Սուրենեն Յեղնեգ կավը պէր լա կյալիս… համա դե շենումը ցուլ չի լա։ Էն Հրաչիկեն ցուլը քըրծեն անա թուլու լա ընգած, վըննը կոտրած, մորթած լա, շընեցուց յըրան մըսը ծախած։
Շենամեչումը Սուրենեն ասում ըն, վեր տակի շենումը մի լավ ջանավար ցուլ կան, Սերոժեն ցուլընա։
Սուրենը քըշանադանավ Յեղնեգեն կթումա, համա դե խառնում չի տըվարեն։ Միշոն վեր դպրոցան կյամա, Սուրենը մի կիլո շաքար, մնալ մի չայ տինումա վեշավոյումը, մարդա մի ճապկե ճպատ ըն յօր օնում, Յեղնեգեն քշում ըն բիդի տակե շենը, թուուուշ Սերոժաց կյումը։
Օնգաթ ընգած Սերոժը հենա ինում կյումը մաքրում։ Դե պարյօրախառը հալու հարցից հետո Սուրենը Յեղնեգեն, մնա ուրանց կյալի նպատակը ասումա, Սերոժը թա պա`
-Սուրեն ախպեր, պա ասել չի՞ս լա “բուկվալնի” մի կես ժամ առաջ մըր շընեցի Իշխանը կավը պերած լա պէր կյալի, ցուլըս հալաքա, վախումմ կարէ վեչ։
-Աաա, պա հի՞նչ անիք, Սերոժ ջան։ Ախէր էս անդարը մեխկա, շենումը ցուլ չկան, սաղ օրը պըրցրանումա տըվարեն յըրան, ղըսըր կըմընա, խոխերքս կմնան առանց թացան։
-Լսե հալա, Սուրեն, սովետեն վախտավը մըր զոոտեխնիկը մի պեն լա անում։ Հալան ընգած ցուլեն հաքին (պոչը) պըրցընում լա, պենջարավ մի լավ դաղում, ցուլը առշա լա կյամ, ակտիվանում։
Սերոժը էս ասումա, մի կըռնատակ պենջար պուք տալիս չըփարեն տական, ցուլեն հաքին պըրցընում, մի լաաավ դաղումա ցուլեն ամորձիները։
Դե կլոխնեդ հինչ ցըվըցնիմ, ամեն հինչ բարեհաջողա, սաղ “դավոլնի” ըն, ամենաշատն ալ Միշոն, թա հինչի լա ականատես։
Մհենգ Յեղնեգեն առաչնեն ըրած Սուրեննա Միշոն քինում ըն շենը։ Վեր հըսնում ըն կըտողնուցը ծորը, Յեղնեգը յիրա յա ընգնում ճիրեն, էրգյաաան խըմում։
Սուրենը մի պապիրոսա կըպըցնում, նստում քարեն, խոխեն ասում`
-Միշո, բալաս։
-Հը, պապա։
-Միշո, վէր հըսնինք տոն, հանկարծ էն պենջարավ դաղելի մասին մամուն պեն չասիս…
… տի… պէնէր…