Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը հայտարարում է ՄՐՑՈՒՅԹ «Իմ բնակավայրի պատմությունը» թեմայով: Մրցույթին կարող են մասնակցել արցախցի և սյունեցի մինչև 18 տարեկան պատանիները:
Աշխատանքի կատարման պահանջները՝
- Ծավալը՝ 5-10 տպագիր էջ (A 4):
- Տառատեսակը՝ Sylfaen, 12 տառաչափ, տողերի հեռավորությունը՝ 1,5:
- Կառուցվածքը՝
ա. Ազգանուն, անուն, հայրանուն
բ. Տարիքը
գ. Բնակավայրը
դ. Դպրոցը
ե. Էլ. Հասցե (եթե առկա է)
զ. Բովանդակություն
- Աշխատանքում պետք է առկա լինեն՝
ա. Ինքնուրույն շարադրանք (ուղղագրական և կետադրական սխալներից չվախենալ)
բ. Տեսածի, լսածի կամ կարդացածի վերաշարադրանք
գ. Աշխատանքում կարող են լինել նկարներ
- Հաղթողները կարժանանան պատվոգրերի և նվերների
- Լավագույն աշխատանքները կհրապարակվեն sarc.am կայքում
- Աշխատանքները ուղարկել այս հասցեով՝ syunhayhetkent@gmail.com
- Ժամկետը՝ մինչև 2022թ. մայիսի 30՝ ժամը 20.00: