«Սևասար-Ղարադաղ. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» վերտառությամբ աշխատության շարադրանքի հենքը կազմում են Ղարադաղին վերաբերող գիտական գրականության մեջ և մամուլի էջերում ընդգրկված, գաղթական ղարադաղցիներից հավաքագրված հաղորդումները: Հնագույն ժամանակներից մինչև XX դարի 50-60-ական թվականները հայերով բնակեցված Սևասար-Ղարադաղի մասին սույն աշխատությունը առաջինն է, որ տեղեկություններ է հաղորդում հայոց կորսված գավառակների պատմության, աշխարհագրության, ժողովըրդագրության, ազգագրության, դպրոցների, սրբավայրերի, ականավոր ղարադաղցիների կյանքի և գործի մասին: Այսքանով չի սահմանափակվում այս հրաշալի գրքի բովանդակությունը: Աշատանքում արժևորված են հայկական ծրագրերը: Դրանց վերաբերող գնահատականներից ակնհայտ է դառնում, թե որքան կարևոր էր Ղարադաղը հայոց պետականության համար, մասնավորապես Սյունիքի և Արցախի մերօրյա խնդիրների առումով:
Հայոց Սևասարում բնիկ հայերի փոխարեն թյուրքական տարբեր ցեղերի բնակեցման չխոչընդոտելը, ղարադաղցիներին օգնության ձեռք չմեկնելը հայ և պարսիկ ժողովուրդների պատմական դիվանագիտության մեծագույն սխալներից են:
Ղարադաղից սերող ընտանիքի զավակ Սերգեյ Ջհանգիրյանը թեև մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց հայագետին բնորոշ մանրախնդրությամբ և հմտությամբ է կազմել սույն աշխատանքը: Աշխատությունը գիտական ուղղվածություն ունի, բայց այն հանրամատչելի է թե՛ շարադրանքի, թե՛ արծարծված նյութի ընտրության առումով:
«Սևասաև-Ղարադաղ. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» գիրքը լինելու է նաև թյուրքական պատմության ահագնացող կեղծիքի պատիժը և աշխարհասփյուռ ղարադաղցիների հիշողության ընծան:
Խմբագիր՝ բ.գ.թ., դոցենտ՝ Մ. Քումունց