Ութուքըշէր (արցախյան ավանդույթ)

Ութուքըշէրը Զատէգյան մի օր առաջ տօն օրա իլա̈լ քյօ̈հնա վըխտէն։

Ա̈զափ տըղէքյը, մընէլ ըխչիգյէքյը տո̈ւսըն իլա̈լ կյաս յըխծուն առաչը։

Քյօ̈հնա̈ վըխտէն ըխչիգյէքյը ղաբայըն իլա̈լ կյընաս, տըղէքյըն էլ լէն _լէն շըլվըռնէ։

Մըչըռնան մինը թիլած ասըղը ծէրքէն տըղէն մընէլ ըխչիգյանը փէշկը կըրէս ա իլա̈լ։ Հո̈ւր փէշկէքյ ո̈ւրո̈ւր նըստա յըն իլա̈լ տաս, բիդի փըսակվին։

Յէրքըն իլա̈լ ըսէս, պա̈ր կյաս։

Տուղըցէ մի ախչիգյ քյըցալ ա «Ութուքըշէր», մարը հըրցըրալ ա.

_Ութուքըշէրը հունցա՞ ընցալ։

Ախչիգը թա.

-Աս տար ինձէտէ զատէգյ չի կա, փէշկըս կարող չի իլա̈լ։

Պատմեց Տող գյուղից Արմեն Գրիգորյանը (92տ.)

Բարբառով գրի առավ Ն. Ոսկանյանը։

29.04. 23թ.

Ութուքըշէրը բառի բացատրությունը՝

“Ութ գիշեր”
Մենք այսպես էինք հասկանում “Անբաժանելի ամուսնություն”,- բացատրում է Նաիրե Ոսկանյանը։- Աղջիկը, որ տղայի հետ ընկերություն էր անում, հետո ինչ-որ պատճառով հեռանում էին իրարից, տատս ասում էր.
-Դէ ո̈ւրո̈ւր նիհետ ութուքըշէր չըն ըն ըցըրալ…

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Արցախի հերոսական բնակավայրի պատմությունը

Մկրտչյան Է. Ս., Խծաբերդը և կյանքիս շառավիղը (հուշագրություն), Եր, «Ռեալ Պրինտ» հրատ, 2023, 280 էջ+58…

Docu Arménie — Version Franco — Arménienne

ՍՀՀԿ See author's posts Ընթերցված է՝ 20

АРЦАХ/25 февраля 2024/#3/Новости/История/Люди/

ՍՀՀԿ See author's posts Ընթերցված է՝ 91

Նոր գիրք․ “The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone”

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնում (ՍՀՀԿ) լույս է տեսել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն…