Զանգեզուրի եւ Արցախի ժողովրդին

Spread the love

Հայրենակիցնե՛ր,

Հայաստանի, մեր անկախության և ազատության թշնամիները ժամանակավորապես  հասան  իրենց նպատակին: Այն ժամանակ, երբ մեր պանծալի զորքը զբաղված էր թուրք ավազակներին պատժելու ու հպատակեցնելու գործով, երբ նա թույլ ուժեր էր թողել Զանգեզուրում, ահա այդ ժամանակ հայ բոլշևիկ կոչված ստոր, դավաճան, կաշառված ու լիրբ հոգիները առաջնորդեցին ռուսներին և թուրքերին դեպի Զանգեզուր: Մեր փոքրաթիվ զինվորները նահանջեցին  դեպի Վայոց Ձոր:

Հայաստանի քաջ ու արիասիրտ զորքը պատժեց մեր հայրենիքի ծոցում բուն դրած դավաճան ավազակներին: Նա վերցրեց Զանգիբասարը, Բեյուք Վեդին, Շարուրն ու Նախիջևանը, ջարդեց Օլթիի մոտ տաճիկներին ու թեթևանալով այդ արնաթոր աշխատանքներից, նորից իր արծիվներին ուղարկեց դեպի Զանգեզուր և Արցախ:

Դո՛ւ, Զանգեզուրի և Արցախի ժողովուրդ, քո ժամանակավոր հպատակությամբ ռուսներին ու թուրքերին, քո պարզասրտությամբ, որով ընկար հայ բոլշևիկների թակարդը և երեսդ շուռ տվիր Հայաստանից, դո՛ւ, քո այդ արարքներով, հավիտյան ամոթ ու խայտառակություն բերիր անվանդ:

Զանգեզուրն ու Արցախը չեն կարող գոյություն ունենալ առանց Հայաստանի: Քանի ամուր է նստած հայը Արարատյան դաշտում՝ այնքան ապահով է Զանգեզուրցին ու Արցախցին: Եվ, փոխադարձաբար, Զանգեզուրցին ու Արցախցին պաշտպանում են Հայաստանի թիկունքը:

Մեր թշնամի Ադրբեջանը կամենում է քանդել մեր հայրենիքի միությունը, որ Հայաստանը կործանվի բաժան-բաժան եղած: Այդ նպատակով նա փոխել է իր կաշվի գույնը և ռուսներին օգնության կանչել:

Թուրքն ու ռուսը լայն բացել են երախները, որ կլանեն հային: Եվ այս պայմաններում գտնվում են թուրքի զուռնայով պարող հայեր, որ հանուն նրանց հետ ինչ որ կեղծ եղբայրության գաղափարի, նպաստում են մեր կործանմանն ու կորստյանը:

Հայրենակիցնե՛ր.

Անկախ, Ազատ և Միացյալ Հայաստանը նշանակում է, որ մենք մեզանից սրբում ենք թրքական լծի կեղտը, որ մենք տեր ենք դառնում հայրենիքի ընդարձակ հողերին ու ջրերին: Հողի ու ջրի տեր դառնալով, վռնդելով թուրք ավազակներին, որոնք անվերջ հափշտակում են մեր արդար վաստակը, որոնք խլել են մեր լավ հողերը, ջրերն ու սարերը, մենք դրանով երջանիկ կյանքի շրջան ենք սկսում, բախտավորության դուռն ենք բանում մեր սերունդների առաջ: Հայը երջանիկ ու ապահով կլինի այն ժամանակ, երբ վերջ կտա պատմական անարդարությանը, երբ իր պապերի երկիրը կմաքրե եկվոր ավազակաբարո թուրքից: Մեր ազատության իմաստը կայանում է դրա մեջ: Եվ ով գալիս է այդ բանում մեզ խանգարելու կամ արգելելու, նա մեր ոխերիմ թշնամին է:

Հայ և ռուս բոլշևիկները կամ իբրև հիմարներ, կամ կաշառված նենգ ու խորամանկ թուրքերից, խանգարում են մեր հայրենիքի ազատության գործին: Նրանք խոսելով արդարության անունից, կույր են ձևանում և չեն տեսնում, որ թուրքը պատմական անարդարություն է կատարել, որ նա գրավել է մեր երկրի լավ մասերը և մեզ բաժին թողել լեռներն ու այնտեղ էլ հանգիստ չի տալիս մեզ:

Հայ և ռուս բոլշևիկները կամենում են կռվել Անգլիայի դեմ: Դրա համար նրանք սիրաշահում են թուրքերին և միամիտ հավատ ունեն, թե թուրքը պիտի գնա կռվելու Անգլիայի դեմ:

Հիմա՛ր գլուխներ, թուրքը ի՞նչ է, որ գնա կռվի Անգլիայի դեմ: Թուրքը գազան է կտրում անզեն ու անպաշտպան ժողովրդի դեմ: Նա չէ, որ կգնա իր ռեխը ցույց կտա հզոր և բոլորին դողացնող Անգլիային: Հայ և ռուս հիմարագլուխ բոլշևիկներն իրենց քաղաքականությամբ միայն այն կարող են հաջողացնել, որ թուրքին բերեն ու նորից տեր կանգնեցնեն մեր գլխին:

Քավ լիցի: Եթե մենք լռենք, ձեռքներս ծալենք ու թույլ տանք, որ մեր հայրենիքի զանազան անկյուններից վռնդված ավազակները նորից վերադառնան և սևացնեն մեր օրն ու արևը:

Քավ լիցի: Նման ինքնասպանություն չի կարող գործել հայ ժողովուրդը: Մի անգամ, որ հրաժարվել ենք թուրք ավազակների հարևանությունից, այդպես էլ պիտի շարունակենք մնալ:

Հայրենակիցնե՛ր.

Լավ մտածեք: Եթե մի դժբախտ օր ռուս բոլշևիկները տիրեն մեր երկրին ու կործանեն Հայաստանը, ապա պիտի իմանաք, որ նրանք զինվոր պիտի հավաքեն հայերից և նրանց ուղարկեն կռվելու Անգլիայի դեմ: Մեր եղբայրներն ու որդիները պիտի գնան կորչելու Պարսկաստանում ու Միջագետքում: Պիտի գնան գերեզման գտնելու հեռավոր ավազոտ երկրներում: Եվ ինչի՞ համար: Որ Ռուսաստանը կարողանա ազատվել Անգլիայի ճանկերից, որ Տաճկաստանը չպատժվի իր հանցանքների համար:

Անե՛ծք ու նզո՛վք այն հային, որ իր կարճամտությամբ մեր երկիրը կգցի ռուսի բերանը և հայ երիտասարդներին կուղարկե անփառունակ մահ գտնելու Սպահանում կամ Բաղդադում:

Հայը կարող է միմիայն մի տեղ թաղփել իր արյունը: Դա իր հայրնեիքն է, դա Ազատ և Անկախ Հայաստանն է:

Ռուսը դեռ չի հաշտվել այն մտքի հետ, որ Հայաստանն ազատ պիտի լինի: Թուրքն էլ խոմ մեր հազար տարվա թշնամին է: Եթե մենք՝ հայերս պիտի արյուն թափենք, ապա դա կարող է թափվել այն սուրբ կռվում, որ այսօր վարում ենք ռուսի և թուրքի դեմ:

Հալածեցե՛ք նրանց ձեր գավառներից, հալածեցե՛ք Հայաստանի սահմաններից: Թշնամի ռուսի և թուրքի հետ միասին հալածեցե՛ք և սրիկա հայ բոլշևիկներին: Նրանք թուրքից էլ վատ են, որովհետև կաշառված դավաճաններ են: Հայ բոլշևիկները թուրքի բիճերն են. նրանք ոչ պատիվ ունեն, ոչ սրբություն:

Զանգեզո՛ւր և Ղարաբա՛ղ. երեսդ ցեխով չտա՛ս: Քեզ է նայում ողջ աշխարհը, ամբողջ հայ ժողովուրդը: Ոտքի ելե՛ք, լավ, քաջ, ազնիվ հայրնակիցներ: Ամո՛ւր բռնեցեք Հայաստանի կառավարության կողմը: Եղե՛ք նրա զորքի և նրա նշանակած իշխանության հետ: Մի գրոհ ևս՝ համբերություն, տոկունություն և դուք կունանաք Ազատ, Անկախ Հայաստան ու մեր հանգիստը չեն խանգարի ավազակ թուրքն ու խարդախ ռուսը: Հառաջ հանուն Հայրենիքի, հանուն Հայաստանի, հանուն Հանրապետության ու ազգի:

Կեցցե՜ Հայաստանը, և նրա անբաժան գավառներ Զանգեզուրն ու Արցախը:

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

(ՀԱԱ Ֆ.1457, ց.1, գ.173, թ.2)     

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի