Մեր հայրենակից Արամ Մաշուրյանը մասնակցում է Մոսկվայի ВДНХ «Հայաստան» տաղավարում ներկայացվող ցուցահանդեսին՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին: Հայաստանից ընտրվել են 17 նկարիչների ամենահաջողված գործերը. դրանք արդեն իսկ համարում ունեն հանրության շրջանում: Արամի նկարներից ցուցահանդեսին մասնակցում են 4-ը, այդ թվում «Յասամաններ»-ը, որ բազմիցս բարձր գնահատանքների է արժանացել: Գորիսեցիներիս համար մեծ պատիվ և հաջողություն է ներհուն արվեստագետ Արամ Մաշուրյանի մասնակցությունը ցուցահանդեսին, որ նախաձեռնել և կազմակերպել են նկարչուհի համադրող Ա.Թումանյանը,Հայաստանի նկարիչների միության նախագահ Ս.Սաֆարյանը։
[GGAL id=13525]Շնորհավորում ենք մեր Արամին, մաղթում հաջողություններ գույնի և կյանքի, մտքի և նրա եզերքների ներդաշնակումը գեղարվեստորեն վերարտադրելու մեծ գործում:
Ցուցահանդեսի մանրամասներին ծանոթացեք տեսանյութում՝