Լուծվում է XX դարում հանիրավի առաջացած սահմանային վեճը հօգուտ Ադրբեջանի

Spread the love

ՀՀ ներկայիս իշխանությունները շտապել են Հայաստան-Ադրբեջան սահմանային ճշգրտումների հարցում: Կոնկրետ Քարահունջ-Որոտան-Շուռնուխ-Դավիթ Բեկ սահմանի (ճանապարհի) մասով լուծվում է XX դարում հանիրավի առաջացած (ներառյալ ԽՍՀՄ ողջ ժամանակաշրջանը) սահմանային վեճը հօգուտ Ադրբեջանի (դեռ մյուս հարցերը մի կողմ՝ Արցախ, Քաշաթաղ, Կովսական և այլն): Եթե ելակետ են ընդունում խորհրդային ժամանակաշրջանի վարչաիրավական հարցերը և պետական կացությունը, ապա այդ հարցը ԽՍՀՄ շրջանում չի լուծվել. միջմիութենական սահմանները պետական չեն, և երբեք չի եղել մի հայ ղեկավար, որ համաձայնած լինի  հանրապետական (միության կազմում) սահմանի՝ ադրբեջանական կողմի դիրքորոշմանը: ՀՀ-ում սահմանին վերաբերող որևէ փաստաթուղթ օրենք չէ Ադրբեջանի համար (այսինքն՝ թե իբր ԱԺ-ում օրենք կա և դա է հիմքը, ուղղակի աչքկապոցի է), սահմանին վերաբերող Ադրբեջանի օրենքներն էլ ՀՀ-ում օրենք չեն: Ուստի՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների փոխճանաչում չի եղել, մինչ այդ էլ և առհասարակ ԽՍՀՄ շրջանում գործել է դեռևս 1921թ. հուլիսին հրապարակված  Ռուսաստանի կոմկուսի կովկասյան բյուրոյի որոշումը առ այն, որ արոտավայրերը սահման չունեն, և անկախ հանրապետությունների սահմաններից, դրանք պետք է մատչելի լինեն քոչվորներին:

Ո՞ր փաստաթղթով է ՀՀ իշխանությունը ճանաչում վաղեմություն ունեցող սեփական ճանապարհների Ադրբեջանին պատկանելը:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ի և այդուհետ եղած հայտարարության մեջ որևէ կետ չկա այն մասին, որ, ասենք, լուծվում է ՀՀ-Ադրբեջան խորհրդային շրջանի սահմանային հարցը:

Հայաստան-Իրան միջպետական նոր ճանապարհի շահագործումը իրական չէ գոնե առաջիկա 7-10 տարիների համար այն էլ տնտեսական խոր ճգնաժամի պայմաններում: Փաստացի՝ ՀՀ-ն հայտնվում է ռազմատնտեսական շրջափակման մեջ և ամբողջովին ճանաչում ադրբեջանական վասալությունը «թյուրքական որակի խաղաղության» դիմաց:

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի