«Ապրի՛ր խաղաղ, Սյունյաց ոստան» խորագրի ներքո՝ մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահում տեղի է ունեցել տոնական հանդիսավոր նիստ, որի ընթացքում կապանցիներին շնորհավորել են Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։
Ավանդույթի համաձայն՝ Կապան քաղաքի օրվա կապակցությամբ և համայնքի կայուն զարգացման գործում ներդրում ունեցած կապանցի երախտավորներ՝ համայնքի ղեկավարի կողմից արժանացել են պատվոգրերի և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամների։
Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի որոշմամբ՝ հայրենի երկրամասի պատմությունը փաստագրելու, արժեքավոր աշխատություններ հեղինակելու, երկարամյա գիտամանկավարժական գործունեություն ծավալելու, համայնքի մշակութային կյանքում առանձնահատուկ վաստակ և նշանակալի ավանդ ունենալու համար Կապան համայնքի բարձրագույն՝ «Կապան» մեդալով է պարգևատրվել Գրիշա Սմբատյանը:
Աղբյուրը՝