Էջեր Զանգեզուրի գոյամարտից (1920 թ. հունվար-մարտ)

Spread the love

Մաս I

Հա­յաս­տա­նի Հան­­րա­­պե­­տու­­թյան պաշտ­պա­­նու­­թյան ամ­­րապնդման ու զար­­գաց­­ման հա­մար հան­րա­պե­տու­թյան սահ­ման­նե­րի ըն­դար­ձակ­ման խնդի­րը ի սկզբա­նե ու­նե­ցել է ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն: Սա­­կայն հա­­րևան պե­­տու­­թյուն­­նե­­րի և հատ­­կա­­պես Ադր­բե­­ջա­­նի հետ շա­­րու­­նակ­­վող մշտա­­կան բա­­խում­­ներն ու հան­­րա­­պե­­տու­­թյան տա­­րած­­քում բնակ­­վող թուրք բնակ­­չու­­թյան պար­­բե­­րա­­բար կրկնվող զինված ե­­լույթ­նե­­րը դժվա­­րին խո­­չըն­­դոտ­­նե­­րի ա­­ռաջ էին կանգ­նեց­­նում հան­­րա­­պե­­տու­­թյան կա­­ռա­­վա­­րու­­թյա­­նը: Դժվա­­րա­­գույնն ու ան­­լու­­ծե­­լին Ար­ցախի ու Զան­­գե­­զուրի հարցն էր, ո­­րոնց նկատ­­մամբ Ադր­բե­­ջա­­նի իշ­­խա­­նու­­թյուն­­ներն ա­վե­­լի ուժգ­նու­­թյամբ էին շա­­րու­­նա­­կում դրսևո­­րել ի­րենց զավ­­թո­­ղա­­կան ձգտում­­նե­­րը: Ա­­ռանց Զան­­գե­­զու­­րի և Ար­ցա­խի հար­­ցի վերջ­նա­­կան լուծ­­ման` Հա­­յաս­­տա­­նը չէր կա­­րող հու­­սա­­լիո­­րեն ա­­պա­­հո­­վել իր սահ­­ման­­նե­­րի ան­­սա­­սա­­նու­­թյունն ու ան­­ձեռնմխե­­լիու­­թյու­­նը և, բնա­­կա­­նա­­բար, հար­­կադր­ված պետք է լի­­ներ մշտա­­պես պա­­տե­­րազ­­մե­­լու Ադր­բե­­ջա­­նի Հան­­րա­­պե­­տու­­թյան հետ:Զան­­գե­­զու­­րին տի­­րե­­լու Ադր­բե­­ջա­­նի նկրտում­­նե­­րը ա­­վե­­լի են ու­­ժե­­ղա­­ցել հատ­­կա­­պես 1918 դեկ­­տեմ­­բե­­րից սկսած, երբ Շու­­շիում հաս­­տատ­­վեց անգ­լիա­­կան զին­­վո­­րա­­կան ներ­­կա­­յա­­ցուց­­չու­­թյու­­նը: Անգ­լիա­ցի­նե­րի հա­մար Զան­գե­զու­րի ու Ար­ցա­խի խնդի­րը վճռված էր: Անգ­լիա­ցի­ների որոշ­մամբ` Հա­յաս­տան աշ­խար­հի եր­կու պատ­մա­կան գա­վառ­ներն ի­րենց հոծ հայ բնակ­չու­թյամբ պի­տի մաս կազ­­մեին Արդրբե­­ջա­­նա­­կան հան­­րա­­պե­­տու­­թյան: Հիմք ու­­նե­­նա­­լով այդ գա­­վառ­­նե­­րի նկատ­­մամբ կա­­յաց­­րած վե­­րո­­հի­­շյալ վճի­­ռը` Ադր­բե­­ջա­­նի կա­­ռա­­վա­­րու­­թյու­­նը Կով­­կա­­սում Անգ­լիա­­յի ա­­ռա­­քե­­լու­­թյան ղե­­կա­­վար գե­­նե­­րալ Թոմ­­սո­­նի հա­­մա­­ձայ­­նու­­թյամբ 1919 թ. հու­­նի­­սի 15-ին Ար­­ցախ-Զան­­գե­­զու­­րի ընդ­հա­­նուր-նա­­հան­­գա­­պետ է նշա­­նա­­կում դոկ­­տոր Խոս­­րով բեկ Սուլ­­թա­­նո­­վին, ո­­րը հայտ­նի էր իր հա­­յա­­տե­­ցու­­թամբ ու ջար­­դա­­րա­­րի համ­­բա­­վով:Խոս­րով բեկ Սուլ­թա­նո­վի Արցախ-Զանգեզուրի նասհանգապետի նշանակումն ու այդ հարցում անգլիացիների ադրբեջանամետ դիրքորոշումը չէր կարող չմտահոգել Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու առավել ևս  ընկճել  մարտական հերոսական ուղի անցած զանգեզուրցիներին: Ադրբեջանական իշխանությունները Զանգեզուրը կարող էին նվաճել միայն բռնությամբ, զենքի ուժով:1919 թ. նոյեմբերին գեներալ Շիխլինսկու գլխավորած ադրբեջանական զորքերը, որոնց միացել էին նաև  հա­րևան Հա­ճի-Սամ­լուիի քրդա­կան հե­ծե­լախմ­բե­րը, հար­ձակ­վում են  Զան­գե­զու­րի վրա: Միաժամանակ զենքի պիտի դիմեր Զանգեզուրի մահմեդական բնակչությունը:ՀՀ կա­­ռա­­վա­­րու­­թյու­­նը կա­­րո­­ղա­­նում է ճիշտ գնա­­հա­­տել ի­­րա­­վի­­ճա­­կը: Հա­­տուկ զո­­րախմ­բով Զան­­գե­­զուր գոր­­ծուղ­­ված գնդա­­պետ Ար­­սեն Շահ­­մա­­զյա­­նը, պատ­­շաճ մա­կար­­դա­­կով կազ­­մա­­կեր­­պե­­լով  Զան­­գե­­զու­­րի մարտական ու­­ժե­­րը, կա­­րո­­ղա­­նում է պար­­տու­­թյան մատ­­նել ադր­բե­­ջա­­նա­­կան զոր­­քե­­րին և մահ­­մե­­դա­­կան զի­­նյալ ամ­­բո­­խին ու խա­­փա­­նում գա­­վա­­ռը բռնա­զավ­թե­լու Ադր­բե­­ջա­­նի ծրա­­գի­­րը:Զան­գե­զու­րի, ա­պա նաև Արցախի խնդի­րը վերջ­նա­կա­նա­պես լու­ծե­լու հեր­թը այժմ ար­դեն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյանն էր: Զան­­գե­­­զու­­­րը թուրք բնակ­­չու­­թյու­­­նից մաք­­րե­­­լը կա­­­րևոր նշա­­­նա­­­կու­­թյուն ու­­­ներ Ար­­ցա­­­խի հա­­­մար, քա­­­նի որ այն­տեղ ռազ­­մա­­­կան գոր­­ծո­­­ղու­­թյուն­­ներ ծա­­­վա­­­լե­­­լուց ա­­­ռաջ անհ­րա­­­ժեշտ էր ա­­­պա­­­հո­­­վել թի­­­կուն­­քի անվ­տան­­գու­­թյու­­­նն ու բացել դեպի Արցախ տանող ուղիները:1919 թ. նո­­­յեմ­­բե­­­րի վեր­­ջե­­­րին ՀՀ կա­­­ռա­­­վա­­­րու­­թյան հրա­­­հան­­գով Զան­­գե­­­զու­­­րում Ա. Շահ­­մա­զ­յա­­­նին փո­­­խա­­­րի­­­նում են Ս. Մե­­­լիք-Յոլ­չյա­­­նը և գե­­­նե­­­րալ Ղա­­­զա­­րյա­­­նը, ո­­­րոնք ստանձ­նում են գա­­­վա­­­ռի քա­­­ղա­­­քա­­­ցիա­­­կան ու ռազ­­մա­­­կան գոր­­ծե­­­րի ղե­­­կա­­­վա­­­րու­­­մը: Նրանց մաս­­նակ­­ցու­­թյամբ ստեղծ­վում է «վա­­­րիչ­­նե­­­րի խոր­­հուրդ» մար­­մի­­­նը, ո­­­րի ձեռ­­քում է կենտ­րո­­­նա­­­նում գա­­­վա­­­ռի ողջ իշ­­խա­­­նու­­թյու­­­նը: Կարելի է ասել, որ այդ ժամանակ Զան­­գե­­զու­­րը ձևա­­կա­­նո­­րեն կազ­­մա­­կերպ­վել էր որ­­պես Հա­­յաս­­տա­­նի Հան­­րա­­պե­­տու­­թյան մաս[1]:Ս. Մե­­­լիք-Յոլ­չյա­­­նի նա­­խա­­գա­­հու­­թյամբ գոր­­ծող քա­­ղա­­քա­­յին իշ­­խա­­նու­­թյու­­նը (վա­­րիչ­­նե­­րի խոր­­հուրդ) Զան­­գե­­զու­­րը բա­­ժա­­նել էր եր­­կու գա­­վա­­ռի. «1. Բուն Զան­գե­զուր, Տա­թև, Դա­րա­բաս, Սի­սիան` Զան­գե­զուր գա­վառ ա­նու­նով, 2. Ղա­փան, Բա­ղա­բերդ-Գեղ­վայ ձոր, Ա­րևիք և Գողթն` Կա­պար Գողթ ա­նու­նով»[2]:Միա­­ժա­­մա­­նակ, Զան­­գե­­­զու­­­րը բա­­­ժան­­վել է ե­­­րեք զին­­վո­­­րա­­­կան շրջան­­նե­­­րի: Ա­­­ռա­­­ջին շրջա­­­նի` Սի­­­սիա­­­նի հրա­­­մա­­­նա­­­տարն է Պո­­­ղոս Տեր-Դավ­թյա­­­նը, երկ­րոր­­դի` Կա­­­պար­­գողթ (Ղա­­փան, Գեն­­վազ(Արևիք-Մեղրի), Գող­­թան) հրա­­­մա­­­նա­­­տա­­­րը Գա­­րե­­գին Նժդե­­­հը և եր­­րոր­­դը` բուն Զան­­գե­­­զու­­րը, այ­­սինքն` Գո­­րի­­սն իր շրջա­­կա գյու­­ղե­­րով: Յո­­­ւ­­րա­­­քան­չյուր զին­վո­րա­կան շրջա­­­նում հրա­­­մա­­­նա­­­տա­­­րու­­թյա­­­նը կից գոր­­ծել է զին­­վո­­­րա­­­կան շտաբ, ո­­­րին են­­թարկ­վել են­ մար­­տա­­­կան խմբե­­­րի հրա­­­մա­­­նա­­­տար­­նե­­­րը: Նրանց  գլխա­­­վո­­­րու­­թյամբ գա­­­վա­­­ռում կազ­­մա­­­կերպ­վել է զո­­­րա­­­հա­­­վաք, ո­­­րի ար­դյուն­­քում «25-50 տա­­­րե­­­կան բո­­­լոր տղա­­­մար­­դիկ դրւած էին զէն­­քի տակ, երկ­րա­­­պահ զի­­­նւո­­­րու­­­թեան դրու­­­թեամբ, 20-25 ըն­­տիր սպա­­­նե­­­րի ղե­­­կա­­­վա­­­րու­­­թեան տակ»[3]:Նա­խորդ տա­րին­նե­րին Զան­գե­զու­րում բաց­միցս կրկնվող հայ-թուր­քա­կան զին­ված բա­խում­ներն ու գա­վա­ռում ի­րա­կան տի­րող կա­ցու­թյու­նը հա­վաս­տում էին, որ Զան­գե­զու­րը միայն տե­ղի մար­տա­կան ու­ժե­րով թուրք բնակ­չու­թյու­նից մաք­րե­լը չա­փա­զանց դժվա­րին խնդիր էր: ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը հիմք ըն­դե­նե­լով այդ ի­րո­ղու­թյու­նը, Զան­գե­զու­րի խնդի­րը վերջ­նա­կա­նա­պես լու­ծե­լու նպա­տա­կով և ի պա­տաս­խան Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից Խոս­րով-Բեկ Սուլ­թա­նո­վին Զան­գե­զուր-Ար­ցա­խի գլխա­վոր նա­հա­գա­պետ նշա­նա­կե­լու ո­րոշ­մա­նը, Դրո­յին նշա­նա­կում է Զան­գե­զուր-Ար­ցա­խի նա­հան­գա­պետ ու մար­տա­կան ու­ժե­րի ընդ­հա­նուր հրա­մա­նա­տար: ՀՀ կա­ռա­վա­րու­թյան հրա­հան­գով Դրոն 1919 թ. դեկ­­տեմ­­բե­­րի վեր­­ջե­­րին 600 զին­­վոր­­նե­­րով հաս­նում է Գորիս: Նրա ժա­­­մա­­­նու­­­մով զո­­­րա­­­հա­­­վա­­­քի ու մար­­տա­­­կան խմբեր կազ­­մա­­­վոր­­­ե­լու գոր­­ծըն­­թա­ցն ա­­­վե­­­լի է արա­­­գաց­­վել, ընդ ո­­­րում, Զան­­գե­­­զու­­րյան մար­­տա­­­կան ու­­­ժե­­­րի կա­զ­մա­­կերպ­ման  նա­­­խա­­­պատ­­րաս­­տա­­­կան աշ­­խա­­­տանք­նե­­րը կա­­­տար­­վել են խիստ քո­­­ղարկ­ված, հա­­­կա­­­ռա­­­կոր­­դի հա­­­մար ան­նկատ:Թուր­­քա­­­կան կող­­մը շատ լավ զին­­ված էր ու կազ­­մա­­կերպ­ված և հա­­վա­­նա­­բար այդ պատ­­ճա­­ռով  վստահ, որ կկա­­րո­­ղա­­նա  հեշ­­տու­­թյամբ դի­­մա­­կա­­յել հայ­­կա­­կան մար­­տա­­կան ու­­ժե­­րի հար­­ձա­­կում­­նե­­րը: Գե­­նե­­րալ Հախ­­վեր­դյա­­նի վկա­­յու­­թյամբ` «… այդ բնակ­­չու­­թյու­­նը ադր­բե­­ջա­­նա­­կան հրա­­հան­­գիչ­­նե­­րի կող­­մից շատ լավ կազ­­մա­­կերպ­ված էր եւ ներ­­կա­­յաց­­նում էր որ­­պես զին­­ված զո­­րա­­մա­­սեր, ա­­պա­­հով­­ված նույ­­նիսկ գնդա­­ցիր­­նե­­րով»[4]:


[1] Տե’ս Վրացեան Ս.,  Հայաստանի Հանրապետութիւն, էջ 371:

[2] Նույն տեղում:

[3] Նույն տեղում:

[4]  Նույն տեղում:

Շարունակելի

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի