Թալիբների մտահոգիչ ազդեցությունը Աֆղանստանում: Օրական մոտ 1000 աֆղանցի է մեկնում Թուրքիա

Spread the love

Աֆղանստանում թալիբների շարունակվող աճի հետ մեծանում է նաև երկրից դուրս եկողների թիվը: Առանձնապես մեծ է քաղաքային և կրթված մարդկանց միգրացիան Աֆղանստանից: IGAM- ի (Ապաստանի և միգրացիայի հետազոտությունների կենտրոնի)  նախագահ Մեթին Չորաբատիրը հայտարարել է, որ իրենք միջոցներ են փնտրում այն քաղծառայողների համար, ովքեր վախենում են թալիբների աճող ազդեցությունից:

ՀԻշեցնենք, որ ԱՄՆ  զորքերի դուրս գալը Աֆղանստանից պատճառ դարձավ, որ թալիբների ազդեցությունն էլ ավելի մեծանա: ՄԱԿ -ի տվյալների համաձայն ՝ 223 հազար աֆղանստանցիներ ստիպված են եղել լքել իրենց տները ՝ թալիբների հարձակումների պատճառով: Այս թիվը անցած շաբաթվա ընթացքում գերազանցել է 56 հազարով:

Աֆղանստանը Սիրիայից հետո երկրորդ ամենամեծ արտագաղթ ունեցող երկիրն է:

Ապաստանի և միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոնի (IGAM) ղեկավար Մեթին Չորաբատիրը հայտարարել է, որ աֆղանստանցիները փորձում են վիզաներ ստանալ օրինական ճանապարհով, սակայն նրանց համար կան բազմաթիվ դժվարություններ: Նրանց թվում են Քաբուլի կառավարության սպաները, ուսանողները և բարձրաստիճան աշխատակիցները.  «Աֆղան ժողովուրդը վիզա ձեռք բերելով Եվրոպա գնալու փոխարեն փորձում է մեկնել Թուրքիա»: Ըստ Canlihaber-ի` օրական 1000 աֆղանցի անօրինական կերպով մուտք է գործում Թուրքիա:

 

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի