Էջեր Զանգեզուրի գոյամարտից (1920թ. հունվար-մարտ)

Spread the love

Սկիզբը՝ այստեղ

Մաս II

Հայտ­նի է, որ այդ ժա­­­մա­­­նա­­­կա­­­հատ­­վա­­­ծում Զանգեզուրի թուր­­քե­­­րով բնա­­­կեց­­ված ա­­­մե­­­նա­­­խիտ տա­­­րած­­քը Շուռ­­նուխ, Մազ­­րա, Նավ­­լու, Էյ­­վազ­­լար շրջանն էր, ա­­­վե­­­լի քան ե­­­րե­­­սուն գյու­­­ղեր, ո­­­րոնք անջրպե­­­տել  էին Կա­­­պար­­գողթի (Ղա­­փան, Գեն­­վազ(Արևիք-Մեղրի), Գող­­թան) շրջան­­նե­­­րը բուն Զան­­գե­­­զու­­­րից (Գո­­­րիս և Սիսիան), ինչ­պես նաև Ար­­ցա­­­խից: Ո­­­րևէ գաղտ­նիք լի­­­նել չէր կա­­­րող, որ Զան­­գե­­­զու­­րյան ու­­­ժե­­­րի հար­­ձակ­­ման պա­­­րա­­­գա­­­յում  նրանց ա­­­ռա­­­վել ուժեղ դի­­­մա­­դրու­­թյուն պի­­­տի ցույց տա­­­յին հենց այդ շրջա­­­նի  թուր­­քա­­­կան բնա­­­կա­­­վայ­­րե­­­րի մար­­տա­­­կան ու­­­ժե­րն ու բնակ­­չու­­թյու­­­նը:

Զան­­գե­­­զու­­­րում ծա­­­վալ­­վող գոր­­ծո­­­ղու­­թյուն­­նե­­­րին պի­­­տի մաս­­նակ­­ցեր ոչ միայն Դրո­­յի զո­­րա­­մա­­սը, այ­­լև գա­­­վա­­­ռի զին­­վո­­րա­­­կան շրջան­­նե­­­րի մար­­տա­­կան ու­­ժե­­րը: Գե­­նե­­­րալ Հախ­­վեր­դյա­­նի հա­վաստ­մամբ` «Դրո­­յին ա­­ռա­­ջա­­դրանք էր տրված ա­­ռա­­ջին հեր­­թին մաք­­րել Զան­­գե­­զու­­րի հա­­րա­­վա­­յին և ա­րևե­­լյան շրջան­­ներն ու Ղա­­փա­­նը, ինչ­պես նաև Զան­­գե­­զու­­րի և Ղա­­րա­­բա­­ղի մի­­ջև ըն­­կած գո­­տին թա­­թար բնակ­­չու­­թյու­­նից, որ­­պես­­զի ա­­պա­­հով­­վեր նրանց կա­­պը»[1]:

Մին­­չև մար­­տա­­կան գո­ր­ծո­­ղու­­թյուն­­նե­րի դի­­մե­­լը` հայ­­կա­­կան կող­­մը թուր­­քա­­կան գյու­­ղե­­րին ա­­ռա­­ջար­­կում է զի­­նա­­թափ­­վել ու հպա­­տակ­­ու­թյուն հայտ­նել գա­­վա­­ռի իշ­­խա­­նու­­թյուն­­նե­­րին: Ի պատասխան իրենց ներկայացրած վերջնագրի, թուր­­քե­­­րը սպառնալի հայտարարել են. «Ոչ միայն չենք ըն­­դու­­­նում Գո­­­րի­­­սի իշ­­խա­­­նու­­­թիւ­­­նը, այ­­լև պատ­­րաս­­տւում ենք գրաւե­­­լու Ադր­բե­­­ջա­­­նին պատ­­կա­­­նող ամ­­բողջ հայ­­կա­­­կան Զան­­գե­­­զու­­­րը…»[2]:

Թուր­քե­րի կող­մից մեր­­ժո­­ղա­­կան պա­­տաս­­խան ստա­­նա­­լուց հե­­տո Զան­­գե­­զու­­րի մար­­տա­­կան ուժե­­րը Դրո­յի ընդ­հա­նուր հրա­մա­նա­տա­րու­թյամբ հուն­վա­րի 6-ին սկսում են հար­ձա­կու­մը:

Հա­­­մա­­­ձայն հայ­­կա­­­կան ու­­­ժե­­­րի հրա­­­մա­­­նա­­­տա­­­րու­­թյան մշա­­­կած մար­­տա­­­վա­­­րու­­թյան` թուր­­քաբ­­նակ գյու­­­ղե­­­րի վրա հար­­ձա­­­կու­­­մը ի­րա­­­կա­­­նաց­­վել է միա­­­ժա­­­մա­­­նակ և հա­­­կա­­­ռա­­­կոր­­դի հա­­­մար անս­պա­­­սե­­­լի: Նման մար­­տա­­­վա­­­րու­­թյու­­­նը հա­­­կա­­­ռա­­­կոր­­դին կզրկեր ոչ միայն տե­­ղա­­շարժ­վե­­լու, ու­­ժե­­րը վե­­րախմ­բա­­վո­­րե­­լու, այ­­լև մի­­մյանց օգ­­նու­­թյան հաս­­նե­­­լու հնա­­­րա­­­վո­­­րու­­թյու­­­նից:

Ըստ այդ դեպքերի մասնակից, զանգեզուրցի  Ար­­տեմ Խան­­զա­­տյա­­­նի վկա­­­յու­­թյան` Զան­­գե­­­զու­­­րի մար­­տա­­­կան ու­­­ժե­­­րը հար­­ձա­­­կու­­­մը պի­­­տի ձեռ­­նար­­կեին հե­­­տև­­­յալ ուղղ­վա­­­ծու­­թյամբ. Յա­­­պո­­­նի և տա­­­թևա­­­ցի Վար­­դա­­­նի գլխա­­­վո­­­րած մար­­տախմ­բե­­­րը «…Տան­­ձաւեր բէ­­­կե­­­րի գիւ­­­ղե­­­րը քա­­­րու­­­քանդ ա­­­նե­­­լէ ետք Շուռ­­նուխ գիւ­­­ղի վրա­­­յո­­­վը անց­նիլ եւ ար­­շաւանք կա­­­տա­­­րել Նաւ­­­լու մեծ գիւ­­­ղի վրայ, ուր թուր­­քե­­­րը կա­­­նո­­­նաւոր ու­­­ժեր էին կենտ­րո­­­նաց­րել»[3]:

Նժդե­հի ա­ռաջ­նոր­դած  ղա­փան­ցի­նե­րի մար­տախմ­բե­րին  հանձ­նա­րար­վում է. հար­ձա­կու­մը սկսել Եղ­վարդ գյու­ղի տա­րած­քից և շրջա­պատ­ման մեջ վերց­նել ու «մաք­րել»  մին­չև Զեյ­վա գյու­ղի  ան­տա­ռա­պատ սա­րե­րը ըն­կած թուր­քա­կան բնա­կա­վայ­րե­րը:

Գնդա­­պետ Ա­­միր­­խա­­նյա­­նի զո­­րա­­խմ­­բի մար­­տիկ­­նե­­րը պի­­տի գե­­րիշ­­խող դիր­­քեր գրա­­վեին Խնձո­­րես­­կից մին­­չև Հա­­գա­­րու գե­­տը ըն­­կած բար­­ձունք­նե­­րի վրա և թույլ չտա­­յին, որ­­ Մա­­ղա­­վու­­զի ու Մազ­­մա­­զա­­կի թուրք ու քուրդ հրո­­սա­­կախմ­բե­­րը օգ­­նու­­թյան հաս­­նեին Բար­­գու­­շա­­տի թուրքերին:

«Ար­­տեմ Խան­­զա­­տեա­­նին եւ Եա­­պո­­նա­­ցուն(նկա­տի ու­նի ոչ թե Պարոնյան Յապոնին, այլ Սա­քո-Յա­պո­նին- Համ­­բար­­ձում Սարգ­սեան-Հ. Գ.) հրա­­հան­­գուած էր, ի­րենց խմբե­­րո­­վը Կէ­­սօ­­րուա հան­­դի բարձ­րու­­թիւն­­նե­­րի­­ցը Մա­­ղան­­ջուղ գիւ­­ղի վրա­­յո­­վը իջ­­նել, կտրել Բար­­գիւ­­շա­­տի ձո­­րե­­րի բե­­րա­­նին կա­­ռու­­ցած Լա­­լա­­զա­­րենց մեծ կա­­մուր­­ջը, այն­տե­­ղից անց­նել եւ յար­­ձա­­կումն սկսել, վարդ ու ծա­­ղիկ­­նե­­րով լե­­ցուն, սո­­խակ­­նե­­րի հայ­­րե­­նի­­քը հա­­մար­­վող Դոն­­դար­­լու Դա­­միր­­չի­­լար գիւ­­ղա­­քա­­ղա­­քի(Գո­րի­սից 40 կմ հա­րավ-ա­րեւելք, Ող­ջի գե­տի ա­փին, ներ­կա­յիս Զան­գե­լա­նի շրջ.  Դոն­դար­լի-Իս­կեն­դեր­բեյ­լի հե­ռա­վո­րու­թյուն) վրայ»[4]:

Ըստ վա­­ղօ­­րոք մշակ­­ած ծրագ­­րի` Շուռ­­նու­­խը, Էյ­­վազ­­լա­­րը, Մազ­­րան, Նավլուն և նրանց շրջա­­կա գյու­­ղե­­րը մին­­չև Հա­­գա­­րու գե­­տը թուրք բնակ­­չու­­թյու­­նից պի­­տի մաքր­վեին հուն­­վա­­րի 6-ին և 7-ին:

Վար­դան Գևոր­գյա­նը, իր հե­ղի­նա­կած «Լեռ­նա­հա­յաս­տա­նի գո­յա­մար­տը (1919-1921)» գրքում ներկայացնե­լով այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Զան­գե­զու­րում ձեռ­նար­կված գոր­ծո­ղու­թյան ման­րա­մաս­նե­րը,  «Շուռ­նու­խի ար­շաւան­քը» են­թագլ­խում հայ մար­տա­կան ու­ժե­րի հաղ­թա­նակ­նե­րը վե­րագ­րում է առավելապես Նժդե­հին ու նրա գլխա­վո­րած Ղա­փա­նի մար­տախմ­բին:

Հարգարժան պատմաբան Ա­րամ Սի­մո­նյանն իր հե­ղի­նա­կած «Գա­րե­գին Նժդե­հի Շուռ­նու­խյան ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նը և նրա ար­ձա­գանք­նե­րը» հոդ­վա­ծում նույնպես այդ գործողությունը իրականացնելու գործում ա­ռա­վելապես ընդգծում ու մեծ տեղ է հատկացնում Գարեգին Նժդե­հին ու նրա գլխա­վո­րած Ղա­փա­նի մար­տա­կան ու­ժե­րին[5]:

Հոդվածում հեղինակը մեջբերում է արշավանքի նախօրեին Դրոյին հացեագրած Նժեհի գրությունը, որտեղ ասվում է. «Որպես հեղափոխական իմ բարոյական պարքն եմ համարում վերջին անգամ նախազգուշացնելու, որ Շուռնուխի գործողությունները շատ ծանր հետեւանքներ պիտի ունենան Ղարաբաղի եւ Գողթանի համար:

Իհարկե…իմ տեսակետը տվյալ հարցերի մասին ինձ` որպես զինվորականի, իրավունք չի տալիս չկատարելու ինձ տրվելիք հրամանը…»[6]:

Գող­­թա­­նի հա­­յու­­թյան անվ­տան­­գու­­թյան ա­­պա­­հո­­վու­­մը, ո­­րը չա­­փա­­զանց   անհ­րա­­ժեշտ էր, պար­­տա­­վոր էին ի­­րա­­կա­­նաց­­նել ՀՀ կա­­ռա­­վա­­րու­­թյու­­նը և ան­­ձամբ Նժդե­­հը, որ­­պես Կա­­պար­­գող­­թի մար­­տա­­կան ու­­ժե­­րի հրա­­մա­­նա­­տար: Դժբա­­խա­­բար, նույն տար­­վա դեկ­­տեմ­­բե­­րի վեր­­ջե­­րին Գող­­թա­­նի, հատկապես Ագուլիսի հա­­յու­­թյուն մեծ մա­­սի կո­­տո­­րա­­ծը ար­­դեն տե­­ղի էր ու­­նե­­ցել, իսկ ինչ վե­­րա­­բե­­րում է Արցախին, ա­­պա ո­­րևէ կաս­­կած լի­­նել չէր կա­­րող, որ ե­­թե Զան­­գե­­զու­­րը չմաքր­վեր թուրք զին­­ված հրո­­սա­­կախմ­բե­­րից, ա­­պա դեպի Արցախ ձգվող հա­­ղոր­­դակ­­ցու­­թյան ու­­ղի­­նե­­րի փակված լինելու, չգոր­­ծե­­լու պա­­րա­­գա­­յում, Հա­­յաս­­տա­­նի Հան­­րա­­պե­­տու­­թյան  հա­­մար չա­­փա­­զանց դժվա­­րին կլի­­ներ անհ­րա­­ժեշտ օգ­­նու­­թյան, ա­­ռա­­ջին հեր­­թին մար­­տա­­կան ու­­ժեր, զենք ու զի­­նամ­­թերք ժամանակին հասց­նել Արցախ: Ան­տա­րա­կույս, այս հար­ցում ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ռազ­մա­վա­րու­թյու­նը պատ­ճա­ռա­բան­ված  էր ու անհ­րա­ժեշտ, մանավանդ երբ արդեն ստացել էր ՀՅՀԴ Ապառաժի կենտրոնական կոմիտեր եւ Արցախի Գաղտնի ինքնապաշտմանայկան մարմնի 1919 թ. հոեկտեմբերի 23-ին կայացած միացյալ ժողովի դիմումը, որտեղ ասվում է. «… դիմել Հայաստըանի կառավարութեանը, խնդրել դրամական եւ ռազմական միջոցներ կազմակերպելու եւ լուրջ հիմքերի վրայ դնելու հայկական Արցախի ինքնապաշտպանութեան գործը…»[7]:

Բնավ պա­տա­հա­կան չէ, որ Զան­գե­զու­րում ա­պա նաև Արցախում ծա­վալ­վող գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ղե­կա­վա­րում հանձ­նար­վել է ՀՀ-ում և հատկապես զինվորականության շրջանում անառարկելի հեղինակություն ունեցող Դրո­յին:

Հարկ է ընդգծել, որ Զան­­գե­­զու­­րը մահ­­մե­­դա­­կան բնակ­­չու­­թյու­­նից մաք­­րե­­լու գոր­­ծո­­ղու­­թյուն­­նե­­րի ու­­սում­­նա­­սի­­րու­­թյունն ա­­ներկ­բա մատ­­նան­­շում է, որ Շուռ­­նու­­խյան ռազ­­մա­­կան գոր­­ծո­­ղու­­թյու­­նը, այն է` Զան­գե­զու­րը թուրք բնակ­չու­թյու­նից մաք­րե­լու ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ ի­րա­կա­նաց­րած գոր­ծո­ղու­թյու­նը  Նժդե­­հին վե­­րագ­­րած գնա­­հա­­տա­­կա­­նը այն­քան էլ չի հա­­մա­­պա­­տաս­­խա­­նում ի­­րա­­կա­­նու­­թյանն ու չա­­փա­­զանց­ված է: Ճիշտ է, Նժդե­­հի գլխա­­վո­­րած Ղա­­փա­­նի մար­­տա­­կան ու­­ժե­­րը ի­­րենց անգ­նա­­հա­­տե­­լի ներ­դրումն են ու­­նե­­ցել գա­­վա­­ռը թուր­­քե­­րից մաք­­րե­­լու չա­փա­զանց կա­րևոր գոր­ծո­ղու­թյան ի­րա­կա­նաց­մա­նը, սա­կայն գոր­ծել են ռազ­մա­ճա­կա­տի մեկ այլ հատվածում:

Այդ նույն գոր­ծո­ղու­թյան մաս­նա­կից Ար­տեմ Խան­զա­տյա­նի (Զան­­գե­­զուր­­ցի) հա­վաստ­մամբ`  «Նժդե­­հի ա­­ռաջ­­նոր­­դած  ղա­­փան­­ցի­­նե­­րի մար­­տախմ­բե­­րին  հանձ­նա­­րար­­վում է. հար­­ձա­­կու­­մը սկսել Եղ­­վարդ գյու­­ղի տա­­րած­­քից և շրջա­­պատ­­ման մեջ վերց­նել ու «մաք­­րել»  մին­­չև Զեյ­­վա գյու­­ղի  ան­­տա­­ռա­­պատ սա­­րե­­րը ըն­­կած թուր­­քա­­կան բնա­­կա­­վայ­­րե­­րը»: Նրա հավաստմամբ` Յա­­պո­­նի և տա­­­թևա­­­ցի Վար­­դա­­­նի գլխա­­­վո­­­րած մար­­տախ­մբե­­­րին է վստահ­­վում Զան­­գե­­զու­­րի ա­­­մե­­­նադժ­վա­­­րին ու պա­­­տաս­­խա­­­նա­­­տու տե­­­ղա­­­մա­­­սի` թուր­­քա­­­կան ա­­­մե­­­նա­­­խիտ բնակ­­չու­­թյուն ու­­­նե­­­ցող բնա­­­կա­­­վայ­­րե­­­րի (Տան­­ձա­­­վեր, Շուռ­­նուխ, Մազ­­րա, Նավ­­լու ու նրանց հա­­­րա­­­կից գյու­­­ղե­­­րի)  վրա հար­­ձակ­­վե­­­լու և այդ գյու­­­ղե­­­րը թուրք բնակ­­չու­­թյու­­­նից իս­­պառ մաք­­րե­­­լու ա­­­ռա­­­ջա­­դրան­­քը[8]:

Այդ նույն ի­­­րո­­­ղու­­թյու­­­նը իր հու­­­շե­­­րում ներ­­կա­­­յաց­­նում է նաև Յա­­­պո­­­նը: Նրա վկա­­յու­­թյամբ` «…Դրօն կան­­չեց ինձ իր մօտ ու ա­սաց, որ Զան­­գե­­­զու­­­րի Ազ­­գա­­­յին Խորհրդի հա­­­մա­­­ձայ­­նու­­­թեամբ կա­­­յա­­­ցուած ո­­­րո­­­շու­­­մով 1920-ի յու­­­նուա­­­րի սկզբնե­­­րին պէտք է յար­­ձա­­­կում լի­­­նի թրքա­­­կան Շուր­­նա­­­խի-Էյ­­վազ­­լար շրջա­­­նի վրայ` այդ շրջա­­­նի 28-ի չափ գիւ­­­ղե­­­րին պար­­տա­­դրե­­­լու հա­­­մար, որ ըն­­դու­­­նեն Զան­­գե­­­զու­­­րի հայ­­կա­­­կան իշ­­խա­­­նու­­­թիւ­­­նը եւ զի­­­նա­­­թափ լի­­­նեն, քա­­­նի որ նրանց շրջա­­­նը մտնում է հայ­­կա­­­կան Զան­­գե­­­զու­­­րի սահ­­ման­­նե­­­րի մէջ: Այ­­լա­­­պէս ամ­­բողջ բնակ­­չու­­­թիւ­­­նը պէտք է հար­­կա­­դրուի թող­­նել այդ շրջա­­­նը եւ հե­­­ռա­­­նալ դէ­­­պի թրքա­­­կան շրջան­­նե­­­րը … նա ո­­­րո­­­շեց ինձ յանձ­նել ռազ­­մա­­­կան գոր­­ծո­­­ղու­­­թեան դաշ­­տի ա­­­մե­­­նից պա­­­տաս­­խա­­­նա­­­տու ու դժուա­­­րին ճա­­­կա­­­տը` Շուր­­նա­­­խի կենտ­րո­­­նա­­­կան գիւ­­­ղի վրայ քայ­­լող Տան­­ձաւէ­­­րի հո­­­վի­­­տից ա­­­ռա­­­ջա­­­ցող ճա­­­կա­­­տը…»[9]:

Քա­նի որ Զան­գե­զու­րի ե­­­րեք զին­­վո­­­րա­­­կան շրջան­­նե­­­րից` կենտ­րո­կա­նի, այ­սինքն բուն Զան­­գե­­­զու­­­րի((Գո­­­րի­­սն իր շրջա­­­կա գյու­­­ղե­­­րով) մար­տա­կան ու­ժե­րի հրա­մա­նա­տա­րը մինչ այդ դե­ռևս նշա­նակ­ված չէր, Դրոն հենց Յա­պո­նին է, (նա մինչ այդ Դա­րա­լա­գյա­զի գա­վա­ռա­պետն էր ու մար­տա­կան ու­ժե­րի հրա­մա­նա­տա­րը-Հ. Գ.), վստա­հում Շուռ­նու­խի ճա­կա­տի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը:

Համաձայն վաղօրք մշակած ծրագրի, զանգեզուրյան մարտական ուժերը թուրքակական բնակավայրերի վրա հարձակումը պիտի ձեռնարկեին միաժամանակ` հունվարի 6-ի առավոտյան: Նույն օրն ա­ռա­վո­տյան Դրոն իր զո­­րա­­մա­­սով դուրս է գա­­լիս Գո­­րի­­սից, ա­­պա Քա­­րա­­հունջ  տա­­նող ճա­­նա­­պար­­հով անց­նում է Բար­­գու­­շա­­տի ձո­­րե­­րով և շարժ­վում դե­­պի Էյ­­վազ­­լար: Որ­­պես­­զի թուր­­քե­­րին զրկի լեռ­­նե­­րի ամ­­րու­­թյուն­­նե­­րում պաշտ­պան­­վե­­լու հնա­­րա­­վո­­րու­­թյու­­նից, հրա­­մա­­յում է թնդա­­նոթ­­նե­­րից կրակ տե­­ղալ թուր­­քաբ­­նակ գյու­­ղե­­րի վրա:

«Տե­­ղա­­տա­­րափ կրա­­կոց­­նե­­րէն, — պատ­­մում է Ար­­տեմ Խան­­զա­­դյա­­նը, — թուրք ժո­­ղո­­վուր­­դը անակն­կա­­լի է գա­­լիս: Այն­քան ա­­նակն­կալ է լի­­նում յար­­ձա­­կու­­մը, որ թուր­­քե­­րը ժա­­մա­­նակ չու­­նե­­նա­­լով ո­­րեւէ ապ­­րանք վերց­նե­­լու, թող­­նում են տուն եւ տե­­ղը եւ փախ­­չում պատս­պա­­րուե­­լու, գիւ­­ղե­­րի շրջան­­նե­­րու­­մը ըն­­կած Ու­­զուն Մե­­շու (եր­­կար Ան­­տառ) ան­­տառ­­նե­­րը»[10]:

Դրոյի զորամասի հարձակումը և թնդանոթներից արձակած կրակոցները ազդարարում են հարձակման սկիզբը: Զանգեզուրյան մարտական ուժերի սկսում են հարձակումը և գրոհների բոլոր  ուղ­­ղու­­թյուն­­նե­­րում նրանց ձեռնարկած  հարձակումը ընթանում է մեծ հաջողությամբ:

Հար­­ձակ­­ման նա­­խօ­­րեին Յա­­պո­­նի և տա­թևա­ցի Վար­դա­նի ա­­ռաջ­­նոր­­դած մար­տական խմ­բե­րը անց­նում են Ո­­րո­­տա­­նի կիրճն ու անշ­շուկ մո­­տե­­նում և դիր­­քեր են գրա­­վում Տան­­ձա­­վե­­րի ան­­տառ­­նե­­րում ու սպա­­սում հար­­ձակ­­ման ազ­­դա­­­­­նշա­­­նին: Լու­սա­բա­ցին  մար­­տախմ­բե­­­րը հար­­ձակ­­վում ու քա­­­րու­­­քանդ են ա­­­նում թուրք բե­­­կե­­­րի նստա­­­վայ­­րը հա­­­մար­­վող Տան­­ձա­­­վեր գյու­­­ղը, ա­­­պա շարժ­վում դե­­­պի թուր­­քա­­­բ­­նակ ա­­­մե­­­նա­­­մեծ  բնա­­­կա­­­վայ­­րը` Շուռ­­նուխ: Որ­­պես­­զի կա­­­րո­­­ղա­­­նա­­­յին գրա­­­վել Շուռ­­նու­­­խը, մա­րախմ­բե­րը պի­­­տի Տան­­ձա­­­վե­­­րի հով­­տից Ու­­­զուն-Մե­­­շա ան­­տա­­­ռի մի­­­ջով ա­­­ռա­­­ջա­­­նա­­­յին և հաղ­­թա­­­հա­­­րեին Տան­­ձա­­­վեր հո­­­վի­­­տի միջ­­նա­­­մա­­­սում գտնվող Մար­­կա­զ սա­­­րի բար­­ձունք­նե­­­րում և նրա մեր­­ձա­­­կայ­­քում գտնվող  ա­­­նա­­­ռիկ դիրք ու­­­նե­­­ցող գյու­­­ղե­­­րում  կենտ­րո­­­նա­­­ցած թուրք զի­­նյալ­­նե­­­րով ամ­­րա­­­ցած հե­­­նա­­­կե­­­տե­­­րի դի­­­մա­­դրու­­թյու­­­նը:

Իր հու­շե­րում ներ­կա­յաց­նե­լով կռիվների մանրամասները՝ Յա­պո­նը գրում է. «…Քաշեցի մաուզերս ու առաջ ընկայ:

-Դէ­պի Մար­քազ (նկա­տի ու­նի Տան­ձա­վեր հով­տի միջ­նա­մա­սում գտնվող սարի ու գյու­ղերում ամրացած թուրքական հենակետերը-Հ. Գ.),-կան­չե­ցի,-չթող­նենք, որ թշնա­մին աչք բաց ա­նի… Ու սկսուեց բո­լո­րի մէջ, զի­նուոր թէ սպայ-ա­նա­սե­լի մի մրցու­թիւն. ո’վ ա­ռա­ջի­նը պի­տի հաս­նէր բար­ձուն­քի գա­գա­թը, ով պի­տի խլէր այն­տեղ ծա­ծա­նուող դրօ­շա­կը…

Հրա­շա­լի է զան­գե­զուր­ցու հետ կռուի գնա­լը: Էդ խօմ կռիւ չէ, այլ քէֆ, հե­րո­սա­կան մրցու­թիւն՝ դժուա­րա­գոյն դիր­քը գրաւե­լու, շար­քում ա­ռա­ջի­նը լի­նե­լու հա­մար…

Լու­սա­բա­ցի հետ Մար­քա­զը մեր ձեռ­քումն էր:

… Այս­տե­ղից մեր թա­փը կրկնա­պատ­կած՝ խփե­ցինք ու­ղիղ Շուր­նա­խիի վրայ…»[11]:

Թուր­­քա­­­կան այդ կենտ­րո­­­նա­­­կան գյու­­­ղը թե­­պետ ու­­ներ  շատ լավ, ան­­գամ գնդա­­ցիր­­նե­­րով զին­­ված մե­­ծա­­քա­­նակ մար­­տա­­կան ուժեր և բնա­­կան ա­­­նա­­­ռիկ դիր­ք, սա­­կայն կա­­րո­­ղա­­նում է ըն­­դա­­մե­­նը մեկ ժամ դի­­մա­­դրել հայ մար­­տիկ­­նե­­րի ձեռ­­նար­­կած սրըն­­թաց ու ան­­կա­­սե­­լի գրո­­հին: Թուր­­քե­­րը, մար­­տա­­դաշ­­տում թող­­նե­­լով բազ­­մա­­թիվ սպան­­ված­­նե­­րի` լքում են գյու­­ղը և դիմում փախուստի: Շուռ­­նուխ­­ցի­­նե­­րի փա­­խուս­­տին հե­­տևում են նրա սահ­­մա­­նա­­մերձ թուր­­քա­­կա­­ն մյուս գյու­­ղե­­րի բնա­­կիչ­­նե­­­րը, ո­­­րոնք նկա­­տե­­լով շուռ­­նուխ­­ցի­­­նե­­­րի փա­­­խուս­­տը` խու­­­ճա­­­պի են մատն­վում և հե­­տև­­ելով իրենց ա­­րյու­­նա­­կից­­նե­­րի օ­­րի­­նա­­կին` սա­­­րա­­­փա­­­հար հե­­­ռա­­­նում ու մոտե­նա­լով Մազ­րա գյու­ղին` դիրքեր են գրավում  ան­տա­ռում և փոր­ձում դի­մա­կա­­­յել հայ մար­տիկ­նե­րի հար­ձա­­կում­նե­րը:

Զու­­գա­­հե­­ռա­­բար նույն­պի­­սի հա­­ջո­­ղու­­թյամբ թուր­­քա­­կան բնա­­կա­­վայ­­րե­­րը մե­­կը մյու­­սի հե­­տևից մաք­­րում էին Ար­­տեմ Խան­­զա­­տյա­­նի ու Սա­­քո-Յա­­պո­­նի գլխա­­վո­­րած մար­­տախմ­բե­­րը, որոնք հար­­ձակ­­ման երկ­րորդ օ­­րը գրա­­վում են Դոն­­դար­­լու գյու­­ղա­­քա­­ղա­­քը և մո­­տե­­նում Յա­­պո­­նի ա­­ռաջ­­նոր­­դած զո­­րախմ­բին[12]:

Այդ ընթացքում Շուռ­նուխը, Մազրան ու նրա սահ­մա­նա­մերձ գյու­­ղե­­րը գրա­­վե­­լուց ու մաք­­րե­լուց հե­­տո, Յա­­պո­­նի գլխա­­վո­­րած զո­­րա­­խումբն ա­­ռանց ժա­­մա­­նակ կորց­նե­­լու ա­­րա­­գո­­րեն   մո­­տե­­նում է Նավ­­լուին, ու անկասելի գրոհով գրավում նաև այդ գյուղը, որտեղ  հանգրվա­նել էին տե­ղա­հան­ված թուր­քաբ­նակ գյու­ղե­րի բազ­մա­հա­զար բնա­կիչ­ներ[13]:

Հա­­­մառ կռիվ­­նե­­­րից հե­­­տո  մաք­­րե­­­լով վե­­­րո­­­հի­­շյալ բնա­­­կա­­­վայ­­րե­­­րը` Յա­­­պո­­­նի ու տա­­­թևա­­­ցի Վար­­դա­­­նի գլխա­­­վո­­­րած զո­­­րա­­­խում­­բն ամ­­բող­­ջո­­­վին մաք­­րում է նաև Մազ­­րա ու Նավ­­լու գյու­­­ղե­­րը, որ­­տեղ նրանց են միա­­­նում Սա­­­քո-Յա­­­պո­­­նի և Ար­­տեմ Խան­­զա­­տյա­­­նի գլխա­­­վո­­­րած մար­­տա­կան խմ­բե­­­րը, ո­­­րոնք Դոն­­դար­­լու գյու­­­ղա­­­քա­­­ղա­­­քը ա­րա­գո­րեն ու ա­ռանց զո­հե­րի գրա­­­վե­­­լուց հե­­­տո նույն­պես հաս­­նում են Նավ­­լու, ո­րը Յա­պո­նի մար­տիկ­նե­րի կող­մից ար­­դեն մատն­վել էր կրա­­­կի  ու ա­­­վեր­­­ա­­­ծու­­թյան:

Ի­րեն հանձ­նա­րար­ված Եղ­վար­դից մին­չև Զեյ­վա ձգվող  տե­ղա­մա­սը թուրք բնակ­չու­թյու­նից մաք­րե­լուց հե­տո Նավ­լու գյուղ է հաս­նում նաև Նժդե­հի գլխա­վո­րած Ղա­փա­նի զո­րա­խում­բը:

Ա. Խան­զա­տյա­նի վկա­յու­թյամբ` հա­ջորդ օ­րը «Նժդեհ ղա­փան­ցի կտրիճ­նե­րի գլու­խը ան­ցած ա­ռաւօ­տեան ե­կաւ կրա­կի բա­ժին դար­ձած Նաւ­լու գիւ­ղը»[14]:

Յապոնի գնահատմամբ` «Մազ­րա­յի գրաւու­մով մենք լու­ծե­ցինք մեզ յանձ­նած ռազ­մա­կան խնդի­րը եւ շրջան կազ­մե­լով Էյ­վազ­լա­րի շրջա­նում` կա­խուե­ցինք Ո­րո­տա­նի գլխին, ուր հան­դի­պե­ցի Գո­րի­սից ա­ռա­ջա­ցող մեր ոյ­ժե­րին: Դրօն դեռ հե­ռուից ող­ջու­նեց մեզ ու մօ­տե­նա­լով` մենք գրկա­խառ­նւե­ցինք:Այդ օ­­րը ամ­­բողջ շրջա­­նը, որ նա­­խա­­պէս ծրագ­­րած էինք, գրա­ւե­­ցինք»[15]:

Մար­տա­կան ա­ռա­ջա­դրան­քը գե­րա­զանց  էր կա­տար­ված: Զան­գե­զու­րի մար­տա­կան ու­ժերն ամ­բող­ջո­վին մաք­րում են թուր­քաբ­նակ գյու­ղերն ու չբա­վա­րար­վե­լով ձեռք բե­րա­ծով` շա­րու­նա­կում են հար­ձա­կու­մը և հե­տապն­դե­լով խու­ճա­պա­հար հե­ռա­ցող թուր­քե­րին` հաս­նում են մին­չև Հա­գա­րու գե­տը և այդ տա­րած­քը  առանց  մեծ ջասնքեր գործադրելու, նույն­պես մաք­րում են  թուրք բնակ­չու­թյու­նից: Հաշ­­ված օ­­րե­­րի, ա­վե­լի ստույգ` ըն­դա­մե­նը եր­կու օր­վա ըն­­թաց­­քում Նժդե­­հի, Հով­­հան­­նես և Սա­­քո Յա­­պոն­­նե­­րի, տա­թևա­ցի Վար­դա­նի, Ար­­տեմ Խան­­զա­­տյա­­նի և մյուս հրա­­մա­­նա­­տար­­նե­­րի ա­­ռաջ­­նոր­­դած մար­­տա­­կան ու­­ժե­­րը Դրո­­յի ընդ­հա­­նուր հրա­­մա­­նա­­տա­­րու­­թյամբ կա­­րո­­ղա­­նում  են գրե­թե ա­ռանց լուրջ կո­րուստ­նե­րի Զան­­գե­­զու­­րի տա­­րած­­քը մին­­չև Հա­­գա­­րու գե­­տը մաք­­րել թուրք բնակ­­չու­­թյու­­նից:

Իր գնա­­­հա­­­տա­­­կա­­­ննե­­­րի մեջ խիստ հաշ­­վեն­­կատ գե­­­նե­­­րալ Հախ­­վեր­դյա­­­նը, ըստ ար­­ժան­­վույն գնա­­­հա­­­տե­­­լով այդ փաս­տը, նշում է. «Ա­­­ռա­­­ջին խնդի­­­րը, Զան­­գե­­­զու­­­րի հա­­­րա­­­վա­­­յին և ա­­­րևե­­լյան շրջա­­­ններն ու Ղա­­­փա­­­նը, ինչ­պես նաև Զան­­գե­­­զու­­­րի և Ղա­­­րա­­­բա­­­ղի մի­­­ջև ըն­­կած գո­­­տին թա­­­թար բնակ­­չու­­­թիւ­­­նից մաք­­րու­­­մը, կա­­­տար­­վեց փայ­­լուն կեր­­պով: Չնա­­­յած հա­­­մառ դի­­­մա­­դրու­­թյա­­­նը` թա­­­թա­­­րա­­­կան բնա­­­կա­­­վայ­­րե­­­րը հրդեհ­­վե­­­ցին, իսկ բնա­­­կիչ­­նե­­­րը դուրս քշվե­­­ցին:

Ղա­րա­բա­ղի հետ կա­պող ու­ղին բաց­ված էր »[16]:

Զան­գե­զու­րը մահ­մե­դա­կան բնակ­չու­թյու­նից մաք­րե­լու գոր­­ծո­­ղու­թյու­նը, իրոք, ըն­թա­ցել է շատ ա­րագ: Ս. Վրա­­ցյա­­նի գնա­­հատ­­մամբ` «Այս­պէս կազ­­մա­­­կե­­րպւած զան­­գե­­­զուր­­ցիք մի գրո­­­հով մաք­­րե­­­ցին բուն Զան­­գե­­­զու­­­րի և Ղա­­­փա­­­նի մի­­­ջև ըն­­կած տա­­­րա­­­ծու­­­թիւ­­­նը` Դոն­­դար­­լու-Շուռ­­նուխ-Աս­­կի­­­լիում թրքա­­­կան շրջա­­­նը, մօտ 30 գիւղ: Մար­­տին գրաււեց Աւդա­­­լար-Ա­­­լեան­­չու-Մու­­­սուլ­­ման­­լար-Բար­­գիւ­­­շատ շրջա­­­նը, ուր գտնւում էին մօտ 120 թրքա­­­կան գիւ­­­ղեր»[17]:

Ե­­­թե ընդ­հան­­րաց­­նենք 1920 թ. հուն­­վա­­­րի սկզբնե­­­րին Զան­­գե­­­զու­­­րում Դրո­­­յի ընդ­հա­­­նուր հրա­­­մա­­­նա­­­տա­­­րու­­թյամբ տե­­ղի ու­­նե­­ցած գոր­­ծո­­­ղու­­թյու­­­նը, ա­­­պա ա­­­ներկ­բա պի­­­տի նշել, որ փաս­­տո­­­րեն այդ նշա­­­նա­­­վոր ու չա­­­փա­­­զանց ար­­գա­­­սա­­­բեր գոր­­ծո­­­ղու­­թյան ար­դյուն­­քում ոչ միայն լիո­­­վին մաքր­վում է Զան­­գե­­­զու­­­րի տա­­­րած­­քը մահ­­մե­­­դա­­­կան բնակ­­չու­­թյու­­­նից, այ­­լև բաց­­վում են Ար­­ցախ տա­­­նող ուղի­­­նե­­­րը:

Հարց է ծա­­­գում.ինչ­պի­­սի՞ ի­­րա­­վի­­­ճա­­­կում կհայտնվեր Զան­­գե­­զու­­րը, ու տարիներ անց ինչ­պի­­­սի՞ն  կլի­­­ներ գա­­վա­­ռի հայ և թուրք բնակ­­չու­­թյան քա­­­նա­­­կա­­­կան հա­­­րա­­­բե­­­րակ­­ցու­­թյու­­­նը, եթե չձեռ­­նարկ­վեին վե­­­րո­­­հի­­շյալ գոր­­ծո­­ղու­­թյուն­­նե­­­րը:

Ե­­­թե նկա­­­տի ու­­նե­­­նանք, որ մահ­­մե­­­դա­­­կան բնակ­­չու­­թյու­­­նը ան­­հա­­­մե­­­մատ ա­­­վե­­­լի ա­­­րագ է բազ­­մա­­­նում, իսկ դա գաղտ­նիք չէ, ապա այդ հար­­ցի պա­­­տաս­­խա­­­նը դառ­­նում է միան­­գա­­­մայն ակ­նա­ռու, հստակ ու հաս­­կա­­­նա­­­լի:


[1] ՀԱԱ, ֆ. 45, ց. 1, գ. 177. թ. 19:

[2] «Հայրենիք» ամսագիր, 1941, թիւ 4 , էջ 95:

[3]Տես Ա­վօ, Նժդեհ, 1968, Պէյ­րութ, էջ 482:

[4] Նույն տեղում, էջ 481:

[5] Տե’ս «Բանբեր Հայաստանի Արխիվների», 2005, թիւ 2:

[6] Նույն տեղում, էր 199:

[7] ՀՅԴ ԿԱ, 1649, գ. 3, էջ 2ա:

[8]Ա­վօ, նշվ. աշխ., էջ 482:

[9] «Հայրենիք» ամսագիր, 1941, թիւ 4, էջ 98:

[10]Տե’ս Աւօ, Նժդեհ, էջ 482:

[11] Նույն տեղում:

[12] Տե’ս նույն տեղում:

[13]Նույն տեղում, էջ 482:

[14]Աւօ, Նժդեհ, էջ 483:

[15] «Հայրենիք » ամսագիր, 1941, թիւ 4, էջ 98:

[16]  ՀԱԱ, ֆ. 45, ց. 1, գ. 177. թ. 19:

[17] Վրացեան Ս.,  Հայաստանի Հանրապետութիւն, էջ 371:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի