Մեհտիշեն բնակավայրի անվան ծագումը

Վէր սըփթա փախած էկէր էն [մէր շինացիք], Չընգըլի դո̈ւզո̈ւմ վէր էն կացէ, յօթ ընտանիք էն լէ՝ Պօղօսյան, Պէտրօսյան, Սարքըսյան, Հարությունյան, Մէսրօփյան, Կարապէտյան, [․․․] քարէ-մարէ քանդէր էն, տէ սըկըսէ։ Մին մարթ էկէ տըղօ անց կացէ, տըրանց տէսէ, ասէր է՝ էս տէ ինչ էք անըմ, բալա՛, էս ճըզէրը մէխկ էն էս ցըրտում։ Ասէր էն՝ դէ փախած մարթիկ էնք լի, տէսնանք շտէղ էնք կարըմ։ Ասէլօ վէր իփր թուրք է լէ էտ, էս տարածքը Շուշվա գավառին ա լէ յէշէլիս։ Ասէր ա յէկէք-տանէմ ծէզ գավառապէտին կօխկը, ծէզ տէղ տա, տուն շինէք, ապրէք։ Բայց էտ յէկօղնին էլ շատ վօսկի ա լէ ո̈ւրա̈նց։ Տըանք կաշառ էն յէր կալէ, քյա̈ցէ Շուշի՝ գավառապէտի կօխկը։ Յէկէր էն չափէ, ասէր էն դէ ստէ տուն շինէք։ Հէտօ քյա̈ցէր էն տէղ, յէկէր էն չափէ, տուվէ ո̈ւրա̈նց։ Էտ վէր յէկէր է, մէր շինէցուց տէսէ յէ, ասէ վէր ստէ ինչ էք անըմ, անըմը Մէհտի յա լէ։ Տա հէտի էլ իփըր վէր սաբաբ ա տա̈ռէ տունը շինէ, տէղը շինէ, անըմը տրէ Մէհտիշէն։

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Սույն թվականի Նոյեմբերի 1-ին «Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը» ամփոփեց «Մեր բանն ու գործը» ծրագրի շրջանակում…

Տեղանվան պատմական զարգացումը հայերենում («Հարժիս» սրբազան տարածքի ստուգաբանություն)

Մուտք Հարժիս[1], Հարժիք, Յաջի, Յայճի անվանումներով բնակավայրը հայ մատենագրության մեջ առաջին անգամ վկայվում է Ս.…

Նկարը՝ Արութ Աղաթելյանի․ Խրավանդ

Խրավանդի երկնավորը

Խրավանդ, լուսանկարը՝ Հարութ Աղաթելյանի

… պենջարը (եղինջ)․ Ա․ Պատվականյան

Սուրենեն Յեղնեգ կավը պէր լա կյալիս… համա դե շենումը ցուլ չի լա։ Էն Հրաչիկեն ցուլը…