18-րդ դարի վերանորոգվող հայ դասական բանաստեղծության ներկայացուցիչ Պետրոս Ղափանցու մասին պահպանվել են կյանքի վերջին տասնամյակներին վերաբերող հատուկենտ տեղեկություններ: Նա սյունեցի Է, ծնվել է Ղափանում՝ 1700-ական թվականների սկզբին: Եղած փաստերի համաձայն՝ 1753—1756 թվականներին Էջմիածնի միաբան էր: Նվիրակի պաշտոնով նրան ուղարկում են Ռումելի և Ղրիմ, ապա՝ Պոլիս, Ադրիանապոլիս, Արմաշ: 1772 թվականին Պետրոս Ղափանցին աշխատում է Ադրիանապոլսում՝ որպես վերատեսուչ: 1780 թվականին, «յալեւոր և զառամեալ» վիճակում նրան նշանակում են Նիկոմիդիայի թեմի առաջնորդ: Փաստեր կան նաև, որ նա համագործակցել է ժամանակի առաջավոր գործիչներ Սիմեոն Երևանցի և Ղուկաս Կարնեցի կաթողիկոսների հետ: Վերջիններս մեծ համակրանք են տածել դեպի ծերունազարդ բանաստեղծը և օգտագործել նրա ուժերը եկեղեցական ու լուսավորչական գործերում: Բանաստեղծը վախճանվել է 1784 թվականի մարտի 20-ին՝ Նիկոմիդիա քադաքում:
Ընթերցել նաև՝
Պետրոս Ղափանցի (1700? — 1784). Հայ ազատագրական շարժման նախերգանքի ռահվիրան՝ տաղերգակն ու աշուղը
Գրքի pdf տարբերակը կարելի է ներբերռնել այստեղՊետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ