10․ Զանգեզուրի 1917-1921թթ. գոյապայքարի հերոսներն ու գործիչները․ Արսեն Շահմազյան

Spread the love

Զ.Եօլեանի «Անցեալի յուշեր» գրքից

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ 1-ԻՆ ԳԵՆԵՐԱԼ-ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԱՐՍԵՆ ՇԱՀՄԱԶՅԱՆ
1919թ. մարտ-դեկտեմբեր

Զ.Եօլեանի «Անցեալի յուշեր» գրքից

Ար­տա­սահ­մա­նի հայ մա­մու­լից ի­մա­ցանք մի տխուր լուր, որ Ռու­սաս­տա­նի հե­ռա­վոր աք­սո­րա­վայ­րում, բոլ­շևի­կյան դա­ժան ար­գե­լա­փա­կա­րա­նում խե­լա­գար­վել ու վախ­ճան­վել է Զան­գե­զու­րի հե­րո­սա­մար­տի ռազ­մա­կան ու­ժե­րի ղե­կա­վար (1919թ. մարտ-դեկտեմբեր) գնդա­պետ Ար­սեն Շահ­մա­զյա­նը:

1919թ. ապրիլի սկզբներին Անդ­րա­նիկն իր զօ­րա­մա­սով, Դաշ­նա­կից պե­տու­թիւն­նե­րի գլխա­վոր զո­րահ­րա­մա­նա­տար­նե­րի պա­հան­ջով հե­ռա­ցավ Զան­գե­զու­րից: Դրանից առաջ Ար­շակՇի­րի­նեա­նը Ազգա­յին Խորհր­դի լիա­զո­րու­թյամբ գնացել էր Ե­րե­ւան ու դի­մել Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյա­նը, որ մի պատ­րաստ­ված զին­վո­րա­կան ու­ղար­կի Զան­գե­զուր՝ ղե­կա­վա­րե­լու ինք­նա­պաշտ­պա­նու­թեան գոր­ծը: Ըն­թացք տա­լով այս դի­մու­մին, Գո­րիս է ու­ղարկ­վում Ա.Շահ­մա­զյա­նը` որ­պես Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան ան­պաշ­տոն ներ­կա­յա­ցու­ցիչ, ո­րով­հե­տեւ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ ու­ղար­կե­լու  ի­րա­ւունք  չու­ներ՝ ըստ դաշ­նա­կից պե­տու­թյուն­նե­րի:

Այս­պի­սով, Զան­գե­զու­րի հայ ժո­ղո­վուր­դը հար­կադր­ված էր հե­ղա­փո­խա­կան ճա­նա­պար­հով պաշտ­պա­նել վտան­գի են­թարկ­ված իր ֆի­զի­քա­կան գո­յու­թյունը եւ իր երկ­րի գո­յու­թյան ի­րա­վուն­քը՝ թուրք եւ տաճ­կա­կան ոտնձ­գու­թյուն­նե­րի դեմ:

Ար­սեն Շահ­մա­զյա­նը Թիֆ­լի­սում կազ­մա­կերպ­ված «­Հայ Ս­պա­յից Միու­թեան» նա­խա­գահն էր ու քա­ղա­քա­կան դա­վա­նան­քով՝ դաշ­նակ­ցա­կան: Անդ­րա­նի­կից հե­տո փաս­տո­րեն Զան­գե­զու­րի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ների ղե­կա­վարն էր հան­գու­ցեա­լը:

Վեր­ջին շրջա­նում նրա սպա­յա­կույ­տի պետն էր սպա Գ.Տեր-Օ­հա­նյա­նը (Տեր–Օհանեան Գաբրիել (Գագա) Միքայելի (1888, Բաքու -1938 ), իրավաբան, զինվորական գործիչ՝ փոխգնդապետ):

Պարզ էրԶան­գե­զու­րի տե­ղա­կան ռազ­մա­կան եւ քա­ղա­քա­ցիա­կան ղե­կա­վար­նե­րի հա­մար, որՀա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թիւնն Եվ­րո­պա­կան «դաշ­նա­կից» պե­տու­թյուն­նե­րի հան­դեպ չէր ու­զում խախ­տել իր դիր­քը` չվնա­սելու համար Եվրո­պա­յում Հայ­կա­կան դա­տի բա­րե­հա­ջող լուծ­մանը:

Զան­գե­զուրն օ­ղակ­ված էր թշնա­մի­նե­րով. հյու­սիս-ա­րևել­քից՝ Ազր­բե­ջա­նի և Հա­ջի­սամ­լո­ւի քուրդ զին­ված ու­ժե­րով, ա­րևմուտ­քից՝ Նա­խի­ջեևա­նի խա­նե­րի ու­ժե­րով և տա­ճիկ զոր­քե­րով, Է­դիբ-բէ­յի հրա­մա­նա­տա­րու­թյամբ, հա­րա­վից՝ Ղա­փա­նի-Եղ­վարդ-­Ղա­րա­բա­բա-­Զեյ­վա գծով՝ տա­ճիկ Քեա­զիմ-բէ­յի ու­ժե­րով եւ Ադր­բե­ջա­նի «­Վայրի դի­վի­զիա­յով» և Կա­րիա­գի­նի (Հետագայում` Ֆիզուլի) Կա­բար­դին (Հյուսիսկովկասեան ազգութիւն) զո­րա­մա­սե­րով:

Եր­կար ժա­մա­նա­կի ըն­թաց­քում հա­ճա­խա­դէպ կրկնվող թշնա­մու հար­ձա­կում­նե­րը եւ գրոհ­նե­րը հի­շեալ ու­ժե­րի կող­մից՝ Զան­գե­զու­րի հա­յու­թյան ժո­ղովր­դա­կան ու­ժե­րին են­թար­կել էին ա­ռա­վե­լա­գուն լար­ման: Թշնա­մուց գրավված փաս­տաթղ­թե­րից երևում էր, որ որոշ­ված է ինչ գնով էլ լի­նի գրա­ւել Զան­գե­զու­րը, օ­ղա­կե­լու հա­մար նորաստեղծ Հա­յաս­տանն ու անհ­նար դարձ­նել նրա գո­յու­թյու­նը, ո­րով կստեղծ­վեր մի հա­մա­տա­րած տաճ­կա-ադր­բե­ջա­նյան ըն­դար­ձակ եր­կիր՝ Կաս­պից  ծո­վից  մին­չև Մի­ջերկ­րա­կան ծո­վը:

Զան­գե­զու­րի ըմ­բոստ հայ ժո­ղովր­դի զին­ված ու­ժե­րը թշնա­մու բո­լոր հա­մառ ու ա­հա­վոր հար­ձա­կում­նե­րը հետ մղե­ցին՝ նրանց մե­ծա­մեծ կո­րուստ­ներ պատ­ճա­ռե­լով, շնոր­հիվ Ա.Շահ­մա­զյա­նի ռազ­մա­վա­րու­թյան։ Ան­շուշտ, մենք էլ ու­նե­ցանք կո­րուստ­ներ եւ այս­պի­սով հա­մառ և ան­դադ­րում պայ­քա­րով հա­ջող­վեց փրկել Սյու­նի­քի հա­յու­թյան օր­րա­նը մեր ցե­ղի գե­րեզ­մա­նա­փոր­նե­րից:

Ե­թէ ու­շադ­րու­թյամբ դի­տե­լու լի­նենք, ներ­կայ Խուրհրդային Հա­յաս­տա­նի քար­տե­զը, կնկա­տենք, որ ի­րոք տա­րո­րի­նակ սահ­մա­նագ­ծով Զան­գեզու­րը միա­ցած է Մայր Երկ­րին, դրա միակ բա­ցատ­րու­թյունն այն է, որ լեռ­նա­յին ժո­ղովր­դի հե­րո­սա­մար­տի ու զեն­քի հաղ­թա­նա­կի ար­գա­սիքն է դա:

Դժ­բախ­տա­բար, այդ հե­րո­սա­մար­տին մաս­նակ­ցած և մեր հայ­րենքի ու զեն­քի պա­տի­վը բարձ­րաց­րած զին­վոր­նե­րը, սպա­ներն ու գլխա­վոր ղե­կա­վար­նե­րը են­թարկ­վե­ցին բոլ­շեևիկ­նե­րի ա­մե­նա­դա­ժան հա­լա­ծան­քին ու շա­տերն էլ կնքե­ցին ի­րենց մահ­կա­նա­ցուն՝ նրանց ար­գե­լա­փա­կա­րան­նե­րում ու Սի­բի­րի սառ­նա­մա­նիք­նե­րում:

Մու­սա­ւա­թի կա­ռա­վա­րու­թիւ­նը վերջ­նա­կա­նա­պէս հա­մոզ­ւեց, որ դիվա­նա­գի­տա­կան պայ­քա­րով ան­կա­րող է ընկ­ճել Հա­յաս­տա­նի սիր­տը՝ Զան­գե­զու­րը, չնա­յած որ եւ­րո­պա­կան «դաշ­նա­կից» պե­տու­թիւն­նե­րի գլխա­վոր հրա­մա­նա­տար­նե­րի և դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ուղղակի թէ անուղ­ղա­կի պաշտ­պա­նու­թյու­նը հօ­գուտ Ադր­բե­ջա­նի էր: Ադրբե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը վճռել էր մի վեր­ջին ան­գամ ևս դի­մի զեն­քի: Բո­վան­դակ ու­ժե­րը հա­մախմ­բե­լով Զան­գե­զու­րի Զա­բուղ գե­տի ա­րեևելյան ա­փե­րի եր­կայն­քով, 1919թ. նո­յեմ­բե­րի 4-ին դի­մեց հար­ձակ­ման, որ կա­նո­նա­վոր պա­տե­րազմ էր: Այս բա­նա­կի հրա­մա­նա­տարն էր հայտ­նի զո­րա­վար Մեհ­ման­դա­րո­վը (ռազ­մա­կան նա­խա­րարը), ո­րի դեմ գոր­ծում էր Զան­գե­զու­րի զին­ված ու­ժե­րի հրա­մա­նա­տար գնդա­պետ Ա.Շահ­մա­զեա­նը՝ իր սպա­յա­կույ­տի մի քա­նի սպա­նե­րով:

Պի­տի ա­սել, որ այդ կռիվնե­րի մեջ մեծ դեր ու­նե­ցան տե­ղա­ցի քա­ջա­համ­բավ սպա­նե­րը՝ Սի­սիա­նում: Դ­րան­ցից հի­շենք այ­րու­ձիի հրա­մա­նա­տար ան­վե­հեր կռվող սպա Պո­ղոս Տեր-­Դավ­թյա­նին, որ տա­ճիկ­նե­րի դեմ կռվե­լու ժա­մա­նակ Եայ­ջիի /Հարջիս/ կիր­ճում վի­րա­վոր­վեց գլխից եւ ան­հո­գու­թյան պատ­ճա­ռով չնչին վեր­քը բար­դա­ցավ, ո­րի հե­տևան­քով վախ­ճան­վեց այդ անն­ման հե­րո­սը :

Ղա­փա­նում կռւվում էին ժո­ղովր­դա­կան զին­ված ու­ժե­րը` Գե­րա­սիմ Աթա­ջա­նյա­նի և Անդ­րեա­սի (Տեր-Հարությունյան Անդրեաս Գրիգորի 1885, Եղվարդ, — 1952, Թեհրան)  գլխա­վո­րու­թյամբ. Մեղ­րիի շրջա­նում տե­ղա­կան ու­ժե­րի ղե­կա­վարն էր սպա Թո­րո­սեա­նը (Թորոսեան Սմբատ Փիրիջանի, 1886, Ագարակ-1935), Ղա­փա­նի, Գեն­վա­զի և Գող­թա­նի ու­ժե­րի գլխավոր հրա­մա­նա­տարն էր Գ. Նժ­դե­հը, որ ժո­ղովրդանվեր մեծ գոր­ծեր կա­տա­րեց իր կազ­մա­կերպ­չա­կան տա­ղան­դով եւ թմրած ու­ժե­րի մեջ կեն­սու­նա­կու­թյան ո­գի ներշն­չեց, ո­րով մեծա­պես նպաս­տեց օր­հա­սա­կան կռիվնե­րի հաղ­թա­նա­կին:

Բուն Զան­գե­զու­րի շրջա­նում զին­ված ու­ժե­րի գլուխն էին կանգ­նած գնդա­պետ Բաղ­դան Մե­լիք-­Հյուսեինյանը (1890 Գորիս – 1938-ից հետո) և Խա­չա­տուր Մա­լին­ցեա­նը (19.09.1888, Գորիս – 1937):  Եվ այդ շրջան­նե­րի բո­լոր ու­ժե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կա­տարվում էին Ա.Շահ­մա­զյա­նի ռազ­մա­վա­րա­կան ծրա­գր­ե­րով:

Այս­պի­սով, Ադր­բե­ջա­նի բո­վան­դակ ու­ժե­րը, որ հաշ­վում էին մեկ դի­վի­զիա, կենտ­րո­նաց­վել էին Զան­գե­զու­րի դեմ: Հինգ օր­վա ա­հեղ կռիվ­նե­րում այդ բա­նա­կը մա­սամբ ջարդ­վեց, մա­սամբ էլ անձ­նա­տուր ե­ղավ հայ­կա­կան ու­ժե­րին:

Այ­սօր, երբ հի­շում ենք մեր մո­տիկ ան­ցյա­լի հե­րո­սա­կան սխրա­գոր­ծու­թյուն­նե­րը, չենք կա­րող մո­ռա­նալ հան­գու­ցյալ Ա.­Շահ­մա­զյա­նի դե­րը, որ հան­դի­սա­ցել է այդ հաղ­թա­կան կռիվնե­րի ո­գին և ա­ռանց­քը և մենք` Լեռ­նա­հա­յաս­տա­նի ժո­ղովր­դի տա­րագր­ված ու հայ­րե­նա­զուրկ զա­ւակ­ներս, ինչ­պի­սի օ­տար հո­րի­զոն­նե­րի տակ էլ քարշ տա­լու լի­նենք մեր գո­յու­թյու­նը, կմնանք կապ­ված ե­րախ­տա­գի­տու­թյան ու հար­գան­քի զգա­ցում­նե­րով՝ մեր մեծ նա­հա­տակ Ար­սենՇահ­մա­զյա­նի ան­մո­ռաց  հի­շա­տա­կին:

Սի­րե­լի Ար­սեն, քո ժո­ղովր­դան­վեր ու պայ­ծառ կեց­վածքն ու ապ­րած ան­քուն գի­շեր­նե­րը՝ ռազ­մա­կան ծա­րագ­րեր կազ­մե­լու օ­րե­րին, հա­ւետ անջն­ջե­լի կմնան մեր Լեռ­նա­հա­յաս­տա­նի հե­րո­սա­մար­տի պատ­մու­թյան մեջ, պատ­մու­թյան, ո­րը կեր­տե­լու մեջ մեծ դեր ու­նե­ցավ քո անձնվեր, շի­տակ ու հայ­րե­նա­սի­րա­կան գոր­ծու­նեու­թյունը: Քո դառ­նա­ղետ մա­հը, ցավ ու կսկիծ պատ­ճա­ռեց քեզ մոտի­կից ճա­նա­չող­նե­րին, ո­րոնց հոգու ու մտքի մեջ միշտ կապ­րի  քո հի­շա­տա­կը:

Մեր համ­բույ­րը հե­ռա­վոր Սի­բի­րում ամ­փոփ­ված քո թան­կա­գին շի­րիմին:

Հ.Գ.

Հետագայում պարզվել է, որ Արսեն Շահմազյանը գնդակահարվել է 1937թ.:

Հ.Գ.

«Եթե Զանգեզուրը այսօր Հայաստան է կոչվում, դա գլխավորապես Արսեն Շահմազյանի շնորհիվ է: Նա չափազանց խորաթափանց և հոգեբան մարդ էր: Հետը խոսելիս, չէիր մտածում, թե հրամանատար է: Բայց նա թափանցում էր հոգուդ խորքը: Գիտեր մանավանդ ամեն մեկին իր դերն ու պարտականությունը տալ, ըստ իր կարողություների և արժանիքի: Եվ սա իր ամենամեծ հատկությունն էր, որով շահում էր կռիվները:

Արսենը հիմնաքարը դրավ հայկական Զանգեզուրի, իսկ նրանից հետո Գարեգին Նժդեհը այդ հիմնաքարերի վրա կառուցեց Հայկական Զանգեզուրի շենքը, իմ խորին համոզումով:

Այս երկու անունները՝ Արսեն Շահմազյան և Գարեգին Նժդեհ  անմահ կմնան մեր պատմության մեջ: Հետագա սերունդները, որոնք պիտի ապրեն Ազատ Հայաստանում, Գորիս քաղաքի կենտրոնում պիտի կանգնեցնեն Արսենի և Նժդեհի արձանները, որպես անմոռանալի հիշատակներ մեր պատմության»:

Գասպար Գասպարյան (1888, Ջահուկ-15.10.1973, Ֆրեզնո), Ազատագրական պայքարի նշանավոր գործիչ, Լեռնահայաստանի գոյապայքարի ակտիվ մասնակից, սուրհանդակ:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի