Սեպտեմբերի 14-ը հիշարժան օր դարձավ Տեղ համայնքի Տեղ գյուղի համար։ Համայնքը այսուհետև ունենալու է շախմատի խմբակ։ Տարածքի վերանորոգումը, անհրաժեշտ պարագաներով համալրումը կատարվել են “SOS Արևելքի Քրիստոնյաներ” կազմակերպության կողմից։ Ապագային խելացի պատանիներին այդ անկյունը ունենալու նախաձեռնությունը ստանձնել են Արամ Գայայանը և Ալեքսանդր Գուդարզին։ Ա․ Գայայանը ելույթում նշեց, որ խմբակի տարածքը ծառայելու է մատաղ սերնդի հայեցի դաստիարակմանը։ Ա․ Գուդարզին շեշտեց, որ սա կարևոր նախաձեռնություն է սահմանային բնակավայրի համար, քանի որ ավելի մեծ զենք, քան կամքն ու իմացությունն են, չկա։ Հյուրերը, համայնքի բնակիչները իրենց ելույթներում երախտագիտության խոսքեր հնչեցրին, արժևորեցին “SOS Արևելքի Քրիստոնյաներ” կազմակերպության դերը հայաստանյան կյանքում։
Գայանե Շեգունց