Ք.ա. IV դարում հունական Եփոսոսում ապրում էր մի կոշկակար՝ Հերոստրատես (Ἡρόστρατος ) անունով: Նա հավերժ փառք ձեռք բերելու մոլուցքով էր տարված: Եվ քանի որ ապիկար էր ու անգրագետ, մտածեց, որ միայն մեծ հանցագործությամբ կարող է իր անունը թողնել պատմության մեջ:
Ք.ա. 356 թվականին նա հրդեհեց Եփեսիայի Արտեմիսիոնը (Արտեմիսի տաճարը)՝ աշխարհի 7 հրաշալիքներից մեկը: Նա դատապարտվեց մահապատժի, և նրա անունը պետք է ջնջվեր գրավոր բոլոր փաստաթղթերից (damnatio memoriae): Այս ընթացակարգը, սակայն, բավականաչափ մանրակրկիտ չի իրականացվել, և, այդուհանդերձ, այդ մեծ հանցանքը չկարողացավ մոռանալ ժողովուրդը:
«Հերոստրատեսի փառք» դարձվածքը հիմա տարածված է տարբեր ժողովուրդների մեջ և նշանակում է «այն մարդը, ով ձգտում է ամեն գնով հասնել փառքի, նույնիսկ մեծ հանցագործության գնով»: Հոգեբանության մեջ այդ երևույթը կոչվում է «Հերոստատեսի բարդույթ» (kompleksu Herostratesa): Այսօր «Հերոստրատեսի բարդույթը» վերագրվում է այն մարդկանց, ովքեր կատարել են դաժան, լուրջ և ծանր հանցագործություններ, որոնք խոր ազդցեցություն են թողնում պատմության մեջ: Հերոստրատեսի կերպարը արտասահմանյան գրականության մեջ շատ է հանդիպում (ինչպես, օրինակ, «Հերոստրատես» պոեմը (լեհ՝ Յան Լեչոլ)), բայց քիչ ժողովուրդներ են ունեցել հետոստրատեսներ:
Categories:
Զանազան