Նոր գիրք․ “Կապանի ձեռագրերն ու գրչօջախները” (Ս․ Ջհանգիրյան)

Spread the love

Խմբագիր՝ բ․գ․թ․, դոցենտ Մ․ Քումունց

«­Կա­պա­նի ձե­ռագ­րերն ու գրչօ­ջախ­նե­րը» գիր­քը հե­ղի­նա­կի երկ­րորդ աշ­խա­տութ­յունն է (ա­ռա­ջի­նը՝ «Ս­ևա­սար-­Ղա­րա­դաղ. հնա­գույն ժա­մա­նակ­նե­րից մինչև մեր օ­րե­րը», Եր­ևան, 2022)։ Աշ­խա­տան­քը լրաց­նում է հայ­կա­կան գրչօ­ջախ­նե­րի պատ­մութ­յան սյու­նիք­յան մա­սը։ ­Հայ­կա­կան միջ­նա­դա­րի գրչաշ­խար­հում լայն տա­րա­ծում ու­նե­ցած հի­շա­տա­կա­րա­նագ­րութ­յան կա­պան­յան հատ­վա­ծը երբ­ևէ ու­սում­նա­սի­րութ­յան չի ար­ժա­նա­ցել, և ­հենց այս բացն է լրաց­վում՝ ոչ միայն ձե­ռա­գիր հի­շա­տա­կա­րան­նե­րի ու գրչօ­ջախ­նե­րի  բա­ցա­հայտ­ման ու արժ­ևոր­ման, այլև միջ­նա­դար­յան Ս­յու­նի­քի գի­տակր­թա­կան ծաղ­կուն կյանքի փաստագրման նպա­տա­կով։

Իսկ հա­յա­գի­տութ­յա­նը և­ այն կրող սե­րունդ­նե­րին ի՛նչ է տա­լու հա­յոց պատ­մա­քա­ղա­քա­կան վայ­րի­վե­րում­նե­րի, Ս­յու­նի­քին և Ար­ցա­խին պա­տու­հա­սած օ­տա­րա­շունչ օ­րե­րում ա­րար­ված  «­Կա­պա­նի ձե­ռագ­րերն ու գրչօ­ջախ­նե­րը» գիր­քը։  ­Տա­րա­ծաշր­ջա­նի՝ Ս­յու­նի­քի և ­Փոքր Ս­յու­նի­քի (Ար­ցա­խի) հայ­կա­կա­նութ­յունը երկ­բա­յե­լի չէ․ սա է գրքի գա­ղա­փա­րա­կան ու­ղե­ծի­րը, որն ընդգծ­վում է աշ­խա­տութ­յան ձե­ռագ­րա­կան հի­շա­տա­կա­րան­նե­րում և ն­րանց մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րում, գրչա­կենտ­րոն­նե­րի եր­բեմ­նի կյան­քի և ­գո­յութ­յան նկա­րագ­րութ­յուն­նե­րում։ Ա­յո՛, միջ­նա­դար­յան Ս­յու­նի­քում կրթության լույ­սը, պե­տա­կա­նութ­յուն ունենալու հույ­սը փայ­փայ­վել է գրչօ­ջախ­նե­րում և ն­րանց ջա­հա­կիր մշակ­նե­րի անսասան հա­վատ­քում։ Ան­ցել են ժա­մա­նակ­ներ, ազ­գա­յի­նի ու­րա­ցութ­յունն էլ ան­ժա­մա­նակ ա­հագ­նա­ցել է, սա­կայն դեռ թարմ են խու­նա­ցած մա­գա­ղաթ­նե­րի «հի­շեց­նե­լու և ­հիշ­վե­լու» ա­ղերսանք­նե­րը․ պահ­պան­վել են հա­յահունչ բառն ու զար­դը, խոհն ու ա­ղոթ­քը․ այս ա­մե­նի վեր­հա­նու­մը ար­խի­վա­յին մի­ջա­վայ­րից, դրա գի­տա­կան վեր­լու­ծութ­յու­նը հե­ղի­նա­կին ու նրա աշ­խա­տան­քը դարձ­նե­լու են «­Ծեռս գնայ ի հողն մա­շի, գիրս մնա ի վե­րայ երկ­րի» (­Խա­չա­տուր ե­րեց, ­Տան­ձա­վեր, 1620թ.)։ Ա­հա այս և­ ե­կող սե­րունդ­նե­րին ա­վանդ­վող պատ­գա­մը, գոյաբանական բա­նաձ­ևը, դի­մա­գի­ծը պահ­պա­նե­լու դարավոր հավատամքը։

­            Ձե­ռա­գիր հի­շա­տա­կա­րան­նե­րի լու­սա­բա­նու­մը, պատմական Գեղ­վա­ձոր, Բա­ղա­բերդ, Ա­ճա­նան, Մա­ղան­ջու­ղ, Բար­գու­շատ գավառների ամայացած շատ գյու­ղե­րի, կիսավեր վանքերի տե­ղադ­րութ­յան և ­տե­ղա­նուն­նե­րի քննութ­յան փոր­ձե­րը, պատ­մա­կան, ժո­ղովր­դագ­րական,  ազ­գագ­րա­կան, հնա­գի­տա­կան հար­ցե­րի ար­ծար­ծու­մը՝ ըստ վիմագիր և մատենագիր հուշարձան­ների, վա­վե­րագ­րում­նե­րի ու ­բազ­մաբ­նույթ այլ աղբ­յուր­նե­րի, հարս­տաց­նում են  «­Կա­պա­նի ձե­ռագ­րերն ու գրչօ­ջախ­նե­րը» գր­քի գի­տա­կա­նութ­յունն ու հան­րա­մատ­չե­լիութ­յու­նը։  ­Ներ­կա­յաց­վում են ձե­ռա­գիր մատ­յան­նե­րը, ա­պա նրանց բա­ղադ­րա­տար­րե­րը, ստեղծ­ման ե­ղա­նակ­նե­րը, կա­ղա­պար­նե­րը։ Վ­կա­յա­բեր­վող   հի­շա­տա­կա­րան­նե­րին ծա­նո­թագ­րութ­յուն­նե­րով հա­ջոր­դում են պատ­մա­կան և­ աղբ­յու­րա­գի­տա­կան ար­ժե­քա­վոր տե­ղե­կութ­յուն­ներ: ­

Գիրքն ու­նի նաև գե­ղար­վես­տա­կան ար­ժեք՝ որ­պես միջ­նա­դար­յան ­Կա­պա­նի հու­շալ­բոմ։ Ձե­ռա­գիր է­ջե­րի, ման­րան­կար­նե­րի, լքված բնակավայրերի, ե­կե­ղե­ցի­նե­րի,  խաչ­քա­րե­րի, հայ մար­դու և բ­նութ­յան ստեղ­ծած բազ­մա­թիվ ար­ժեք­նե­րի լու­սան­կար­նե­րը շարադրվածքի փաստագրումներն են։ «­Կա­պա­նի ձե­ռագ­րերն ու գրչօ­ջախ­նե­րը» գր­քով կա­րե­լի է լի­նել ­Կա­պա­նում, թան­գա­րա­նա­յին շրջայց կա­տա­րել, դառնալ զբոսաշրջիկ, հա­մակ­վել հայ­րե­նա­կան վա­ղե­մի իղ­ձե­րով, հպար­տա­նալ, կրել ար­ժեք­ներ և­ ուղ­ղա­կի կառչել խա­վա­րը սան­ձող լույ­սին։ Գր­չի գոր­ծը հի­շեց­նելն ու ապ­րեց­նելն է։ Այս գիրքը հիշում է, հիշեցնում է, որ ապրեցնի հայ մարդուն։


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԱՍ 1․ ԿԱՊԱՆԻ ՁԵՌԱԳՐԵՐԸ                                     1

1.1 ԿԱՊԱՆԻ ԳՐՉՈՒԹՅՈՒՆԸ  

1.1.1 ՄՈՒՏՔ                                 2

1.1.2 ՁԵՌԱԳՐԵՐ                              11

1.1.3 ԳՐԻՉՆԵՐ-ԾԱՂԿՈՂՆԵՐ-ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐ       18

1.1.4 ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ                        34

1.2 ԿԱՊԱՆԻ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 38

1.3 ՓՈՒԽՐՈՒՏԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ  

1.3.1 ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ                       183

1.3.2 ՓՈՒԽՐՈՒՏԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ                   190

ՄԱՍ 2․ ԿԱՊԱՆԻ ԳՐՉԱՏՆԵՐԸ                                     199

2.1 ԵՂԻՆԳ.ՅԱՅԼԱՂԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԳՐՉԱՏՈՒՆԸ  

2.1.1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ             200

2.1.2 ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐԸ                        202

2.1.3 ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ                         206

2.1.4 ՏԵՂԱՆՎԱՆՄԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ      211

2.2 ԳԵՂՎԱՁՈՐ  

2.2.1 ՄՈՒՏՔ                                 215

2.2.2 ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐԸ                        219

2.2.3 ԳԵՂՎԱՁՈՐԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԸ                 225

2.2.4 ԳԵՂՎԱՁՈՐԸ XX ԴԱՐՈՒՄ                   233

2.2.5 ԳԵՂՎԱՁՈՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ                241

2.3 ՏԱՆՁԱՎԵՐ

2.3.1 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ                          284

2.3.2 ՏԱՆՁԱՎԵՐԸ ՀՆԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ   287

2.3.3 ՏԱՆՁԱՎԵՐԸ ՄԻՋԻՆ ԴԱՐԵՐՈՒՄ              290

2.3.4 ՏԱՆՁԱՎԵՐԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԸ                 298

2.3.5 ՏԱՆՁԱՎԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ        304

ՀԱՎԵԼՎԱԾ

ԱՌԱՋԱՁՈՐ-ԸՌՉԱԾՕՐ (անվանման, հիմնադրման հարցի շուրջ)         307

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ                                   316

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ                                                  325

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի