(Համեմատական քննություն)
Բակունց Ալլա
Հայաստան, Գորիսի պետական համալսարան, ուսանող
Ղեկավար և համահեղինակ՝ Մհեր Քումունց
Դարձվածքներին վերաբերող աշխատանքները բավականին շատ են: Սովորաբար հաճախ են հանդիպում որևէ հեղինակի, ստեղծագործությունների, լեզվի դարձվածային համակարգի, գրական լեզվի, բառապաշարի, դարձվածային կազմի ուսումնասիրությունները: Այս դեպքում մեր ուսումնասիրության նյութը վերաբերում է Ա. Բակունցի ստեղծագործությունների այն դարձվածքներին, որոնք ունեն բարբառային ծագում և տակավին կարոտ են լուսաբանման: Ստեղծագործությունը Ա. Բակունցի «Կյորես»-ն է, որը հայ գրականության ոսկեղենահյուս գլուխգործոցն է, որտեղ Բակունցը օգտագործում է դարձվածքները և բարբառը՝ կերպարների հոգեբանության, սոցիալական դիրքի և իրականության արտահայտման համար։
Բանալի բառեր. դարձվածք, բարբառ, Գորիս, «Կյորես», Ա. Բակունց:
Ուսումնասիրության մեթոդը
Ինչպես գիտենք, դարձվածքներն առաջանում են զանազան տեսակի բառակապակցություններից` վերաիմաստավորման և այլաբերական-փոխաբերական նշանակություն ստանալու միջոցով: Ա. Բակունցի ստեղծագործությունների դարձվածքների մեծ մասը, լինելով բարբառային, կենդանի խոսքում գործածական, ուսումնասիրության այլ մոտեցում է պահանջում: Այս առումով առավել շահեկան է զուգադրական մեթոդը, այսինքն՝ բնագրից դուրս բերված դարձվածքը համեմատել Սյունիք-Արցախի բարբառային տարածքի՝ կենդանի խոսքում առկա դարձվածքային միավորին, գտնել տարբերություններն ու նմանությունները, հնարավոր զուգահեռները գրական հայերենում և նրա խոսակցական այլ տարբերակներում:
Ուսումնասիրության նյութը
Տեսական գրականության ընձեռած նյութը հավաստվում է Ա. Բակունցի ստեղծագործություններում ընդգրկված դարձվածքներով, ապա դրանց բարբառային տարբերակներով: Քննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել ուսումնասիրելու և բացահայտելու հեղինակի՝ դարձվածքների գրականացման միտումները, միջոցները, եղանակները:
Գորիսի բարբառի դարձվածքային արտահայտությունները
Գորիսի բարբառը հարուստ է դարձվածքներով, որոնք պատկերավոր կերպով արտացոլում են տեղական մարդկանց բնավորությունն ու մտածելակերպը։ Այս դարձվածքները կենցաղից ու առօրյա իրավիճակներից եկող արտահայտություններ են, որոնք հաճախ ունեն այլաբանական իմաստ և ունեն կյանքից վերցրած դասեր կամ հոգեբանական արժեքներ։ Այժմ կբերենք մի քանի օրինակներ «Կյորես» վիպակից, որպես գրական միավորներ՝ զուգահեռները բերելով Գորիսի բարբառից։
- «Ղաթրինի Աղալոն, որ բեռնած էշը գետնից բարձրացնում էր»: [ էջ 4 [1]]։
«Բեռնած էշը գետնից բարձրացնող» — «ֆիզիկական մեծ ուժ ունեցող, տոկուն անձ»:
Այս դարձվածքի Գորիսի բարբառում առկա համարժեքն է՝ «պէռնա¨ծ էշը տափան պիրցըցնիլ», որն արտահայտում է «անհավատալի ֆիզիկական ուժ կամ տոկունություն ունենալ» իմաստը, ինչը Գորիսի մարդկանց համար հաճախ հարգանքի արժանի հատկություն է։ «Ղաթրինի Աղալոն» հետաքրքիր կերպար է «Կյորեսում», որն իր մեջ խտացնում է տեղացիների պատկերացումները՝ կապված ուժի և համառության հետ։
2) «Ղաթրինի Աղալոն կարող էր վաճառակններից երեքին Խուրձի Թոկով Շալակել»։ [էջ 5], «Խուրձի թոկով շալակել» — «ուժով լինել»։ Բարբառային համարժեքն է՝ «փընջի քա¨նդիրա¨վ շիլա¨կ իլ» — «ուժը պատել, վախեցնել»:
3) «Այնքան ընդարձակ էր Գորիսի բանտը, որ կարող էր շենի կեսը մեջն առնել»: [էջ 5] «Մեջն առնել» — «տեղ գրավել, տեղ զբաղեցնել»։ Բարբառային արտահայտությունն է՝ «տըղվարիլ»։
4) «Օբին Գզգզված շորերով էր, ինչպես հետին մուրացկան»։ [էջ 5] «Հետին մուրացկան» — «անմխիթար, ցնցոտիավոր»: Ներկա օրերում անվանական այս կապակցության համարժեքն է «տըռա¨ն բօմժ ինէր, կարծում ենք, որ այս արտահայտության դարձվածքային համարժեքն է՝ «շըլվարին թի¨լը ծի¨քէս, հազար կըրկատան կըթափվի», կամ՝ «թօ¨նդիրո¨ւմն էլ տըրան մըկլավէտը կա¨լ չի»:
5) «Հայհոյում էր Կյորեսը կույր դանակով մորթողներին» — «տանջահար անել (հոգեպես)» [էջ 6], բարբառային համարժեքն է՝ «քօ¨ռ տի¨նա¨կա¨վ մօրթի¨լ», — «տանջել, չարչարել»:Վիպակում «կույր դանակով մորթողներին» դարձվածքը պատկերավոր կերպով նկարագրում է նրանց, ովքեր հոգեբանական և բարոյական վնաս են հասցնում հին ու մաշվող քաղաքին։
6) «Ծիծաղում էին, ինչպես եթե հրապարակում կապիկ պար ածեին»: [էջ 6] – «անվերջ ծիծաղի ձայն հանել, ծաղրելով ծիծաղել»։ Բարբառային համարժեքն է՝ «Հըռհըռում ին հունց վէր հըրըպարակում կապիկ էն պար ածում» — «ծաղրի առարկա դարձնել», հմմտ. նաև՝ «Բէա¨բո¨ւռ — բէյսըրա¨թ անի¨լ», «ծաղրել»։ Այս արտահայտությունը նկարագրում է այնպիսի ծիծաղ կամ զվարճանք, որը քաղքենի սովորույթի արդյունք է:
7) «Սկսում էր Խաղ ասելով տեսնել Գորիսի քաղաքացիներին»- «երգել»: [էջ 6] Բարբառային արտահայտությունն է՝ «Խաղ ըսիլավ պան չէս շինի» — «երգել, դիտարժան ինչ-որ բան անել՝ պարել, նվագել»:
8) «Գյուղում ասում էին, որ Գորիսեցիք խոսում են շան լեզվով — «օտար լեզվով խոսալ», [էջ 7], բարբառային համարժեքն է ՝ «Շենում ասում էն, վէր Կյո¨ւրո¨ւսէցիք խօսում էն շան լէզվավ» — «Շան լո¨ւզո¨ւ էն պի¨նըցնո¨ւմ, օրիշի լո¨ւզվավ էն խօսում»: Այս դարձվածքը վերաբերում է մարդկանց՝ կոպիտ կամ ոչ հաճելի խոսելաձևին։ Գորիսեցիների խոսքը համեմատելով շան լեզվի հետ՝ ցույց է տալիս, որ նրանց խոսքը երբեմն կոպիտ կամ սուր է լսվում ուրիշների կողմից։
9) «Նրա թոռները մեր Բողարի նման հաչում են» — «շատախոսել, ճամարտակել», [էջ 7]
Բարբառային համարժեքն է ՝ «Նըրա թոռնէքը Բօղարի նըման հաչօցը տո¨ւնո¨մ ին» — «օխտը ժամ խօսում էն, չա¨չա¨նա¨կում»: Այս արտահայտությունը ևս ենթադրում է խոսքի կոպիտ կամ բարձր ձայնային տոն, ինչը կարող է համեմատվել հաչոցին։ «Բողարի նման հաչել»-ը ցույց է տալիս կոպիտ կամ նույնիսկ ագրեսիվ խոսելաոճ։
10) «Նրանք ի՞նչ մարդ են, մեր կծտողի ճակատը նրանց ճակատից արդար է, ափսոս չի մեր «բլաղարոդնի» լեզուն,- ասում էր Օլինկան» — «ինչ-որ մեկի անբարո մարդ լինելը»: [էջ 7] Բարբառային համարժեքն է ՝ «Նըրանք հիշ մարթ էն մէր կըծըտօղի իրէսը նըրանց իրէսան հալալ ա» — «համութն ա աբօռը կուրցըրած մարթ, իրէս չօնօղ մարթ»: Այստեղ արտահայտվում է զարմանք այն մասին, որ ինչ-որ մարդիկ կարող են ավելի վատը լինել, քան իրենց շրջապատում հայտնի անձը, ում համարում են չարամիտ։ «Կըծտողի ճակատ» բառակապակցությունը հուշում է վատ համբավով մարդու մասին։
11) «Ցամաք հացին Աստված կանչել»- «բավարարվել եղած քչով»: [էջ 10] Բարբառային համարժեքն է ՝ «Ցըմաքած հացին Աստո¨ւծ ա կանչում» — «Իլա¨ծա¨վ յօլա¨ քինա¨լ»: Այս դարձվածքը նշանակում է, որ մարդը այնքան չքավորության մեջ էր գտնվում,որ հաց անգամ չուներ,որպիսի բավարարեր իր քաղցը, այդ իսկ պատճառով հացը հավասարեցնում էր Աստծուն կանչելուն։
12) «Հարևանի գոմշի պոչը թրով կտրող» — «վատը ցանկանող, վատամարդ»: [էջ 78] Բարբառային համարժեքն է՝ «Հըրէվանի կո¨ւմա¨շի պօչը թըրա¨վ կըտրօղ»- «փիսը օզօղ, փիսա¨մա¨րթ»: Այս դարձվածքը նշանակում է, որ մարդը ցանկանում է վնասել ուրիշի բարիքը կամ հաջողությունը՝ նա, ով չարամիտ կերպով փորձում է մեկի նկատմամբ վատություն անել։
13) «Դառն ես դառել Զանգեզուր»- «դժվարին, ցավալի»: [էջ 147] 234 Բարբառային համարժեքն է՝ «Աղի-լէղի էս տա¨ռա¨լ Զանգէզուր»- «ցըվա¨լի, լէղի »: Այս դարձվածքը ցույց է տալիս ցավը, դառնությունը։
14) «Շուշի քաղաքից ջրի գնով գնել են կայազորի համբարակից, որը զորքի համար ստացել է նոր ալյուր… » [էջ53] Ջրի գնով գնել — «Չափազանց էժան», բարբառային համարժեքն է՝ «Շուշի քըղաքան ճի¨րի¨ գընավ առալ էն կայազօրի մատակարար,վէրը զօրքի հէտի ստացալ ա նօր ա¨լո¨ւր » — «ճի¨րի¨ գին» — «ի¨ժա¨ն,սաղի հէտի հասանէլի»: Այս արտահայտությունը օգտագործվում է, երբ ինչ-որ բան ստանում են շատ էժան, այն է՝ անհամեմատ փոքր գնով։ Գորիսի բարբառը սիրում է օգտագործել պատկերավոր և հաճախ առօրյա կյանքի հետ կապված արտահայտություններ, որոնք արտացոլում են տեղական կյանքի կամ առևտրի տարրերը։
15) «Ձայնը իջնում է գետնի տակ »: [էջ 53] «Բարձրաձայն խոսել, բարձրահունչ», բարբառային համարժեքն է՝ «Սա¨սը քըշանում ա տափին տակը» — «միկրաֆօն կօլ տըված», «պա¨րցո¨ւր խօսօղ»:
16) «Վառվում է ճրագը, դեպի դուռն է գալիս գործակատարը»։ [էջ 54] «Դուռը գալ» — «մոտենալ»,բարբառային համարժեքն է՝ «Վառվում ա կանթէղը, դիբա¨ տո¨ւռն ա քինո¨ւմ դո¨ւքա¨նչին» — «մօտիկանալ»: «Դուռը գալ» դարձվածքը այստեղ ունի մոտենալ նշանակությունը։ Այս դարձվածքներն օգնում են բացահայտել Գորիսի բարբառի հարուստ լեզվական շերտերը, որոնք նկարագրում են ոչ միայն տեղանքի մարդկանց բնավորությունը, այլև ստեղծում պատկերավոր խոսք՝ փոխանցելով շրջանի մշակութային արժեքները։
Գորիսի բարբառի մասին Ա. Բակունցը հրաշալի է արտահայտվել՝ փոխանցելով հիացմունքն ու հուզմունքը, ինչպես նաև «կյորեսերենի» գեղեցկության խորությունը.
«Ինչ չքնաղ լեզու էր կյորեսերենը… Չուտեիր և չխմեիր, այլ միայն այդ լեզվով խոսեիր կամ լսեիր, թե ինչպես քաղցր և նուրբ հնչյուններով խոսում էր լվացարարուհի Մինան, ինչպես էր ծոր տալիս, ասես ոչ թե խոսում, այլ ճախարակի առաջ բարակ երգ էր ասում և բառերը նստում էին, ինչպես փափուկ մալաչներ։ Հապա Դոլուն Կարին… Կռանում էր սառն աղբյուրի վրա, կուշտ խմում և ջուրը բեղերից կաթկթելով ասում էր խուվա՜յ…և այնպես էր ասում, այդ բառն այնպես էր զրնգում, որ եթե աղբյուրը նորահարս լիներ, ամոթից քողը կքաշեր երեսին… Իսկ Աթա ապերը, երբ բարկանար, այնպես մի ըմբո՜ կասեր, որ Մեղբաքերծը կդրնգար…[2]»
Դարձվածքային իմաստով մականուններ (Փօթ անուննէր)
1) «Ժամհար Պարսեղ», բարբառային համարժեքն է՝ «Ժամկօչ Պա¨րսէղ»: [էջ 1] Եկեղեցու ժամահարը, որ կռչնակը զարկելով հրավիրում է մարդկանց աղոթելու։
2)«Թեփռած Եփրեմ»: [էջ 12], Թեփռածը հենց բարբառային է, իսկ դարձվածային համարժեքն է՝ «Փըտրըհա¨ն ըրած Էփրէմ»: Մականունը կարող է վերաբերել անձի, ով միշտ խնդիրներ է ստեղծում՝ դժվարությամբ, բայց ուզի կամ ոչ, կրկնում է իր սխալները։ Կամ կապված է գլխի հերի հետ, մի մասը չլինելու պատճառով այդպես են բնորոշել։
3) «Կարճիկ բեյ», բարբառային համարժեքն է ՝ «Գօ¨դա¨կ բէյ»: [էջ 12], Հասակը կարճ լինելու համար տվել են այդ մականունդարձվածքը։ Այդպիսի դարձվածքային մականունները բնորոշ են Գորիսի տարածաշրջանին, երբ արտաքինի մեջ նկատելով թերություն՝ տալիս են նմանատիպ մականուններ։
4) «Ճաղարին Մուղրով», բարբառային համարժեքն է՝ «Կի¨պտա¨վո¨ւն Մուղրօվ»: [էջ 12], Այս մականունի բացատրությունը կապված է աչքերի գույնի հետ։ Բացի դրանից կապույտ գույնը ասոցացվում է պարզության, մաքրության հետ։
5) «Բակունց Վիշապ», բարբառային համարժեքն է ՝ «Բակունց Դէվ»: [էջ 12]
Կարող է դառնալ մականուն այն մարդու համար, ով բավականին ուժեղ անձնավորություն է: Օգտագործվել է շատակեր իմաստով:
Այսքանից կարելի է եզրակացնել, որ մականունները հաճախ արտահայտում են մարդու գործունեությունը, բնավորությունը կամ հասկացված հատկանիշները, որոնք կապված են նրա կյանքի որոշակի շրջանի կամ գործի հետ: Այսպիսի մականունները հաճախ ունեն կատակային կամ բնութագրական բնույթ՝ ցույց տալով, թե ինչու է տվյալ անձը հատուկ ճանաչվել իր միջավայրում:
Օրհնանքները և անեծքները՝ որպես դարձվածային միավորներ
- «Քեզ մատաղ լինեմ» — «Փաղաքշանքով մեկին դիմելու արտահայտություն, սիրո՝ խանդաղատանքի արտահայտություն»: [էջ 8] Բարբառային համարժեքն է՝ «Քըզ մատաղ ինէմ» — «օրհնանքի ձԷվ, վէր մթա¨մ սէրը, ուրախօ¨թո¨ւնը տըրանավ արտահայտում էս»: Այս օրհնանքը նշանակում է «որ դու լավ ու բարեհաջող լինես», 237 երբ մարդը սիրում կամ հարգում է մեկին և ցանկանում է նրա բարօրությունը։
2) «Ոչ ու փուչ լինի Բաղիրի թոռը»- «կորչի, անհետանա»: [էջ 9] Բարբառային համարժեքն է՝ «Քինա¨- կօրչի էտ Բաղիրի թօռնը» — «կօրչի թօ¨ռը քա¨»: Այս անեծքը սովորաբար կիրառվում է, երբ մարդուն ցանկանում են կործանում կամ անհաջողություն։ Այսինքն՝ արտահայտում է բացասական ցանկություն։
3) «Երեսս եկեղեցու ոտի տակ» — «խոնարհումը Աստծո առջև»: [էջ 10] Բարբառային համարժեքն է՝ «Իրէսը յէգէղէցո¨ւ վէնդին տակը» — «Աստո¨ւծո¨ւ առաչ չօքիլ»: Օրհնանք, որը ենթադրում է մարդու ազնիվ ու բարեպաշտ վարքը։
4) «Ոչխարը քեզ պետք է մատաղ անեմ» — «Կյանքը կամ որևէ թանկագին բան մեկին բաշխել՝ նվիրաբերել՝ զոհաբերել»: [էջ 12] Բարբառային համարժեքն է՝ «Վէչխարը քէզ պիտէ¨ր մատաղ ընէի» — «Մի լա¨վ պա¨նի հէտի վչէխար մատաղ անիլ, զոհաբէրիլ»: Օրհնանք է, երբ մարդը փորձում է մեկի նկատմամբ բարեսրտություն դրսևորել։
5) «- Հողս գլխիդ, — նրանց հետևից ասում էր մի կյորեսեցի պառավ»: Հողս գլխիդ-նախատելու արտահայտություն [էջ 13] Բարբառային համարժեքն է՝ «-Վէղս կըլխիտ, — նըրան յէնդան ասում էր մին կյո¨ւրո¨ւսէցի պառավ» — «Փիս-փիս պանէր էր ասում, անէսկ էր տամ»: Բացասական անեծք է, որն օգտագործվում է, երբ ինչ-որ մեկին մաղթում են վատ բաներ՝ շուտափույթ մահ կամ դժբախտություն։
6) «Շեն մնաս, Շոր աղբյուր, իմ հարստությունը դու տվիր»։ [էջ 18] 238 Շեն մնալ-շենանալ, զարգանալ, բարգավաճել: Բարբառային համարժեքն է՝ «Շէն մընաս, Շօ¨ր ա¨խպո¨ւր, իմ հըրըստօ¨թո¨ւնըս տո¨ւ տըվիր»- «աճիլ, շէնանալ»: Օրհնանք է, որը միտված է մարդու հաջողությանն ու բարեկեցությանը, քանի որ «Շոր աղբյուրը» հանքային աղբյուրն է, որը կարող է բարօրություն ապահովել։
7) «Փառք տալ Աստծուն»- «գոհ՝ շնորհակալ լինել, շնորհակալությունը հայտնել» [էջ 30], բարբառային համարժեքն է՝ «Փառք տալ Աստուծուն»- «գօհօ¨թո¨ւնը արտահայտիլ, շնօրհակալ ի¨նի¨լ»: Օրհնանք է, որը օգտագործվում է Աստծո նկատմամբ երախտագիտություն կամ շնորհակալություն հայտնելու համար։
8) «Բարի լույս տալ»- «ողջունել,օրը սկսել բարևով»: [էջ 45] Բարբառային համարժեքն է՝ «Պա¨ր լո¨ւս տալ»- «օրը սըկըսիլ պա¨րլո¨ւսավ»: Օրհնանք է, որով մաղթում են բարություն ու բարօրություն մեկին՝ նախքան նրա օրվա մեկնարկը։
9) «Շնորհավոր լինի, բարով մաշես»: [էջ 53] «Ասվում է որպես շնորհավորանք ու բարեմաղթություն նոր զգեստի առթիվ». բարբառային համարժեքն է՝ «Շնօրհավօր ինի, պարավ մաշէս» — «ասում էն հունց վէր շնօրհավօրանք շօ¨րի կամ հինչ վէր մի նօր պա¨նի հէտի»: Օրհնանք, երբ մեկը մի նոր բան է գնում, որպես դրական արտահայտություն ասում են այդ դարձվածք-օրհնանքը։ Դա կարող է նշանակել նաև, որ մարդը ուրախ լինի ու առատաձեռն լինի։
10) «Աստված բարին տա» — «Օրհնանք,այսինքն Աստծու շնորհիվ բարօրություն լինի» [էջ 59], բարբառային համարժեքն է՝ «Աստուծ պա¨րի¨ն տա» — «օրհնանք, Աստո¨ւծո¨ւ շնօրքավ բարօ¨րօ¨թո¨ւն ինի»: Սա բարի ցանկություն կամ օրհնանք է, որը կարող է կիրառվել դիմացինին բարեհաջողություն ու երջանկություն մաղթելու համար։
11) «Աստված գլխիդ խռով չանի» — «պաշտպանել»: [էջ 129] Բարբառային համարժեքն է՝ «Աստուծ կըլխիդ խըռօվ չանի — «պըշտպանի¨լ»: Արտահայտում է ցանկություն, որ մարդը չկանգնի դժբախտության կամ մտավոր խռովությունների իր կյանքում։ Կարող է նաև նշանակել «Աստված քեզ պահպանի»։
Այսպիսով, ենթադրվում է, որ Ա. Բակունցը, կերպարներին խոսեցնելով օրհնանքների և անեծքների լեզվով, ցանկանում էր ցույց տալ այն երկվությունը և հակասությունները, որոնք գոյություն ունեին հասարակության մեջ: Օրհնանքներն ու անեծքները հանդես են գալիս որպես մարդկային ապրումների արտահայտություն՝ ներկայացնելով մարդու հարաբերությունները շրջապատի նկատմամբ։ Այս կերպ հեղինակը միաձուլում է ներանձնային հոգեվիճակներն ու արտաքին աշխարհը՝ ստեղծելով հնչեղ ու հուզիչ գեղարվեստական պատկերներ։
«Այդքան գեղեցիկ էր Կյորեսի լեզուն: Նա մի չքնաղ գորգ էր՝ նախշերով ու վարդ ծաղիկներով մի հին գորգ, ինչպես Մինայի աղջիկ ժամանակ գործած գորգը, որ փռված էր Հաստ Ներսես բեյի դահլիճում: Ինչքան հնանում և մաշվում էր, այնքան շքեղանում էին գորգի գույները…[3] »
«Կյորես»-ում, որը ներկայացնում է գյուղական հասարակության խնդիրները, բարբառը հատուկ նշանակություն ունի՝ որպես կերպարների սոցիալական դասի ու բնավորության արտահայտություն: Կյորեսի նման կոշտ ու կյանքից բաժանված կերպարի լեզուն լի է պարզ ու կոշտ դարձվածքներով, որոնք բնորոշ են նրա բնակավայրը և կյանքի հանդեպ ունեցած աշխարհընկալումը: Այս արտահայտությունները հաճախ վերաբերում են անձնական դժվարություններին: Օրինակներ՝
1) «Ոսկորը հաստ մարդ» [էջ 39], «Ոսկորը հաստ» — «զորեղ, ուժին դիմակայող»։ Բարբառային համարժեքն է՝ «Վէսկըռը հաստ մարթ» — «ուժէղ, հըզօր»։
2) «Մարդը քանի գնում ժեռանում է» [էջ 39],«ժեռանալ-փոքրանալ,վայրենանալ»: Բարբառային համարժեքն է՝ «Մարթը քա¨նիշ քո¨ւմ ա¨ քըրանում ա» — «վայրէնանում ա,կուճիրա¨նո¨ւմ ա»:
3) «Ընկուզենիները, որ ով գիտե, քանի 100 տարի աղմկում էին» — «անմարդաբնակ լինելու հետևանքով ընկուզենիններն էին աղմկում» (փոխաբերական իմաստով), [էջ 10], բարբառային համարժեքն է՝ «Ճըղուպէրնի¨ն հուվ ա¨ գո¨ւդո¨ւմ արթէն քանի՞ հա¨ րո¨ւր տարի ա¨ սա¨ս էն անում — «մըրթկօ¨թո¨ւնան չօր», «ցամաք տէղ ինիլա¨վ ճըղո¨ւպէրնէրն էն սա¨ս հանում»:
Հեգնական արտահայտություններ կամ դարձվածքային արժեքով միավորներ
Բակունցը հաճախ իր ստեղծագործություններում օգտագործում է կատակ և հեգնանք, որպեսզի բացահայտի սոցիալական խայտառակությունները կամ մարդկանց բնորոշ թերությունները։ Այս ենթաթեմայի շրջանակում կարող ենք վերլուծել, թե ինչպես կատակն ու հեգնանքը (որոնք հաճախակի դրսևորվում են Գորիսի բարբառի մեջ) դառնում են մի տեսակ արձագանք կամ քննադատություն՝ երկրի կամ ժամանակի խառնաշփոթին ու անհավասարությանը, օրինակներ՝
- «Դեմքը զայրույթից կարմրել»: [էջ 113], բարբառային համարժեքն է՝ «Ի¨րէսը ջըղըյնընա¨լա¨ն կըրմըրո¨ւմ էր» — «հըռըշնիլ, կրմըրտա¨կի¨լ: Այս արտահայտությունը կարող է արտահայտել մի մարդու հիստերիայի կամ գրգռվածության աստիճանը, երբ նա չի կարողանում պահպանել ինքնատիրապետումը։
2) «Դուռը ծալեցին և կպցրին պատին»: [էջ 69] 241 Բարբառային համարժեքն է՝ «Տո¨ւռնը ծըլէցին ու կըպցրին պատին — «շըրըխկըցնիլ, փակիլ, թըրըխկըցնիլ»:
3)«Մարդիկ մրջյունի պես կրում են ալյուրը» — «աշխատասեր, ջանասեր»,[էջ 50], բարբառային համարժեքն է՝ «Մարթիք Մըրչո¨ւնի նըման կըրում էն տանում ա¨լո¨ւրը» — «մըրչո¨ւնի նըման ըշխադի — «ղօչաղօ¨թո¨ւն, քիշէր-ցիրէկ ըշխադօղ»: Այս արտահայտությունը ներկայացնում է մարդկանց դժվարին աշխատանքը՝ օգտագործելով «մրջյունի պես» համեմատությունը՝ ցույց տալով, որ մարդիկ ծանր և դանդաղ աշխատանք են կատարում:
4) «Ճնճղուկների երամի նման լռել»: [էջ 61] Բարբառային համարժեքն է՝ «Սուս էն կընում հունց վէր ծըտէրի խումբը — «լըռօ¨թո¨ւն, սասը կըտրած վիճակ,ծըպտված վիճակ»: Այս արտահայտությունը օգտագործվում է, երբ փորձում են պատկերացնել մարդկանց խմբի՝ այնպիսի մի իրավիճակ, երբ նրանք կարծես չեն լսում կամ չեն արձագանքում (ինչպես ճնճղուկները, որոնք իրար հետ շատ գոռգոռ են լինում, բայց անհայտ պատճառներով՝ այստեղ՝ լռում են)։ Սա հեգնանք է՝ մարդու կամ մարդկանց «կյանքը խճճող» անզգույշ վարքի նկատմամբ։
5) «Ուռած ու արյունով լցված աչքեր» [էջ70] Բարբառային համարժեքն է՝ «Օռած,արո¨ւնլիվա¨ աշկէր — «օքնական չօնօղ մարթ, ծա¨խօ¨րթ մարթ»: Արտահայտությունը օգտագործվում է, երբ ցանկանում են նկարագրել մեկի չափազանց գրգռված վիճակը կամ անդառնալի էմոցիաները՝ որոնք կարող են հեգնանքով դրսևորվել։ Ուռած աչքերը ու արյունը խորհրդանշում են մարդու խառնվածքի կամ ֆիզիկական վիճակի ծայրահեղությունը։ Սովորաբար այսպիսի նկարագրությունը ծաղրում է նրա էմոցիոնալ անկառավարելիությունը:
Սույն աղյուսակի տեսքով ներկայացնում ենք գրական լեզվով և բարբառային տարբերակներով դարձվածքների համակցությունը:
Գորիսի բարբառ | Գրական համարժեք | |
1. | Կօշտ խըմիլ | Կուշտ խմել- բավականանալ, հագենալ |
2. | Համու¨թա¨ն քօղը քաշում էր իրէսը | Քողը քաշել երեսը-ամաչել, շիկնել |
3. | Լո¨ւզո¨ւն պըտըտվում էր | Լեզուն պտույտք է անում-մի բան ասել կարողանալ՝ հանդգնել |
4. | Աղի-լէ¨ղի էս տա¨ռա¨լ Զանգէզուր | Դառն ես դառել Զանգեզուրդժվարին, ցավալի |
5. | Հօքէվօր շահ չինիլ | Հոգևոր շահ չունենալ-անկրոն լինել, անշահախնդիր չլինել |
6. | Տէղաց անիլ | Տեղաց անել-տեղավորել, տեղ հատկացնել, բնակեցնել |
7. | Քէթը պա¨րցո¨ւր | Քիթը բարձր-գոռոզամիտ, հպարտացող, ինքնահավան |
8. | Կիլօխը փէշի տակ քինա¨լ | Գլուխը փեշի տակ գնալ-առանց որևէ մեկին խանգարելու գնալ |
9. | Մըռած լո¨ւզու | Մեռած լեզու-այն լեզուները, որոնք դադարել են որպես կենդանի հաղորդակցման հիմնական միջոց օգտագործվելուց։ |
10. | Թօռնէքը Բօղարի նըման ին հաչօցը տո¨ւնո¨ւմ | Թոռները մեր Բողարի նման են հաչում-շատախոսել, ճամարտակել |
11. | Կ(յ)ո¨ւրո¨ւսո¨ւմը ծընված, ապրած մարթ | Զանգեզուրի մարդ-գորիսեցի մարդ, Գորիսում ապրած, ծնված |
12. | Կիլօ¨խըս մէղրուտ է՞մ ըրալ | Գլուխը մեղրոտ չանել-չբավարարվել, գոհունակություն չարտահայտել |
13. | Քինա¨-կօրչի էտ Բաղիրի թօռնը-կօրչի թօռը ք(յ)ա¨ | Ոչ ու փուչ լինի Բաղիրի թոռըկորչի, անհետանա |
14. | Ծօ¨ր տալավ ու ծանդըրծանդըր խօսալ — մա¨նդա¨ քիցիլա¨վ խօսալ | Խոսել ծանր-ծանր, ծոր տալովթույլ, դանդաղ խոսք |
15. | Թէվը կօտրած հիլիշտրա¨կ | Թևը կոտրած հրեշտականչափ չքնաղ էր, բայց այդպես են կոչել, որովհետև քայլում էր ձախ ուսը մի քիչ բարձր: |
16. | Շան լո¨ւզվա¨վ խօսիլ | Շան լեզվով խոսել-օտար լեզվով խոսել |
17. | Սարքած կուկլա | Շինովի տիկնիկ-Գորիսեցիք այդպես էին ասում օտար կանանց, ովքեր պճնազարդ էին։ |
18. | Կըլխին մէչ հո¨ւշ մընալ | Գլխի մեջ հուշ մնալհամակենտրոնանալ, հիշողության մեջ մտապահել |
19. | Ծօ¨րո¨ւմ պըռանչօղ | Ձորում բառաչող – անպատասխան օգնություն խնդրող, կանչող |
20. | Մի նըստիլա¨վ օխտը հաց օտիլ | Մի նստելով 7 հաց ուտել-եռանդուն, ախորժակով, շատակեր մարդ |
21. | Օխտը տըռա¨ն կլանչօղ շօն | 7 դռան հաչող շուն- տանողբերող, բամբասկոտ |
22. | Տո¨ւռը պատմիլ | Դուռը պատմել-գաղտնիքները բացահայտել |
23. | Կյօրէսը մըռնո¨ւմ էր | Գորիսը մեռնում էր-վերանալ, չքանալ |
24. | Մըռնո¨ւմ էր Խո¨ւռո¨ւփ ծօ¨րի կաղնին | Մեռնում էր Խուռոփ ձորի կաղնին-չորանալ |
25. | Խօրատա¨կըն էր կօռչում ժըղօվո¨ւրթը | Անդունդն էր սուզվում ազգըվերանալ, չքանալ, անհետանալ |
26. | Կո¨ւմա¨շի պօչը թըրավ կըտրօղ | Գոմշի պոչը թրով կտրող -վատը ցանկանող, վատամարդ |
27. | Ըղվէսի նըման հաչիլ | Աղվէսահաչ տալ-կատաղել, զայրանալ, լրբանալ |
28. | Ճըրըհա¨ն անիլ | Դեղամահ անել-սպանել, ոչնչացնել |
29. | Կապը կըտրիլ | Կապը կտրել-անկարգանալ, սանձարձակ դառնալ |
30. | Ա¨լո¨ւրը ըպառիկ յէր օնիլ | Ալյուրը ապառիկ վերցնելպարտքով գնել |
31. | Պէռա¨ն ծի տա¨ռնա¨լ | Բեռան ձի դառնալ-ծանր պարտավորություն, որ իշխանությունը կամ զօրեղը դնում է հպատակի կամ ենթակա անձի վրա։ |
32. | Դատ անիլ | Դատ անել-կռվել, վեճ ստեղծել |
33. | Կախ կըտան պալտօնավօրնէրին | Պալտոնավորներին կկախենկսպանեն օտարականներին |
34. | Կիլօ¨խը փէշի տակ քինա¨լ | Գլուխը փեշի տակ գնալ-առանց որևէ մեկին խանգարելու գնալ |
35. | Ա¨րո¨ւնի գին վըրօշիլ | Արյան գին որոշել-վարձատրություն (սպանության, դավաճանության և ալյնի դիմաց) |
36. | Մըհակ պիրցըցնիլ | Մահակ բարձրացնել-վախեցնել, սարսափեցնել |
37. | Գիդա¨լա¨վ ճընապան ծըռիլ | Դիտմամբ ծռել ճանապարհըշեղել, խառնել |
38. | Մաքուր լռօթո¨ւն | Ազնիվ լռություն-հանդարտություն, խաղաղություն |
39. | Էշ կըտրած ըշկէրա¨վ յէշիլ | Սառած աչքերով նայել-զարմանքից՝ հուզմունքից քարանալ: |
40. | Օռած, ա¨րո¨ւնլիվա աշկեր | Ուռած ու արյունով լցված աչքերդժբախտ մարդ, անկարեկից մարդ |
41. | Ընտանիքի կէխտը | Ընտանեկան կեղտ- ներքին անբարո վիճակ |
42. | Պատանդ էր կո¨ւրվո¨ւմ չարչիին | Գերի գրվել վաճառականինստրուկ, ճորտ դառնալ |
43. | Մա¨ն կա¨լ | Ման գալ-գտնել, փնտրել |
Ամփոփում
Այսպիսով՝ նկատում ենք, որ «Կյորես» վիպակի դարձվածային համակարգը ձևավորվել է Գորիսի բարբառում առկա նման ձևերի առկայությամբ։ Դրանց մի մասը տեղ է գտել հերոսների խոսքում, իսկ մյուս մասը՝ հեղինակային խոսքաշարում՝ գրական տարբերակով։ Փաստորեն, Ա. Բակունցի ստեղծագործութունների առանձնահատկություններից մեկն այն է, որ հեղինակի լեզվի և լեզվամտածողության համար հիմք են եղել ժողովրդական բառն ու բանը, որոնք էլ հմտորեն ձևափոխվել են, ստացել գրական տեսք։ Գեղարվեստականացման հնարքները, դարձվածքային միավորների գրական տարբերակի փոխադրումները ավելի են ընդգծել ստեղծագործությունների ժողովրդականությունը, պատկերավորությունը։
Qumuhc Mher, Bakunts Alla — Phraseological units in Aksel Bakunts’ novel “Kyores” (comparative examination). -Studies related to idioms are quite numerous. Typically, they often focus on the analysis of an author, their works, the idiomatic system of a language, literary language, vocabulary, and idiomatic expressions. In this case, the subject of our research concerns the idioms in Aksel Bakunts’ works that have dialectal origins and still require further study. The work in question is Aksel Bakunts’ “Kyores”, a masterpiece of Armenian literature, where Bakunts uses idioms and dialect to convey the psychology of his characters, their social status, and the realities of life.
Keywords: idiom, dialect, Goris, “Kyores”, Aksel Bakunts
Research Methodology
As we know, idioms originate from various types of word combinations through resemanticization and the acquisition of figurative or metaphorical meanings. Most of the idioms in Aksel Bakunts’ works, being dialectal and commonly used in spoken language, require a different approach to their study. In this regard, the comparative method is the most effective. This involves comparing the idiom extracted from the text with its equivalent idiomatic unit found in the live speech of the Syunik-Artsakh dialectal region. The goal is to identify differences and similarities, as well as possible parallels in literary Armenian and its colloquial variants.
Research Material
The material provided by theoretical literature is corroborated by 247 the idioms included in Aksel Bakunts’ works, as well as their dialectal variations. During the analysis, it became necessary to study and reveal the author’s tendencies, methods, and techniques for the literary adaptation of idioms.
Кумунц Мгер, Бакунц Алла — Фразеологические единицы в романе Акселя Бакунца «Кёрес» (сопоставительное исследование).- Работы, посвященные фразеологизмам, достаточно многочисленны. Обычно встречаются исследования, связанные с фразеологической системой какого-либо автора, произведений, языка, литературного языка, лексики и фразеологического состава. В данном случае предметом нашего исследования являются фразеологизмы в произведениях Акселя Бакунца, имеющие диалектное происхождение и до сих пор нуждающиеся в освещении. Исследуемое произведение — «Кёрес» Акселя Бакунца, шедевр армянской литературы, в котором Бакунц использует фразеологизмы и диалект для выражения психологии персонажей, их социального положения и отражения действительности.
Ключевые слова: фразеологизм, диалект, Горис, «Керес», Аксель Бакунц.
Метод исследования
Как известно, фразеологизмы возникают из различных видов словосочетаний путем переосмысления и приобретения переносного значения. Большинство фразеологизмов в произведениях Акселя Бакунца, будучи диалектными и употребляемыми в живой речи, требуют особого подхода к изучению. В этом отношении наиболее целесообразным является сравнительный метод: то есть извлеченный из текста фразеологизм сопоставляется с соответствующей 248 фразеологической единицей, существующей в живой речи диалектного ареала Сюника-Арцаха. При этом выявляются различия и сходства, а также возможные параллели с литературным армянским языком и его разговорными вариантами.
Материал исследования Материал, предложенный теоретической литературой, подтверждается фразеологизмами, включенными в произведения Акселя Бакунца, а также их диалектными вариантами. В процессе анализа возникла необходимость изучить и выявить тенденции автора к литературизации фразеологизмов, а также его методы и приемы их использования.
[1] Բոլոր օրինակները բերված են Ա. Բակունցի «Կյորես» ստեղծագործությունից, «Անտարես» հրատարակչություն, 2022:
[2] Ա. Բակունց, «Կյորես», էջ 147:
[3] Ա. Բակունց, «Կյորես», էջ 147: