Մայրաքաղաքի բոլոր լրագիրներում հրատարակված է Պետերբուրգի գործակալութեան հետևեալ հեռագիրը․
Կիսլովոդսկ, սեպտեմբերի 2-ին [1905]․
Պաշտօնապէս հրատարակված է պրինց Նապօլէօնի զեկուցումը Գօրիսից, սեպտեմբերի 1-ից հետևյալ բովանդակութեամբ․
«Դուրս գալով Երևանից օգոստոսի 29-ին, միյան 31-ին առաւօտը ես հասայ Գօրիս, անդադար ձիավարելով, այն պատճառով, որ սաստիկ լեռնոտ է երկիրը և դժուարամատչելի նոյն իսկ ձիաների համար։ Ծանօթանալով գործի դրութեան հետ, զեկուցանում եմ, որ մինչև Շուշու դէպքերը, որոնք սուր կերպարանք ստացան Երևանի և Նախիջևանի դէպքերի ազդեցութեան տակ, յարաբերությիւնները մահմեդականների և հայերի մէջ զսպվում էին գաւառի սահմանների վրա գաւառապետի ձեռքով, և անհատական դէպքերով էին արտայայտվում։ Եղան բռնութիւնների և սպանութիւնների դէպքեր։ Շուշու դէպքերը առաջացրին խիստ ագիտացիա հայերի դէմ՝ Զանգեզուրի գաւառի սէիդների, թուրք ազգաբնակութեան մի քանի ազդեցիկ անձերի կողմից թափառականների մէջ, որոնք այստեղ հաւաքված են ուրիշ գաւառներից՝ 8000-ից աւելի քանակութեամբ։ Այս բանի հետևանքն այն եղաւ, որ թափառականները վճռեցին իջնել իրենց քոչատեղերից և ճանապարհին, վրէժ հանելու համար, թալանել հայոց գիւղերը։ Աջակցութիւն պիտի ցոյց տային 1200 փիաւոր քրդեր Զանգեզուրի գաւառից, նոյնպէս և պարսկական ձիաւոր խումբը, բաղկացած 500 հոգուց, որ այդ միջոցին անցել էր սահմանը։ Թափառականների վերադարձը դէպի տուն տեղի ունեցաւ չորս զանազան ուղղութիւններով։ Գաւառապետի ժամանակին ձեռք առած միջոցներով աջողվեց սահմանի միւս կողմը վերադարձնել պարսիկներին, որոնք կարողացել էին հասնել մինչև Խօջահանի բազարը, սահմանից 25 վերստ դէպի մեր կողմը․ գաւառապետին աջողվեց համոզել ցրվել քուրդ ձիաւորներին և անցնել Գօրիսի միջով երկու խումբ թափառականներ, այսպիսով քաղաքի և մի շարք գիւղերի վրա յարձակվելու առաջն առնելով։ Այս ժամանակ Շուշու և Ջաւադ գաւառների թափառականների մի խումբ, որ տուն էր վերադառնում Մինքենդի միջով, օգոստոսի 20-ի գիշերը լոյս 21-ը յարձակվեց գիւղի վրա, թալանեց և այրեց, սպանելով 17 հայ, յետոյ ուղևորվեց դէպի Ալիկուլիքէնդ, ուր հասաւ օգոստոսի 21-ին և տեսաւ որ այդ գիւղը արդէն պաշարել են Զանգեզուր գաւառի երեք հասարակութիւնների բնակիչները։ Գիւղը թալանվեց և հրդեհվեցին 24 տներ։ Օգոստոոի 25-ին գիւղը ազատեց Գօրիսից վրա հասած գաւառապետը, որին աջողվեց ցրվել թափառականներին և թուրքերին․ բայց նոյն այդ օրը երկրորդ փորձ արվեց գիւղը պաշարելու, չը նայած որ գիւղի մէջ գտնվում էին գաւառապետը հայ և 70 կօզակներ։ Այդ փորձըտ րհաջողվեց։ Հրացանաձգութեան ժամանակ սպանվեցին մի կօզակ, 7 հայ, շատ մահմեդականներ։ Դեռ օգոստոսի 22-ին այն գիւղերի պաշտպանութեան համար, որոնք գտնվում են թափառականների ուրիշ խմբերի վերադարձի ճանապարհին, գաւառապետը ուղարկել էր պահապանների օֆիցերին 63 կօզակների և ստրաժնիկների հետ Մինքենդ գիւղ, որ արդէն մի անգամ ենթարկվել էր յարձակման։ Այստեղ օֆիցէրը տեղեկութիւն ստացաւ որ թափառականները յարձակվել են Խոզնավար գիւղի վրա։ Պրիսաաւ Մելիք-Ասլանօվը օֆիցէրին խաբեց, ասելով թէ Մինքենդին չէ սպառնում նոր վտանգ, ուստի օֆիցէրը, թողնելով պրիստաւին այդ գիւղում մի քանի մարդկանց հետ, մնացածները վերցրած, օգոստոսի 23-ին գնաց ազատելու խոզնավարցիներին։ Նրա հեռանալուն պէս Մինքենդի մահմեդականները յարձակվեցին հայերի վրա, կոտորեցին մօտ 140 մարդ և վիրաւորեցին 40 հոգի։ Այս բոլորը տեղի ունեցաւ պրիստաւի աչքերի առաջ, որ ոչ միայն աջակցութիւն չը ցոյց տուեց, այլ նոյն իսկ չը յայտնեց օֆիցէրին յարձակման մասին, որի պատճառով իսկոյն պաշտօնից հեռացրեց նրան գաւառապետը մինչև դատաստանական պատասխանատւութեան ենթարկվելը։
Անկարգութիւնները շարունակվեցին օգոստոսի 19-ից մինչև 20-ը։ Այժմյան ժամանակ թափառականներից ազատված գաւառում հանգստութիւն է տիրում, բայց յարաբերութիւնները ազգութիւնների մէջ այնքան լարված են, որ ամենափոքրիկ մի առիթը կարող է նոր լուրջ անկարգութիւններ առաջացնել։
Սրա առաջն առնելու համար այստեղ գտնված չորս հարիւրեակ կօզակների վրա աւելացրված են երկուսն էլ։ Շնորհիւ դաոառապետի անքոյթ եռանդի, այն վճռական միջոցներով, որ նա ձեռք առաւ անկարգութիւեների սկզբում, իմ հրամանով, աջողվեց ահոգվեց թալանած կայքերից շատ բան վերադարձնել վնասվածներին և պարզել միւս մասի գտնված տեղը։
Տեղն ու տեղը միջոցներ ձեռք կառնեմ մեղաւորներին որոնելու և պատժելու։ Գնում եմ տեսնելու վնասված գիւղերը և այցելելու գաւառի ալն մասերը, որոնք առանձնապէս գրգռված էին վերջին անկարգութիւնների ժամանակ։ Վիրա վորներին բժշկական օգնութիւն հասցնելու համար անհրաժեշտ է այժմ իսկ բաց թողնել 1000 րուբլի անհրաժեշտ բաները ձեռք բերելու համար, որովհետև բժշկի ձեռքում եղած դեղերն ու վիրակապական միջոցները վերջացել են և այժմեան ժամանակ կարօտեալները օգտվում են այն միջոցներից, որ փոխ են առնված բանտի հիւանդանոցից։ Մանրամասնութիւնները կը զեկուցանեմ ճանապարհորդութիւնից վերադառնալուց յետոյ»։