Սիրտս մի օր… Արթուր Պատվականյան

Սիրտս մի օր

լցված չլիներ,

ու․․․ դատարկով զնգար,

կորցրած լինեի

ինչ որ կար-չկար,

սրտիցս կախված

մեծ քար չլիներ։

Ապրած ու չապրած

հույզեր մեշոկած

մի մութ ամբարում

մոռացված մնար,

օճորքը՝ փլված,

բայց դուռը կողպված ունենար,

ու․․․ դուռը ծեծող չունենար․․․

ծեր սարդի հյուսած,

փենջարված ոստայնով

պատուհան ունենար,

ու լույսի շողին կենարար

թող ծարավ մնար․․․

խորքեր չունենար,

որ տեղ չունենար

թաղելու հավատ։

Սիրտս օրերից մի օր

կարոտի կարոտ ունենար․․․

սիրտս իր սրտում

էլ սիրտ չունենար․․․

08․08․2022թ․

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Թե որ հանկարծ հավք դառնայի

Թե որ հանկարծ հավք դառնայի, Առաջինը օրրանս կգնայի, Կնստեի ծեր թթենու բարձր ճյուղին Ու նայեի…

Քո անունը․ Արթուր Պատվականյան

Դաժան կլինի էն մյուս կյանքը, Ուր չի լինի անունը քո․․․ Բաժան սրտով սեր իմ, իմ…

Դանիել Երաժշտի հուշերը իր գերդաստանի մասին

Հատված Գ. Սմբատյանի «Կապան. հետապնդող հիշողողություն» գրքից (2021)

Նկարիչ Արամ Մաշուրյանի նկարները մոսկովյան ցուցահանդեսում

Մեր հայրենակից Արամ Մաշուրյանը մասնակցում է Մոսկվայի  ВДНХ «Հայաստան» տաղավարում ներկայացվող ցուցահանդեսին՝  նվիրված ՀՀ անկախության…