Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը նախաձեռնում է քարտեզագրել պատմական Սյունիքի հին և նոր բնակավայրերը: Ժամանակ առ ժամանակ կհրապարակվեն քարտեզները, որոնք ենթակա կլինեն ճշգրտումների և լրացումների: Քարտեզագրման հեղինակը Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի անդամ Սերգեյ Ջհանգիրյանն է, ով ամբողջացրել է Ղարադաղի հայկական բնակավայրերի քարտեզը: Հին և նոր բնակավայրերի քարտեզագրումը դժվարին և երկարաժամկետ աշխատանք է, որի ամբողջացման համար անհրաժեշտ են տեխնիկական և մասնագիտական հնարավորություններ: Հանրության ուշադրությանն ենք ներկայացնում դրանց մի մասը:
Միաժամանակ խնդրում ենք օգնել խորհուրդներով՝ լրացնելու, ճշգրտելու բնակավայրերի տեղն ու անվանումները, աղբյուրը: Շնորհակալ կլինենք նաև, եթե առաջարկվեր քարտեզագրման հաջողված ծրագիր, որով հնարավոր կլինի հանրայնացնել պատմական Սյունիքի բնակավայրերը: Մենք աշխատում ենք Google Earth Pro ծրագրով, որի հնարավորությունները և առցանց դարձնելը ունեն սահմանափակումներ: