Սերգի դային․․․

Զրույց Գորիսի բարբառի Տանձատափի խոսվածքով

Սէրգի դային շատ ըշխիդիվէր մարթ էր: Համ ալ զո̈ւրո̈ւց անող էր, խօրուրթ տվօղ, քօ̈հնա-քօ̈հնա պատմութուն ալ անող: Մի օր կօլխօզի նախական թա̈․

-Գառնի՛կ, ըսօր տո̈ւ կըքինա̈ս Սէրգի դայու հինձածը կապէս: Արտէրը հինձում ին, բէրքըհավաք էր:

Ըսէցի․ «Կըքինա̈մ, մի հօքու հինձածը հինչ ա վէր, կկապէմ: Դէ հօնձն ալ մէր շինումը մնգէղավ ին անում, սկի տէսած չէմ, վէր մէրունք չինավ հօնձ անէն:

Օրը պա̈ցվա̈լ էր, մէր շինցու ասած՝ կսօր էր տա̈ռա̈լ, Սէրգին ո̈ւրա̈նց տանան տո̈ւս չէր կյա̈մ, դէ էս ալ ջահիլ տղա էմ, հմանչում էմ քինա̈մ ասէմ՝ խէ չէս կյա̈մ: Ըսէնց շաղված, զանդս կուրցրած՝ նըստալ էմ շինին մէյդանումը: Մինալ տէսա Սէրգի դային, մանգէղը կյօոտկումը, ծէրքէրը միշկին տիրա̈ծ, կյա̈մա̈: Ո̈ւրա̈ն նըհէտ զո̈ւրո̈ւց ընիլավ՝ քա̈ցիք շինի կօխկի հատիկի արտը: Սէրգին նստէց, հաց էր պիրա̈լ, պա̈ց ըրավ, սքսէց օտիլը: Պատար կէրավ, ճուր խմէց, յայլօխը հըվաքէց-կապէց տիրավ ղըրաղ:Կազէթի ղըրաղան պատար ճըղէց, թո̈ւթո̈ւնի քիսան յէքքա ջուբան տո̈ւս կալավ, մի պապռոզ պըտատէց: Նիկցրավ, թէգնըտված քաշում էր, յէս ալ կէմ ի քանդում՝ վէր իրա հինձածը խորց կապէմ: Ղաթումը քըթի յայլօխի ճօնդէրը կապէց՝ պոզէր շինէց, կօխէց կիլօխը: Պապռոoը քաշէց պրծավ, թէնգնը տված տէղան կո̈ւմշի նման տըռնգալավ դիզվէց, սա̈ս ըրավ ինձ, թա̈ ստէղ էկ: Քա̈ցի մուտացա, ասէց․

-Դէ սքսում էմ հօնձը, կրալո՞ւ էս կապէս:

Ծիծաղս յէկավ, ըսէցի․

-Սէրգի՛ դայի, մի հօգու հինձա̈ծը հինչա, վէր կարամ վէչ կապէմ:

Ալ պան չասէց: Հաքավ մինչէվ ըրմունգնին հըսնող կռնշօրէրը, ծախ ծէրքի մննէրին մննանոցնին տիրավ, մանգէղը յէրկալավ, նի մըտավ արտը, սքսէց հինձիլը: Վէչ խօսում էր, վէչ ալ աչ ու ծախ յէշում: Հազկէրը ծախ վէննավը քօմագ ընիլավ պուրում էր առաջը, ծա̈խ ծէրքավը  պօկը հըվաքում, ա̈լբիհա̈լը մնգէղավը կըտրում, մի քանի էրգան ծէղ կտրածի դաբանավը շօռ տամ, վէր ցըրէվ չըկյա̈, յիրա̈ անում մի ղրաղի: Էնքան շուշուտ էր անում կօրծը, վէր յէփ յէշում ի ո̈ւրա̈ն, աշկէրս շաղվում էր: Սիվթը հըսցնում ի հինձածը կապէմ: Վէր քանդած կէմըս պըրծավ, քինա̈ցի պատար կէմ ալ պիրէմ: Քա̈լս-կա̈լս հէնգ-վէց րօպէ անջախ կիլէր, յէկա-տէսնամ, ա՛յ մարթ, Սէրգի դային էնքան կուտակնի յա տիրա̈լ՝ հըսալա արտի կէսը: Մի ղօճճախ մարդ էրկու սըհաթումը կարալ չէր էդքան հինձի: Սըքսէցի կապիլը: Մինը վէր էս կապում ի, ինքը էրկու կուտակ էր տինո̈ւմ: Մի վախտ տէսա արտ չի մնացալ, հինչ ալ անէմ, ո̈ւրան յէննան հսնող չէմ, թա̈ մինն ալ ինձ քօմագ կյա̈, մին ա̈, կարալ չէմ: Քանի ժամ հօնձ ըրավ էտ մարթը, գո̈ւդո̈ւմ չէմ, ինքը թօղաց-քյա̈ց, հա̈լա̈ ահակին ցիրէկ կար, թա̈ շտէղ, ինձ ասէց վէչ: Յէս մնացի: Մինչէվ պէնդ մըթնիլը զօռռավ կապիլը պրծա, կըրացի ալ վէչ խօրցը հըվաքէմ ո̈ւրո̈ւր կօխկի: Էքսի օրը՝ ըռվէտանցը, յէկի խօրցէրը հըվըքէցի, կո̈ւտակ-կո̈ւտակ տիրի: Սէրգի դային այ ըթէնց ըշխիդիվէր մարթ էր:

 

***

Դէ վէր Սէրգուն նըհէտա մէր զո̈ւրո̈ւցը, մի պա̈ն ալ էմ օզում պատմէմ: Հիշքան Սէրգի դային ղէյրաթավ էր, քիշէր-ցիրկ ըշխադօղ, ո̈ւրա̈ն անա հազար հէտ բըշմօշ, թա̈մբա̈լ, անպա̈ն էր ո̈ւրա̈ն տղա Հայկան: Էն մինն ալ՝ Սարուխանը, մի պա̈ն չէր: Մին օր Սէրգի դային տէսնում ա Հայկուն ըշխըդիլիս: Ժ̈ա̈ռա̈նգը ճլօրած-ճլօրած, զօռռավ ա վէննէրը, ծէրքէրը տո̈ւրո̈ւր տամ, տէղան տըմբհան ո̈ւլո̈ւմ, ըրածն ալ վէշմի պանի նման չի: Էրգա̈ն յէշում ա,միչին էփ կյա̈մ, օզում բողմիշ իլի՝ վէր էն կրական Հայկուն միչին պան չկա: Ո̈ւրա̈ն ուտիլավ հայա տամ․

-Հայկա՛, էս քու հօր գօ̈ռռը…Ինձ անա վէր տո̈ւ յէս իլալ, քէզ անա հինչ պիտի իլի: Էս պա̈նումը շատ պա̈ն գյո̈ւդօղ Սէրգի դային դո̈ւզ չի տո̈ւս էկալ, Հայկուն խօխէրքը շատ պա̈նավ էն  քաշալ պապին:

Ս.Բ. Վարդանան     26.02.2023թ․

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Էլեկտրոնային պաշարներ (Հունական)

Mythology, Greek and Roman Greek and Roman mythology Tales from Greek mythology Greek and Egyptian…

Ութուքըշէր (արցախյան ավանդույթ)

Ութուքըշէրը Զատէգյան մի օր առաջ տօն օրա իլա̈լ քյօ̈հնա վըխտէն։ Ա̈զափ տըղէքյը, մընէլ ըխչիգյէքյը տո̈ւսըն…

Արցախի հերոսական բնակավայրի պատմությունը

Մկրտչյան Է. Ս., Խծաբերդը և կյանքիս շառավիղը (հուշագրություն), Եր, «Ռեալ Պրինտ» հրատ, 2023, 280 էջ+58…

Սույն թվականի Նոյեմբերի 1-ին «Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը» ամփոփեց «Մեր բանն ու գործը» ծրագրի շրջանակում…