Ասացող՝ Արկադի Ծատուրյան
13-րդ դարի ծաղկող Մարտիրոսը վկայություն է տալիս, որ 10-րդ դարից արդեն կա Խնձորեք գյուղը: Ըստ ասացողների և ուսումնասիրողների՝ բառն առաջացել է խնձոր բառից, քանի որ հնում այս ձորակը լիքն է եղել խնձորենիներով: Խնձորեսկ անունով բնակավայրեր կան Արցախում և Արևմտյան Հայաստանում: Մեկ այլ կարծիքի համաձայն՝ Խնձորեսկ բառն առաջացել է «խոր ձոր» բառից՝ խոր ձորեսկ: Այլ կարծիքի համաձայն՝ Խնձորեսկը կենտրոնական դիրք է ունեցել, պաշտպանական առումով գերակայություն է ունեցել տարածքում, և որպես կենտրոն, ինչպես աչքի խնձորը՝ աչքի կենտրոնը, ստացել է այդ անվանումը: Իսկ գյուղացիները նշում են, որ պարսկերենից է՝ խեն զեն, որ նշանակել է «խոզերի բուն», իբր միայն խոզերը կարող են այս մութ ու խոր ձորերում ապրել: Ասում են, որ շատ հնում Սյունիքը որսատեղի է եղել Պարսկաստանի համար, իսկ Խնձորեսկի ձորը լիքն է եղել վարազներով (նույնիսկ Սյունյաց իշխանական տները ունեցել են վարազի կերպարով զինանշան): Վարազներին քշում էին Խնձորեսկի ձորերը ու որսում, այդտեղից էլ իբր առաջացել է «խոզաձուր»>Խնձորեսկ անունը: Կա նաև այն կարծիքը, որ առաջացել է խանձված բառից: Մինչև օրս, սակայն, անհատ է մնում Խնձորեսկ բնակավայրի ծագումը: