Քո անունը․ Արթուր Պատվականյան

Դաժան կլինի էն մյուս կյանքը,

Ուր չի լինի անունը քո․․․

Բաժան սրտով սեր իմ, իմ կյանք,

Կույր կլինեմ լուսնի ներքո․․․

Հրաժարվե˚մ, թե˚ բաժանվեմ,

Խաչե˚ր քաշեմ, թողնեմ վերքոտ,

Երազի պես անունը քո

Գետի ջրին մի օր պատմեմ․․․

Գուցե մոռանա˚մ,

Թողնե՛մ սարերում,

Մամուռի կարպետ երիզին խառնեմ,

Անունդ՝ հանց քար ամրոցի այս հին,

Անունի կարոտ

Պատին շաղախեմ․․․

Անանուն մատուռին գուցե նվիրեմ,

Քեզանով այրվի անվանահաճո մի մոմ․․․

Քարանձավներին անունդ ես պահ տամ,

Որ անունդ հոգուս անվանագրքում

Էլ․․․ չարձագանքի․․․

Չարձագանքի՜․․․

Չարձագանքի՜․․․

 

29․08․2022թ․

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Թե որ հանկարծ հավք դառնայի

Թե որ հանկարծ հավք դառնայի, Առաջինը օրրանս կգնայի, Կնստեի ծեր թթենու բարձր ճյուղին Ու նայեի…

Սիրտս մի օր… Արթուր Պատվականյան

Սիրտս մի օր լցված չլիներ, ու․․․ դատարկով զնգար, կորցրած լինեի ինչ որ կար-չկար, սրտիցս կախված…

Դանիել Երաժշտի հուշերը իր գերդաստանի մասին

Հատված Գ. Սմբատյանի «Կապան. հետապնդող հիշողողություն» գրքից (2021)

Նկարիչ Արամ Մաշուրյանի նկարները մոսկովյան ցուցահանդեսում

Մեր հայրենակից Արամ Մաշուրյանը մասնակցում է Մոսկվայի  ВДНХ «Հայաստան» տաղավարում ներկայացվող ցուցահանդեսին՝  նվիրված ՀՀ անկախության…