ԵՊՀ-ի 100 ամյակի առթիվ. «Տե´ր, օրհնե´ ծառն այս մատղաշ։ Ես կտնկեմ զայն ահա…»

Տե´ր, օրհնե´ ծառն այս մատղաշ։ Ես կտնկեմ զայն ահա…

Զավեն-Լևոն Սուրմելյան. «Ասացվածք՝ ծառ տնկելու առթիվ»

[images_grid auto_slide=”no” auto_duration=”1″ cols=”four” lightbox=”yes” source=”media: 9736,9735,9734,9733″][/images_grid]Գրեթե 2 տասնամյակ է, ինչ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում և հարակից տարածքներում կատարվում է ծառատունկ: Գուրգեն Մելիքյանը երկար տարիներ ղեկավարում էր ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետը՝ միաժամանակ իրականացնելով բարեգործական ծրագրեր: Քաշաթաղի շրջանի կազմավորման առաջին օրերից նույն ծրագրերով հանդես եկավ նաև այստեղ՝ ստեղծելով «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի շրջանի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամը: Նրա կատարած բարեգործություններից առավել մնայուն են շրջանում ստեղծած պուրակներն ու ծառուղիները, հանգստյան գոտիները՝ շատերը հուշաքարերով, աղբյուրներով: Բոլոր ծառատունկները կայանում են ԵՊՀ-ի ուսանողների մասնակցությամբ, որին հաճախ ներկա են լինում ԱՀ Նախագահը, կառավարության և Ազգային ժողովի անդամներ, ԵՊՀ ռեկտորը, դասախոսներ, այլք: Այս տարի առաջին ծառատունկը կատարվեց գարնանը, և ահա հոկտեմբերի 28-ին հերթականը, որը նվիրված էր ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյա տարեդարձին: Նորաստեղծ պուրակը հիմնվեց դեպի Երևան ձգվող մայրուղու վրա՝ Բերձորի մուտքի մոտ: Մոտ մեկ ամիս առաջ Գ. Մելիքյանը կազմակերպեց պուրակի տարածքի հարթեցումը, մացառներից, թփերից, քարերից մաքրումը, տնկիների համար փորվեցին փոսեր: Ծառատունկին մասնակցեց ԱՀ Նախագահ Բակո Սարգսյանը՝ կառավարության անդամների ուղեկցությամբ: Նորաստեղծ պուրակի մոտ երկրի Նախագահին դիմավորեցին Քաշաթաղի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Ստեփան Սարգսյանը, Գուրգեն Մելիքյանը, ուսանողները՝ երգ ու պարով: Ինչպես ընդունված է՝ առաջին ծառը տնկելիս Գ. Մելիքյանը՝ գինեթասը ձեռքին, արտասանում է Զավեն-Լևոն Սուրմելյանի «Ասացվածք՝ ծառ տնկելու առթիվ» բանաստեղծությունը: Ապա դիմեց ներկաներին ՝ ասելով, որ այս անգամ տնկելու են 100 ընկուզենի և 10 թթենի: -Ծառ տնկում են հողի տերերը, եկվորները դրանք կոտրում են,- ասաց Գ. Մելիքյանը և հավելեց, ծառատունկը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100 ամյակին: -Մեր երկրի մայր բուհը, որը գիտության, պայքարի, հերոսացման կենտրոն է, որտեղից դուրս են եկել հրաշալի հայորդիներ, մշտապես իրականացնում է նման առաքելություն: Հպարտություն եմ ապրում, որ այս օրերին այստեղ եմ, և 100 ընկուզենի ենք տնկում: Եթե ապրում ես հայրենիքում, դժվար օրերն էլ հեշտ կանցնեն,- ասաց բարերարը և ԱՀ Նախագահի հետ տնկեցին առաջին ընկուզենին: Այնուհետև գործի անցան ԵՊՀ ուսանաղները, ԱՀ կառավարության անդամները, Քաշաթաղի շրջվարչակազմի, Բերձորում գործող տարբեր կառույցների ղեկավարները, աշխատակիցները, հյուրերը: Բ. Սահակյանը նշեց՝ մնայուն արժեք է ծառատունկը, և տարիների ընթացքում ԵՊՀ ուսանողության ու դասախոսների կողմից Բերձորում մեծ աշխատանք է կատարվել այս բնագավառում: Արցախի Նախագահը բարձր գնահատեց Գ. Մելիքյանի դերն ընդհանրապես Արցախին մատուցած ծառայություններում: Մոտ 2 ժամ անց Հակարի գետի աջափնյա տարածքի հողն ընդունեց տնկիներին, և պուրակը պատրաստ էր: Ընթացքում զրուցեցի ծառատունկի մասնակիցների հետ: ԱՀ հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը, ով մի քանի անգամ մասնակցել է Բերձորում կատարվող ծառատունկներին, կարևորեց արդեն ավանդույթ դարձած ծառատունկը Քաշաթաղի շրջանում, և կարևորեց, որ այն իրականանում է Մայր հայրենիքի մայր բուհի ուսանողների ու դասախոսների մասնակցությամբ: ԵՊՀ ուսխորհրդի նախագահ, միջազգային հարաբերություններ ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Դավիթ Ափոյանը տեղեկացրեց, որ ուղևորությունը հովանավորել է ԵՊՀ ռեկտրատը, այս անգամ ծառատունկին մասնակցում են 50 ուսանող՝ տարբեր ֆակուլտետներից, ինչպես նաև դասախոսներ: Եկել են 3 օրով: Մինչ Բերձոր գալը, եղել են Քարվաճառի, Մարտակերտի շրջաններում, այցելել Դադիվանք, Գանձասար: Առավել կարևորեց, որ Եղնիկներ զորամասում հանդիպել են դիրքապահներին: Նրանց համար համերգով հանդես է եկել մշակութային խումբը: Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, ով մշտապես ուղեկցում է ուսանողներին նման առաքելությունների ժամանակ, կարևորեց այն, որ նախկինում տնկված ծառերն արդեն բերք են տալիս: Համալսարանի ռոմանո-գերմանական բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսեցի Տաթևիկ Հովհաննիսյանը Երևանից է, մայրը՝ Արցախից, և հաճախ է այցելել մոր ծննդավայրը՝ Հերեր գյուղ, սակայն նման առաքելությամբ 2-րդ անգամ է գալիս: Հպարտ է, որ իր ձեռքով ծառ տնկեց ազատագրված ու շենացող հայրենի հողում: Այս ամռանը Շուշիում մասնակցել է ռազմական բանակումի և սիրում է նաև զինվորական կյանքը: Խրախուսելի և կարևոր միջոցառում է ծառատունկը՝ մեզ կապում է Արցախի հետ: Կան ուսանողներ, որ առաջին անգամ են գալիս և դրանից հետո միշտ ձգտում են նորից լինել Արցախում: Անահիտ Բրուտյանն աշխատում էր Տաթևիկի հետ, ծնվել է Տավուշի Պառավաքար գյուղում, ուսանում է քիմիայի ֆակուլտետի 3-րդ կուրսում, առաջին անգամ է եկել: -Շատ էի ցանկանում լինել Արցախում, և իրականացավ երազանքս, ուրախ եմ, որ նման միջոցառման մասնակցեցի: Այժմ հնարավորություն ունեմ ստանալ էմոցիա և էներգիա՝ կանգնելով Արցախի հողի վրա: Տնկելով ծառը՝ ինչ-որ չափով սկիզբ ենք դնում նոր կյանքի, և հավատում եմ՝ նորից եմ գալու, և տարիներ անց մեր աշխատանքը կտա ցանկալի արդյունք: Ֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Եգանյանը Երևանից է, նույնպես առաջին անգամ է Արցախում ծառատունկի մասնակցում, չնայած մի քանի անգամ եղել է այստեղ: Դավիթ Առաքելյանը Դվինից է, առաջին անգամ է մասնակցում ծառատունկի, և Լիլիթի հետ արդեն մեկ ծառ տնկել էր՝ հավատով, որ հնարավորություն կունենա նաև մշակել: Պատմության ֆակուլտետի 3-րդ կուսի ուսանողուհիներ Ասյա Թադևոսյանը և Անի Ավագյանը մի քանի ծառ էին տնկել՝ իրենց աշխատանքը համարելով նորի սկիզբ: Ասյան նաև պարուհի է, երկրորդ անգամ է մասնակցում ծառատունկի, հպարտությամբ նշեց, որ իրենց խումբը հանդես եկավ զինվորների համար: Անին Վանաձորից է, ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի կազմում եղել է Արցախում, բայց ծառատունկին առաջին անգամ է մասնակցում, և մեծ է ոգևորությունը: Ծառատունկից հետո կայացավ մշակութային մաս: Ռազմահայրենասիրական երգերի գեղեցիկ կատարումով հանդես եկավ ուսանող Գագիկ Մաշինյանը՝ իրենց խմբի դհոլահար Գոռ Օհանյանի և Բերձորի «Բերձոր» ժողգործիքների համույթի երաժիշտներ Արամայիս Եսայանի ու Արթուր Մովսեսյանի նվագակցությամբ: Երեկոյան համալսարանականները հրաժեշտ տվեցին Բերձորին և մեկնեցին Երևան՝ վստահ՝ հայ զինվորն ամուր է կանգնած սահմանում, արցախցին իր երկրի տերն է և շենացնում է, ազատագրված մեր հայրենի Քաշաթաղը նորից է ընդունելու իրենց և հնարավոր է՝ շատերի համար տուն կդառնա:
Զոհրաբ Ըռքոյան

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Ութուքըշէր (արցախյան ավանդույթ)

Ութուքըշէրը Զատէգյան մի օր առաջ տօն օրա իլա̈լ քյօ̈հնա վըխտէն։ Ա̈զափ տըղէքյը, մընէլ ըխչիգյէքյը տո̈ւսըն…

Արցախի հերոսական բնակավայրի պատմությունը

Մկրտչյան Է. Ս., Խծաբերդը և կյանքիս շառավիղը (հուշագրություն), Եր, «Ռեալ Պրինտ» հրատ, 2023, 280 էջ+58…

Հայկական մշակույթի հանրահռչակումը Եվրոպայում

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ 2024թ․ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը Ֆրանսիայի Ալֆորվիլ, Սենտ Էթիեն, Իտալիայի…

Docu Arménie — Version Franco — Arménienne

ՍՀՀԿ See author's posts Ընթերցված է՝ 20