Գորիսի բնիկներից մեկն է Տեր-Մարտիրոսի ցեղը: Այն կազմում է Գորիսի բնակչության մոտ 33%-ը: Տեր-Մարտիրոսի ժառանգները ապրում են ոչ միայն Գորիսի շրջանում (մասնավորապես՝ Գորիս, Վերի Շեն, Ակներ), այլև ԱՊՀ երկրներում և աշխարհի տարբեր վայրերում: Ըստ ԴՆԹ արդյունքների (ԴՆԹ թեստ է հանձնել Մ. Քումունցը)՝ Տեր-Մարտիրոսի ժառանգները բնիկ են՝ J2a1a1a2a1a2a2 FGC15865>Y31162>Y36241* հապլոճյուղից՝ https://www.yfull.com/tree/J-Y36241/: J2a հապլոխումբը հայերի մոտ ամենատարածված երկու հապլոխմբերից մեկն է ՝մոտ 24,2%։Հապլոխումբը սկսել է բաժանվել հապլոճյուղերի 18400 տարի առաջ https://www.yfull.com/tree/J-M410/։ Այն այսօր լայն տարածում ունի Հարավային Իտալիայից մինչև Հնդկաստանի արևմտյան մասեր https://commons.wikimedia.org/…/File:The_spatial…։Առավել բազմազան ենթաճյուղեր են ներկայումս առկա այդ տարածքի կենտրոնական հատվածներում՝ Հայկական լեռնաշխարհ-Իրան տարածքում, որտեղ նաև բարձր է այդ հապլոխմբի տոկոսային տեսակարար կշիռը։ Ինչպես նաև այս հապլոճյուղի ամենահին պալեոնմուշները նույնպես հայտնաբերվել են այս նույն տարածքում (ներկայումս ամենահին պալեոնմուշը հայտնաբերվել է Իրանի մեզոլիթում՝Բելթ քարանձավից 12000 տարվա շերտից, Վրաստանից՝ 11000 տարվա Կոտիաս մեզոլիտիկ շերտից, Անատոլիայի նեոլիթյան շերտերից, Եվրոպայի տարբեր նեոլիթյան հողագործական հնավայրերից, Իրանի խալկոլիթից, Միքենյան մշակույթից, Մինոյան մշակույթից, Մայկոպյան մշակույթից, Խեթական ժամանակաշրջանից երկու մարդկանց մոտ, Տեփե Հիսար Իրան՝ 5500 տարվա շերտից, Ջիրոֆթից ՝ 4500 տարվա շերտից, Բակտրիա-Մարգիանյան մշակույթից մոտ մեկ տասնյակի հասնող պալեոնմուշներ, Նամազգա-Թեփե Թուրքմենիայում՝ 5300 տարվա շերտից, և շատ այլ համեմատաբար երիտասարդ բրոնզեդարյան և երկաթեդարյան մշակույթներում Եվրոպայից մինչև Ալթայ)։ Այս բազմաթիվ արդյունքները թույլ են տալիս ասել,որ այս հապլոխումբը ձևավորվել է Հայկական լեռնաշխարհ-Իրան գոտում և տարածվել է նեոլիթում դեպի Բալկաններ, ապա Եվրոպա, դեպի Միջին Ասիա և Հնդկաստան, ինչպես նաև դեպի մեզանից հարավ և հյուսիս՝ Հյուսիսային Կովկաս։
ԴՆԹ թերստի արդյունքները ստացվել են Հովան Սիմոնյանի աջակցությամբ, վերլուծվել Մհեր Իշխանյանի կողմից, ով վերլուծական գրառման մեջ գրում է.