Գորիս քաղաք-բնակավայրը առաջին անգամ հիշատակվում է Ք.ա. 8-րդ դարում:
Որպես գավառակենտրոն (շրջկենտրոն) հայտնի է 19-րդ դարից:
Ելիզավետպոլի նահանգը (Елисаветпольская губернiя) կազմավորվել է 1867թ. դեկտեմբերի 9-ին՝ 8(9) գավառներով՝ Արեշի, Ելիզավետպոլի, Զանգեզուրի, Ղազախի, Նուխիի (Շաքիի), Շուշիի, Ջեբրայիլի, Ջևանշիրի (հետագայում՝ Կարյագին-Ֆիզուլի):
Զանգեզուրի գավառը՝ Գորիս (Герюсы) կենտրոնով, հիմնադրվել է 1868թ. հունվարի 25-ի հրամանագրով:
Քաղաքի կառուցումը սկսվել է 1870 թվականից:
Առաջին գավառապետը Ստարացկինն էր: Նոր վայրում քաղաքի հատակագծման հիմքում ընկած է եղել քրիստոնեական խաչի պատկեր-գաղափարը: