Հնչյունաբանություն
Այս խոսվածքը Հադրութի բարբառի բաղադրիչ է, իսկ վերջինս Ս ճյուղի բարբառ է, որ նշանակում է, թե բայի սահմանական եղանակի ներկա և անցյալ անկատար ժամանակաձևերում ս բաղաձայնը դերբայական կազմություններում էական դեր ունի, օրինակ՝ խոսում եմ – խուսիս ըմ (ներկա). խոսում էի – խուսիս ըմ լա̈լ (անցյալ անկատար): Երևում է, որ անկատար դերբայի -ում մասնիկի փոխարեն -իս է գործածվել, իհարկե, կան նաև հնչյունական այլ փոփոխություններ, բայց գլխավորը ս-ի կիրառությունն է:
Խծաբերդի խոսվածքում, բացի ճյուղային այս պատկանելությունից, կան հնչյունական բազմաթիվ գործածություններ, որոնց գրությունը և արտասանությունը կարևոր են բառերի իմաստները ճիշտ հասկանալու և պատկերացնելու համար:
Դրանցից ներկայացնենք մի քանիսը:
- Գրական լեզվի ա, ու, օ ձայնավորները քմայնանում են՝ տարբերվելով արտասանությամբ և գրությամբ, պայմանական նշաններ են գործածվում՝ ա̈, ո̈ւ, օ̈, որոնց արտասանությունը կարելի է ցույց տալ ադրբեջաներեն տառերով ու բառերով:
ժ/ա̈ — ժлժ/ա̈լա̈ «գերազանց», լա̈վ, Քյա̈րա̈մ, ա̈զի «տատ», տա̈ս «դաս».
ո̈ւ –թո̈ւլքյո̈ւ «աղվես», ո̈ւզո̈ւմ «խաղող» / հո̈ւն «հոն», պո̈ւն «բույն», ա̈խպո̈ւր «աղբյուր».
օ̈ — օ̈լո̈ւմ «մահ», օ̈քյո̈ւզ «եզ» / ծօ̈ր «ձոր», օ̈զա̈լ ա̈ «ուզել է» (Տումա խոսվածք):
- Գրական լեզվի գ, կ, ք, հետնալեզվային բաղաձայնները քմայնանում են և գրությամբ տրվում են պայմանական նշանով՝ յ բաղաձայնով՝ գյ, կյ, քյ.
գյուղ «գյուղ», գյիդա̈ց «իմացավ», գյուրգյ «գիրկ», գյիլըհան անիլ, բա̈գյ «բեկ», կյանք «կյանք», կյա̈րմո̈ւր «կարմիր», կյին չօնի «գին չունի», քյինիս ա̈ «գնում է», քյի՛րի «քերի՛ր», պէքյի «բոխի», հա̈քյի «պոչ».
- Բարբառներում օ հնչյունը գրվում է օ տառով, իսկ ո տառը հնչում է ուօ, օրինակ՝ խոտ-ը հնչում է խուօտ, իսկ եթե օ է հնչում, գրվում է խօտ:
Քանի որ Խծաբերդի խոսվածքում ո-ն ուօ չի հնչում, ուստի գործածում ենք գրական լեզվի ո-ն: Սակայն ճիշտն այն է, որ բարբառային տեքստերում պարզ օ հնչյունը պետք է գրել օ գրով՝ տառով. օր.՝ խօտ, մօտ, կարօտ և այլն:
- Բարբառներում տարբերակվում են բաց (է) և փակ (ե) ձայնավորները, օր.՝ պէն, կետ:
Խծաբերդի խոսվածքում հանդիպում է ըէ (ը և է խառն արտասանություն) երկբարբառային ձայնավորը, օրինակ՝ մըէր (գրակ. մեր), բայց ծէր «ձեր», քյըէցեալ ա «գնացել է» (Ունենք քմայնացած բաղաձայն՝ քյ, և երկբարբառային ձայնավոր՝ ըէ), կյըէցալ ա «հագել է», խըէղճ ա «խեղճ է», վէր «որ» / վըէր «հոր» (գրությունները իմաստային տարբերություններ են դրսևորում):
- Երկբարբառային է ի՛-ն (ը+ի), օր.՝ պի՛րինձ «բրինձ», քյի՛նի «գնա», ճի՛լըպէց. ըօ-ն ստորին բարձրացման ձայնավոր է, օր.՝ ծըօտաճօտ, թըօթվավըէտ «թթվի հոտ»:
- Անսահման շատ են շեշտից կախված, դիրքային, փոխազդեցական, անկման, հավելման և այլ հնչյունափոխությունները: Դրանք բազմազան են. և՛ հետաքրքրական են, և՛ զարմանալի, և՛ կանոնավոր են, և՛ արտառոց, բայց պիտի հասկանալ, որ դրանք պատահականություններ չեն, այլ մարդու բերանի խոռոչի արտասանական նրբագույն հնարավորությունների արդյունք՝ արգասիք են: Դրանք առանձին ուսումնասիրության նյութ են:
Այստեղ դրանցից ներկայացնենք մի քանիսը:
Ձայնավորներ
Ա > է. բան > պէն, բաց > պէց, բարձ > պէրց, գազար > կյէզա̈ր, դանակ > տէնակ, դատարկ > տէրտակ, ձախ > ծէխ, շալակ > շէլակ, ջրաղաց > ճէղաց:
Ա > ա̈. լավ > լա̈վ, կալ > կա̈լ, ժանգ > ժա̈նգյ, կարմիր > կյա̈րմո̈ւր, գարի > կյա̈րի:
Ա > ի. ավել > իվիլ, ալևոր > հիլիվէր:
Ա > ըէ. գափ > կյըէփ:
Ա > ը. ասելով > ըսիլա̈վ, ամաչել > հըմանչիլ, պատահել > պըտահիլ / պըտահալ:
Ե > ը. ասեղ > ասըղ, տաշեղ > տաշըղ, երես > իրըս ա̈ քցալ, մեռնելիս > մըռնիլիս:
Ե > ըէ. մեր > մըէր, մեծ > մըէծ, խելք > խըէլք, թեփ > թըէփ, ճեղ > ճըէղ:
Ե > ի. ցել > ցիլ, թել > թիլ, տերև > տիրև, հեշտ > հիշտ, ցերեկ > ցիրեկ, երբ > հիբ:
Ի > է. ածիկ > ածէգյ, ամիս > ամէս, վիզ > վէզ, թի > թէ, ցից > ցէց, հինգ > հէնգյ, կացին
> կացէն, ծիրան > ծէրա̈ ն, կնիկ > կնէգյ, ծաղիկ > ծաղէգյ, ջորի > ճօ̈րէ, տարի > տարէ,
քամի > քամէ, կռզնենի > կռզնենէ, քիթ > քէթ, պեխի > պեխէ:
Ի > ըէ. ծիտ > ծըէտ, ծիծ > ծըէծ, միս > մըէս, սիրտ > սըէրտ, կռիվ > կռըէվ, միտք > մըէտք,
պինդ > պըէնդ, ծիր > ծըէր:
Ի > ու/ո̈ւ. թոնիր > թուրուն, ոջիլ > վո̈ւչո̈ւլ:
Ի > օ̈. սիրուն > սօ̈րո̈ւն:
Ո > ու. քո > քու, խոսելով > խուսիլա̈վ, ախոռ > ախուռ, քոսոտ > քուսուտ, խոփ > խուփ,
մոմ > մում, ծոմ > ծում, կեղտոտ > յըէխտուտ, կոտրել > կուտորիլ:
Ո > օ̈. ձոր > ծօ̈ր, չոր > չօ̈ր, շոր > շօ̈ր, շլոր > շի՛լօ̈ր, խնձոր > խնձօ̈ր:
Ո > ըէ. ոտն > վըէննը, որս > վըէրս, հող > վըէղ:
Ո > ո̈ւ. ոլորել > հո̈ւլօ̈րիլ, ոջիլ > վո̈ւչո̈ւլ:
Ո > ա. կով > կավ:
Օ > ու. Օհան > Ուհան, Օհաննես > Ուհաննէս:
Ու > օ/օ̈. ութ > օթ, ուղտ > օղտ, ուրախ > օրախ, ուրիշ > օրիշ/օրէշ, ունի > օնի, թուշ >
թօշ, թութ > թօթ, թուղթ > թօխտ, թուրք > թօրք, թուր > թօր, թուխպ > թօխպ, թուխ > թօխ,
թուխս > թօխս, գլուխ > կլօխ, կուտ > կօտ, կուշտ > կօշտ, ծուռ > ծօռ, ծունկ > ծօ̈յնը
/ծօնգնը, մուխ > մօխ, շուն > շօն, սուր > սօր, սուտ > սօտ, տուն > տօն, նուռն > նօռնը,
քուռակ > քօռակ, թթու > թթօ, կծու > կծօ, ուռի > հօռէ, ուլ > հօ̈լ, դուռն > տօ̈ռնը,
ուրբաթ > օ̈րփաթ, ուրիշ > օ̈րիշ:
Ու > ո̈ւ. բուրդ > պո̈ւրթ, լուծ > լո̈ւծ, ուշ(ք) > հո̈ւշ, բրդուճ > փրթո̈ւշ:
Երկբարբառներ
Այ > է. այս > էս, այդ > էդ, այն > էն, լայն > լէն, կայծակ > կէծծակ, ձայն > ծէն, հայր > հէր,
այգ՝ այգուց > էքյո̈ւց, եղբայր > ախպէր:
Այ > ա/ա̈. մայր > մար, այսօր > ասօր, Պայծառ > Պածի, փայտ > փադ, այլօր > ա̈լօ̈ր:
Իւ > ո̈ւ. ձիւն > ծո̈ւն, սիւն > սո̈ւն, արիւն > ա̈րո̈ւն, աղբիւր > ա̈խպո̈ւր, ընկերութիւն >
հընգրեթո̈ւն, վատութիւն > փիսեթո̈ւն, ալիւր > ա̈լո̈ւր/ա̈լէր:
Ոյ > ո̈ւ, ու. լոյս > լո̈ւս, բոյն > պո̈ւն, քոյր > քուր, կապոյտ > կյա̈պո̈ւտ (գոյն > ռանգյ),
Ոյ > օ. ոյժ > օժ, օժավ/օժժավ, կոյր > քօռ:
Բաղաձայններ
Բաղաձայնները ևս հնչյունափոխական բազմազանություն են դրսևորում:
Գ, կ, ք հետնալեզվային բաղաձայնները բառի բոլոր դիրքերում կարող են քմայնանալ, որը գրավոր խոսքում պայմանականորեն նշվում է յ բաղաձայնով՝ գյ, կյ, քյ, որոնք հանդիպում են թե՛ հայերեն և թե՛ փոխառյալ օտար բառերում: Օրինակ՝
Գյ – գյառ «գեղեցիկ», գյո̈ւրդօ̈ն «գերան, կոճ, կոճղ», գյա̈դա̈ «տղա, փխբ. անզուսպ», գյիդա̈սըս «իմանում ես, գիտես», գյա̈լմա̈ «դրսից եկած», գյիրդա̈բիլ «սղոց», գյիրթ «կտրուկ, հանկարծ», կնէգյ «կին», ա̈ նգյա̈լ «ծույլ, պատուհաս», կծեգյ «կծիկ»:
Կյ – կյօղ «գող», կյօռնուկ «գորտ», կյո̈ւզ «մեզ», կյա̈րի «գարի», կյա̈ս ա̈ «գալիս է», կյըէփ «գափ, փխբ. ատամ, ոտք», կյո̈ւլ «գայլ», Ակյա̈լ (մականուն է), կյի՛րմի՛րա̈վո̈ւն «կարմրավուն», պատկյէր «պատկեր», կյինի «գինի»:
Քյ – քյօ̈հլա̈ ն «արագընթաց», քյա̈լա̈մ «կաղամբ», քյա̈լա̈ «ցուլ», քյա̈լլա̈ «գլուխ», քյա̈ նդիր «պարան», քյօ̈թիգյ «կոճղ՝ վառելիք», մարաքյ «մարագ», էքյ «էք», Սա̈քյա̈ ն ա̈մի, սա̈ք-սա̈ք «դասավորված», ցա̈քյ «փուշ՝ փշոտ թուփ», կարաքյ «կարագ», քյա̈թա̈ «գաթա», քյո̈ւթ «թոնրի ընկած հաց, փխբ. թույլ, անկարող», ցա̈քյա̈ ն «ցաքան»:
Ձայնեղ բաղաձայնները՝ բ, գ, դ, ձ, ջ, բառասկզբում խլանում են՝ փոխվելով պ, կ, տ, ծ, ճ խուլերի, սակայն լինում են բացառություններ ու շեղումներ. օտար բառերում կայուն են, տարբեր դիրքերում կայուն են մնում կամ փոխվում այլ հնչյունների:
Օրինակ՝
Բ – բան > պէն, բամբակ > պէմբակ, բողկ > պէխկ, բիզ > պիզ, բայց՝ բեղ, բօզ, բօլ,
բուխարի, բալա (մ), բո̈ւրդա̈ն, բօղազ, բաթմիշ, բեդասլ, բեմարիփաթ, բեշնօրք,
բադյա, բախտ, բա̈զի «ինչ-որ (մարթ)», բա̈լի, բա̈լքյի «գուցե», Բա̈դա̈լ, սակայն՝
արբենալ — հա̈րփիլ (բ>փ)
Դ – դարման > տէրման, դատարկ > տերտակ, դուրս > տո̈ւս, դու > տու, դուք > տո̈ւքյ,
դանակ > տէնակ, դես ու դեն > տէս ու տէն, տեստեն, դոխ > տօ̈ խ:
Բայց շատ գրական, օտար և բարբառային բառերում դ-ն անփոփոխ է մնում:
Օրինակ՝ դէղ, դերասան, դրախտ, դժօխք, դա̈րդ, դանա «մոզի», դա̈զգյա̈հ, դո̈ւքյա̈ն,
դրբըզա, դավա «կռիվ, բողոք», դա̈ստա̈ «խումբ, բաժին», դա̈լա̈, դա̈լի «սուտասան»,
դունի «հիմար», դմբօ, դէբիլ, դօնգլի, դէր (նաև տէրտէր), դա̈րզի:
Ձ – ձու > ծու, ձոր > ծօ̈ր, ձէթ > ծէթ, ձեռք > ծերք, ձի > ծի, ձախ > ծէխ, ձիգ > ծիքյ,
բայց՝ բարձ > պէրց, բարձր > պէցո̈ւր, խուրձ > խօռհնը/խօրհթնը, որձ > վըէրց, որձակ
> վըէրցակ, հունձ > հօնձ, կուձկունձալ, կլօնձ, արձան, վարձ > հախ:
Ջ – ջուր > ճո̈ւր, ջուխտ > ճօխտ/ճօխտակ «զույգ», ջրաղաց > ճէղաց, ջիլ > ճիլ, ջորի >
ճօ̈րէ, բայց՝ ջան, ջիգյա̈ր, ջիլա̈վ, ջի՛հա̈ նդա̈մ, ա̈ նջո̈ւկ, պէնջակ, պէնջա̈ր:
Գ – Պարզ խուլի՝ կ-ի չի փոխվում. քմայնանում է կամ մնում անփոփոխ:
Օրինակ՝ գարուն > կյարունք, գետ > կյըէտ, գենաց > կյըէնաց, գիժ > կյիժ, գեջ > կյըէճ,
գին > կյին և այլն:
Պարզվում է, որ գ ձայնեղ հնչյունն ունենում է գյ և կյ քմայնացումներ, այսինքն՝ դրսևորվում է և՛ ձայնեղ քմայնացում, և՛ խուլ քմայնացում (դա̈զգյա̈հ/կյիժ):
Խծաբերդի խոսվածքում գրաբարյան հնչյունաբանական և ձևաբանական իրողություններ են արձանագրվում: Վկայենք մի քանի օրինակ:
Տո̈ւզնը, հո̈ւր, հօր(ա՞), հո՞ւ, լա̈լ, ուրկօքան, չո̈ւրեքան, հինգյեքան, ըսիլա̈վ, խուսիլա̈վ բառերն ու բառաձևերը գրաբարյան կազմություններ են.
տո̈ւզնը. դոյզն «քիչ, փոքր ինչ, չնչին, աննշան» մակբայ է, որի դ>տ, ոյ>ու>ո̈ւ հնչյունափոխումներով և ը հոդով դարձել է տուզնը «սոված»:
հո̈ւր «ո՞ւմ». գրաբ. ո՞վ դերանվան եզակի սեռականն է՝ ո՞յր «ո՞ւմ». ոյ>ու>ո̈ւ հնչյունափոխումով և հ-ի ավելացումով ստացվում է հո̈ւր «ո՞ւմ»:
հօր(ա՞) «ո՞ւր է». ո՞ւր դերանվան ու>ո>օ փոփոխմամբ, հ-ի հավելումով և ա հանգույցով ունենք հօր(ա՞) «ո՞ւր է», կնշանակի նաև «ինչո՞ւ»:
հո՞ւ «ո՞վ». ո՞ «ո՞վ» դերանունն է՝հ-ի հավելումով, օր.՝ Հո՞ւ եկավ «Ո՞վ եկավ»:
ուրկօքան «երկուսն էլ». գրաբարում երկու թվականի անձներական տեսակն է՝ -եքին, -եքեան ածանցներով՝ երկոքին, երկոքեան «երկուսը միասին». ե>ու, ու>ո>օ և եա>ա հնչյունափոխություններով դարձել է ուրկօքան (լա̈վ են): Ուրեմն՝ չորեքեան > չո̈ւրեքան «չորսը/չօ̈րքը միասին», հնգեքեան՝ հինգյեքան (միասին):
լա̈լ «եղել». գրաբարի լինել բայի անցյալ դերբայն է՝ լեալ «եղած, եղել»:
ըսիլա̈վ, խուսիլա̈վ. Գրաբարում եզակի գործիական հոլովն ունի աւ վերջավորություն՝ ավ, որը -ով (գրելով, խոսելով) վերջավորության համարժեք է: Եվ ահա Խծաբերդը այդ աւ (ավ)-ը գործածում է -ով-ի փոխարեն՝ նրա իմաստով: Գոյականներն էլ են ստանում -ավ՝ ծիավ, էշա̈վ, ճօ̈րավ, սուղանավ, հընգէրա̈վ:
Այս խոսվածքին բնորոշ են բառերի հնչյունների հավելումներ և անկումներ.
Հ բաղաձայնի հավելում. ոնց «ինչպես» > հունց, ինչ > հինչ, ուշ (ք) > հո̈ւշ, այդ > այտ >
ատ > հատ է, այս > աս > հաս է, այն > ան > հան է «այդ է, այս է, այն է», ալևոր >
հո̈ւլո̈ւվէր, ոլորել > հո̈ւլերիլ, էլի/էլլա̈ > հա̈լա̈, երբ > հիբ, է՜յ > հէ՜յ, ամօթ > համօթ,
ամաչել > հըմանչիլ, ընկեր > հընգէր, ագի > հա̈քյի:
Հ-ի կրճատում՝ անկում՝ Հակոբ > Ակուփ.
Անձնանունների մեջ կրճատումներ են արվում հեշտ հնչեցնելու համար.
Հարություն — Արթո̈ւն — Աթո̈ւն — Թո̈ւնի.
Աստվածատուր – Ասծատուր – Ասատուր – Ծատուր – Ծատի – Ծիտ (ա̈մի).
Սամսոն – Սամի (Ըվաքյաց Սամի, Հուրունաց՝ քյառա Սամի).
Գրիգոր – Կրիքօր – Կուքան ա̈մի (Շեղաց), Կուք ա̈մի (Ղըվալաց) – Կուքի.
Մելիքսեթ — Մա̈լ ա̈մի. Լևոն – Լիվ ա̈մի. Մակառ – Մակ ա̈մի (Ղըվալանք են).
Էդիկ – Էդօ (Մկրտեչաց Էդօ, Ըլի՛վերդո̈ւց Էդօ, Ղարասա̈քյաց Էդօ).
Ներսես – Նէս (Նէս ա̈մի՝ Զըէռը), Մովսես – Մօսէս – Մօսի (Գյի՛լմա̈ց Մօսի).
Միքայել – Մըքյըէլ, Մաքի. Միշա̈ — Միշօ. Մեխակ – Մեխի.
Ալեքսանդր – Ալիքյսա̈ ն – Սաշա – Շաշա. Կարապետ — Կա̈բի — Կա̈բ ա̈մի.
Օվսաննա – Օսաննա – Օսի (Շէղաց Օսի). Պողոս – Պուղուս – Պուղի.
Գրիշա – Գիրիշ – Գիրօ/ի. Արշավիր – Արշօ. Արկադյա – Արգօ/ Ագօ.
Պատվական – Պատի. Պայծառ – Պածի. Շուշաննիկ — Շո̈ւշա̈ն — Շո̈ւշի.
Բաղդասար – Բաղդան – Բաղդի – Բադի. Բադուց (Բադուց Տիկրան, Բղդըսար).
Սմբատ > Սումբի/Սումբաթ, Սարգիս – Սաքի/Սա̈քյի — Սա̈ք ա̈մի — Սա̈քյո̈ւց:
Շարունակելի