(Հատվածներ Զ.Եօլեան, «Անցեալի յուշեր» գրքից)
2. Զաքար Խաչատուրի Տեր-Դավթյան, 43 տարեկան/1877-1920/, գորիսեցի, միջնակարգ կրթության տեր: Երկար տարիներ ապրել է Անդրկասպյան երկրում, եռանդուն և կտրուկ պետական ծառայող էր: Նրա հանդուգն և հետևողական ջանքերի շնորհիվ էր, որ հասարակական տականք, քրեական չարագործ և հակապետական տարրերի ոտնձգությունները խեղդվում էին իրենց սաղմի մէջ: Հանգուցյալը Զանգեզուրի ազգային իշխանության և Սյունեաց նահանգապետության շրջաններում վարել է կոմիսարի և առանձին ու կարևոր հանձնարարությանց պաշտոնյայի պարտականությունները: Բացի այդ բոլորից, նա զարմանալի ընդունակությամբ կարողանում էր գյուղացիական ռազմական ուժերը արագ և արդյունավոր կերպով կազմակերպել և իր հետևից տանել պարտքի կատարման վայրեր: Նրա գործունեության շրջանն էր Բռունը ևՎերիշէնը՝ այդ անասնապահների վայրերը, որոնք գտնվում են Գորիս քաղաքից դէեպի հյուսիս, 4 վերստի վրա: