Թըրսիմարսի Փանօսի հէքյաթը․ Կապանի խոսվածքով

Spread the love

Վախտէն մի քյա¨սիբ մարթ ա նյո¨ւմ, անումը` Փանoս: Ինքը մի պարի մարթա նյո¨ւմ, համա հինչ գoրծ վըր փըռնում ա` թա¨րս ա¨ քյինո¨ւմ: Տըրա հէտէ յալ անումը տինո¨ւմ ըն Թըրսի-Մարսի Փանօս: Տըրա լա¨ծ-չըլա¨ծը մի լըծկան էզնը լա¨լ, մի արաբա, մին ալ մի կացէն: Մի օր յէզնէրը լըծում ա արաբէն անա, կացէնը յօ¨րա օնում, քյընո¨ւմ անտառը՝ փադու: Անտառում էս Փանօսը մտածում ա, վըր մին ա¨, էթ փադը կտրէլան էտը պիտի չըչարվի, յէքա գյէրա¨նը տափան պըրցնի, քըցի արաբէն մէչը, հէնա էզնէրավ լըծված արաբան պյիրի ծառէն տակէն կըղնըցնի, վըր ծառը կտրի թա չէ` ընգնէ արաբէն մէչը: Ասածը արածա:

Յէզնէրավ արաբան պյիրո¨ւմ ա մի մըծ ծառէն տակէն կըղնըցնում, ինքը անց կէնում դըբա տըյէր, կացէնը քաշում` թրըխկ հա թրըխկ: Շատա քաշում, թա¨ խըըրէգ, էթ ինքը կգիդա¨, ծառը ճըռճըռալավ կյա¨մ ա¨ թըխում, արաբան կըտրատում, յէզնէրն ալ նըհէտը: Փանօսը մընամ ա շըշմա¨ծ, կաղնած: Հի՞նչ պէտք ա անէ, կացէնը յօ¨ր ա օնում, խըզատակը քօրէլավ հըղէ ընգնում դբա¨ տօն:

Հըղցէն մի գյօ¨լէն քըշտավ անցլ ա¨լ կէնում, տէսնում ա մէչը վէրի բադէրըն լըղանում: Ասում ա` կլօ¨խը քարը, տյէռա¨լ չի, տյէռա¨լ չի, լյա¨ գօնէ մի բադ ըսպանիմ, տանիմ տամ կընգանըս: Ասում ա ու կացէնը շօռշօռ անում, շըպրտում դըբա¨ բադէրը, վըր մինը ըսպանէ: Բադէրը ճըղճըղալավ ցըրէվըն կյա¨մ, փըխչօտում` վէրը բիդա¨ էղէգնօտը, վըրը թըռնում, քինո¨ւմ, կացէնն ալ ընգնո¨ւմ  ա գյօ¨լէն խօրը տէղը, տակըն անում, կօրչում: Փանօսը մւնում ա գյօ¨լէն ղըրաղէն, մտըծէլիս. «Պա հինչ անէ, հինչ չանէ»: Շօ¨րէրը հանում ա, տինո¨ւմ գյօ¨լէն ղըրաղէն, ինքը նի մըտնում մէչը, վըր կացէնը հանէ: էնքան խըրանում ա, քյինո¨ւմ, քյինո¨ւմ, հինչքան առաչ ա քյինո¨ւմ, ճո¨ւրը էնքան խըրանում ա։ Տէսնում ա, վըր կարող ա խէղտվէ, էտա տէռնո¨ւմ, տյո¨ւս կյա¨մ:

Տու մի ասէ Փանոսը վըր գյօ¨լն ա մտնում ու խրանում, էդ վախտ գյօ¨լէն քըշտավը անցկէնող ա նյո¨ւմ, տէսնում ա տէղ թափած շօ¨րէր կան, էղէգնօտէն (ղամիշէն) մէչ խըրացած Փանօսէն ալ տէսնում չի, էս շօ¨րէրը հըվաքում ա, տանում նհէտը: Մտածումա. «Աստո՛ւծ, հինչ անի՞մ, ստի տկլօր ըշտէղ քյինիմ»: Սպասում ա՝ մըթնէ: Մըթէնավ յէր ա կէնում, քյինո¨ւմ շէնը: Հունց մուտանում ա շէնէն, ասում ա՝ ստի տկլօր վըր մըտնիմ մըր տօն, տնէցէք հինչ կասին: Ավէլի լա¨վ ա¨ քյինիմ ախպուրս անա շօ¨ր յօ¨ր օնիմ, կյէնամ, ընդի քյինիմ կնգանըս կօշտը: Հըղցէն ծռում ա, քյինո¨ւմ ախպուրը տօնը:

Տու մի ասէ, էթ քյիշէր մըծ ախպուրը տանը լիքը ղօնաղ ա, քէփ ըն անում: Տյո¨ւռը ծէրպա անում` տըսնա հու կա, չկա: Ղօնաղնէրան մինը գյո¨ւդում ա թա¨ շօն ա, ծէքէն լա¨ծ կրծոտած վըսկէռը շըպրտում ա բիդա¨ տյո¨ւռնը, վըսկէռը նիյա կյա¨լիս աշքէն` աշքը հանում: Փանօսը ցավան վայ-վայ ընէլավ յէտա տէռնո¨ւմ, շընէրն ալ սա¨սէն յըրա¨ յէրըն կյէնում, տըսնում մըռթնումը հէնա մի տըկլօր մարթ, չօրս թա¨րա¨փա¨ն յըրա յըն տալիս: Շընէրէն հըչօցէն յըրա մարթիկ տո¨ւսըն կյա¨լիս, տըսնումըն մի տըկլօր մարթ փախած քյինո¨ւմ ա¨, շնէրն ալ քըմական: Առանց էրգան-պէրակ մտածէլի, ասումըն կա, չկա` սա սըտանայա:

Մի վօրօշ տըղ վազ տալավ, ո¨ւշո¨ւնց տալավ, հարայ-հըրոցավ ընգնում ըն յէտնան, հալածում, տանում քցում անտառնին: Շընէրն ալ քամական մի հափուռ պուքըն տամ, ու ստի տկլօր, աշքը հանած, կաղէն տալավ խէղճ Փանօսը քյինո¨ւմ ա, կորչում:

Էմի օրը շէնում յէր ա նում, թա¨ պա¨ ասէլ չըք` կօրալ ա Փանօսը: Քյէցա¨լ ա անտառը փադու, ալ յէտ չի յէկալ: Շինացիք հըվաքվում ըն, քյինո¨ւմ անտառում ման կյա¨լիս, արաբան ալ էզնէրը ճարում ըն ծառէն տակէն կտրատված, ինքը կավէչ: Տէ՛ս Փանօս, տէ՛ն Փանօս. հարցուփօրձավ շօրէրն ալ ըն ճարում մինէն տանը:

-Ա՛յ մարթ, էս շօրէրը շտաղան ըն ընգա՞ քու կօշտըթ:

Թա¨.

— Ախպէր, էս շորէրը ստի մի գյօլէն քըշտէն վէր լա¨լ ածած, հվաքալ ըմ, պէրա¨լ:

Քյինո¨ւմըն գյօ¨լէն չօրս թա¨րա¨փը շօռշօռ անում, կանչում` Փանօ՛ս, հե՜յ Փանօ՛ս: Փանօսը կա վէչ: Ալ վօրօշում ըն, վըր Փանօսը խէղդված ա: Կյա¨լիս ըն ժամ ու պըտարագ անում, քյէլէխը տալիս:

Կնէգն ալ մի կուտուր սօք ա անում, Փանօսէն գօվում, ափսօսում: Հէտօ յալ մի օրիշ մարթ ա օզում, նըհէտը փըսակվում ա, քյինո¨ւմ:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի