Կրթական գործը Ղարադաղում

Spread the love

 տր­պա­տա­կա­նի հա­յե­րի մեծ մա­սը ապ­րում էր գա­վառ­նե­րում՝ Սալ­մաստ, Ղա­րա­դաղ, Ուր­միա, Սուլ­դուզ, Միան­դաբ, Խոյ, Մա­կու և­ այլն: Նշ­ված գա­վառ­նե­րից հա­մե­մա­տա­բար բա­րե­կե­ցի­կը Սալ­մաստն էր, որ­տեղ ո­րոշ չա­փով ա­վե­լի կա­նո­նա­կարգ­ված էր նաև կրթա­կան գոր­ծը[1]: Սալ­մաս­տի գյու­ղե­րում 1913-1914 ու­սում­նա­կան տա­րում գոր­ծում էր 10 դպրոց՝ 1047 ա­շա­կեր­տով[2]: Մ­յուս գա­վառ­նե­րում՝ մաս­նա­վո­րա­պես Ղա­րա­դա­ղում, Սուլ­դու­զում և Միան­դա­բում, կրթութ­յու­նը խա­թար­ված վի­ճա­կում էր:

Ինչ­պես հի­շում ենք, դեռ 1855 թվա­կա­նին Ատըր­պա­տա­կա­նի Գ­ևորգ ե­պիս­կո­պո­սը բարձ­րաց­րել էր հա­յե­րի հա­վա­տա­փո­խութ­յունն ար­գե­լե­լու հար­ցը. այն վտան­գա­վոր չա­փե­րի էր հա­սել[3]: Ի­րա­վի­ճա­կը ան­փո­փոխ մնաց հե­տա­գա տա­րի­նե­րին: Հա­վա­տա­փո­խութ­յան և­ ու­ծաց­ման քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ըստ էութ­յան, ար­ձա­նագր­վում է նաև XX դա­րի սկզբնե­րին: Ք­րիս­տո­նեութ­յու­նից հրա­ժար­վե­լու դեպ­քեր տե­ղի էին ու­նե­նում ոչ միայն տնտե­սա­պես հե­տամ­նաց գյու­ղա­կան գա­վառ­նե­րում, այլև այն­պի­սի մի հա­յա­շատ և հա­մե­մա­տա­բար բա­րե­կե­ցիկ քա­ղա­քում, ինչ­պի­սին Սալ­մաստն էր, որ­տեղ հա­յե­րի շրջա­նում իս­լա­մի ըն­դու­նու­մը ար­դեն պար­բե­րա­կան բնույթ էր կրում[4]: Ո­րոշ գա­վառ­նե­րում ի­րա­վի­ճակն ա­վե­լի ծանր էր: Ատր­պա­տա­կա­նի Սուլ­դուզ և Միան­դաբ գա­վառ­նե­րի հայ գյու­ղա­ցի­նե­րը ի­րենց կեն­ցա­ղա­վար­մամբ, հա­գուս­տով, սո­վո­րութ­յուն­նե­րով ար­դեն ոչն­չով չէին տար­բեր­վում քրդե­րից: Բա­ցի այդ, այդ եր­կու գա­վառ­նե­րի հա­յե­րը այլևս չէին խո­սում մայ­րե­նի լեզ­վով[5]: Այս ա­մե­նը մեծ մտա­հո­գութ­յան տե­ղիք էր տա­լիս Ատր­պա­տա­կա­նի հա­յոց թե­մին և Թավ­րի­զի հայ մտա­վո­րա­կա­նութ­յա­նը: Տե­ղա­կան մա­մու­լի է­ջե­րում պար­բե­րա­բար տագ­նապ­ներ էին հնչեց­նում: Առաջ անց­նե­լով նշենք, որ Միան­դա­բում 1931 թվա­կա­նի դրութ­յամբ ապ­րում էր ար­դեն ըն­դա­մե­նը 8 հայ­կա­կան ըն­տա­նիք[6]:

Ազ­գա­պահ­պան­ման հա­մար ա­ռա­ջին հեր­թին աշ­խա­տանք­ներ էին տար­վում դպրոց­նե­րի գո­յութ­յան և ֆի­նան­սա­վոր­ման ուղ­ղութ­յամբ: Հա­ճա­խա­կի դրա­մա­կան հան­գա­նա­կութ­յուն­նե­րի կո­չեր էին հնչեց­վում և կազ­մա­կերպ­վում ինչ­պես թե­մի, այն­պես էլ Թավ­րի­զի պար­բե­րա­կան մա­մու­լի կող­մից: Սա­կայն փաս­տե­րը ցույց են տա­լիս, որ այս բոլորը կրթա­կան գոր­ծին էա­կան հա­ջո­ղութ­յուն­ներ չեն բե­րում:

«­Ղա­րա­դաղ» թեր­թի խմբագ­րութ­յու­նը գրում է. «­Նա­խա­պա­տե­րազմ­յան տա­րի­նե­րին Ատր­պա­տա­կա­նի հա­յութ­յու­նը, թվով ա­վե­լի քան 50.000 էր: Եր­կար տա­րի­նե­րից ի վեր այն իր ազ­գա­յին մար­մինն ու­ներ, հան­ձինս Թե­մա­կան պատ­գա­մա­վո­րա­կան ժո­ղո­վի և ն­րա­նից բխող ստո­րա­դաս վար­չա­կան մար­մին­նե­րի: Պատ­գա­մա­վո­րա­կան այս ժո­ղո­վը իր մի քա­նի ան­գամ փո­փոխ­ված կազ­մե­րով չի տվել բաղ­ձա­լի արդ­յունք՝ գո­նե մի հիմ­նա­վոր գործ: Ն­րա գոր­ծու­նեութ­յան բա­ժին­նե­րից մե­կը՝ ու­սում­նա­կան-կրթա­կան գոր­ծը, միան­գա­մայն ան­տես է առն­ված: Կր­թա­կան տուր­քի խնդի­րը միայն Թավ­րի­զի դպրոց­նե­րի ա­պա­հո­վումն ի նկա­տի ու­նի: Պարս­կա­հա­յութ­յան հոծ զանգ­ված­նե­րը, գա­վառ­նե­րում ցի­րու­ցան ե­ղած, խար­խա­փում են ան­ծայր տգի­տութ­յան մեջ»:

«­Ղա­րա­դա­ղում հա­մա­տա­րած խա­վար է տի­րում, խո­րը տգի­տութ­յուն է թա­գա­վո­րում,- գրում է «Ա­ղա­ղա­նը»,- այն­պես, որ ղա­րա­դաղ­ցին ոչ բո­լո­րո­վին ա­նի­րա­վա­ցի կեր­պով վաս­տա­կել է «էշ»[7] մա­կա­նու­նը»[8]:

Թե­մա­կան ա­ռաջ­նոր­դի պա­տա­հա­կան այ­ցե­լութ­յուն­նե­րը և մեկ-եր­կու գյու­ղա­կան դպրոց­նե­րի բաց­ման խոս­տում­ներ առ­նե­լը դրութ­յու­նը ոչն­չով չեն փո­խում[9]: 1913-1914  ու­սում­նա­կան տա­րում Ատր­պա­տա­կա­նի գա­վառ­նե­րում (ա­ռանց Թավ­րի­զի) գոր­ծում էր 33 դպրոց՝ 84 ու­սուց­չով և 2869 ա­շա­կեր­տով[10]:

Կր­թա­կան-դպրո­ցա­կան գոր­ծը սկզբնա­կան շր­ջա­նում գտնվում էր հոգ­ևո­րա­կան­նե­րի ձեռ­քում, ո­րոնք ի­րենց ի­մա­ցա­ծի չափ ա­նում էին ա­մեն ինչ, որ­պես­զի գրա­ճա­նաչ դարձ­նեն ժո­ղովր­դին:

XIX դա­րի վեր­ջից Ղա­րա­դա­ղում սկսում են կրթա­կան ա­ռա­ջին մի­ջո­ցա­ռում­նե­րը:

1860-ա­կան թվա­կան­նե­րից՝ Դզ­մար գա­վա­ռա­կի Խա­նա­գահ գյու­ղի գյու­ղա­պետ մե­լիք Ա­զա Մե­լիք-Ազար­յա­նի ժա­մա­նակ­նե­րից, կար մի դպրոց, ուր սո­վո­րում էին թե՛ տե­ղի, թե՛ հար­ևան գյու­ղե­րի ե­րե­խա­նե­րը: Այդ դպրո­ցում սկզբնա­կան շրջա­նում պաշ­տո­նա­վա­րած ու­սու­ցիչ­նե­րից հե­տո (ա­նուն­նե­րը չեն հի­շա­տակ­վում), բա­վա­կան ժա­մա­նակ պաշ­տո­նա­վա­րել է Մար­գար վար­ժա­պե­տը, ով 1885 թվա­կա­նին տե­ղա­փոխ­վել է Թիֆ­լիս և ձեռ­նադր­վել որ­պես քա­հա­նա: Վեր­ջի­նիս հա­ջոր­դել է Ռա­ֆա­յել Մով­սիս­յա­նը: Խա­նա­գա­հի դպրո­ցի վե­րա­բեր­յալ ման­րա­մասն տե­ղե­կութ­յուն­ներ է մեզ հա­ղոր­դում Թիֆ­լի­սում հրա­տա­րակ­վող «­Նոր Դար» պար­բե­րա­կա­նը.

«Այն մի գետ­նա­փոր, մի պատ­ժա­րան, մի նեղ, խո­նավ և­ ան­լույս խուց է: Բարձ­րութ­յունն ար­շին ու կես, մոտ եր­կու ար­շին լայ­նութ­յուն, իսկ եր­կա­րութ­յու­նը՝ հինգ ար­շին: Եվ երբ վա­ռա­րա­նը վա­ռում են, ծխով լցվում է ողջ ու­սում­նա­րա­նը, և ձեր ա­ռաջ ներ­կա­յա­նում է մի աղ­վե­սի բուն: Նս­տա­րան­ներ չկան, դա­սագրքե­րը մի քա­նիսն են, այն էլ՝ պա­տա­ռոտ­ված: Այդ մի քա­նի գիր­քը հինգ տա­րի ա­ռաջ Ա­լեք­սանդր Մե­լիք-Ա­զար­յան­ցի կող­մից են նվիր­վել»[11]:

Խա­նա­գա­հի այս դպրո­ցը, պար­բե­րա­բար փակ­վե­լով ու վե­րա­բաց­վե­լով, գոր­ծել է մինչև 1898 թվա­կա­նը, ո­րից հե­տո գյու­ղում բաց­վել է ու­րիշ դպրոց[12]:

1898 թվա­կա­նին կա­ռուց­վում է Դզ­մար գա­վա­ռա­կի Խա­նա­գահ գյու­ղի նոր դպրո­ցի շեն­քը՝ բաղ­կա­ցած 4-5 սեն­յակ­նե­րից: Այն կա­ռուց­վում է տի­կին Ա­զիզ Տեր-­Հա­կոբ­յա­նի (­Մե­լիք-Ա­զար­յան գեր­դաս­տա­նից) ծախ­սե­րով՝ ի հի­շա­տակ իր և­ իր ա­մուս­նու՝ հան­գուց­յալ Մ­նա­ցա­կան Տեր-­Հա­կոբ­յա­նի ան­վան: Գ­յու­ղի ե­կե­ղե­ցուց մի քա­նի քայլ վերև գտնվող շեն­քը նա­խագ­ծում է ուս­տա Հա­կո­բը՝ Վի­նա գյու­ղից: Կա­ռու­ցող գլխա­վոր վար­պե­տը՝ Դո­վունց Հա­րու­թը, նույն­պես ե­ղել է Վի­նա­յից[13]: «Ա­զիզ­յան-Մնա­ցա­կան­յան» երկ­սեռ դպրո­ցը ու­ներ ե­րեք բա­ժան­մունք՝ 40 ա­շա­կերտ­նե­րով (ո­րոն­ցից 3-ը՝ ա­շա­կեր­տու­հի): Սահ­մա­նադ­րա­կան հե­ղա­փո­խութ­յան տա­րի­նե­րին դպրո­ցի ա­շա­կերտ­նե­րի թի­վը նվա­զում է: Պատ­ճա­ռը դարձ­յալ պե­տա­կան մա­կար­դա­կով ծայ­րա­գա­վառ­նե­րի ան­հետ­ևո­ղա­կան կա­ռա­վա­րում էր: «Ղահ­րա­ման խա­նի (­Խա­նա­գա­հի գյու­ղա­տեր) ան­հա­շիվ և­ ա­նար­գել տու­գանք­ներ պա­հան­ջե­լը գյու­ղա­ցի­նե­րից այն­պի­սի նեղ դրութ­յան մեջ դրեց վեր­ջին­նե­րիս, որ նրանց միակ հոգ­սը մի կտոր չոր հաց գտնելն է դառ­նում՝ ի­րենց զա­վակ­նե­րին քաղ­ցած չթող­նե­լու հա­մար: Ուր մնաց նրանք մտա­ծեին կրթութ­յան մա­սին, մա­նա­վանդ, որ այս տա­րի (1911) բեր­քը շատ պա­կաս էր»[14],- գրում է մի ղա­րա­դաղ­ցի գյու­ղա­ցի: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, խա­նա­գահ­ցին կար­ևո­րում է դպրո­ցը և­ իր չու­նե­ցա­ծից ան­գամ բա­ժին է հա­նում կրթութ­յան գոր­ծին: Դպ­րո­ցի ծախ­սե­րի ¾ մա­սը հո­գում էր Ա­զիզ Տեր-­Հա­կոբ­յա­նը, մնա­ցա­ծը՝ գյու­ղա­ցի­նե­րը: Ու­սում­նա­կան տա­րին սկսվում էր հոկ­տեմ­բեր ամ­սին: Դա­սա­վանդ­վում էր հա­յոց լե­զու, կրո­նա­գի­տութ­յուն, ռու­սաց լե­զու, թվա­բա­նութ­յուն, թե­լադ­րութ­յուն, ուղ­ղագ­րութ­յուն, եր­գե­ցո­ղութ­յուն և մարմ­նա­մար­զութ­յուն: 1898-1906 թվա­կան­նե­րին այս դպրո­ցում դա­սա­վան­դել է վա­նե­ցի ար­մե­նա­կան Մով­սես Տեր-­Կա­րա­պետ­յա­նը[15]: Խա­նա­գա­հի դպրոց սո­վո­րե­լու էին գա­լիս հար­ևան Իր­գու­թին, Ղշ­լաղ, Սար­դու, Նո­րա­շեն, Օ­ղա գյու­ղե­րից: 1919 թվա­կա­նի գաղ­թի ժա­մա­նակ թուր­քե­րը ա­վե­րում են Ա­զիզ­յան-Մ­նա­ցա­կան­յան դպրո­ցը, տա­նում են դար­պաս­նե­րը, դռնե­րը, լու­սա­մուտ­ներն ու ծած­կը: 1922 թվա­կա­նին՝ գյու­ղի վե­րա­կա­ռուց­ման ժա­մա­նակ, մաս­նա­կի նո­րո­գում են նաև դպրո­ցը, ո­րը գոր­ծում է մինչև 1946 թվա­կա­նի վերջ­նա­կան գաղ­թը: Դպ­րո­ցի վեր­ջին ու­սու­ցիչն էր «­Ղա­րա­դա­ղի հա­յե­րը» ազ­գագ­րա­կան-բա­նահ­յու­սա­կան ար­ժե­քա­վոր աշ­խա­տութ­յան հե­ղի­նակ  Հով­հան­նես Հով­սեփ­յա­նը[16]:

1885 թվա­կա­նին Մե­շա­փա­րա գա­վա­ռա­կի Յու­սուֆ­լու գյու­ղում գյու­ղա­պետ Ա­ղա­ջան բեկ Մե­լիք-­Մուշ­կամ­բար­յա­նի կող­մից բաց­վում է դպրոց, որ­տեղ ու­սու­ցիչ էր մա­րա­ղա­ցի Խա­չա­տուր ա­նու­նով մի ե­րի­տա­սարդ: Այդ դպրո­ցը հա­ճա­խում էին նաև հար­ևան մի շարք գյու­ղե­րի ե­րե­խա­ներ: Այս­տեղ ու­սա­նել է Թեհ­րա­նում հրա­տա­րակ­վող «Ա­լիք» թեր­թի հոդ­վա­ծա­գիր Խա­չա­տուր Մի­նաս­յա­նը: Դժ­բախ­տա­բար Յու­սուֆ­լու գյու­ղի դպրո­ցը ե­րեք տար­վա կյանք ու­նե­ցավ: 1888 թվա­կա­նին քուրդ Ահ­մադ խա­նի կող­մից գյու­ղը ա­վեր­վում է, սպան­վում է գյու­ղա­պետ Ա­ղա­ջան բե­կը, իսկ ու­սու­ցիչ Խա­չա­տու­րը փախ­չում է Մինջ­վան գա­վա­ռա­կի Վի­նա գյու­ղը, ին­չից հե­տո հիմն­վում է Վի­նա­յի դպրո­ցը (1888 կամ 1889 թվա­կա­նին): 1888 թվա­կա­նին Յու­սուֆ­լո­ւի ա­վե­րու­մից հե­տո հա­վա­նա­բար այն այլևս հա­յե­րի կող­մից չի բնա­կեց­վում: 1912 թվա­կա­նին Ղա­րա­դա­ղի հա­յաբ­նակ գյու­ղե­րի ցան­կում Յու­սուֆ­լուն այլևս չի նշվում, իսկ 1949թ. ար­դեն  հի­շա­տակ­վում է  որ­պես թրքաբ­նակ[17]:

1886 թվա­կա­նին Թիֆ­լի­սում մի խումբ պան­դուխտ ղա­րա­դաղ­ցի­ներ՝ Դզմար գա­վա­ռա­կի Սար­դու գյու­ղից Սի­մոն Բաղ­դա­սար­յա­նը, Ա­րիս­տա­կես Տեր-Գ­րի­գոր­յա­նը, Գա­լուստ Ե­գան­յա­նը, Ա­րիս­տա­կես Մե­լիք-­Հով­սեփ­յա­նը և­ ու­րիշ­ներ, հիմ­նում են «­Ղա­րա­դա­ղի հայ­րե­նակ­ցա­կան միութ­յու­նը»՝ նպա­տակ ու­նե­նա­լով Ղա­րա­դա­ղում հիմ­նել դպրոց­ներ, հրա­տա­րա­կել թերթ: Ձեռք են բե­րում հրա­տա­րակ­չա­կան սար­քա­վո­րում­ներ և պա­րա­գա­ներ: Ա­րիս­տա­կես Տեր-Գ­րի­գոր­յա­նի կող­մից Սար­դու գյու­ղի ե­կե­ղե­ցուն կից կա­ռուց­վում է մեկ սեն­յա­կա­նոց դպրոց: Իսկ 1895 թվա­կա­նին նույն գյու­ղում Ա­րիս­տա­կես Տեր-Գ­րի­գոր­յա­նի և Գա­լուստ Ե­գան­յա­նի կող­մից հիմն­վում է տպա­րան: Սա­կայն շատ չան­ցած, ըն­դա­ռա­ջե­լով Ատըր­պա­տա­կա­նի թե­մա­կալ Պարզ­յան ա­ռաջ­նոր­դի խոր­հուրդ­նե­րին և ն­կա­տի ու­նե­նա­լով մի շարք խո­չըն­դոտ­ներ՝ դա­դա­րեց­նում են տպա­րա­նի աշ­խա­տան­քը: Տա­ռե­րի մեծ մա­սը վե­րա­դարձ­նում են Թիֆ­լիս, մի մասն էլ մնում է գյու­ղում[18], իսկ տպա­րա­նի փայ­տա­շեն կա­ռույ­ցը ոչն­չա­նում է ժա­մա­նա­կի ըն­թաց­քում: Պահ­պան­վել է այդ տպա­րա­նում հրա­տա­րակ­ված հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից մե­կը[19].

«­Պա­տիվ ու­նենք հայտ­նե­լու Ղա­րա­դա­ղի հար­գե­լի հա­սա­րա­կութ­յա­նը, որ ա­ռա­ջի­կա սեպ­տեմ­բե­րին բաց­վում է Սար­դո­ւի մի­դաս­յան վար­ժա­րա­նը և­ ըն­դուն­վում են երթ­ևեկ և գի­շե­րօ­թիկ ա­շա­կերտ­ներ:

Ա­շա­կերտ­նե­րի ըն­դու­նե­լութ­յու­նը սկսում է սեպ­տեմ­բե­րի մե­կից մինչև հոկ­տեմ­բե­րի մե­կը. յետ այ­նու­հետ չի ըն­դուն­վիլ: Վար­ժա­րա­նում դա­սատ­վութ­յու­նը կտևէ մինչև 8 ա­միս և տա­րեվ­ճարն է 12 ղռան: Ըն­դու­նե­լութ­յան մի­ջո­ցին պրն. Ա­րիս­տա­կես Տեր Գ­րի­գոր­յա­նի կող­մից ըն­ծայ­վում է ա­շա­կերտ­նե­րին մի ջուխտ կո­շիկ (նպա­տակ ու­նեն շա­հագրգռել ծնող­նե­րին, որ ե­րե­խա­նե­րին դպրոց ու­ղար­կեն՝ Ս. Ջ.) իսկ քննութ­յա­նը՝ մի ձեռք ա­մա­ռա­յին շոր (մինչև տա­րե­վերջ դպրո­ցում ե­րե­խա­նե­րին պա­հե­լու նպա­տա­կով, որ դաշ­տա­յին աշ­խա­տանք­նե­րի պատ­ճա­ռով ե­րե­խա­նե­րին դպրո­ցից չհա­նեն՝ Ս. Ջ.): Վար­ժա­րա­նում կա­րե­լի է գնել դպրո­ցա­կան բո­լոր պի­տույք­նե­րը ա­մե­նա­թեթև գնե­րով:

Դաս­տիա­րակ՝ Գալ. Ե­գան­յան, Նա­խա­գահ՝ Ա­րիս­­տա­կես Տեր Գ­րի­գոր­յան: Սար­դու 01.08.1896թ.»:

1890-ա­կան թվե­րին Թավ­րի­զի հայ բո­ղո­քա­կան ե­կե­ղե­ցու ծախ­սե­րով և քա­րո­զիչ Աբ­րա­համ Մե­լիք-Ջ­հան­յա­նի ջան­քե­րով Քեյ­վան գա­վա­ռա­կի Սը­ղըն գյու­ղում կա­ռուց­վում է դպրոց: Աբ­րա­համ Մե­լիք-Ջ­հան­յա­նը Քեյ­վա­նի վեր­ջին հայ մե­լիք՝ Ջ­հան­գիր բեկ Մե­լիք-Ջ­հան­յա­նի եղ­բայրն էր: Նա մի­սիո­նե­րա­կան կրթութ­յուն էր ստա­ցել, տի­րա­պե­տում էր եվ­րո­պա­կան մի քա­նի լե­զու­նե­րի, անգ­լե­րե­նից թարգ­մա­նել էր Ալֆ­րեդ Տեն­նի­սո­նի «In memoriam» ո­տա­նա­վոր­նե­րի ժո­ղո­վա­ծուն, ո­րը տպագր­վել է Թիֆ­լի­սում 1895թ.[20]: Ինչ­ևէ, շու­տով այդ լու­րը հաս­նում է Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Թավ­րի­զի ա­ռաջ­նոր­դա­րան՝ թե­մա­կալ Ս­տե­փա­նոս ե­պիս­կո­պոս Մ­խի­թար­յա­նին: Նա խստիվ կար­գադ­րում է գյու­ղա­ցի­նե­րին ընդ­դի­մա­նալ: Կր­թութ­յան այդ նո­րա­կա­ռույց շեն­քը, ո­րը կոչ­ված էր քեյ­վան­ցի մա­նուկ­նե­րին գիր ու գի­տութ­յուն սո­վո­րեց­նե­լու, քա­րու­քանդ է ար­վում թե­մա­կա­լի պա­հան­ջով: Ա­վե­րակ­նե­րը XX դա­րի 50-ա­կան­նե­րին դեռևս պահ­պան­վում էին[21]: Փաս­տո­րեն, XIX դա­րի վեր­ջում Ղա­րա­դա­ղում խա­նե­րի ու բե­կե­րի լծի տակ ի­րենց գո­յը քարշ տվող, ու­ծաց­ման վտան­գի տակ ապ­րող, հա­մա­տա­րած տգի­տութ­յան ու անգ­րա­գի­տութ­յան մեջ գտնվող հայ­կա­կան գյու­ղե­րում դպրոց քան­դում էին ոչ միայն քրդա­կան ու թուր­քա­կան հրո­սա­կախմ­բե­րը: Ընդ­հան­րա­պես Թավ­րի­զի բո­ղո­քա­կան մի­սիո­ներ­նե­րը բա­վա­կա­նին ակ­տիվ էին և պար­բե­րա­բար քա­րո­զիչ­ներ էին ու­ղար­կում Ղա­րա­դա­ղի հա­յաբ­նակ գյու­ղե­րը, հոգ­ևոր գրա­կա­նութ­յուն ցրում գյու­ղա­ցի­նե­րի մեջ՝ չնա­յած հա­մա­տա­րած անգ­րա­գի­տութ­յա­նը: Գ­յու­ղա­ցի­նե­րից շա­տե­րը այդ նյու­թե­րը ներ­կա­յաց­նում էին գյու­ղի քա­հա­նա­նե­րին ըն­թերց­ման և­ որ­պես ե­րե­խա­նե­րին գրա­գի­տութ­յուն սո­վո­րեց­նե­լու նյութ: Քա­հա­նա­նե­րից շա­տե­րը չէին խոր­շում այդ ա­նե­լուց և­ ար­ժա­նա­նում էին Թավ­րի­զի ա­ռաջ­նոր­դա­րա­նի քննա­դա­տութ­յա­նը[22]:

Հավելված 3

­[1]     «Ղարադաղ», 1914, 1 օգոստոսի, թիվ­ 12­, էջ 4­:

[2]     «Ղարադ­աղ»,­ 1914, 1 մա­յիսի, թ­իվ­ 6, է­ջ 4­:

[3]     Մեն­ք նշ­ել էինք,­ որ­ պար­սկահ­ա­յե­րի կրո­նա­փոխ­ութ­յո­ւն­ը ա­վե­լի­ վա­ղ­ էր սկ­ս­վե­լ: Ա­յս­ մա­սին կա­րե­լի է­ տեսն­ել ն­աև՝ Բա­յ-բուրդ­յան Վ., Ս­տե­փան­նոս Եր­եց Տ­եր­տե­րյա­նի­ (­Հա­զարջ­րի­բե­ցու) «­Պատ­մա­գիր­քը­» («­Հան­գի­տա­գիր­քը»)` որ­պես սկզբ­նաղբ­յուր X­VII-XV­II­I դա­րե­րի Ի­րան­ի և­ ի­րան­ա­հա­յութ­յան­ պ­ատ­մութ­յան­, ԵՊՀ հրատ., Եր­ևա­ն, 2­020, էջ 56:

[4]     «Ղար­ադաղ»­, 1914, 1 օգոստոսի, թ­իվ 12, է­ջ 4­:

[5]     «­Ղարադ­աղ­», 19­14,­ 1­ հուլիսի­, թիվ 10,­ էջ 7­:

[6]     «Ալ­իք»­, 1931­, 9 հուլիսի­, թիվ 1­6, էջ 3:

­[7]     Ընդհ­անր­ապես ղ­արադաղցին հա­յտնի է­ր ի­ր ին­քնա­հեգ­նան­քի հ­աս­նո­ղ յու­րահ­ատուկ­ հ­ումորի զգաց­ումով.­ յուր­աքանչյուր գավառ­ակի գյ­ուղացի հա­րևան գ­ավ­առակի գյուղացինե­րին ա­սում էր`­«ստուքեր էշ ըն» կամ­ «ստուք­եր­ մարդ տ­ըռնիս չ­ըն­»:

[8]     «Աղաղան», 1912, հո­ւնվար, թիվ­ 1,­ էջ 2­7:

­[9]     «Ղա­րադաղ», 19­14, հ­ու­նվար, թիվ 1­, էջ 2-3:

[10]   «­Ղարադա­ղ», 19­14­, 1 մա­յիսի, թիվ­ 6, էջ 4:

[11]   «Նոր Դար»­ Թիֆլ­իս­, 1891,­ թի­վ 175­:

[12]   «Ալիք», 194­9, 24 մ­այի­սի, թի­վ 1­13:

[13]­   Հովսեփյան, 20­09,­ հատ.­ I, էջ 71:­

[14]­   «Աղաղ­ան»­, 1912­, մար­տ, թիվ 2,­ հավել­ված, էջ 8՝ Բե­նյամին Նապոլ­յան:

[15]   «Ալիք», 1949,­ 2­4 մայի­սի, թիվ 113:

[16]   Հ­ովսեփյա­ն, 2009,­ հատ. I, է­ջ 73:

[17]   «Ալ­իք», 1949,­ 24 մայի­սի, թի­վ 1­13:

[18]   Գ­յուղ­ում մ­նա­ցած տա­ռե­րը Գալ­ուստ Ե­գանյ­ա­նը­ փո­խա­նց­ում­ է իր Դան­իել­ որ­դու­ն,­ որն էլ հե­տա­գա­յում­ դրանք­ տա­լիս է իր եղբ­որ՝­ Սու­րե­նի որ­դու­ն՝ Վազ­րիկ­ Տեր-Ս­ա­հակ­յա­նին­: Վեր­ջին­ս բ­նակվ­ում էր Թեհ­րա­նում և ԱՄ­Ն գաղ­թե­լուց­ ա­ռաջ դր­անք տրա­մադ­րում է Նոր­ Ջու­ղա­յի հայ­կակ­ան ե­կե­ղե­ցուն­ (­Վա­զրիկ Տ­եր-­­Սա­հակ­յան­ի հետ զ­րույ­ցից)­:

­[19]   «­Ալի­ք», 19­49, 24 մայիս­ի, թիվ­ 1­13:

[20]­   Կա­րա­պե­տ Ե­պի­սկո­պոս­, Նիւթ­եր­ հայ մե­լիք­ու­թեա­ն մա­սին, Բ­ պրակ, Դօ­փեանք և Մե­լիք Շ­ահ­նա­զա­րեան­ք, Ե­լեքթ­րա­շարժ­ տպար­ան Մա­յր Աթ­ո­ռա­յ, Ս. Էջմ­իա­ծին, 191­4, էջ 1­81:

­[21]   «Ալ­իք­», 1949, 25­ մա­յիս­ի, թիվ 1­14:­

[22]   «Ն­որ Դար», Թիֆ­լի­ս, 1892, թիվ 6:

Շարունակելի

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի