ­վում էր, թե Ս­յուն­յաց սպա­րա­պե­տը նե­րո­ղամ­տու­թյամբ պի­տի վար­վեր նաև Ար­փա­յի պար­տի­զան­նե­րի ըն­տա­նիք­նե­րի ու կոմ-բջի­ջի ան­դամ­նե­րի հետ: Սա­կայն այս­տեղ դեպ­քերն այլ կերպ ըն­թա­ցան: Կար­միր պար­տի­զան Գա­րե­գին Սարգ­սյա­նը գրում է. «­Փետըր­վա­րի վեր­ջին և մար­տի սկզբնե­րին, Եա­պոնն ու­ժեղ հար­ձա­կում սկսեց Տան­ձի­կի և Ջա­ֆար­լի-Գ­յուն­նու­տի ուղ­ղու­թյամբ: Ն­րա նպա­տակն էր ա­մեն գնով ճեղ­քել ճա­կա­տը, ոչն­չաց­նել կամ հետ շպրտել հայ և­ ադր­բե­ջան­ցի պար­տի­զան­նե­րին և­ ան­ջա­տել Ղա­մար­լո­ւի կար­միր զո­րա­մա­սե­րը Նա­խիջ­ևա­նից: Մար­տի ա­ռա­ջին օ­րե­րին Եա­պո­նի զոր­քե­րը գրա­վե­ցին Ար­փա­յի ու Տան­ձի­կի միջև ըն­կած լեռ­նաշղ­թան և շարժ­վե­ցին ա­ռաջ: Սա­կայն ա­վե­լին ա­ռա­ջա­նալ նրանց չհա­ջող­վեց, և ն­րանք հետ քաշ­վե­ցին: Հա­կա­ռա­կոր­դի կող­մից զոհ­վե­ցին ի­րենց ճա­նաչ­ված հրա­մա­նա­տար­նե­րից մե­կը` Են­գի­բա­րը և մի քա­նի զին­վոր­ներ»[42]:

Կռ­վի հա­ջորդ օ­րը սևա­թույր ձին նստած՝ Ար­փա է ժա­մա­նում Նժ­դե­հը: Գ­յու­ղա­ցիք մինչև գյու­ղա­մի­ջում գտնվող ժա­մի դու­ռը գոր­գեր էին փռել սպա­րա­պե­տի անց­նե­լիք ճա­նա­պար­հին ու սե­ղան­ներ գցել: Գ­յու­ղի եր­ևե­լի­նե­րից մե­կը պաս­տառ էր գրել. «Այ­սօր Մի­սակ Ղա­րա­խա­նյա­նի ու­րախ օրն է…»[43]:

Նժ­դեհն իր շքախմ­բով իջ­ևա­նում է գյու­ղի քա­հա­նա­յի` Տեր Հո­վա­կի­մի տա­նը: Ի պա­տիվ մե­ծա­շուք հյու­րի և­ իր զին­վոր­նե­րի՝ ոչ­խար­ներ էին մորթ­վել ու ճոխ սե­ղան­ներ բաց­վել: Սա­կայն, երբ նրան զե­կու­ցե­ցին վեր­ջին կռվի մա­սին և հայտ­նե­ցին Են­գի­բա­րի ու մյուս զին­վոր­նե­րի զոհ­վե­լու բո­թը, Նժ­դե­հը մռայլ­վեց: Նա իր շքախմ­բի և գյու­ղի մե­ծա­մեծ­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ գնաց եկե­ղե­ցի, ուր բե­րել-դրել էին զոհ­ված­նե­րի դիակ­նե­րը: Այս­տեղ հա­վաք­վեց նաև ժո­ղո­վուր­դը, որ մինչ այդ խռնված էր փո­ղո­ցում: Ս­պա­րա­պե­տը հուզ­ված էր իր սի­րե­լի հրա­մա­նա­տար Են­գի­բա­րի մահ­վան ա­ռի­թով և խիստ գրգռված, որ Ար­փա­յի այդ մի խումբ ե­րի­տա­սարդ­նե­րը դա­վա­ճա­նել էին և միա­նա­լով դա­րա­վոր թշնա­մուն՝ կռվում էին հայ­կա­կան բա­նա­կի դեմ. «­Սիրտս վի­րա­վոր է. բա­ռեր չեմ գտնում ա­սե­լու: Այն գնդա­կը, ո­րը կպել է իմ սի­րե­լի Են­գի­բա­րին, այն միա­ժա­մա­նակ նաև իմ սիրտն է խո­ցել»,-այս­պես սկսեց իր խոս­քը Ս­յուն­յաց սպա­րա­պե­տը, ո­րը, հու­զա­կան լի­նե­լով, նաև այն­քան բարձր է հնչել, որ լսվել է ան­գամ ե­կե­ղե­ցուց դուրս: Ն­րա խոս­քից, ո­րը ժա­մա­նա­կին շատ մեծ տպա­վո­րու­թյուն է թո­ղել նույ­նիսկ հա­սա­րակ ժո­ղովր­դի վրա, ցա­վոք պա­տա­ռիկ­ներ են միայն պահ­պան­վել վա­յոց­ձոր­ցի­նե­րի հի­շո­ղու­թյան մեջ:

Դի­մե­լով կար­միր պար­տի­զան­ներ Գա­լուստ, Մար­տի­րոս (Ա­մո) և Հ­մա­յակ Բաղ­դա­սա­րյան­նե­րի մո­րը` Գ­յու­լիին, գո­չում է. «Օ­ձե՜ր ծնեիր, կա­րիճ­նե՜ր ծնեիր, այդ կար­միր սրի­կան­նե­րին  չծնեի՛ր»:

Եվ այ­նու­հետև դի­մեց հա­վաք­ված բազ­մու­թյա­նը. «­Սի­րե­լի՛ մայ­րե՛ր, քույ­րե՛ր, հա՛յ կա­նայք, ա­րո՛ւ զա­վակ­ներ ու­նե­ցեք, ա­րի՛ զա­վակ­ներ ու­նե­ցեք, որ հայ­րե­նիք պաշտ­պա­նեն, ձեզ ու ձեր ըն­տա­նիք­նե­րի պա­տի­վը պահ­պա­նեն, այլ ոչ թե դառ­նան փո­ղո­ցա­յին խու­ժան, դառ­նան հայ­րե­նի­քի դա­վա­ճան­ներ»:

Լու­տանք­ներ թա­փե­լով կո­մու­նիստ­նե­րի հաս­ցեին՝ միա­ժա­մա­նակ նա փոր­ձում էր բա­ցատ­րել բոլշ­ևիզ­մի իս­կա­կան էու­թյու­նը. «Կար­միր աղ­վես­նե­րը տա­նում են մեր հա­վի ձվե­րը: Բոլշ­ևիկ­ներն ա­սում են՝ «­Դա­վա՛յ բոլ­շե»: Ն­րանք ոչ թե տա­լու են, այլ միայն վերց­նե­լու են: Ն­րանք ձեզ­նից առ­նե­լու են ա­մեն ինչ, նույ­նիսկ ծի­ծեռ­նա­կի կաթ են պա­հան­ջե­լու:

Ժո­ղո­վո՛ւրդ, հա՛յ մար­դիկ, լավ ի­մա­ցեք, դրանք` բոլշ­ևիկ­նե­րը որ գան, ստերջ կո­վից էլ են հորթ ու­զե­լու, հա­վի ճտե­րից էլ են հավ­կիթ ու­զե­լու, կեն­դա­նի ոչ­խա­րը կանգ­նած` մոր­թին են ու­զե­լու»:

Հա­ջորդ օ­րը Նժ­դե­հը մարդ ու­ղար­կեց բա­նակ­ցու­թյուն վա­րե­լու հա­մար: Հան­դի­պումն ան­ցավ սահ­մա­նագլ­խին՝ Ար­փա­յի աջ ա­փին, սա­կայն ա­պար­դյուն: Այ­նու­հետև նա հա­վա­քել տվեց գյու­ղի մե­ծա­մե­ծե­րին և պար­տի­զան­նե­րի հա­րա­զատ­նե­րին` պա­հան­ջե­լով 24 ժամ­վա ըն­թաց­քում իր մոտ բե­րել փա­խած բոլշ­ևիկ­նե­րին: Պար­տի­զան Գա­րե­գին Սի­մո­նյա­նի հո­րը՝ Ե­ղիա­յին,  ու­ղար­կեց ճա­կա­տա­գիծ դար­ձած մեր­ձա­կա Կար­միր Քա­րը՝ հան­դի­պե­լու հայ պար­տի­զան­նե­րի հետ, սա­կայն երբ նա հաս­նում է Կար­միր­նե­րի դիր­քե­րին, այն­տե­ղից սպառ­նա­լով` կրա­կում և­ ար­գե­լում են մո­տե­նալ: Բա­նագ­նա­ցի վի­րա­վոր կա­պույտ ձին գյուղ հաս­նե­լուց հե­տո ընկ­նում-սատ­կում է:

Բե­նոն, որն աք­սոր­ված­նե­րից մեկն էր, պատ­մում է. «­Ցե­րեկ­վա ժա­մը եր­կու­սը կլի­ներ, մեկ էլ տե­սանք Ա­ղավ­նա­ձո­րի թա­փից [44] մոտ 300 հո­գա­նոց կա­վա­լե­րիա է իջ­նում: Ա­սա­ցին, թե Նժ­դեհն է գա­լիս: Նժ­դե­հը մտավ ե­կե­ղե­ցի, բարձ­րա­ցավ բե­մը և սկ­սեց ճա­ռել. «­Կար­միր Քա­րը[45] ես հող ու մո­խիր կդարձ­նեմ և կ­թա­փեմ ձեր պար­տի­զան­նե­րի գլխին»: Այս­պես ա­սաց և հա­վա­քել տվեց պար­տի­զան­նե­րի ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րին: Հա­վա­քող­նե­րը գյու­ղի կո­մի­սար Սի­սակ Սարգ­սյանն էր և­ իր օգ­նա­կան Եր­վանդ Աբ­րա­հա­մյա­նը: Հե­տո մեզ ե­կե­ղե­ցու ար­ևե­լյան դռնից դուրս հա­նե­ցին ե­կե­ղե­ցու բա­կը: (Ե­կե­ղե­ցին եր­կու դուռ ու­ներ, մե­կը ար­ևել­քից էր, մյու­սը` արև­մուտ­քից): Մի քիչ սպա­սե­լուց հե­տո մեզ քշե­ցին դե­պի Տեր­տե­րենց տան կող­մը: Տեր­տե­րենց դռնից դուրս գա­լով` Նժ­դե­հը կար­գադ­րեց. «Ս­րանք հա­յեր չեն: Ք­շե՛ք բո­լո­րին և­ անց­կաց­րեք սահ­մա­նը: Թող գնան ի­րենց դա­վա­ճան զա­վակ­նե­րի մոտ»: Միա­ժա­մա­նակ նա մի երկ­տող գրեց ու տվեց Ե­ղիա Սի­մո­նյա­նին, որ հանձ­նի պար­տի­զան­նե­րին, ուր վեր­ջում աս­վում էր. «Ե­թե դուք չգաք ու չներ­կա­յա­նաք օ­րի­նա­կան իշ­խա­նու­թյա­նը, տակ­նուվ­րա կա­նեմ ամ­բողջ Տան­ձի­կը և ս­րի կքա­շեմ ձեր բո­լո­րին»:[46]

Գառ­նիկ Զա­քա­րյա­նը գրում է. «Ար­փե­ցի­նե­րից մի մարդ ան­գամ, նույ­նիսկ կո­մու­նիստ­նե­րի բա­րե­կամ­նե­րից, դուրս չե­կավ Ս­պա­րա­պե­տին խնդրե­լու, որ նե­րի այդ ան­մեղ հա­սա­րա­կու­թյա­նը, որ չար­տաք­սեն ան­տե­ղի կորս­տի, օ­տա­րի, թշնա­մի թուր­քի դռնե­րում: Ա­վե­լին, Ար­փո քյալ­լա­նե­րը թե. «­Պա­րո՛ն սպա­րա­պետ, հա­նի՛ր էդ վա­րա­կը մեր գե­ղից, չենք ու­զում, հա­նի՛ր թո՛ղ կոր­չեն»:

Այս­տեղ սպա­րա­պե­տը իր ո­րո­շու­մը փո­խեց. «Գն­դա­կա­հար­վող­նե­րին աք­սո­րել Տա­թև, իսկ պար­տի­զան­նե­րի ըն­տա­նիք­նե­րը` կա­նանց ու ե­րե­խա­նե­րին, ար­տաք­սել Շա­րուր` ի­րենց տղեր­քի ու ա­մու­սին­նե­րի մոտ, սո­վա­մա­հու­թյան»: Նա կար­գադ­րեց նաև վա­ռել պար­տի­զան­նե­րի տնե­րը[47]:

Այս­պես` Ար­փա­յի եր­ևե­լի­նե­րը չմի­ջամ­տե­ցին, և գ­յու­ղից մի մեծ բազ­մու­թյուն` տաս­նյակ ըն­տա­նիք­ներ[48], ի­րենց տնե­րից հան­վե­ցին ու ար­տաքս­վե­ցին Շա­րուր՝ թուր­քե­րի մեջ, ուր են­թարկ­վե­ցին սոս­կա­լի զրկանք­նե­րի ու տան­ջանք­նե­րի: Իսկ գե­րի մնա­ցած կո­մու­նիստ­նե­րին հա­նե­ցին ու քշե­ցին Զան­գե­զուր՝ դե­պի ձմռան սառ­նա­մա­նի­քի գիր­կը:

Դ­րա­նից հե­տո, երբ նո­րից Նժ­դե­հին հա­ցի հրա­վի­րե­ցին, չնստեց և­ ա­ռանց թաք­ցնե­լու ա­սաց. «­Կեղ­տոտ մար­դիկ եք: Մե­կը չկա՞ր, որ դուրս գար, խնդրեր ինձ, որ խնա­յեի էդ ըն­տա­նիք­նե­րին, հաշ­վի առ­նեի փոք­րու­թյուն­նե­րը, ծե­րու­թյուն­նե­րը, կամ գո­նե ի­րենց կին լի­նե­լը: Եվ մի­՞թե Ար­փա­յում մի մարդ չկա՞ր»:

Հե­տո էլ ափ­սո­սան­քով ա­սել էր. «Ե­թե Ար­փա­յում մի ե­րե­խա ան­գամ դուրս գար և­ ինձ ա­սեր, թե­կուզ հրա­մա­յեր, թե` նե­րի՛ր, պատ­րաստ էի նե­րե­լու»:

Եվ երբ ա­ռի­թը բաց­վեց, Ար­փա­յի կո­մու­նիստ ըն­տա­նիք­նե­րի ար­տաքս­ման ամ­բողջ մեղ­քը գցե­ցին Խա­չո­յենց Թա­թո­սի տղեր­քի` տեր­տե­րի ու եղ­բայր­նե­րի վրա: Եվ ապ­րի­լին Կար­միր քա­րից վե­րա­դար­ձած պար­տի­զան­նե­րը Այ­նա­զու­րի Խա­նի ձո­րում Ար­փո տեր­տե­րին ու իր 4 եղ­բայր­նե­րին կո­տո­րե­ցին՝ իբր թե նա` տեր­տերն էր դա­վեր լա­րել»[49]:

Իսկ Բե­նոն շա­րու­նա­կում է. «­Սի­սիան­ցի ե­րեք զին­վոր­ներ, Ար­փա­յից էլ Սի­մոն Սու­քիա­սյանն ու Մե­լիք­սեթ Ա­ռա­քե­լյա­նը մեզ քշե­ցին և գ­յու­ղից դուրս հա­նե­ցին: Այս­տեղ մեր մայ­րե­րը լա­ցով ա­սում էին, թե մեզ էլ քրդե­րի օրն են դնե­լու` տա­նում են Մեն­ձա­ձո­րում[50] սպա­նեն: Այս­պես լա­ցով գնա­ցինք ու այդ ձո­րի մո­տով ան­ցանք: Հասց­րե­ցին Յա­նըղ­դա­շա քա­րը և­ այս­տեղ մեզ ա­ռանց սալ­դա­թի ար­ձա­կե­ցին: Ա­րագ կար­գով ան­ցանք քա­րի մյուս կող­մը` հենց էինք ի­մա­նում հետև­նե­րիցս կխփեն: Ան­ցանք բոլշ­ևիկ­նե­րի սահ­մա­նը և շատ ու­րա­խա­ցանք:

Ե­ղիա բի­ձեն, Օ­սան­նա Մկրտ­չյա­նից վերց­նե­լով նրա սպի­տակ գլխա­շո­րը, կա­պեց փայ­տի գլխին և­ ըն­կավ ա­ռաջ, մենք էլ` նրա հետ­ևից: Հա­սանք Յանղ­դա­շի տնե­րին` տե­սանք մի սպի­տակ ձիա­վոր է գա­լիս: Ե­ղիա բի­ձեն ճա­նա­չեց, ա­սաց. «­Ֆա­թուլ­լան[51] է»: Հա­սավ մեզ, ա­ռա­ջի­նը բար­ևեց Ե­ղիա բի­ձի հետ և­ ա­սաց. «­Լավ են ա­րել, որ ձեզ աք­սո­րել են մեզ մոտ, մենք ձեզ մեր աչ­քի լույ­սի պես կպա­հենք: Դուք ե­կեք, ես գնամ-հայտ­նեմ ձեր տղա­նե­րին: Համ էլ Ա­բաս­կու­լի բեկն է Տան­ձի­կում»: Ֆա­թուլ­լան այս ա­սաց և ձին քշեց դե­պի Տան­ձիկ:

Աք­սո­րյալ­նե­րը ի­րենց պար­տի­զան որ­դի­նե­րին հան­դի­պե­ցին Տան­ձի­կից մի քիչ վերև գտնվող Սև քա­րի տակ: Մեզ կամր­ջով անց­կաց­րին մյուս Տան­ձի­կը[52]: Մեր տղա­նե­րը ապ­րում էին եր­կու տան մեջ, մեզ էլ տե­ղա­վո­րե­ցին ի­րենց մոտ:

Այդ ժա­մա­նակ Տան­ձիկ էին ե­կել Ա­բաս կու­լի բեկն ու քաղ­բյու­րո­յի պետ Ֆա­րա­մա­զը՝ քննե­լու մի հարց. թե իբր Ար­փա­յի տղա­նե­րը կեղծ պար­տի­զան­ներ են: Հենց այդ հար­ցը քննե­լիս էլ աք­սո­րյալ­ներս հա­սանք Տան­ձիկ և պարզ­վեց, որ կաս­կա­ծը ճիշտ չի ե­ղել»[53]:

Գա­րե­գինն այլ ման­րա­մաս­ներ է հա­ղոր­դում. «­Բազ­մու­թյու­նը դան­դաղ մո­տե­նում էր մեր դիր­քե­րին: Դեռ սահ­մա­նի մո­տից մե­կը կա­նա­ցի մի սպի­տակ գլխա­շոր դրո­շի նման վերև պար­զած գա­լիս էր առջ­ևից: Դա Ե­ղիա Սի­մո­նյանն էր: Պար­տի­զան­նե­րի մի մա­սը մնաց դիր­քե­րում, իսկ մյուս մա­սը ըն­դա­ռաջ գնա­լով դե­պի ի­րենց հա­րա­զատ­նե­րը, սկսե­ցին գրկա­խառն­վել ու լաց լի­նել: Ե­ղիան ծո­ցից հա­նեց և մեզ հանձ­նեց Նժ­դե­հի նա­մա­կը: Պա­տաս­խան նա­մա­կը գրե­ցին Նա­խիջ­ևա­նի քաղ­բյու­րո­յի պետ` Ֆա­րա­մազ­բե­կը, որն այդ օ­րը ե­կել էր մեր դիր­քե­րը: Նա­մա­կը բո­լո­րի ա­նու­նից ստո­րագ­րե­ցինք 5 հո­գի: Աք­սոր­ված պար­տի­զան­նե­րի գա­լով մեր շար­քե­րը հա­մալր­վե­ցին նոր մար­տիկ­նե­րով` Հ­մա­յակ Բաղ­դա­սա­րյան և­ այլն…»[54]:

Չ­կա­րո­ղա­նա­լով Վա­յոց Ձո­րում հաս­նել շո­շա­փե­լի հա­ջո­ղու­թյուն­նե­րի և դառ­նա­ցած այդ մի քա­նի տաս­նյակ հա­յե­րի ան­լուր դա­վա­ճա­նու­թյու­նից՝ Նժ­դե­հը մեկ­նում է ապս­տամ­բած և բոլշ­ևի­կյան բռնա­տի­րա­կան լու­ծը կարճ ժա­մա­նա­կով թո­թա­փած Նոր Բա­յա­զե­տի գա­վառ, սա­կայն այս­տեղ ևս հու­սա­խա­բու­թյուն էր սպա­սում։ Մոտ մեկշա­բա­թյա (­մար­տի 8-ից մինչև մար­տի 15-ը) նրա ճիգե­րը՝ ճեղ­քել գա­վա­ռը Եր­ևա­նից բա­ժա­նող Կար­միր զո­րա­մա­սե­րի շղթան և միա­նալ եր­ևա­նյան ու­ժե­րին, չհա­ջող­վե­ցին։ Հե­տա­գա­յում նա պի­տի գրեր. «­Հո­գե­բա­նո­րեն տար­բեր աշ­խարհ­ներ են Ս­յու­նիքն ու Նոր Բա­յա­զե­տը»[55]։ Ն­րան չհա­ջող­վեց ամ­բող­ջո­վին վե­րաց­նել ապս­տամբ­նե­րի ճամ­բա­րում առ­կա երկ­պա­ռա­կու­թյուն­նե­րը և կազ­մա­կեր­պել հա­ջող ինք­նա­պաշտ­պա­նու­թյուն։ Հու­սա­խաբ­ված նա կրկին ան­ցավ Վա­յոց Ձոր և­ ան­մի­ջա­պես էլ վե­րա­դար­ձավ Զան­գե­զուր:

Այդ մա­սին նա «Ա­զատ Ս­յու­նի­քում» գրում է. «Հ­րա­հան­գե­լով Նոր Բա­յա­զե­տի հրա­մա­նա­տա­րու­թյա­նը` ա­մեն գնով թումբ կանգ­նել թշնա­մու ա­ռաջ­խա­ղաց­ման դեմ դե­պի Ղա­րան­լուխ և Սե­լի­մի լեռ­նանց­քը, ես վե­րա­դառ­նում եմ Վա­յոց Ձոր: Իսկ իմ Ս­յու­նի­քի վաշտն ու ձիա­վոր­նե­րը այս­տեղ էլ կա­տա­րում են ի­րենց փրկա­րար դե­րը: Նրանք Նոր Բա­յա­զե­տի շրջա­նը թող­նում են յոթ օր հե­տո, երբ Ա­րա­րա­տյան գաղ­թա­կա­նու­թյու­նը ար­դեն գտնվում էր Վա­յոց Ձո­րում և Սի­սիա­նում»[56]:

 

Հետ­ևանք­նե­րը

 

Չ­նա­յած Գ. Նժ­դե­հի ա­նու­նը հիմ­նա­կա­նում կապ­ված է Զան­գե­զու­րի 1919-1921թթ. մղած հե­րո­սա­կան կռիվ­նե­րի հետ, սա­կայն նրա գոր­ծու­նեու­թյու­նը բախ­տո­րոշ ազ­դե­ցու­թյուն է թո­ղել նաև Հա­յաս­տա­նի և մաս­նա­վո­րա­պես Վա­յոց Ձո­րի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վրա, թե­պետ վեր­ջինս Լեռ­նա­հա­յաս­տա­նի կազ­մում ընդգրկ­վեց հա­մե­մա­տա­բար կարճ ժա­մա­նա­կա­հատ­ված միայն:

Չի կա­րե­լի խո­սել Լեռ­նա­հա­յաս­տա­նի կող­մից Վա­յոց Ձո­րի գրավ­ման և Նժ­դե­հի՝ Վա­յոց Ձոր ու Նոր Բա­յա­զետ գա­լու մա­սին՝ 1921թ. Փետր­վա­րյան ապս­տամ­բու­թյան են­թա­տեքս­տից դուրս և նաև չնշել Նժ­դե­հի վճռո­րոշ դե­րա­կա­տա­րու­թյու­նը նրա ծրագր­ման գոր­ծում:

Թեև Նժ­դե­հի գլխա­վոր նպա­տա­կը մի կող­մից՝ Վա­յոց ձո­րի և մյուս կող­մից՝ Նոր Բա­յա­զե­տի վրա­յով եր­ևա­նյան ու­ժե­րին միա­նա­լը և­ այդ եր­կու ճա­կատ­նե­րը վե­րաց­նելն էր (որ­պես­զի միաս­նա­կան ու­ժե­րով կա­րո­ղա­նա­յին դի­մագ­րա­վել հյու­սի­սից ար­շա­վող Կար­միր բա­նա­կին), չի­րա­կա­նա­ցավ, սա­կայն Լեռ­նա­հա­յաս­տա­նի ու­ժե­րը, գրա­վե­լով արևմ­տյան Վա­յոց Ձո­րի՝ Չա­նախ­չիի շրջա­կայ­քի գյու­ղե­րը, ու­ղի բա­ցե­ցին եր­ևա­նյան ու­ժե­րի նա­հան­ջի հա­մար[57]: Իսկ մար­տի 8-ից մինչև 15-ը լի­նե­լով Նոր Բա­յա­զե­տի գա­վա­ռում՝ Գ.Նժ­դե­հը կա­րո­ղա­ցավ փոք­րի­շա­տե հաղ­թա­հա­րել այդ­տեղ տի­րող ա­նիշ­խա­նու­թյու­նը և­ այն­տե­ղի կազ­մա­լուծ­ման հա­սած ապս­տամբ զո­րախմ­բե­րը կազ­մա­կեր­պե­լով՝ ամ­րապն­դել ռազ­մա­ճա­կա­տի պաշտ­պա­նու­թյու­նը, ին­չի շնոր­հիվ գրե­թե մեկ ամ­սով եր­կա­րաձգ­վեց դի­մադ­րու­թյու­նը`  խո­չըն­դո­տե­լով կար­միր զո­րա­մա­սե­րին՝ Սե­լի­մից անց­նել Վա­յոց Ձոր և կտ­րել Եր­ևա­նից նա­հան­ջող զի­նա­կան ու­ժե­րի ու գաղ­թա­կա­նու­թյան ճա­նա­պար­հը:

Սա­կայն ար­դա­րաց­ված չէին Վա­յոց ձո­րում Սսպա­րա­պետ Նժդե­հի ո­րոշ պատ­ժա­մի­ջոց­նե­րը նաև ռազ­մա­գի­տա­կան տե­սան­կյու­նից: Բա­ցի այն, որ Շա­րուր ար­տաքս­ված­նե­րից մի քա­նի­սը հա­մալ­րե­ցին թշնա­մու շար­քե­րը, ի­րենց ըն­տա­նիք­նե­րի՝ գյու­ղում չգտնվելն ա­վե­լի ան­կաշ­կանդ դարձ­րեց կո­մու­նիստ­նե­րին: Ապ­րիլ ամ­սին Ար­փան և մ­յուս գյու­ղե­րը գրա­վե­լուց հե­տո վրե­ժի պատր­վա­կով սկսե­ցին սպա­նու­թյուն­նե­րը, բռնու­թյուն­նե­րը և թա­լա­նը: Դ­րա հետ­ևան­քով տաս­նյակ զո­հեր ե­ղան, շատ ըն­տա­նիք­ներ ու գեր­դաս­տան­ներ ընդ­միշտ հե­ռա­ցան հայ­րե­նի օ­ջախ­նե­րից:

Այս­տեղ ևս տե­ղին է հի­շել Ռու­բեն Տեր-­Մի­նա­սյա­նի խոս­քը. «Նժ­դե­հը չե­ղավ այն մեծ ու­ժը, որ ամ­փո­փեր իր մեջ այդ բո­լոր ու­ժե­րին… Ես չեմ ու­զում մե­ղադ­րած լի­նել Նժ­դե­հին, ո­րով­հետև նա հա­րա­զատ գոր­ծիչն էր միայն Ս­յու­նի­քի, և­ այն էլ Ս­յու­նի­քի մի մա­սի` Ղա­փան-­Գեն­վա­զի։ Ես չեմ մե­ղադ­րում և ն­րա հա­մար, որ այդ բարդ խնդի­րը ին­քը չէր ա­ռաջ բե­րել…»[58]:

Հա­յու­թյան կրած այդ ան­դառ­նա­լի ծանր կո­րուստ­նե­րի ու պար­տու­թյուն­նե­րի շրջա­նում Լեռ­նա­հա­յաս­տա­նի ռազ­մա­կան ու­ժե­րի հաղ­թա­նակ­նե­րը Եր­ևա­նում շա­տե­րին էին ոգ­ևո­րել, ո­րոնք ա­վե­լի մեծ ու ա­նի­րա­կա­նանա­լի հույ­սեր էին կա­պում Նժ­դե­հի հետ: Սա­կայն հու­սա­խա­բու­թյունն էլ մեծ էր. հե­տա­գա­յում Թավ­րի­զում կազ­մա­կերպ­ված դա­տա­վա­րու­թյան ըն­թաց­քում քննա­դա­տու­թյան գլխա­վոր թի­րա­խը դար­ձավ Նժ­դե­հը: Դրան ի պա­տաս­խան՝ նա դառ­նո­րեն պի­տի հի­շեց­ներ. «Արդ­յո՞ք հա­զար­նե­րի հաս­նող հայ մտա­վո­րա­կան­նե­րի, ապ­օ­րի­նի սպա­նե­րի, խմբա­պետ­նե­րի ա­մե­նաչն­չին մա­սը գո­նե մի ան­գամ հաշ­վի նստել է իր խղճի հետ, հարց­րե՞լ է ի­րեն, թե ի՞նչ պի­տի լի­ներ իր օ­րը, ե­թե ա­զատ ու ան­կախ Լեռ­նա­հա­յաս­տա­նը գո­յու­թյուն չու­նե­նար:

Սև, ե­զա­կի, ան­լուր, հա­յի ա­պե­րախ­տու­թյուն, ո­րը կյան­քիս ամ­բողջ ըն­թաց­քում չպետք է հաս­կա­նամ ու նե­րեմ»[59]:

Միայն այն, որ Նժ­դե­հը հա­մար­վում է Հա­յոց ազ­գա­յին պե­տա­կա­նու­թյան վեր­ջին հանգր­վա­նի` Լեռ­նա­հա­յաս­տա­նի ի­րա­կան հիմ­նա­դի­րը, նրա ա­նու­նը մի փող­փո­ղուն դրոշ դար­ձավ հե­տա­գա տաս­նա­մյակ­նե­րում՝ հատ­կա­պես տա­րա­գիր հա­յու­թյան հա­մար:

 

 

[1] Հարկ չկա այստեղ քննարկել «Հին բոլշևիկների հիշողություններ» ժողովածուի / հ. II, Ե., 1961, / թեմային վերաբերող նյութերը, որոնք ամբողջովին խեղաթյուրումներ են:

[2] Ըստ Վարդան Գևորգյանի՝ կարճ ժամանակով այդ պարտականությունը կատարել է նաև ՀՀ Պառլամենտի անդամ Ենովք Միրաքյանը /տե՛ս Վ. Գևորգյան, Լեռնա-հայաստանի հերոսամարտը. 1919-1921թթ., Ե., 1993, էջ 87/, որը 1920թ. մայիսյան խռվությունից հետո ՀՀ Պառլամենտի կողմից Վայոց Ձոր էր ուղարվել Գերասիմ Բալայանի հետ:

[3] Ներկայիս Գեղարքունիքի մարզի Վերին Գեղհովիտ գյուղը:

[4] Ներկայումս՝ Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքը:

[5] Վայոց Ձորը Սևանի ավազանին կապող լեռնանցք Վայոց Ձորի հյուսիսում։

[6] Վայոց Ձորը Զանգեզուրին կապող լեռնանցք Գնդեվազից դեպի արևելք։

[7] Ե. Իշխանյան, Լեռնային Ղարաբաղ 1917-1920թթ., Ե., 1999, էջ 697:

[8] Ժամանակին բոլշևիկյան իշխանությունների և հետագայում պատմագրության կողմից հնչած նման մեղադրանքները կրում էին զուտ պրոպագանդիստական բնույթ։

[9] Կարծում ենք՝ ՀՅԴ արխիվի՝ այդ շրջանին վերաբերող փաստաթղթերի հրապարա-կումը պիտի բացահայտի այդ կիսասածություններն ու հաստատի հիշյալ վարկածը:

[10] Գրիգոր Մխիթարյան՝ Մխո (1899թ. Երևան-1960թ. Իրան): Ակտիվ մասնակցություն է ունեցել Ալեքսանդրապոլում 1920թ. Մայիսյան խռովության ճնշմանը՝ հետախուզական գործունեությամբ: Երկրի սովետականացումից հետո անցնում է Լեռնահայաստան, ուր Նժդեհի հրամանով Նիկոլ Նիկողոսյանի հետ ստանձնում է հետախուզական մարմնի ղեկավարությունը, որը ստեղծել էր մի հետախուզական ցանց, իր աշխատակիցներին թափանցել էր տվել Վայոց Ձորում գտնվող թշնամու ուժերի մեջ:  Մխոն անդադար հաղորդակցության մեջ էր Վայոց Ձորի ընկերների հետ, և նրա տված տեղե­կու­թյունները շատ օգտակար եղան, երբ Լեռնահայաստանի ուժերը երկու անգամ գրավեցին Վայոց Ձորը: Նա 1921թ. երկրից վերջին հեռացողներից էր: 1920-ական թվականներին Չեխոսլովակիայի կառավարության կողմից տրված արտոնությամբ ու կրթաթոշա­կով ՀՅԴ այլ երիտասարդների հետ ուսանել է Պրագայի համալսարանում, այնուհետև վերադարձել Իրան, ուր 23.03.1960թ. վախճանվել է սրտի կաթվածից:

[11] «Հուշեր Վայոց Ձորի ապստամբական շարժումներից», «Փետրվարի 18» ժողովածու, էջ 52: (Պրագա, 1927թ., հրատարակություն ՀՅԴ Փրակայի ուսանողական միության):

[12] Եապոն, Յուշեր, Հայրենիք, Բոստոն, 1941, հուլիս, հ. 9, էջ 116:

[13] Արսեն Խաչիկյանը ծնվել է Բիթլիսում 1885 թվին: 1918-1921թթ. եղել է Նոր Բայազետ գավառի Ամե­րիկ­յան կոմիտեի ընդհանուր ներկայացուցիչը` վարելով որբանոցային և գաղթականական գործերը: 1921թ. Փետրվարյան ապստամբության ժամանակ ընտրվել է Նոր Բայազետի «Փրկության կոմիտեի» նախագահ:

[14] Ա. Խաչիկյան, Ապստամբական շարժումը Նոր Բայազետու գավառում, Հայրենիք, Բոստոն, 1968, գարուն, էջ 74:

[15] Ըստ հուշագրողի` այդ հանդիպումը Նժդեհի հետ տեղի է ունեցել 1920թ. դեկտեմբերի վերջին օրերին, երբ Ռուբենի ուղարկած նամակը հանձնելով Նժդեհին՝ ինքը վերադառնում էր Երևան:

[16] Բնագրային ձևի համեմատությամբ կան որոշակի փոփոխություններ՝ մատչելիությունն ապահովելու ակնկալությամբ:

[17] Մ. Աբրահամյան, Իմ հիշելի հուշերը, գիրք 2, Թեհրան, 1978, էջ 28-29։՝ Հայրենիք, Բոստոն, 1956, էջ 28։

[18] Գառնիկ Զաքարյանը գրում է, որ նախապես որոշված էր եղել ապստամբությունը սկսել Տեառնընդառաջի օրը` փետրվարի 14-ին:

[19] Ս. Վրացյան, Կյանքի ուղիներով, Զ հատոր, Պեյրութ, 1967, էջ 6:

[20] Դեռ տիֆից ամբողջովին չկազդուրված Գառնիկ Զաքարյանը, որը կապավոր էր, հիշում է. «Պատահեց այնպես, որ Կարմիր բանակը Ն. Բայազետի ճակատից ուժեղ սեղմեց, իսկ Ղարանլուղում ապստամբության լուր կար: Կարիք զգացվեց, որ Նժդեհն անձամբ Ղա­րանլուղ գնար, և մեր գործերը հետաձգվեց: Սյունյաց Սպարապետը, Արփայի կարմիր պարտիզանների ընտանիքները աքսո­րե­լուց հետո և Դարալա-գյազի իր մյուս գործերը լավ թե վատ դասավորելով, Եապոնի մոտ իրեն տեղակալ, լիազոր թողնելով Գրիգոր Մխիթարյանին` հետախուզական մարմնի պետին, ինքն իր ջոկատով գնաց Նոր-Բայազետ։ Գ. Զաքարյան, «Հուշեր», Անձնական արխիվ։

[21] Գ. Նժդեհ, Երկեր, հ. 2, Ե., 2002, էջ 114:

[22] Նույն տեղում, էջ 142:

[23] Աղաբեկ Մելքոնյանը (1881-1921), որը հայտնի էր նաև Գյոզալդարցի կամ Տըղլարի Աղաբեկ անուններով, այդ ժամանակ Նոր Բայազետի գավառի հրամանատարներից էր` դիկտատորը:

[24] Քարագլուխն այն ժամանակ դեպի Սևանի ավազանը տանող ճանապարհի Վայոց Ձորի վերջին հայաբնակ գյուղն էր:

[25] ՀԱԱ  Ֆ-37, ց-1, գ-24:

[26] Սրան հետագայում մի քանի այլ կոմունիստների հետ գնդակահարեցին Գնդեվազ գյուղի մոտերքում։

[27] Նժդեհը Ռուբեն Տեր-Մինասյանին 26.02.1921թ. թվագրված նամակում հիշատակում է այլ ռազմավարի մասին. «Հենց այս րոպեիս մեկնում եմ Վայոց Ձոր, ստուգելու վերջին լուրերը: Ես կվերադառնամ տեղս ոչ շուտ, քան մարտի 5-7-ը: Արփայում վերցրել ենք 71.000.000 ռուբլի չեկերով, 12.000 արշին մանուֆակտուրա և 100 փութ աղ»։ /տե՛ս Գ. Նժդեհ, Երկեր, հ. 2, Ե., 2002, էջ 322/։

[28] Հետաքրքիր է, որ նրանց մեծ մասին սպանել է բռնակոթցի Կրմենանց Նիկոլայը: Մ. Մկրտումյանը,  լինելով Անգեղակոթի Հեղկոմի նախագահ, կազմակերպում է Գորիսից 6 փութ ոսկու սալիկների փոխադրումը Անգեղակոթ, այնտեղից Նախի-ջևան տեղափոխելու համար: Սակայն հենց այդ ժամանակ Լեռնահայաստանի ուժե-րը բոլշևիկներին քշում են Զանգեզուրից, և Մկրտումյանը խնամքով թաքցնում է ոս-կին, մինչև որ բոլշևիկները նորից են գրավում շրջանը և վերցնում այն: Իսկ բուժակ Հովսեփը դաշնակների իշխանության ժամանակ իր բնակարանը դարձրել էր Երևանից Զանգեզուր եկող-գնացող կոմունիստների իջևանատուն:

[29] Արկյազի Ս. Խաչ վանքը շատ նշանավոր է եղել այն ժամանակներում: Ուխտի օրը (հոկտեմբերին) բազմահազար ուխտավորներ էին գալիս ոչ միայն Հայաստանից, այլև արտասահմանից։ Տեր Առաքել քահանայի ղեկավարությամբ 1860-ական թթ. նորոգվելով՝ դարձավ Վայոց Ձորի հոգևոր կենտրոնը։ Այն ուներ կացարաններ և այլ հարմարություններ, որոնք հաճախ գործածվում էին նաև գավառի իշխանություն-ների կողմից՝ ժողովներ կազմակերպելու և այլ նպատակներով։

[30] Եապոն, նշվ. աշխ.,  էջ 116 :

[31] Ներկայիս Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղը։

[32] Եապոն, նշվ. աշխ., էջ 116:

[33] Ըստ որոշ հուշերի՝ մարտի 1-ին:

[34] Տեղացի հուշագրողների (Բենո, Գարեգին) վկայություններով՝ նրանց թիվը եղել է 150-300 հոգի։

[35] Բազմաթիվ վկայություններ ու հուշեր կան Մալիշկայում, Քեշիշքենդում (Եղեգ-նաձոր) Ղոյթուրում (Գետափ), Աղավնաձորում, Արփայում և Վայոց Ձորի այլ գյու-ղերում Գ.Նժդեհին խանդավառ ընդունելու, հյուրընկալելու մասին, որոնք, սակայն, հետագայում պատրվակ դարձան Չէկայի կողմից  շատերի բռնադատման համար:

[36] Վ. Գէորգեան, Լեռնահայաստանի հերոսամարտը, 1919-1921թթ., Ե., 1991, էջ 149:

Ցավոք մենք չունենք այդ համագումարի սղագրությունները, և չկան այդ օրերին Վայոց Ձորում գտնվող Նժդեհի համագումարին ներկա լինելու մասին տեղեկու-թյուններ:

[37] Համառոտ կենսագրությունը տե՛ս «Զանգի» 18.12.1918թ., (թիվ 81) համարում տպված մահախոսականում:

[38] Հետագայում 3 արփեցի (սրանցից մեկին իր պարտիզան ընկերները հետապնդելով գյուղի մերձակայքում սպանեցին՝ որպես դավաճանի)  և տասնյակից ավելի այնազուրցի պարտիզաններ հետ եկան, հանձնվեցին և ներում ստացան: Մյուս կողմից, մի քանի հոգի էլ՝ Արփայի արտաքսվածներից, փախան և միացան պարտի-զաններին:

[39] 1921-ի Փետրվարյան ապստամբությունից և Լեռնահայաստանի կողմից Դարալագյազի գրավումից անմիջապես հետո Կարմիր բանակի հրամանատա-րության ցուցումով Վեդիի թուրքերի հրամանատարներից Աբասկուլի բեկ Շադլինսկին համալրում է իր «Կարմիր թաբոր» ջոկատը՝ այն հասցնելով մինչև 400 մարդու: Նրան հանձնարարվում է Դարալագյազի հետ բավականին երկար ճակատի պաշտպանությունը: Ջոկատն ունեցել է 4 վաշտ` Չանախչիի վաշտը, Գյուննուտ-Ջաֆարլուի վաշտը, Տանձիկի վաշտը, Ջղազիրի վաշտը»  /տե՛ս Գ. Սարգսյան, Հուշեր 1917- 1921թթ., Եղեգնաձորի երկրագիտական թանգարան/:

[40] Գ. Սարգսյան, Դարալագյազի աշխատավորության պայքարը դաշնակցության բռնակալության դեմ և սովետական կարգերի հաստատումն ու ամրապնդումը 1917թ. փետրվարից մինչև 1922թ. հունվարը,1966թ. անտիպ երրորդ տարբերակ:

[41] Գ. Նժդեհ, Ազատ Սյունիք, հ. 2, Ե., 2002, էջ 172-173:

[42] Գ. Սարգսյան, նշվ. աշխ.:

[43] Տասնամյակներ շարունակ դա գյուղի կոմունիստների կողմից հալածանքների ու ծաղրանքի պատրվակ դարձավ վերջինիս և իր ընտանիքի համար:

[44] Տեղացիները «թափ» են անվանում մերձակա սարահարթերը:

[45] Արփա գետի աջ ափից դեպի արևմուտք ձգվող բաժանարար լեռնաշղթա Վայոց ձորի Արփա և Շարուրի Տանձիկ գյուղերի միջև, որն այդ ժամանակ նաև ճակատի գիծ էր դարձել։

[46] Այս 2-րդ աքսորը եղել է մարտի 3-ից մինչև 5-ը ժամանակահատվածում։

[47] Իհարկե, ոչ բոլորի տներն էին այրել։ Պատմում են, որ երբ Աղավնաձորում մոտեցել ու զեկուցել են, որ կատարել են իր հրամանը և վառել են արփեցի կարմիր պարտիզանների տները, նա հանդիմանել է. «Ասենք ջղայնացած էի և ասել էի, հո անմիջապես չպիտի կատարեիք»:

[48] Բենոն աքսորվածների թիվը հաշվում է մինչև 14 ընտանիք՝ 57 հոգի:

[49] Գ. Զաքարյան, նշվ. աշխ.:

[50] Գյուղամերձ հանդամաս:

[51] Ֆաթուլլան 1930թ.-ին դարձավ «Բանդիտական» շարժման ղեկավարներից և սպանվեց կռիվներից մեկում:

[52] Կար երկու Տանձիկ՝ Ներքին և Վերին, որոնք գտնվում էին Արփա (ներկայումս՝ Արենի) գյուղից մոտ 5 կմ հարավ-արևմուտք։ Այժմ դրանց տեղում Շարուրի ջրամբարն է։

[53] Բ. Բաղդասարյան, Հուշեր, Եղեգնաձորի երկրագիտական թանգարան։

[54] Գ.Սարգսյան, նշվ. աշխ.:

[55] Գ. Նժդեհ, նշվ.աշխ., էջ 135:

[56] Նույն տեղում:

[57] Յապոնը հիշում է. «Դարալագյազը մեր ձեռքում պահեցինք մինչև Երևանի անկու-մը: Արարատյան բանակի ու տարագրության Դարալագյազ հասնելուց հետո մեզ մնում էր այդ շրջանը մեր ձեռքում պահել այնքան ժամանակ, որ բազմահազար հայ տարագրությունը կարողանար անցնել Զանգեզուր, որպեսզի այնուհետև էլ մենք քաշվենք: Այդպես էլ արինք: Երբ տարագիր բազմությունն անցավ Դարալագյազի սահմանը, ամբողջ ճակատով քաշվեցինք հետ ու կանգ առանք Արփաչայի ձախ ակունքին, Ղուշչի-Գնդևազի անառիկ բարձունքներում: (Եապոն, Հուշեր, Հայրենիք, Բոստոն, 1941, հուլիս, հ. 9, էջ 116։)

[58] Ա. Հարությունյան, Գարեգին Նժդեհի 1921 թվականի Թավրիզի դատը, Ե., 2004, էջ 211-212:

[59] Նույն տեղում:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի