Հարավային Կովկասում հաստատված Անգլիայի առաքելությունը Զանգեզուրում

Spread the love

Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, հարավային Կովկասում հաստատվում է հաղթող՝ Անտատի տերությունների առաքելությունը:

Հա­­­յաս­­տա­­­նի Հան­­րա­­­պե­­­տու­­թյու­­­նը թե­­­պետ հա­­­մար­­վում էր Ան­­տան­­տի փոքր դաշ­­նա­­­կից տե­­­րու­­թյուն, այ­­նուա­­­մե­­­նայ­­նիվ, Ան­­տան­­տի տե­­­րու­­թյուն­­նե­­­րը, ա­ռանձ­նա­պես Անգ­լիան, ի զար­­մանս հայ­­կա­­­կան կող­­մի, վի­­­ճե­­­լի տա­­­րածք­նե­­­րի, մաս­­նա­­­վո­­­րա­­­պես  Ար­­ցա­­­խի և Զան­­գե­­­զու­­­րի պատ­­կա­­­նե­­­լիու­­թյան հար­­ցում, ի սկզբա­­­նե հան­­դես է ե­­­կել ադր­բե­­­ջա­­­նա­­­մետ ընդգծված դիր­­քո­­­րոշ­­մամբ:

Զան­գե­զու­րի Ազ­գա­յին Խորհրդի գնա­հատ­մամբ՝ «Մին­չև դաշ­նա­կից տե­րու­թիւն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մուտ­քը մեր եր­կի­րը, լաւ թէ վատ մենք մեր ձեռ­քում ենք պա­հել մեր երկ­րի հա­մա­րեա թէ ամ­բողջ տէ­րի­տո­րիան, բա­ցա­ռու­թեամբ Ղա­րաղշ­լա­ղի գիւ­ղախմ­բից (ներ­կա­յիս՝ Բեր­դա­ձո­րի են­թաշր­ջան), ո­րը տաճ­կա-ադր­բէյ­ջան գե­րա­զանց ոյ­ժե­րի շնոր­հիւ­ մոխ­րա­կոյ­տի վե­րա­ծւեց և ո­րը մին­չև օրս էլ ան­մար­դաբ­նակ է»[1]:

Հա­­­յաս­­տա­­­նի Հան­­րա­­­պե­­­տու­­թյան 2-րդ վար­­չա­­­պետ Ալ. Խա­­­տի­­սյա­­­նի գնա­­­հատ­­մամբ՝  «…այդ ոչ զուտ մահ­­մե­­­տա­­­կան քա­­­ղա­­­քա­­­կա­­­նու­­­թիւն էր, այլ քա­­­ղա­­­քա­­­կա­­­նու­­­թիւն մը ո­­­րուն նպա­­­տակն էր ու­­­ժե­­­ղաց­­նել Ռու­­­սաս­­տա­­­նի մէջ գտնուած և հա­­­րուստ նաւ­­­թա­­­հո­­­րե­­­րու տէր ե­­­րի­­­տա­­­սարդ պե­­­տու­­­թիւն մը: Անգ­լիա­­­կան գոր­­ծօն քա­­­ղա­­­քա­­­կա­­­նու­­­թեան ա­­­ռա­­­ջին քայ­­լե­­­րը Կով­­կա­­­սի մէջ ե­­­ղան, մէկ կող­­մէ ա­­­մէն տե­­­սակ ջան­­քեր Ատր­բէ­­­ջա­­­նի սահ­­ման­­նե­­­րու մէջ մտցնե­­­լու Ղա­­­րա­­­բա­­­ղի և Զան­­գե­­­զու­­­րի հայ­­կա­­­կան շրջան­­նե­­­րը, այն­տեղ ամ­­րաց­­նե­­­լու նա­­­հան­­գա­­­պե­­­տ նշա­­­նա­­­կուած տոքտ. Խոս­­րով Բեկ- Սուլ­­թա­­­նո­­­վի հե­­­ղի­­­նա­­­կու­­թյու­­­նը և միւս կող­­մէ՝ զօ­­­րաւար Շիւք­­րիի հրա­­­մա­­­նա­­­տա­­­րու­­­թեան տակ­ գտնուած թրքա­­­կան զօր­­քե­­­րու հե­­­ռա­­­ցու­­­մը Կար­­սի շրջա­­նէն»[2]:

Դժվար չէ հաս­­կա­­նալ, որ Կար­­սի նա­­հան­­գից թուր­­քա­­կան զոր­­քե­­րի հե­­ռա­­ցու­­մը ող­­ջու­­նե­­լի էր հայ­­կա­­կան կող­­մի հա­­մար, բայց խիստ զայ­­րա­­ցու­­ցիչ էր Ար­ցա­խի և Զան­­գե­­­զու­­­րի հայ­­կա­­­կան շրջան­­նե­­­րի նկատ­­մամբ  անգ­լիա­­ցի­­նե­­րի որ­­դեգ­­րած քա­­ղա­­քա­­կա­­նու­­թյու­­նը:

Կա­­րե­­լի է պնդել, որ այս հար­ցում Ան­­տան­­տի տե­­րու­­թյուն­­նե­­րը և, ի­հար­կե, Անգ­լիան, բնավ հաշ­­վի չէին ա­­ռել ու գնա­­հա­­տե­լ Ար­­ցա­­խի և Զան­­գե­­զու­­րի բնակ­­չու­­թյան քա­­նա­­կա­­կան հա­­րա­­բե­­րակ­­ցու­­թյու­նն ու առա­վել ևս կամքն ու կար­­ծի­­քը:

Ըստ Ե­լի­զա­վետ­պո­լի գա­վա­ռի և, մաս­նա­վո­րա­պես Ար­ցա­խի ու Զան­գե­զու­րի բնակ­չու­թյան թվա­կազ­մը ներ­կա­յաց­նող փաս­տաթղ­թի՝ «Ե­լի­զա­վետ­պո­լի գա­վա­ռի հա­րա­վա­յին լեռ­նա­յին մա­սի (Գան­ձակ) հայ­կա­կան Ղա­րա­բա­ղի (Ջի­վան­շի­րի լեռ­նա­յին մաս, Շու­շիի գա­վա­ռի և Ջեբ­րա­յի­լի գա­վա­ռի 3 գյու­ղա­կան շրջան­ներ) և Զան­գե­զու­րի բնակ­չու­թյան թվա­քա­նակն է.

Հայեր   Թուրք-թաթարներ

Ելիզավետպոլի գավառի մասը(Գանձակ) — 52.000     16.000

Ջիվանշիր — 22.000     17.000

Շուշի — 98.000     30.000

Ջեբրայիլ 22.000

Զանգեզուր 100.000  50.00

Ընդհանուր՝  294.000    113.000»[3]:

Ճիշտ է՝ Ար­ցա­խի և Զան­գե­զու­րի գա­վառ­նե­րում հա­յու­թյու­նը  կազ­մում էր բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյու­նը, սա­կայն նո­րաս­տեղծ Հա­­­յաս­­տա­­­նի Հան­­րա­­­պե­­­տու­­թյու­­­նը գտնվե­լով չա­փա­զանց ծանր, ա­ղե­տա­լի ի­րա­վի­ճա­կում, դե­ռևս ի զո­­­րու չէր միա­­­ժա­­­մա­­­նակ պայ­­քա­­­րել եր­­կու ճա­­­կա­­­տով, պա­­­տե­­­րազ­­մել Վրաս­­տա­­­նի Հան­­րա­­­պե­­­տու­­թյան դեմ և անհ­րա­ժեշտ ու­­­ժեր տրա­­­մա­­դրել, զո­­­րա­­­վիգ կանգ­նել ու ծան­րա­կ­շիռ օգ­նու­թյուն ցույց տալ Կով­­կա­ս­յան թուր­­քե­­­րի, իսկ այժմ ար­­դեն Ադր­բե­­­ջան ա­­­նու­­­նը որ­­դեգ­­րած մյուս հա­­­րևա­­­նի՝ Ադր­բե­­ջա­­նի զավ­­թո­­­ղա­­­կան նկրտում­­նե­­­րի դեմ մարտնչող Ար­­ցա­­­խի և Զան­­գե­­­զու­­­րի հա­­­յու­­թյա­­­նը:

Հարկ է ընդգծել, որ ա­­­ռանց Զան­­գե­­­զու­­­րի և Ար­­ցա­­­խի հար­­ցի վերջ­նա­­­կան լուծ­­ման` Հա­­­յաս­­տա­­­նը չէր կա­­­րող հու­­­սա­­­լիո­­­րեն ա­­­պա­­­հո­­­վել իր սահ­­ման­­նե­­­րի ան­­սա­­­սա­­­նու­­թյունն ու ան­­ձեռնմխե­­­լիու­­թյու­­­նը և բնա­­­կա­­­նա­­­բար հար­­կադր­ված պետք է լի­­­ներ, մշտա­­­պես պա­­­տե­­­րազ­­մե­­­լու Ադր­բե­­­ջա­­­նի հան­­րա­­­պե­­­տու­­թյան հետ: Ի­­­հար­­կե, ՀՀ կա­­ռա­­վա­­րու­­թյան հա­­մար ի սկզբա­նե պարզ ու հաս­­կա­­­նա­լի է, որ  Ար­­ցա­խն ու Զան­­գե­­­զու­­­րը եր­­բեք չէին հա­մա­ձայն­վի՝ ըն­դու­նե­լու Ադր­բե­ջա­նի գե­րիշ­խա­նու­թյու­նը:

Ան­տա­րա­կույս, Զան­գե­զուրն ու Ար­ցա­խը  պար­­զե­­­լով ա­­­զա­­­տու­­թյան ու պայ­­քա­­­րի դրո­­­շը  ընդ­դեմ Ադր­բե­ջա­նի զավ­թո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան՝ ան­­կաս­­կած ակն­կա­­­լում էին Հա­­­յաս­­տա­­­նի Հան­­րա­­­պե­­­տու­­թյան դի­­­վա­­­նա­­­գի­­­տա­­­կան, ռազմա­­­կան, ֆի­­­նան­­սա­­­կան օգնությունն ու ա­­­ջակ­­ցու­­թյու­­­նը:

Մեծ Հայ­­քի այդ եր­­կու աշ­­խարհ­նե­­­րին թուրք-ա­­­զե­­­րի, իսկ այժմ ար­­դեն Ադր­բե­­ջա­­նի հան­­րա­­պե­­տու­­թյան  հարձակումներից պաշտ­պա­­­նե­­­լու ու նրանց զո­­­րակ­­ցե­­­լու հա­­­մար, Հա­­յաս­­տա­­նի Հան­րա­պե­տու­թյան կա­­­ռա­­­վա­­­րու­­թյու­­­նը, նախ և առաջ, պիտի ձգտեր կազ­­մա­­­կեր­­պել հա­­տուկ նշա­­նա­­կու­­թյան զին­­վո­­­րա­­­կան ու­­­ժե­ր, ո­րոնք հար­­կա­­վոր պա­­հե­­րին պի­­տի մեկ­­նեին Զան­­գե­­զուր և Ար­­ցախ՝ զո­­րա­­վիգ կանգ­նեին այդ գա­­վառ­­նե­­րի հայ բնակ­­չու­­թյա­­նը:

Հիմք ու­­­նե­­­նա­­­լով այդ հան­­գա­­­ման­­քը, ՀՀ կա­­­ռա­­­վա­­­րու­­թյու­­­նը 1918 թ. նո­­­յեմ­­բե­­­րի 16-ին կա­­­յա­­­ցած նիս­­տում, քննար­­կե­­­լով Ար­­ցա­­­խի և Զան­­գե­­­զու­­­րի բնակ­­չու­­թյա­­­նը Ադր­բե­­­ջա­­­նի ոտնձգու­­թյուն­­նե­­­րից պաշտ­պա­­­նե­­­լու հա­­­մար զին­­վո­­­րա­­­կան ու­­­ժեր կազ­­մա­­­կեր­­պե­­­լու հար­­ցը՝ ո­­­րո­­­շում է. «Ի նկա­­­տի ու­նե­նա­լով, որ Ադր­բե­­­ջա­­­նը չսպա­­­սե­­­լով Ղա­­­րա­­­բա­­­ղի և Զան­­գե­­­զու­­­րի սահ­­ման­­նե­­­րի վի­­­ճե­­­լի հար­­ցե­­­րի փո­­­խա­­­դարձ հա­­­մա­­­ձայ­­նու­­թյամբ խա­­­ղաղ լուծ­­մա­­­նը, ան­­ցել է գոր­­ծո­­­ղու­­թյուն­­նե­­­րի և բռնագ­­րա­­­վե­­­լով Արցախի և Զան­­գե­­­զու­­­րի լեռ­­նա­­­յին մա­­­սե­­­րը, ազ­­գաբ­­նակ­­չու­­թյան վե­­­րա­­­բեր­­մամբ գոր­­ծա­­դրում է բռնու­­թյուն­­ներ, կազ­­մա­­­կեր­­պել զի­­­նա­­­կան ու­­­ժեր վե­­­րո­­­հի­­շյալ հայ­­կա­­­կան շրջան­­նե­­­րում պահ­­պա­­­նու­­թյան, ինչ­պես և ազ­­գաբ­­նակ­­չու­­թյու­­­նը ոտնձգու­­թյուն­­նե­­­րից կա­­­սեց­­նե­­­լու հա­­­մար»[4]:

Որ­­պես­­զի Ադր­բե­­­ջա­­­նի զավ­­թո­­­ղա­­­կան քա­­­ղա­­­քա­­­կա­­­նու­­թյան դեմ Զան­­գե­­­զու­­­րի ու Ար­­ցա­­­խի ա­­­զա­­­տա­­­մար­­տը դրսևոր­­վեր ա­­­ռա­­­վել դյու­­­րին ու կազ­­մա­­­կերպ­ված, հույժ կա­­­րևոր էր, որ­ այդ եր­­կու գա­­­վառ­­ներն ու­­­նե­­­նա­­­յին ի­­­րենց ղե­­­կա­­­վար մեկ միաս­­նա­­­կան մար­­մինն ու սահ­­­ման­­վեր նրա կա­­­ռա­­­վար­­ման սկզբունք­նե­­­րը և գոր­­ծա­­­ռույթ­նե­­­րը:

1919 թ. հուն­­վա­­­րի 21-ի տե­­ղի ու­­­նե­­­ցած նիս­­տում, մի­­­նիստր-նա­­­խա­­­գա­­­հը (ՀՀ կա­­­ռա­­­վա­­­րու­­թյան վար­­չա­­­պետ)Հով­հան­նես Քա­ջազ­նու­նին ՀՀ կա­­­ռա­­­վա­­­րու­­թյան ու­­­շա­­դրու­­թյանն ու հաս­­տատ­­մանն է ներ­­կա­­­յաց­­նում Ար­­ցա­­­խի և Զան­­գե­­­զու­­­րի հայ­­կա­­կան մա­­սե­­րում ժա­­մա­­նա­­կա­­վոր վար­­չու­­թյուն հաս­­տա­­տե­­լու մա­­սին ծրա­գիր: ՀՀ կա­­ռա­­վա­­րու­­թյան նիս­­տում ըն­­դուն­­վում է Հա­­յաս­­տա­­նի ներ­­քին գոր­­ծե­­րի պաշ­­տո­­նա­­կա­­տար Ա­­լեք­­սանդր Խա­­տի­­սյա­­նի մաս­­նակ­­ցու­­թյամբ կա­­զմած՝ 16 հոդ­­ված­­նե­­­րից բաղ­­կա­­­­ցած հե­­տև­­յալ ծրա­­­գի­­­րը.

«1. Զան­­գե­­զու­­րի և Ղա­­րա­­բա­­ղի հայ­­կա­­կան շրջան­­նե­­րը կազ­­մե­­լով Հա­­յաս­­տա­­նի Հան­­րա­­պե­­տու­­թյան ան­­բա­­ժան մաս, կա­­ռա­­վար­­վում են հան­­րա­­պե­­տու­­թյան կա­­ռա­­վա­­րու­­թյան կող­­մից հաս­­տատ­­ված օր­­գան­­նե­­րի մի­­ջո­­ցով և Հա­­յաս­­տա­­նում գոր­­ծող օ­­րենք­նե­­րի հի­­ման վրա:

  1. Հա­ղոր­դակ­ցու­թյան դժվա­րու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով ժա­մա­նա­կա­վո­րա­պես երկ­րի ընդ­հա­նուր վար­չութ­յու­նը հանձնվում է գո­յու­թյուն ու­նե­ցող «Զան­գե­զու­րի ազ­գա­յին խորհրդինե, ո­րը կոչ­վե­լու է «Զան­գե­զուր-Ղա­րա­բա­ղի շրջա­նա­յին խոր­հուրդե (ОБЛОСТНОЙ СОВЕТ ЗАНГЕРУРА И КАРАБАХА)…
  2. Խորհրդի կազ­մը պետք է լրաց­վի Ղա­րա­բա­ղի հա­յաբ­նակ մա­սե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րով, ինչ­պես նաև շրջա­նում ապ­րող թուրք ազ­գաբ­նակ­չու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րով հա­մա­պա­տաս­խան ի­րենց թվին…
  3. Մին­­չև նոր կարգ հաս­­տա­­­տե­­­լը, երկ­րի բո­­­լոր պե­­­տա­­­կան հաս­­տա­­­տու­­թյուն­­նե­­­րը և պե­­­տա­­­կան պաշ­­տո­­նյան­­նե­­­րը են­­թարկ­վում են խոր­հր­դին, հիմն­վում և հաս­­տատ­­վում են խորհրդի կող­­մից և պա­­­տաս­­խա­­­նա­­­տու են նրա ա­­­ռաջ:
  4. Երկ­րի ե­կա­մուտ­նե­րը (պե­տա­կան հար­կե­րը և ու­րիշ պե­տա­կան հա­սույթ­նե­րը) ծախս­վում են երկ­րի պետ­քե­րի հա­մար, պա­կա­սը լրաց­վում է հան­րա­պե­տու­թյան գան­ձա­րա­նից…
  5. Փետր­վար ամ­­սի պե­­տա­­կան ծախսերը հո­­գա­­լու հա­­մար հատ­­կաց­­վում է հան­­րա­­պե­­տու­­թյան գան­­ձա­­րա­­նից 400.000 ռուբ­­լի: Ան­­կախ սրա­­նից, գանձարանը հո­­գում է մի վաշտ(рота) զին­­վոր­­նե­­րի ծախ­­սը…
  6. Վե­­րո­­հի­­շյալ 400 հա­­զար ռուբ­­լին ծախ­­սե­­լու մա­­սին «Զան­­գե­­զուր-Ղա­­րա­­բա­­ղի շրջա­­նա­­յին խոր­­հուր­­դըե հա­­շիվ է ներ­­կա­­յաց­­նե­­լու կենտ­րո­­նա­­կան կա­­ռա­­վա­­րու­­թյա­­նը. …
  7. Հան­­րա­­պե­­տու­­թյան կա­­ռա­­վա­­րու­­թյու­­նը ու­­ղար­­կում է Գո­­րիս մի պե­­տա­­կան կո­­մի­­սար, իբ­րև իր ներ­­կա­­յա­­ցու­­ցի­­չը, Զան­­գե­­զուր-Ղա­­րա­­բա­ղի հայ­­կա­­կան շրջա­­նի հա­­մար:
  8. Պե­տա­կան կո­մի­սա­րին հանձ­նա­րար­վում է հսկո­ղու­թյուն ու­նե­նալ խորհրդի գոր­ծու­նեու­թյան վրա և հարկ ե­ղած դեպ­քում ցու­ցում­ներ ա­նել խորհրդին կա­ռա­վա­րու­թյան ա­նու­նից…
  9. Ե­­թե պե­­տա­­կան կո­­մի­­սա­­րը զին­­վո­­րա­­կան անձ է լի­­նի, նրան պետք է հանձնվի նաև Գո­­րի­­սի վաշ­­տի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը, հա­­կա­­ռակ դեպ­­քում հա­­տուկ հրա­­մա­­նա­­տա­­րը պետք է նշա­­նակ­­վի զին­վո­րա­կան մի­­նիստ­րի կող­­մից:
  10. Պե­տա­կան կո­մի­սա­րի ընտ­րու­թյու­նը հանձ­նա­րա­րել մի­նիստր-նա­խա­գա­հին, ներ­քին գոր­ծե­րի և զին­վո­րա­կան մի­նիստրնե­րի հա­մա­­ձայ­նու­թյամբ:

Ո­րո­շե­ցին. Ըն­դու­նել ծրա­գի­րը և հանձ­նա­րա­րել մի­նիստր-նա­խա­գա­հին հար­կա­վոր կար­գա­դրու­թյուն­ներ ա­նել այդ ի­րա­գոր­ծե­լու հա­մար»[5]:

Թվում է, որ Զան­­գե­­­զու­­­րի­­­ն ու Ար­­ցա­­­խին տի­­­րե­­­լու Ադր­բե­­­ջա­­­նի ձգտում­­նե­­­րը պետք է տե­­­ղիք տա­­­յին Գեր­­մա­­­նիա­­­յի գլխա­­­վո­­­րած­ ռազմաքաղաքական խմբա­­­վոր­­ման պար­­տու­­թյու­­­նից հե­­­տո, որ հե­­­տևան­­քով թուր­­քա­­­կան զոր­­քե­­­րը պար­­պում են գրա­­վյալ տա­­­րածք­ներն ու հե­­­ռա­­­նում Անդրկով­­կա­­­սից: Ի­­­րա­­­կա­­­նում կա­­­տար­­վում է ճիշտ հա­­­կա­­­ռա­­­կը, Ադր­բե­­­ջա­­­նի զավ­­թո­­­ղա­­­կան նկրտում­­ներն ոչ միայն չեն նվա­­­զում, այ­­լև ա­­­վե­­­լի ե­ն ուժեղանում 1918 թ. դեկ­­տեմ­­բե­­­րից սկսած, այ­­սինքն` Գեր­­մա­­­նիա­­­յի գլխա­­­վո­­­րած ռազ­­մա-քա­­­ղա­­­քա­­­կան խմբա­­­վոր­­ման պար­­տու­­թյու­­­նից հե­­­տո, երբ Անդրկով­­կա­­սում հաս­­տատ­­վում է հաղ­­թող տե­­րու­­թյուն­­նե­­րի ա­­ռա­­քե­­լու­­թյու­­նը, իսկ Շու­­­շիում անգ­լիա­­­կան զին­­վո­­­րա­­­կան ներ­­կա­­­յա­­­ցուց­­չու­­թյու­­­նը:

Դաշ­­նա­­կից տե­­րու­­թյուն­­նե­­րի մուտ­­քը Կով­­կաս մեծ ո­­գևո­­րու­­թյամբ է ըն­­դուն­­վում Հա­­յաս­­տա­­նի Հան­­րա­­պե­­տու­­թյան ու բո­­վան­­դակ հա­­յու­­թյան կող­­մից: Հա­յու­թյա­նը հա­մա­կած  ո­գևո­րու­թյան հա­մար, ան­շուշտ պի­տի լի­նեին անհրաժեշտ նա­խադ­րյալ­ներ:

Նախ, ա­վարտ­վել էր պա­տե­րազ­մը և, վեր­ջա­պես պի­տի հաս­­տատ­վեր խխաղաղություն, ո­րը չա­փազանց կա­րևոր հան­գա­մանք էր ցե­ղաս­պա­նու­թյան ա­հա­վոր սարսափներն ապրած հայության համար:

Ալ. Խա­տի­սյա­նի խոսքով՝ «Այդ շրջա­նը կա­րե­լի է բնու­­թագրել այս­պէս. պա­տե­րազ­մը վեր­ջա­ցաւ մէկ կող­մէն հայ­կա­կան խնդրի հզոր բա­րե­կամ­նե­րու՝ «դաշ­նա­կից­նե­րուե յաղ­թա­նա­կով, իսկ միւս կող­մէ՝ Հա­յոց թշնա­մի­նե­րու թրքա­կա­կան բռնա­պե­տու­թեան եւ ռու­սա­կան ցա­րիզ­մի տա­պալ­մամբ»:

Քա­ղա­քա­կա­նու­թյունն ու պե­տա­կան և քա­ղա­քա­կան շա­հե­րը նույն­պես ու­նեն ի­րենց չգրված ու ան­հող­դողդ օ­րենք­նե­րը, պա­հանջ­ներն ու սկզբունք­նե­րը: Ըն­դա­մե­նը հաշ­ված օ­րեր էին հար­կա­վոր, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյունն ու բո­վան­դակ հայ ժո­ղո­ղո­վուր­դը հաս­կա­նար, որ ի զուր էին այն մեծ հույ­սերն ու ակն­կա­լիք­նե­րը, ո­րոնք կապ­ված էին իր մեծ դաշ­նակ­ցի՝ ԱՆ­ՏԱՆՏ-ի տե­րու­թյուն­նե­րի հետ:

Անգ­լիա­­­ցի­­­նե­­­րի հա­­­մար Զան­­գե­­­զու­­­րի ու Ար­­ցա­­­խի խնդի­­­րը ի սկզբա­նե վճռ­ված էր: Անգ­լիա­­­ցի­­­նե­­­րի ո­­­րոշ­­մամբ` Հա­­­յաս­­տան աշ­­խար­­հի եր­­կու պատ­­­­մա­­­կան գա­­­վառ­­ներն ի­­­րենց հոծ հայ բնակ­­չու­­թյամբ պի­­­տի մա­սը կազ­­մեին Ադր­բե­­­ջա­­­նի հան­­րա­­­պե­­­տու­­թյանը:

Ռի­­­չարդ Հով­­հա­­­նի­­սյա­­­նի գնա­­­հատ­­մամբ՝ Անգ­լիա­­­յի հա­­­ման­­ման դիր­­քո­­­րո­­­շու­­­մը, բա­­­ցի նա­­­խորդ գլխում ար­­դեն նշված տե­­­սա­­­կե­­­տի,  պայ­­մա­­­նա­­­վոր­­ված է  հե­­­տև­­­յալ հան­­գա­­­ման­­քով. «1918 թ. վեր­­ջե­­­րին նրանք հա­­­վա­­­տում էին, որ Հա­­­յաս­­տա­­­նին կհատ­­կաց­­վեն օս­­մա­­նյան ա­­­րևե­­լյան վի­­­լա­­­յեթ­­նե­­­րը: Հե­­­տևա­­­բար, բնա­­­կան էր թվում դի­­­տել Ղա­­­րա­­­բա­­­ղը  և Զան­­գե­­­զու­­­րը, որ­պես փոխ­հա­տու­ցում Ադր­բե­­­ջա­­­նին, ո­­­րի հա­­­վակ­­նու­­թյուն­­նե­­­րը ա­­­րևմ­տյան հո­­­ղե­­­րի նկատ­­մամբ կմերժ­վեին: Մի քա­­­նի քննա­­­դատ­­ներ ա­­­ռանձ­նաց­­նում են տնտե­­­սա­­­կան շա­­­հա­­­գոր­­ծու­­­մը, որ­պես ա­մե­նաա­ռաջ­նա­յին գոր­­ծոն բրի­­­տա­­­նա­­­կան քա­­­ղա­­­քա­­­կա­­­նու­­թյան մեջ:

…Մեծ Բրի­­տա­­նիան հա­­­ջո­­­ղեց ձեռք բե­­­րել մի­­­լիո­­­նա­­­վոր ֆունտ ստեռ­­լինգ ար­­ժո­­­ղու­­թյամբ հա­­­զա­­­րա­­­վոր տոն­­նա­­­նե­­­րով նավ­­թամ­­թերք: «Նավ­­թա­­­յին իմ­­պե­­­րիա­­­լիզմնե էր թե­­­լա­­դրել բրի­­­տա­­­նա­­­կան քա­­­ղա­­­քա­­­կա­­­նու­­թյու­­­նը, թե ոչ, ա­­­մեն դեպ­­քում տնտե­­­սա­­­կան գոր­­ծոն­­նե­­­րը չէին կա­­­րող ան­­տես­­վել»[6]:

Այս հար­ցում իր հե­ղի­նա­կած «Անգ­լիա­կան քա­ղա­քա­կա­նու­թյունն ի Անդրկով­կաս» խո­րա­գի­րը կրող աշ­խա­տան­քում ու­շագ­րավ տե­սա­կետ է հայտ­նում Հա­րու­թյուն Հով­հան­նի­սյա­նը:

Հե­­ղի­­նա­­կի բնու­­թագր­մամբ՝ «Անգ­լիա­­կան զի­­նուոր­­ներն ու պաշ­­տօ­­նեան­­նե­­րը կա­­րօտ կը քա­­շեն ի­­րենց մայր երկ­րին պա­­տե­­րազ­­մի սկիզ­­բէն ի վեր: Ա­­նոնք, ո­­րոնք Մա­­կե­­դո­­նիա, Պա­­ղես­­տին, Ե­­գիպ­­տոս եւ Մի­­ջա­­գետք էին, երբ զի­­նա­­դա­­դար կնքուե­­ցաւ, փո­­խա­­նակ Անգ­լիա՝ ի­­րենց տուն­­նե­­րը վե­­րա­­դառ­­նա­­լու, ղրկուե­­ցան Անդրկով­­կաս: Այդ օ­­րե­­րուն, ե­­թէ ղրկուած ըլ­­լա­­յին նոյ­­նիսկ Փա­­րիզ, փո­­խա­­նակ ի­­րենց տունն ու տե­­ղը, ան­­կաս­­կած, պի­­տի ա­­տէին նաեւ Ֆրան­­սան եւ ֆրան­­սիա­­ցի­­նե­­րը:

Ձանձ­րա­ցած անգ­լիա­ցի­նե­րը երբ մտան Անդրկով­կաս, հոն գտան վրա­ցի­ներն ու թա­թար­նե­րը, ո­րոնք միշտ պատ­րաստ էին ի­րենց ծա­ռա­յե­լու, զի­րենք հիւ­րա­սի­րե­լու եւ ի­րենց լաւ ժա­մանց­ներ տա­լու: Մինչ­դեռ հա­յե­րը պա­հան­ջե­ցին ի­րենց ի­րաւունք­նե­րը, ա­նոնք չաշ­խա­տե­ցան սի­րա­շա­հել անգ­լիա­ցի­նե­րը:

Հա­յաս­տա­նը աւե­րակ էր եւ գրե­թէ ամ­բողջ հայ ազ­գը թշուառ գաղ­թա­կա­նի մը վի­ճա­կին մատ­նուած: Հա­յերն ու­նէին ի­րենց ցաւե­րը եւ չէին կրնար ու չէին մտա­ծեր անգ­լիա­ցի­նե­րուն լաւ ժա­մանց տա­լու մա­սին:

Հե­­տեւան­­քը այն ե­­ղաւ, որ անգ­լիա­­ցի երկ­րոր­­դա­­կան պաշ­­տո­­նեան­­նե­­րը, գրե­­թէ ա­­ռանց բա­­ցա­­ռու­­թեան, մա­­նաւանդ Ադր­բէյ­­ջա­­նի մէջ, կա­­տէին հա­­յե­­րը: Քծնող եւ նեն­­գա­­միտ թա­­թար­­նե­­րը լաւ կեր­­պով կրցեր էին հիւ­­րա­­սի­­րել եւ կա­­շա­­ռել Եւ­­լախ գտնուող այն անգ­լիա­­կան տե­­ղա­­կա­­լը, որ հայ ա­­նօ­­թի, ան­­մա­­քուր, տկլոր գաղ­­թա­­կան­­նե­­րու պատ­­ճա­­ռած ձանձ­րոյ­­թէն ինձ կը­­սէր.

«Յա­ջորդ ան­գամ, որ հա­յե­րը ջար­դուին, ես ալ նպատ­ճառ պի­տի օգ­նեմ թա­թար­նե­րուն»[7]:

Ըն­­դու­­­նե­­­լով վե­­­րո­­­հի­­շյալ փաս­­տարկ­նե­­­րի ի­­­րա­­­վա­­­ցիու­­թյունն ու հիմ­­նա­­­վոր­­վա­­­ծու­­թյու­­­նը,  հարկ է նշել, որ Անդրկով­կա­սում հա­վա­տար­մագր­ված դաշ­նա­կից տե­րու­թյուն­նե­րի և գե­րա­զան­ցա­պես ագ­լիա­կան ա­ռա­քե­լու­թյան ու զին­վո­րա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան Անդրկով­կա­սում գոր­ծում էին հիմք ու­նե­նա­լով ի­րենց երկ­րի շա­հերն ու Կով­կա­սյան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի նկատ­մամբ Անգ­լիա­յի կա­ռա­վա­րու­թյան որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նը:

Միա­ժա­մա­նակ պետք է նշել, որ այս հար­­ցում ո­­­րո­­­շա­­­կի դե­­­րա­­­կա­­­տա­­­րու­­թյուն են ու­­­նե­­­ցել դաշ­­նա­­­կից տե­­­րու­­թյուն­­նե­­­րի ու, մաս­նա­վո­րա­պես Անգ­լիա­յի դի­վա­նա­գի­տա­կան ու զին­­վո­­­րա­­­կան ներ­­կա­­­յա­­­ցուց­­չու­­թյուն­­նե­­­րի նկատ­­մամբ  Հա­­­յաս­­տա­­­նի և Ադր­բե­­­ջա­­­նի ղե­­­կա­­­վար շրջան­­նե­­­րի դրսևո­­­րած վե­­­րա­­­բեր­­մուն­­քը, դի­­վա­­­նա­­­գի­­­տա­­­կան ճար­­պիկ խա­­­ղերն ու նրանց հետ հաս­­տա­­­տած փոխ­­հա­­­րա­­­բե­­­րու­­թյուն­­նե­­­րը:

Հա­­­յաս­­տա­­­նի Հան­­րա­­­պե­­­տու­­թյու­­­նը Ան­­տան­­տա­­­յի, հե­­­տևա­­­բար Ան­գ­­լիա­­­յի դաշ­­նա­­­կիցն էր: Ե­­­լա­­­կետ ու­­­նե­­­նա­­­լով այդ ի­­­րո­­­ղու­­թյու­­­նը՝   Հա­­­յաս­­տա­­­նի ղե­­­կա­­­վար շրջան­­նե­­­րը, կա­­­րե­­­լի է ա­­­սել, միամ­­տա­­­բար,  ան­­վե­­­րա­­­պա­­­հո­­­րեն հա­­­վա­­­տում էին, որ հա­­­րևան մահ­­մե­­­դա­­­կան տե­­­րու­­թյան հետ ու­­­նե­­­ցած վի­­­ճե­­­լի հար­­ցե­­­րում դաշ­­նա­­­կից­ տե­­­րու­­թյուն­­նե­­­րը կպաշտ­պա­­­նեին Հա­­­յաս­­տա­­­նին ու այդ հո­­­ղի վրա, հատ­­կա­­­պես սկզբ­նա­­­կան շրջա­­­նում,  առանձ­նա­­­պես մեծ ջան­­քեր չեն գոր­­ծա­­դրել սի­­­րա­­­­շա­­­հել, դի­­­վա­­­նա­­­գի­­­տա­­­կան մո­­­տե­­­ցում ցույց տալ ի­­­րենց  դաշ­­նա­­­կից տե­­­րու­­թյուն­­նե­­­րի ներ­­կա­­­յա­­­ցուց­­չու­­թյան ղե­­­կա­­­վար­­ներն:

Ի­­­հար­­կե, դրա հա­­­մար կա­­­յին ո­­­րո­­­շա­­­կի հիմ­­քեր: Հա­­­յու­­թյան ու նրան ա­­­ռաջ­­նոր­­դող ու­­­ժե­­­րի հա­­­մար, ո­­­րոնք մեծ խան­­դա­­վա­­ռու­­թյամբ էին ըն­­դու­­­նել դա­շա­կից տե­րու­թյուն­նե­րի և, այդ թվում նաև բրի­­­տա­­­նա­­­կան ռազ­­մա­­­կան ու­­­ժե­­­րի մուտ­­քը Անդրկով­­կաս, չա­­­փա­­­զանց դժվար էր սթափ ու միան­­շա­­նակ կողմ­նո­­­րոշ­­վել բրի­­­տա­­­նա­­­կան երկ­դի­­­մի քա­­­ղա­­­քա­­­կա­­­նու­­թյան հա­­­մա­­­տեքս­տում ու կա­­­տա­­­րել անհ­րա­­­ժեշտ հե­­­տևու­­թյուն­­ներ և ա­­ռաջ­­նորդ­վել կեն­­սու­­­նակ ու գոր­­ծուն մար­­տա­­­վա­­­րու­­թյամբ:

Ռի­չարդ Հով­հան­նի­սյա­նի բնու­թագր­մամբ՝ «Բա­քու ժա­մա­նե­լուց կարճ ժա­մա­նակ անց, գե­նե­րալ Թոմ­սո­նը հայ­տա­րա­րեց, որ Հաշ­տու­թյան վե­հա­ժո­ղո­վը ար­դա­րա­ցի լու­ծում կտար Ղա­րա­բա­ղի և Զան­գե­զու­րի հար­ցին, և ու­ղար­կեց մա­յոր Ուի­լյամ Դըֆ Գիի­բո­նւն ա­ջակ­ցե­լու եր­կու շրջան­նե­րում գտնվող հայ փախս­տա­կան­նե­րին և կար­գա­վո­րե­լու նրան­ցից շա­տե­րի հայ­րե­նի Նախիջևան վե­րա­դառ­նա­լու խնդի­րը: Ե­րախ­տա­պարտ այդ դրա­կան քայ­լից, հա­յե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, սխալ­վում էին՝ դի­տե­լով այն իբրև բրի­տա­նա­կան ա­ջակ­ցու­թյան դրսևո­րում:

Կար­ճա­տև ա­նո­րո­շու­թյու­նից հե­տո գե­նե­րալ Թոմ­սո­նը, և հատ­կա­պես նրան հա­ջոր­դող գնդա­պետ Դիգ­բի Ինգ­լիս Շա­տա­լուոր­թը ա­ջակ­ցե­ցին Ղա­րա­բա­ղի և Զանգեզուրի նկատ­մամբ Ադր­բե­ջա­նի վարչակազմի հա­վակ­նու­թյուն­նե­րին և պա­հան­ջե­ցին, որ բնա­կիչ­ներն ըն­դու­նեն Ֆա­թա­լի Խան-Խոյս­կու կա­ռա­վա­րու­թյան ժա­մա­նա­կա­վոր գե­րա­տես­չու­թյունն այդ շրջան­նե­րում»[8]:

Ի՞նչ հան­­գա­­­մանք­նե­­­րով է պայ­­մա­­­նա­­­վոր­­ված Ղա­­­րա­­­բա­­­ղի և Զան­­գե­­­զու­­­րի հար­­ցում գե­­­նե­­­րալ Թոմ­­սո­­­նի ու նրա հա­­­ջորդ­նե­­­րի դիր­­քո­­­րոշ­­ման այ­­դօ­­­րի­­­նակ կտրուկ փո­­­փո­­­խու­­թյու­­­նը, մա­նա­վանդ, ե­թե նկա­տի ու­նե­նանք, որ Բաք­վում հաս­տատ­ված գե­նե­րալ Թոմ­սո­նի ա­ռա­ջին հրա­ման­նե­րը «…բա­ցա­ռում էին Ադր­բե­ջա­նի ինք­նիշ­խա­նու­թյու­նը: Ա­ներ­կի­մաստ էր նրա վերջ­նա­գիր, որ բո­լոր թուր­քա­կան ու ադր­բե­ջա­նա­կան զին­ված ու­ժե­րը թող­նեն Բա­քուն նախ­քան Դաշ­նա­կից­նե­րի նա­վա­տոր­մի մուտ­քը նավահանգիստ: Նա ռազ­մա­կան դրու­թյուն հայ­տա­րա­րեց քա­ղա­քում, ոս­տի­կա­նու­թյան գլուխ դրեց բրի­տա­նա­կան ս­պա­նե­րին, ար­գե­լեց հան­րա­հա­վաք­նե­րը, հրա­մա­յեց զի­նա­թա­փել բնակ­չու­թյա­նը և իր հսկո­ղու­թյան տակ ա­ռավ տնտե­սու­թյան­ կեն­սա­կան ո­լորտ­ները»[9]:

Բա­­ցի այդ ա­­մե­­նից: Քա­­նի որ ըստ դաշ­­նա­­կից տե­­րու­­թյուն­­նե­­րի գնա­հատ­մամբ, Ադր­բե­­ջա­­նը դի­­տում է որ­­պես իրենց հա­­կա­­ռա­­կորդ Օս­­մա­­ն­յան կայս­րու­­թյան բաղ­­կա­­ցու­­ցիչ մասը, նրա օր­­գա­­նա­­կան շա­­րու­­նա­­կու­­թյունը, ուս­­տի գե­­նե­­րալ Թոմ­­սո­­նը ա­­ռա­­ջին իսկ պաշ­­տո­­նա­­կան հայ­­տա­­րա­­րու­­թյուն­­նե­­րում հայտ­նում է, որ «…բրի­­տա­­նա­­կան ար­­շա­­վա­­խում­­բը ափ է ի­­ջել «Ռու­­սա­­կան նոր կա­­ռա­­վա­­րու­­թյանե լիա­­կա­­տար ի­­մա­­ցու­­թյամբ, վկա­­յա­­կո­­չե­­լով, հա­­վա­­նա­­բար, 1918 թ. սեպ­­տեմ­­բե­­րին Ու­­ֆա­­յում ստեղծված հա­­կա­­բոլ­­շևի­­կյան վար­­չու­­թյու­­նը: Բա­­ցատ­­րե­­լով իր իսկ բա­­ռե­­րով, որ ին­­քը Բա­­քուն դի­­տում է որ­­պես Ռու­­սաս­­տա­­նի ան­­բա­­ժա­­նե­­լի մաս…»[10]:

Այդ հայ­տա­րա­րու­թյու­նը հրա­պա­րա­կե­լուց փոքր-ինչ անց,  գե­նե­րալ Թոմ­սո­նը մի քանի անգամ հանդիպելով «Ռու­­սա­­կան նոր կա­­ռա­­վա­­րու­­թյան» ներկայացուցիչներին՝ հա­մոզ­վում է, որ ի­րենց դաշ­նա­կից Ռուսաստանն ա­յլևս գո­յու­թյուն չու­նի, նրան փո­խա­րի­նում է մեկ այլ իշ­խա­նու­թյուն, որի գնա­հատ­մամբ՝ ի­րենք, այսինքն` դաշնակից պե­տու­թյուն­նե­րը, հա­մար­վում են որ­պես աշ­խա­տա­վոր դա­սին շա­հա­գոր­ծող, իմ­պե­րի­ալիս­տա­կան տե­րու­թյուն­ներ:

Հաս­­կա­­­նա­­­լի է, որ անգ­լիա­­­ցի­­­նե­­­րը Անդրկով­­կա­­­սում, ա­­­ռաջ­­նորդ­վում էին, ին­չպես ար­­դեն նշվել է,  հիմք ու­­­նե­­­նա­­­լով ի­րենց հե­­­տապն­դած շա­­­հերն ու նպա­­տակ­­նե­­րը:

Հա­­­րու­­թյուն Խա­­­չատ­րյա­­­նի սահ­­ման­­մամբ՝ «Անգ­լիա­­­ցիք Անդր­կով­­կաս  ե­­­կան Դաշ­­նա­­­կից­­նե­­­րու գի­­­տակ­­ցու­­­թեամբ եւ իբր ա­­­նոնց ներկայացուցիչը եւ ոչ թէ իբր ան­­կախ ոյժ: Բայց ա­­­նոնք միշտ հե­­­տեւե­­­ցան միայն անգ­լիա­­­կան քա­­­ղա­­­քա­­­կա­­­նու­­­թեան եւ ոչ թէ Դաշ­­նա­­­կից­­նե­­­րու ծրագ­­րին: Ա­­­նոնք կը հե­­­տէին ի­­­րենց մահ­­մե­­­տա­­­կան ծրագ­­րին եւ կը ձգտէին ստեղ­­ծել Ադր­բէյ­­ջան մը, որ­­պէս­­զի խո­­­չըն­­դոտ­­ներ հա­­­նեն Ռու­­­սիոյ՝ ի­­­րենց իս­­կա­­­կան թշնա­­­մոյն դէմ:

Ուս­­տի բնա­կան է, որ ա­­նոնք երկ­­րորդ յայ­­տա­­րա­­րու­­թեամբ մը ճանչ­ցան Ադր­բէյ­­ջա­­նի ան­­կա­­խու­­թիւ­­նը եւ ռուս ու հայ բնակ­­չու­­թիւ­­նը են­­թա­­կե­­ցին ան­­հաւա­­տա­­լի յու­­սա­­խա­­բու­­թեան»[11]:

Այ­­սու­­­հան­­դերձ, պի­­­տի նկա­­­տել, որ ի տար­­բե­­­րու­­թյուն հայ­­կա­­­կան կող­­մի,  Ադր­բե­­­ջա­­­նի ղե­­­կա­­­վար շրջան­­նե­­րը Անգ­լիա­­­յի դի­­­վա­­­նա­­­գի­­­տա­­­կան ու զին­­վո­­­րա­­­կան ներ­­կա­­­յա­­­ցուց­­չու­­թյուն­­նե­­­րի  նկատ­­մամբ դրսևո­­­րել են ի­­րենց կար­­գա­­­վի­­­ճա­­­կին հա­­­մա­­­հունչ ու հա­­­մա­­­կողմ­­ա­­նիո­­­րեն հաշ­­վարկ­ված մո­­­տե­­­ցում­­ներ ու գոր­­ծել ա­­­ռա­­­վել ար­դյու­­­նա­­­վետ ու ա­­­վե­­­լի խո­­­րա­­­մանկ մար­­տա­­­վա­­­րու­­թյամբ:

Այս ա­­ռու­­մով, այ­սինքն` գե­նե­րալ Թոմ­­սո­­­նի ու նրա հա­­­ջորդ­նե­­­րի դիր­­քո­­­րոշ­­ման կտրուկ փո­­­փո­­­խու­­թյան գոր­­ծում, պի­­տի փաս­­տել, որ ո­­­րո­­­շա­­­կի ազ­­դե­­­ցու­­թյուն է ու­­­նե­­­ցել նաև Թիֆ­­լի­­սում և Բաք­­վում հաս­­տատ­­ված անգ­լիա­­­ցի­ ղե­­կա­­վար գոր­­ծիչ­­նե­­­րի նկատ­­մամբ Ադր­բե­­­ջա­­­նի վար­­չա­­­պետ Ֆա­­­թա­­­լի Խան-Խոյս­կու և նրա գլխա­­վո­­րած վար­­չա­­­կազ­­մի դրսևո­րած դի­­­վա­­­նա­­­գի­­­տա­­­կան ճկուն քայ­­լե­­­րը, խո­­­րա­­­մանկ ու սի­­­րա­­­շա­­­հող վե­­­րա­­­բեր­­մուն­­քը:

«Խան-Խոյս­կին,-գրում է Ռ. Հով­­հան­­նի­­սյա­­­նը,- ճարպ­կո­­­րեն աշ­­խա­­­տում էր ակն­հայտ դարձ­նել, որ Բաք­­վի Ռու­­­սա­­­կան Ազ­­գա­­­յին խոր­­հուր­­դը ի­­­րեն պա­­­հում է ան­­խո­­­հեմ ու ան­­զի­­­ջում, իսկ Թոմ­­սո­­­նը ռուս ա­­­ռաջ­­նորդ­նե­­­րի հե­­­տը ան­­ձամբ լե­­­զու գտնե­­­լու մի ան­­հա­­­ջող փոր­­ձից հե­­­տո հա­­­մոզ­­վեց իր մե­­ղա­­դրան­­քի հիմ­­նա­­­վոր­­վա­­­ծու­­թյան մեջ: Մին­­չև դեկ­­տեմ­­բեր ադր­բե­­­ջա­­­նա­­­կան պե­­­տա­­­կան գոր­­ծիչ­­նե­­­րը հա­­­ջո­­­ղե­­­ցին շա­­­հել բրի­­­տա­­­նա­­­կան հրա­­­մա­­­նա­­­տա­­­րու­­թյան հա­­­մակ­­րան­­քը: Ժո­­­ղովր­դա­­­վա­­­րա­­­կան սկզբունք­նե­­­րին Ադր­բե­­­ջա­­­նի հան­րա­պե­­տու­­թյան նվիր­­վա­­­ծու­­թյու­­­նը ա­­­պա­­­ցու­­­ցե­­­լու հա­­­մար նրանք հիմ­­նե­­­ցին ազ­­գա­­­յին խորհրդա­­րանե[12]:

Ազ­գա­յին խորհրդարանի ստեղծումը Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի և ան­ձամբ վար­չա­պետ Խան-Խոյս­կու կող­մից ի­րա­կա­նաց­րած շա­հա­դի­տա­կան նպա­տակ­ներ հե­տապն­դող դի­վա­նա­գի­տա­կան հեր­թա­կան հաշվարկված քայլն է:

Ան­տան­տի տե­րու­թյան ներ­կա­յա­ցուց­չու­թյան, հե­տևա­բար նաև գե­նե­րալ Թոմ­սո­նի գնա­հատ­մամբ, ինչ­պես ար­դեն նշվել է, Ադր­բե­ջա­նը դիտ­վում է որ­պես ի­րենց հա­կա­ռա­կորդ Օս­մա­նյան կայս­րու­թյան մաս­նի­կը, նրա ժա­ռան­գոր­դը, որտեղ տի­րա­պե­տում է ոչ թե ժո­ղովր­դա­վա­րա­կան արժեքներ ներկայացնող, այլ օս­ման­ցի­նե­րին յու­րա­հա­տուկ հետադիմական  օ­րենք­ներն ու բար­քե­րը:

Դաշ­­նա­­­կից տե­­­րու­­թյուն­­նե­­­րի ներ­­կա­­­յա­­­ցուց­­չու­­թյանն ու հե­­­տևա­­­բար գե­­­նե­­­րալ Թոմ­­սո­­­նին մեր­­ձե­­­նա­­­լու, այդ հար­­ցում նրանց տե­­­սա­­­կը փո­­­խե­­­լու և հա­­­մակ­­րան­­քը շա­­­հե­­­լու հա­­­մար Ադր­բե­­­ջա­­­նի իշ­­խա­­­նու­­թյուն­­նե­­­րը հիմ­­նում ենազ­­գա­­­յին խորհրդա­­­րան: Այդ քայ­­լով նրա­նք ձգտում են ցույց տալ, որ ի­­­րենք, որ թե Օս­­մա­­նյան կայս­րու­­թյան հետ­­նորդ­ներն են, նրա դա­­­վա­­­նած օ­­­րենք­նե­­­րի ու բար­­քե­­­րի ժա­­­ռան­­գոր­­դը, այլ Ժո­­­ղովր­դա­­­վա­­­րա­­­կան սկզ­բունք­­նե­­­րով ա­­­ռաջ­­նորդ­վող տե­­­րու­­թյուն:

Գե­­­նե­­­րալ Թոմ­­սո­­­նի հա­­­մար, ինչ խոսք, խիստ շա­­­հա­­­վետ էր մտեր­­միկ կա­­­պեր հաստատել Ադր­բե­­­ջա­­­նի վար­­չա­­­պե­­­տի հետ, քա­­­նի որ  ա­ռա­­­վել մեծ հնա­­­րա­­­վո­­­րու­­թյուն էր ըն­­ձեռ­­վում հենց  նրա ան­­մի­­­ջա­­­կան ա­­­ջակ­­ցու­­թյամբ՝ ան­­հա­­­շիվ քա­­­նա­­­կու­­թյամբ նավթ տե­­­ղա­­­փո­­­խել Բաք­­վից Բա­­­թու­­­մի նա­վա­հան­գիստ, իսկ այն­տե­­­ղից Անգ­լիա:

Շա­հե­լով գե­նե­րալ Թոմսոն նի հա­մակ­րանքն ու վստա­հու­թյու­նը՝ Ադր­բե­ջա­նի վար­չա­պետ Ֆա­­­թա­­­լի Խան-Խոյս­կին կա­րո­ղա­նում է հա­մո­զել գե­նե­րալ Թոմ­սո­նին, ո­րի ո­րոշ­մամբ՝ 1919 թ. հու­­նվա­րի 15-ին Ար­­ցախ-Զան­­գե­­­զու­­­րի գե­նե­րալ-նա­­­հան­­գա­­­պետ է նշա­­­նա­­կվում դոկ­­տոր Խոս­­րով բեկ Սուլ­­թա­­նո­­վին[13]*:

Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­կան ու կու­սակ­ցա­կան հայտ­նի գոր­ծիչ­նե­րից Ար­շա­լույս Աստ­վա­ծատ­րյա­նի բնու­թագր­մամբ՝ «…անգ­լիա­ցի­նե­րի հա­մար Ղա­րա­բա­ղի, ինչ­պէս նաեւ Զան­գե­զու­րի ճա­կա­տա­գի­րը ո­րո­շուած էր: Նրանք ո­րո­շել էին այդ հողամասերը միաց­նել Ադր­բէ­ջա­նին: 1919 Յու­նուա­րի 15-ին Ադրբէ­ջա­նի կա­ռա­վա­րու­թիւ­նը, զօր. Թամ­սը­նի հաւա­նու­թեամբ՝ Ղա­րա­բաղ-Զան­գե­զու­րի ընդ­հա­նուր-նա­հան­գա­պետ նշա­նա­կեց Դր. Խոս­րով բէգ Սուլ­թա­նո­վին, ո­րը հա­յե­րի աչ­քին հա­յա­տեա­ցի եւ ջար­դա­րա­րի համ­բաւ ունէր»[14]:

Հա­յոց Ա­զա­տա­մար­տի ան­վա­նի գոր­ծիչ, գրող, հրապարակախոս Ա­րա­մա­յի­սի (Ա­րա­մա­յիս Տեր-Դա­նիե­լյան)դի­պուկ բնու­թագր­մամբ՝ «Ղա­րա­բա­ղի դա­հի­ճը: Չին­գիզ խա­նե­րու, Լենկ Թե­մուր­նե­րի ար­ժա­նաւոր յա­ջոր­դը, մու­սա­ֆա­թական կա­ռա­վա­րու­թեան գե­նե­րալ-նա­հան­գա­պե­տը Ղա­րա­բա­ղում»[15]:

Ի դեպ, դոկտոր Խոս­­րով բեկ Սուլ­­թա­­­նո­­­վին Ար­­ցախ-Զան­­գե­­­զու­­­րի գե­նե­րալ-նա­­­հան­­գա­­­պե­տի պաշ­տո­նում նշա­նա­կե­լիս, Անգ­լիա­­­յի ներ­կա­յա­­ցուց­­չու­թյունն ու Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը բնավ հաշ­վի չեն ա­ռել ոչ միայն Ար­­ցա­խի և Զան­­գե­­­զու­­­րի հայ բնակ­չու­թյան, այ­լև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կար­ծիքն ու դիր­քո­րո­շու­մը:

Ե­­րևա­­նում անգ­լիա­­կան բարձր հրա­­մա­­նա­­տա­­րու­­թյան ներ­­կա­­յա­­ցու­­ցիչ գե­­նե­­րալ Ա­­սը­­րը, ար­­դա­­րաց­­նե­­լով ու դրվա­­տան­­քով ար­­տա­­հայ­­տե­­լով այդ նշա­­նակ­­ման կա­­պակ­­ցու­­թյամ­բ, Հայաստանի  ար­­տա­­քին գոր­­ծե­­րի նա­­խա­­րա­­րու­­թյա­նն ուղղ­ված գրու­­թյու­­նում հայտ­նում է. «…Զօ­­րաւար Թոմ­­սո­­նը Բա­­քուից հե­­ռագ­­րում է, թէ դոք­­տոր Սուլ­­թա­­նո­­վը գնում է Շու­­շի իբ­­րև ընդ­հա­­նուր նա­­հան­­գա­­պետ Զան­­գե­­զու­­րի, Շու­­շիի և Ղա­­րա­­բա­­ղի շրջան­­նե­­րու:

Նա այդ ա­նում է ա­ռանց դնե­լու ո­րևէ պա­հանջ ա­պա­գա­յում ատր­բէ­ջա­նեան վար­չու­թեան վե­րա­բեր­մամբ. նա այն­տեղ գնում է միայն օ­րէնք և կար­գը պահ­պա­նե­լու հա­մար:

Նրան թոյլ չի տրուած զիուո­­­րա­­­կան ու­­­ժի դի­­­մե­­­լու և յայ­­տա­­­րա­­­րուած է, որ ե­­­թէ նա չաշ­­խա­­­տի և չսահ­­մա­­­նա­­­փա­­­կի ազ­­գա­­­մի­­­ջեան վէ­­­ճե­­­րը, նա կը հե­­­ռա­­­ցուի պաշ­­տօ­­­նից: Նա ըն­­դու­­­նակ մարդ է և ե­­­թէ ցան­­կա­­­նայ, կա­­­րող է շատ բան ա­­­նել այդ շրջան­­նե­­­րում, ուր լաւ ծա­­­նօթ է և որ­­տեղ Մու­­­սա­­­ֆաթ կու­­­սակ­­ցու­­­թեան քա­­­ղա­­­քա­­­կան պա­­­րագ­­լուխն է. բայց շատ կա­­­րե­­­լի է, որ նա չկա­­­տա­­­րէ իր խօս­­տում­­նե­­­րը: Մա­­­յոր Մաս­­սո­­­նը, Պեն­­ջա­­­կի 54-րդ գնդից, կու­­­նե­­­նայ հսկո­­­ղու­­­թիւն այդ խնդրում…»:

Գե­նե­րալ Ա­սը­րի գրու­թյու­նում առնձնա­պես ու­շագ­րավ է վեր­ջին պար­բե­րու­թյու­նը՝ «…շատ կա­րե­լի է, որ նա չկա­տա­րէ իր խօս­տում­նե­րը: Մա­յոր Մաս­սո­նը, Պեն­ջա­կի 54-րդ գնդից, կու­նե­նայ հսկո­ղու­թիւն այդ խնդրում…»[16]:

Պի­տի նկա­տել, որ Զան­գե­զու­րում և Ար­ցա­խում հենց նույն Խոս­րով Բեկ-Սուլ­թա­նո­վի գլխա­վո­րու­թյամբ պար­բե­րա­բար տեղի են ունե­նում զին­ված բա­խում­նե­ր, հայ բնակ­չու­թյան նկատ­մամբ գոր­ծա­դրած բազ­մա­թիվ բռնու­թյուն­նե­ր, որոնք միան­շա­նակ ա­պա­ցու­ցում են, որ անգ­լիա­կան կող­մը դույզն-ինչ ո­րևէ հսկո­ղու­թյուն չի ի­րա­կա­նաց­րել սան­ձե­լու կամ գո­նե մեղմե­լու Խոս­րով Բեկ-Սուլ­թա­նո­վի հա­կա­հայ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը:

Կով­կա­սում Անգ­լիա­­­յի ներ­կա­յա­ցուց­չու­թյան միա­կող­մա­նի, հօ­գուտ Ադր­բե­ջա­նի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նը դժվա­րա­գույն խնդիր­ներ ու ան­հան­դուր­ժե­լի պայմաններ է ա­ռա­ջա­դրում ՀՀ կա­ռա­վա­րու­թյա­նը՝ Զան­գե­զու­րի և Ար­ցա­խի հար­ցում:

Զան­­գե­­­զու­­­րի Ազ­­գա­­­յին Խորհրդի ան­­դամ Գ. Բա­­­լա­­­յա­­­նի բնու­­­թագր­մամբ՝ «Մենք, որ ե­­­րեկ, Ե­­­ռեակ հա­­­մա­­­ձայ­­նու­­­թեան կող­­քին, հա­­­մա­­­րւում էինք փոք­­րիկ դաշ­­նա­­­կից՝ ի­­­րենց, իսկ ադր­բե­­­ջան­­ցի­­­նե­­­րը սրտատ­­րոփ սպա­­­սում էին ի­­­րենց հաւա­­­տա­­­կից Թիւր­­քիա­­­յի հաղ­­թա­­­նա­­­կին և, վեր­­ջին գոր­­ծա­­­կալ­­նե­­­րին ա­­­պաս­­տան տա­­­լով ի­­­րենց ծո­­­ցում, քայ­­քա­­­յիչ դէր էին կա­­­տա­­­րում ի վնաս Ե­­­ռեակ Հա­­­մա­­­ձայ­­նու­­­թեան, այ­­սօր դար­­ձել են ի­­­րենց օգ­­տա­­­կար տարր, իսկ մենք դար­­ձել ենք աչ­­քի փուշ»[17]:

Բնա­­­կան է, որ Անգ­լիա­­­յի դի­­­վա­­­նա­­­գի­­­տա­­­կան ներ­­կա­­­յա­­­ցուց­­չու­­թյան ընդգծված ադր­բե­­­ջա­­­նա­­­մետ, հա­­­կա­­­հայ ո­­­րոշ­­ման նկատ­­մամբ իրենց ան­­հա­­­­­մա­­­­ձայ­­նու­­թյունն ու բո­­­ղո­­­քը պի­­­տի ար­­տա­­­հայ­­տեին ոչ միայն Զան­­գե­­­զու­­­րի և Ար­­ցա­­­խի հա­­­յու­­թյու­­­նը, այ­­լև Հայաստանի Հանրապե­տու­թյան կա­­­ռա­­­վա­­­րու­­թյու­­­նը:

Ինչ­պի­սի քայ­լեր պի­տի ձեռ­նար­կեր ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը, պաշտ­պա­նե­լու Զան­գե­զուրն և Ար­ցա­խը, Անգ­լիա­յի հա­կա­հայ քա­ղա­քա­կա­նու­թյամբ գո­տեպնդված Ադր­բե­ջա­նի իշխանությունների զավ­թո­ղա­կան նկրտում­­նե­րից ու ճնշումներից:

Ի պա­­­տաս­­խան այդ ո­­­րոշ­­ման՝ հուն­­վա­­­րի 26-ին Ադր­բե­­ջա­­նի ար­­տա­­քիօն գոր­­ծոց նախարարին հաս­­ցեագ­­րած ու­­ղեր­­ձում ՀՀ ար­­տա­­­քին գոր­­ծոց նա­­­խա­­­րար Ս. Տիգ­­րա­­նյա­­­նը դա­­տա­­պար­­տում է Ջևան­­շի­­րի, Ջեբ­­րա­­յի­­լի, Շու­­շիի և Զան­­գե­­զու­­րի գա­­վառ­­նե­­րի տա­­րած­­քում Խոս­­րով-Բեկ Սուլ­­թա­­նո­­վի գլխա­­վո­­րու­­թյամբ գե­­նե­­րալ-նա­­հան­­գա­­պե­­տու­­թյուն հիմ­­նե­­լու վճի­­ռը և հայ­­տա­­րա­­րում,  որ Ղա­­­րա­­­բաղն ու Զան­­գե­­­զու­­­րն ան­քակ­տե­լի մասն են կազ­մում Հա­­­յաս­­տա­­­նի Հանրապետության[18]:

Ի պա­­տաս­­խան վե­­րո­­հի­­շյալ ու­­ղեր­­ձի, Ադր­բե­­ջա­­նի կա­ռա­վա­րու­թյան վարչապետ Խան-Խոյսկին Հա­­յաս­­տա­­նի ար­­տա­­քին գոր­­ծոց նա­­խա­­րա­­րի ներ­­կա­­յաց­­րած բո­­ղո­­քը ո­­րա­­կում է որ­­պես իր տա­­րած­­քա­­յին ի­­րա­­վունք­նե­­րի խախ­­տում ու Ադր­բե­­ջա­­նի ներ­­քին գոր­­ծե­­րին մի­­ջամ­­տե­­լու փորձ:

Ա­­­վե­­­լին, Ադր­բե­­­ջա­­­նի կա­­­ռա­­­վա­­­րու­­թյու­­­նը Հա­­­յաս­­տա­­­նի ար­­տա­­­քին գոր­­ծոց նա­­­խա­­­րա­­­րին հաս­­ցեագ­­րած  այդ նույն  պա­­­տաս­­խա­­­նում հայ­­տ­նում է իր ան­­վի­­­ճե­­­լի ու ան­­բե­­­կա­­­նե­­­լի ի­­­րա­­­վուն­­քը այդ տա­­­րածք­նե­­­րի նկատ­մամբ[19]:

Այս հար­­ցում անգ­լիա­­­կան կող­­մի դիր­­քո­­­րո­­­շումն ու վճիռն միան­­շա­­­նակ էր: Ո­­­րևէ ու­­­շա­­դրու­­թյան չար­­ժա­­­նաց­­նե­­­լով ՀՀ կա­­­ռա­­­վա­­­րու­­թյան բո­­­ղո­­­քին  ու ի­­րենց վճի­­­ռը կրկին ան­­գամ հաս­­տա­­­տե­­­լու նպա­­­տա­­­կով, Բաք­­վում տե­­ղա­­կայ­­ված անգ­լիա­­­կան զոր­­քե­­­րի հրա­­­մա­­­նա­­­տար գե­­նե­­րալ Շա­­­տել­­վոր­­տը ապր­­ի­­լի 3-ին հրա­­­տա­­­րա­­­կում է հե­­­տև­­­յալ հայ­­տա­­­րա­­­րու­­թյու­­­նը. «Անգ­լիա­­­կան հրա­­­մա­­­նա­­­տա­­­րու­­­թիւ­­­նը յայ­­տա­­­րա­­­րում է ի գոր­­ծա­­դրու­­­թիւն Շու­­­շի, Զան­­գե­­­զուր, Ջիբ­­րա­­­յիլ և Ջի­­­վան­­շիր գա­ւառ­­­նե­­­րի բո­­­վան­­դակ ազ­­գաբ­­նակ­­չու­­­թեան, որ՝ 1. Ադր­բե­­­ջա­­­նի Հան­րա­պե­տու­թեան կա­­­ռա­­­վա­­­րու­­­թեան 1919 թ. յու­­­նւ. 15 ո­­­րո­­­շու­­­մով դր. Սուլ­­թա­­­նո­­­վը նշա­­­նա­­­կւած է Շու­­­շի, Զան­­գե­­­զուր, Ջիբ­­րա­­­յիլ և Ջի­­­վան­­շիր գաւառ­­նե­­­րի ընդ­հա­­­նուր-նա­­­հան­­գա­­­պետ և վա­­­յե­­­լում է անգ­լիա­­­կան հրա­­­մա­­­նա­­­տա­­­րու­­­թեան ա­­ջակ­­ցու­­­թիւ­­­նը…»[20]:

Անգ­լիա­­ցի զին­­վո­­րա­­կան­­նե­­րի ու­­ղեկ­­ցու­­թյամբ 1919 թ. փետր­վա­­րի 10-ին դոկ­տոր Խոս­րով- Բեկ Սուլ­­թա­­նո­­վը ժա­­մա­­նում է Շու­­շի և ան­­թա­­քույց հայ­­տա­­րա­­րում, որ ին­­քը Ար­­ցախ է ե­կել հա­­յե­­րի դի­­մա­­դրու­­թյու­­նն ընկ­ճե­­լու և Ադր­բե­­ջա­­նի իշ­­խա­­նու­­թյու­­նն Ար­­ցա­­խում ու Զան­­­գե­­զու­­րում հաս­­տա­­տե­­լու նպա­­տա­­կով [21]:

Ար­­ժա­­­նա­­­վույնս պի­­­տի գնա­­­հա­­­տել անգ­լիա­­­ցի­­­նե­­­րի ու Ադր­բե­­­ջա­­­նի իշ­­խա­­­նու­­թյուն­­նե­­­րի կող­­մից բազ­­միցս կրկնվող ճնշում­­նե­­­րին ու սպառ­­նա­­­լիք­­նե­­­րին հաս­­տա­­­տա­­­կա­­­մո­­­րեն դի­­­մա­­կա­­յող ար­­ցա­­­խա­­­հա­­­յու­­թյան ան­հող­դողդ կամքն ու վճռա­­­կա­­­նու­­թյու­­­նը: Ադր­բե­­­ջա­­­նի և ընդ­հա­­­նուր նա­­­հան­­գա­­­պետ Խոս­­րով բեկ Սուլ­­թա­­­նո­­­վի գե­­­րիշ­­խա­­­նու­­թյունն Ար­­ցա­­­խում հաս­­տա­­­տե­­­լուն միտ­­ված անգ­լիա­­­ցին­­նե­­­րի ձեռ­­նար­­կած բո­­լոր փոր­­ձե­­րը տա­­պալ­­վում են հան­­դի­­պե­­լով  ար­­ցա­­­խա­­­հա­­յու­­թյան դի­մա­դրու­թյանն ու վճռա­­կա­­նու­­թյու­­նը:

Ի պա­­­տաս­­խան անգ­լիա­­­ցին­­նե­­­րի և Խոս­­րով-Բեկ Սուլ­­թա­­­նո­­­վի  ներ­­­կա­­­­յաց­­րած վերջ­նագ­­րի՝ ար­­ցա­­­խա­­­հա­­­յու­­թյու­­­նը փետր­վա­­­րի 12-ին  գու­­­մա­­­րում է իր հեր­­թա­­­կան 4-րդ հա­­­մա­­­գու­­­մարն ու վճռա­­­կա­­­նո­­­րեն մեր­­ժում ի­­­րենց ներ­­կա­­­յաց­­րած Ադր­բե­­­ջա­­­նի իշ­­խա­­­նու­­թյուն­­նե­­­րին են­­թարկ­վե­­­լու պա­­հան­­ջը[22]:

1919 թ. ապ­րի­լին Կով­­կա­­­սում Անգ­լիա­­­յի ա­ռա­­­քե­­­լու­­թյան ղե­­­կա­­­վար գե­նե­րալ Թոմ­սո­նին փո­խա­րի­նում է գեներալ Շա­­­տել­­վոր­­տը:

Ար­­ցա­­խի Ազ­­գա­­յին Խորհրդի նա­­խա­­գահ Ե­. Իշ­­խա­­նյա­­նի գնա­­հատ­­մամբ՝ «Գե­­նե­­րալ Թոմ­­սո­­նին յա­­ջոր­­դած գե­նե­րալ­ Շա­­­տել­­վոր­­դը գե­­րա­­զան­­ցեց իր նա­­խոր­­դին, աւե­­լի ու աւե­­լի մեզ զբա­­ղեց­­նե­­լով Սուլ­­թա­­նո­­վի նա­­հան­­գա­­պե­­տու­­թեան, աւե­­լի ճիշտ՝ Ադրբէջա­­նի իշ­­խա­­նու­­թիւ­­նը ճա­­նա­­չե­­լու խնդրով: Միսիայի մի­­ջո­­ցով աշ­­խա­­տում էր հա­­մո­­զել մեզ՝ են­­թարկ­վել նա­­հան­­գա­­պե­­տի կար­­գա­­դրու­­թիւն­­նե­­րին» [23]:

Գե­­նե­­րալ Շա­­­տել­­վոր­­տի գոր­­ծուն ա­­­ջակ­­ցու­­թյամբ, Խ. Սուլ­­թա­­­նո­­­վը իր իշ­­խա­­­նու­­թյու­­­նը Ար­­ցա­­­խում և Զան­­գե­­­զու­­­րում հաս­­տա­­­տե­­­լու նպա­­­տա­­­կով, որ­­դեգ­­րում է մի նոր, այն է՝ հա­­­յու­­թյա­­­նը սի­րա­­­շա­­­հե­­­լու ու կեղծ խոս­­տում­­նե­­­րով ա­­­պա­­­կողմ­նո­­­րո­­­շե­­­լու ու հա­­­մո­­­զե­­­լու մար­­տա­­­վա­­­րու­­թյուն:

«Սուլ­­թա­­նովն էլ,-գրում է Ե. Իշ­­խա­­նյա­­նը,-ա­­ռան­­ձին աշ­­խա­­տանք էր տա­­նում հա­­յե­­րի հետ, ծա­­նօթ թուրք վա­­ճա­­ռա­­կան­­նե­­րի մի­­ջո­­ցով, որ հա­­յե­­րը յա­­ճա­­խեն նա­­հան­­գա­­պե­­տին, մաս­­նակ­­ցեն նա­­հան­­գա­­կան գոր­­ծե­­րին, պաշ­­տօն­­ներ ստանձ­նեն…դոկտոր Սուլ­թա­նո­վը կար­ծում էր, թէ հայ պաշ­տօ­նեան­ներ ու­նե­նա­լով, կը կա­րո­ղա­նայ գիւ­ղա­ցիու­թեան մէջ տրա­մա­դրու­թիւն ստեղծել, ճա­նա­չե­լու Ադր­բէ­ջա­նի իշ­խա­նու­թիւ­նը»[24]:

Ժա­­­մա­­­նա­­­կը միան­­շա­­­նա­­­կո­­­րեն ցույց տվեց, որ ի­­­զուր էին հա­­­ման­­ման ճա­­­նա­­­պար­­հով Ադր­բե­­­ջա­­­նի իշխանությունը Ար­­ցա­­­խում հաս­­տա­­­տե­­­լուն նպա­­­տա­­­կաուղղ­ված  անգ­լիա­­­ցի­­­նե­­­րի ու Սուլ­­թա­­­նո­­­վի գոր­­ծա­­դրած բո­­­լոր ջան­­քե­­­րը: Հան­­դի­­­պե­­­լով ար­­ցա­­­խա­­­հա­­­յու­­թյան վճռա­­­կան դի­­­մա­­դրու­­թյա­­­նը՝ գնդա­­­պետ Շա­­­տել­­վոր­­տը ապ­­րի­­­լի 23-ին մեկ­­նում է Շու­­­շի, ան­­ձամբ պար­­տա­­դրե­­­լու Ար­­ցա­­­խին, ըն­­դու­­­նե­­­լու Ադր­բե­­­ջա­­­նի  իշ­­խա­­­նու­­թյու­­­նը:

Պատ­մու­թյու­նը կրկնվում է. արցախահայությունը բնավ ու­շա­դրու­թյան չար­ժա­նաց­նե­լով գնդա­­­պետ Շա­­­տել­­վոր­­տի սպառ­­նա­­­լիք­­նե­­­րն ու պա­­­հանջ­նե­­րը՝ 1919 թ. ապ­­րի­­­լի 23-ին  Շու­­­շիում գու­­­մա­­­րում է Ար­­ցա­­­խի հերթական 5-րդ հա­­­մա­­­գու­­­մարն ու վճռա­­­կա­­­նո­­­րեն մեր­­ժում անգ­լիա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան կող­մից ի­րեն ներ­կա­յաց­րած Ադր­բե­­­ջա­­­նի իշ­­խա­­­նու­­թյու­­­նը ըն­­դու­­­նե­­­լու­ որո­­շու­մը[25]:

Հա­ման­ման սցե­նա­րով ու մար­տա­վա­րու­թյամբ էին ա­ռաջ­նորդ­վում անգ­լիա­ցի­ներն ու նրանց ա­ռա­ջար­կու­թյամբ Ար­ցախ-Զան­գե­զու­րի ընդ­հա­նուր նա­հան­գա­պե­տի պաշ­տոնը ստանձ­նած  դոկտոր Խոս­րով բեկ Սուլ­թա­նո­վը նաև Զան­­գե­­­զու­­­րում:

Հարկ է նշել, որ Ադր­բե­­­ջա­­­նի զավ­­թո­­­ղա­­­կան նկրտում­­նե­­­րը Զան­­գե­­­զու­­­րի նկատ­­մամբ ա­­­ռա­­­վել ուժգ­նու­­թյամբ է դրսևոր­­վում հատ­­կա­­­պես այն ժա­­մա­­նակ, երբ անգ­լիա­­­ցին­­նե­­­րի պա­­­հան­­ջով ու հար­­կա­­դրան­­քով Ան­դրա­­­նի­կն ու նրա գլխա­­­վո­­­րած զո­­­րա­­­մա­­­սն ա­­­վե­­­լորդ ընդ­հա­­­րում­­նե­­­րի ու բարդությունների տեղիք չտա­­­լու նկա­­­տա­­­ռու­­­մով՝ 1919 թ. ապրիլին թող­­նում են Զան­­գե­­­զու­­­րի տա­­­րած­­քը:

Զան­­գե­­զու­­րում Ան­դրա­­նի­­կի ու նրա գլխա­­վո­­րած զո­­րա­­մա­­սի ներ­­կա­­յու­­թյու­­նն ոչ միայն մե­­ծա­­պես նպաս­­տում էր գա­­վա­­ռի մար­­տա­­կան ուժե­­րի կազ­­մա­­վոր­­մանն ու բնակ­­չու­­թյան անվ­տան­­գու­­թյան ա­­պա­­հով­­մա­­նը, այ­­լև տեղի ինք­նա­­պաշտ­պա­­նա­­կան ու­­ժե­­րի հետ միա­­սին, կաշ­­կան­­դող հզոր ուժ էր ընդ­դեմ Զան­գե­զու­րի նկատ­մամբ Ադր­բե­­ջա­­նի որ­դեգ­րած զավ­­թո­­ղա­­կան նկրտում­­նե­­րի:

Զ. Յո­լյա­նի բնու­թագր­մամբ՝ «Զան­գե­զուրն օ­ղա­կուած էր թշնա­­մի­նե­րով, հիւ­սիս-ա­րևել­քից Ադր­բե­ջա­նի և Հա­ջի Սամ­լուի քիւդ զին. ոյ­ժե­րով, ա­րև­մուտ­քից Նա­խի­ջևա­նի խա­նե­րի ոյ­ժե­րով և տա­ճիկ զոր­քե­րով, Է­գիր-Բէ­յի հրա­մա­նա­տա­րու­թեամբ, հա­րաւից Ղա­փան-Եղ­վարդ -Ղա­րա­բա­րա-Զեյ­վա գծով՝  տա­ճիկ Քեա­զիմ բե­յի ոյ­ժե­րով, Ադր­բե­ջա­նի Դի­կիյ դի­վի­զիա­յով  և Կաբարդինի զորամասերով»[26]:

Զան­­գե­­զու­­րից Ան­դրա­­նի­­կի գլխա­­վո­­րած զո­­րա­­մա­­սի հե­­ռա­­նա­­լը տե­­ղիք է տվել տա­­րաբ­­նույթ մեկ­­նա­­բա­­նու­­թյուն­­նե­­րի ու գնա­­հա­­­տա­­­կան­­նե­­րի: Ար­դյո՞ք ար­­դա­­րաց­­ված է Ան­դրա­­նի­­կի հե­­ռա­­նա­­լը, թե ավե­­լի ճիշտ կլի­­ներ և Զան­­գե­­զու­­րի հա­­մար ա­­ռա­­վել շա­­հե­­կան ու օգ­տա­կար, որ նա մնար գա­­վա­­ռում և գոր­­ծեր նախ­­կին ե­­ռան­­դով ու կար­­գա­­վի­­ճա­­կով:

Ի­­­հար­­կե, դժվար չէ հաս­­կա­­­նալ, որ Զան­­գե­­­զու­­­րի տա­­­րած­­քից Ան­դրա­­­նի­­­կի ու նրա գլխա­­­վո­­­րած զո­­­րա­­­մա­­­սի հե­­­ռա­­­նա­­­լու հե­­­տևան­­քով ա­­­ռա­­­վել մեծ հնա­­­րա­­­վո­­­րու­­թյուն է ըն­­ձե­­­ռում Ադր­բե­­­ջա­­­նին բռնա­­­զավ­­թե­­­լու թշնա­­­մի­­­նե­­­րով շրջա­­­փակ­­ված Զան­­գե­­­զու­­­րը:

Քա­­­նի դեռ ՀՀ կա­­­ռա­­­վա­­­րու­­թյու­­­նը դե­­­ռևս ի զո­­­րու չէր ռազ­­մա­­­կան ծան­­րակ­­շիռ ու­­­ժեր ու­­­ղար­­կել Զան­­գե­­­զուր, ուս­­տի պի­­­տի այնտեղ գոր­­ծու­­­ղեր կազ­­մա­­­կեր­­պա­­­կան ու ռազ­­մա­­­գի­­­տա­­­կան ակ­­նա­­­ռու կա­­­րո­­­ղու­­թյուն­­նե­­­րով օժտ­ված այն­պի­­­սի գոր­­ծիչ­­նե­­­րի, ո­­­րոնք կկա­­­րո­­­ղա­­­նա­­­յին ար­­ժա­­­նիո­­­րեն փո­­­խա­­­րի­­­նել Ան­դրա­­­նի­­­կին ու նրա զի­­­նա­­­կից­­նե­­­րին և պատ­­շաճ մա­­­կար­­դա­­­կով կազ­­մա­­­կեր­­պեին ու ա­­­ռաջ­­նոր­­դեին գա­­­վա­­­ռի մար­­տա­­­կան ու­­­ժե­­­րը:

Խոս­­րով բեկ Սուլ­­թա­­­նո­­­վի Ար­­ցախ-Զան­­գե­­­զու­­­րի նա­­­հան­­գա­­­պե­­­տի նշա­­­նա­­­կումն ու այդ հար­­ցում անգ­լիա­­­ցի­­­նե­­­րի ադր­բե­­­ջա­­­նա­­­մետ դիր­­քո­­­րո­­­շու­­­մը չէր կա­­­րող չմտա­­­հո­­­գել ՀՀ կա­­­ռա­­­վա­­­րու­­թյա­­նը: Վե­­­րո­­­հիշ­­յալ դեպ­­քե­­­րի թե­­­լա­­դրան­­քով, Հա­­յաս­­տա­­նի Հան­րա­պե­տու­թյան կա­­­ռա­­­վա­­­րու­­թյու­­­նը իր ըն­դու­նած  ո­­­րոշ­­մամբ(1919 թ. հուն­­վա­­­րի 21), հաս­­տատ­­­ում է Ար­­ցախ-Զան­­գե­­­զու­րի ժա­­­մա­­­նա­­­կա­­­վոր վար­­չու­­թյուն, իսկ կա­­­պի­­­տան Ար­­սեն Շահ­­մա­­զյա­­­նին նշա­­­նա­­­կում Ար­ցախ-Զան­­գե­­­զու­­­րի գե­­­նե­­­րալ-կո­­­մի­­սար (գե­նե­րալ-նա­հան­­գա­­պետ)[27]­:

Այդ նույն ո­րոշ­մամբ՝ Ար­­սեն Շահ­­մա­­զյա­­­նը Զան­գե­զու­րում պի­տի գոր­ծեր գա­վա­ռի Ազ­գա­յին Խորհրդի հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ  ու փոխ­հա­մա­ձայ­նեցված[28]:

Պի­­տի ընդգծել, որ Զան­­գե­­զու­­րում Ան­դրա­­նի­­կին փո­­խա­­րի­­նող մեկ այլ գոր­­ծիչ ու­­ղար­­կե­­լու խնդի­­րը, ՀՀ կա­­ռա­­վա­­րու­­թյա­­նը ա­ռա­ջի­նը ներ­­կա­­յաց­­նում է Զան­գե­զու­րի Շրջա­նա­յին խոր­­հուր­­դը:

Զա­­­քար Յո­­լյա­­­նի (Ա­­­լեք­­սանդր Աշ­­խա­­­տու­­­նի-Զան­­գե­­­զու­­­րի նախ­­կին գա­­­վա­­­ռա­­­պետ-Հ. Գ.) վկա­­­յու­­թյամբ, Ան­դրա­­­նի­­­կի հե­­­ռա­­­նա­­­լուց հե­­­տո, Շրջա­­­նա­­­յի Խորհրդի լիա­­­զո­­­րու­­թյամբ Խորհրդի ան­­դամ Ար­­շակ Շի­­­րի­­նյա­­­նը մեկ­­նում է Ե­­­րևան ու դի­­­մում ՀՀ կա­­­ռա­­­վա­­­րու­­թյա­­­նը, որ «մի պատ­­րա­­ստուած զի­­­նւո­­­րա­­­կան ու­­­ղար­­կի Զան­­գե­­­զուր ղե­­­կա­­­վա­­­րե­­­լու ինք­նա­­­պաշտ­պա­­­նու­­­թեան գոր­­ծը: Ըն­­թացք տա­­­լով այս դի­­­մու­­­մին, Գո­­­րիս է ու­­­ղար­­կւում Ա. Շահ­­մա­­­զեա­­­նը, որ­­պէս Հա­­­յաս­­տա­­­նի կա­­­ռա­­­վա­­­րու­­­թեան ան­­պաշ­­տոն ներ­­կա­­­յա­­­ցու­­­ցիչ, ո­­­րով­­հե­­­տև պաշ­­տո­­­նա­­­կան ներ­­կայ­­ցու­­­ցիչ ու­­­ղար­­կե­­­լու ի­­­րաւունք չու­­­նէր ըստ Դաշ­­նա­­­կից Պե­­­տու­­­թիւնների»[29]:

Զան­­գե­­­զու­­­րից Ան­դրա­­­նի­­­կի ու նրա գլխա­­­վո­­­րած զո­­­րա­­­մա­­­սի մեկ­­նու­­­մը նոր խնդիր­­ներ է ա­­­ռա­­­ջա­­դրում Ազ­­գա­­­յին Խորհրդին: Գա­­­վա­­­ռում տի­­­րող կա­­­ցու­­թյու­­­նը, ինչ­պես նաև  ու Անգ­լիա­­­յի ներ­­կա­­­յա­­­ցուց­­չու­­թյան ու Ադր­­բե­­­ջա­­­նի իշ­­խա­­­նու­­թյուն­­նե­­­րի կող­­մից Ադր­բեջ­­­ա­­­նի գե­­­րիշ­­խա­­­նու­­թյունն ըն­­դու­­­նե­­­լու  ի­­­րեն բազ­­միցս ներ­­կա­­­յաց­­րած պար­­տա­­դրանք­նե­­­րը քննար­­կե­­­լու և հա­­­մա­­­պա­­­տաս­­խան ո­­­րո­­­շում­­ներ ըն­­դու­­­նե­­­լու նպա­­­տա­­­կով, 1919 թ. մար­տի 31-ին Գո­­­րի­­­սում գու­­­մար­­վում է Սի­­­սիա­­­նի ու Բուն Զան­­գե­­­զու­­­րի (Գո­­­րիս) ներ­­կա­­­յա­­­ցու­­­ցիչ­­ներ հա­­­մա­­­գու­­­մար: Այդ ժա­­­մա­­­նակ Զան­­գե­­­զու­­­րի Ազ­­գա­­­յին Խոր­­հուրդն ար­­դեն տե­­­ղե­­­կաց­­ված էր, որ  Ար­­սեն Շահ­­մա­­զյա­­­նը Հայաստանի  կա­­­ռա­­­վա­­­րու­­թյան ո­­­րոշ­­մամբ նշա­նակ­վել է Զան­­գե­­­զուր-Ար­­ցախի գե­­­նե­­­րալ նա­­­հան­­գա­­­պետ ու ար­դեն գտնվում է Զան­գե­զու­րում:

«1919 թ. ապ­րի­լի 2-ին Սի­սիա­նի և Բուն Զան­գե­զու­րի (Գո­րիս) հա­մա­գու­մա­րի նա­խա­գա­հու­թյու­նը գրու­թյամբ դի­մել է «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Զանգեզուր-Ղա­րա­բա­ղի կո­մի­սար Ար­սեն Շահ­մա­զյա­նինե և հայտ­նել նախ հա­մա­գու­մա­րի մա­սին.

  1. Զեն­քով դի­մագ­րա­վել Զան­գե­զու­րի դեմ Ադր­բե­ջա­նի ոտնձգու­թյուն­նե­րին:
  2. Քոչ­վոր­նե­րին (խոս­քը ադր­բե­ջան­ցի­նե­րի մա­սին-Վ. Ղ.) թույլ տալ բարձ­րա­նալ Զան­գե­զու­րի լեռ­նե­րը:
  3. Նկա­­­տի ու­­­նե­­­նա­­­լով գե­­­նե­­­րալ-մա­­­յոր Ան­դրա­­­նի­­­կի Զան­­գե­­­զու­­­րից հե­­­ռա­­­նա­­­լու ան­­խու­­­սա­­­փե­­­լիու­­թյու­­­նը՝ հա­­­տուկ պատ­­գա­­­մա­­­վո­­­րու­­թյամբ նրան մաղ­­թել բա­­­րի երթ:

Ըստ այդմ` համագումարի ա­­­նու­­­նից Ար­­սեն Շահ­­մա­­զյա­­­նին խնդ­րվում էր «ան­­մի­­­ջա­­­պես անց­նել Զան­­գե­­­զու­­­րի դի­­­մա­­դրո­­­ղա­­­կան ու­­­ժե­­­րի կազ­­մա­­­կերպ­մա­­­նը, և ո­­­րին իր ջերմ ա­­­ջակ­­ցու­­թյու­­­նը ցույց կտա հա­­­մա­­­գու­­­մա­­րը»[30]:

Ս. Վրա­ցյա­նի պնդմամբ՝ Ա. Շահ­մա­զյա­նը Գո­րիս է հաս­նում մար­տի 6-ին, ո­րից հե­տո վե­րա­կանգնվում է Ե­րևա­նի հետ Զան­գե­զու­րի ընդ­հատ­ված կա­պը[31]:

Նկա­­­տի ու­­­նե­­­նա­­­լով Ար­­ցախ-Զան­­գե­­­զու­­­րի նկատ­­մամբ անգ­լիա­­­ցի­­­նե­­­րի կարծր, ան­­փո­­­փոխ դիր­­քո­­­րո­­­շու­­­մը, ՀՀ կա­­­ռա­­­վա­­­րու­­թյու­­­նը սկզբնա­­կան շրջա­­նում, ինչ­պես ար­դեն նշվել է, քա­նի որ դաշ­նա­կից տե­րու­թյուն­նե­րի կող­մից Զան­գե­զու­րը չէր հա­մար­վում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վար­չա­կան տա­րածք,  ուս­տի պաշ­­տո­­­նա­­­կան ձև չէր տա­­­լիս իր գոր­­ծու­­­նեու­­թյա­­­նը Զան­­գե­­­զու­­­րում ու այդ նկա­­­տա­­­ռու­­­մով գրե­թե գաղտ­­նի է պա­­­հում Ար­­սեն Շահ­­մա­­զյա­­­նին այդ պաշ­­տո­­­նում նշա­­­նա­­­կե­­­լու ի­­­րո­­­ղու­­թյու­­­նը:

Թե­պետ այդ օ­րե­րին Զան­գե­զու­րը գտնվում էր գրեթե պա­տե­րազ­մա­կան իրավի­ճա­կում, այ­նուա­մե­նայ­նիվ, մար­­տի 31-ին Գո­­րի­­սում տեղի ունենում հա­­մա­­գու­­մար, որի մասնակիցները  բացի «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Զանգեզուր-Ղա­րա­բա­ղի կո­մի­սար Ար­սեն Շահ­մա­զյա­նին» ներկայացրած վերոհիշյալ ուղերձից, կա­­յաց­­նում են Զան­­գե­­զու­­րին վե­­րա­­բե­­րով կազ­­մա­­կեր­­պա­­կան բնույ­­թի մի քա­­նի կա­­րևոր նշա­­նա­­կու­­թյուն ու­­նե­­ցող ո­­րո­­շում­­ներ:

Բնա­­­կան է, որ հա­­­մա­­­գու­­­մա­­­րի մաս­­նա­­­կից­­նե­­­րի ու­­­շա­­դրու­­թյան կեն­տ­րո­­­նում ա­­­ռա­­­ջին հեր­­թին պի­­­տի լի­­­ներ գա­­­վա­­­ռի ինք­նա­­­պաշտ­պա­­­նու­­թյան վե­­­րա­­­կա­­­ռուց­­ման ու ամ­­րապնդման գոր­­ծը: Հա­­­մա­­­գու­­­մա­­­րի ո­­­րոշ­­մամբ՝ Շրջա­­­նա­­­յին Խորհրդի ան­­դամ­­նե­­­րից կազմ­վում է զին­­վո­­­րա­­­կան խոր­­հուրդ, իսկ սպա­­­նե­­­րից՝ գլխա­­­վոր շտաբ:

Զան­գե­զու­րի ռազ­մա­կան ու­ժե­րի մար­տա­շար­քե­րը հա­մալ­րե­լու ու ա­ռա­վե­լա­գույն կար­գա­վո­րե­լու նպատակով Ար­սեն Շահ­մա­զյա­նի և նո­րըն­տիր զին­վո­րա­կան խորհրդի մաս­նակ­ցու­թյամբ կա­տար­վում է զո­րա­հա­վաք: Զան­­գե­­զու­­րը բա­­­ժան­­վում է զին­­վո­­­րա­­­կան շր­ջան­­­­նե­­­րի և հա­­­մա­­­ձայն հա­­­մա­­­գու­­­մա­­­րի ո­­­րոշ­­ման՝ զին­­վո­­­րա­­­կան յուր­­­ա­­­քան­չյուր շրջա­­­նում նշա­­­նակ­­վում են  հրա­­­մա­­­նա­­­տար­­ներ:

Սյու­­նիք նա­­հան­­գը բա­­ժան­­վում է մի քա­­նի զին­­վո­­րա­­կան շրջան­­նե­­րի, ո­րոնց հրա­­մա­­նա­­տա­­րու­­թյու­­նը վստահ­­վում է ռու­սա­կան զոր­քե­րի և հայ կա­մա­վո­րա­կան զորախմբերի կազ­մում ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի կռի­վե­րի բո­վում թրծված փոր­­ձա­­ռու զին­­վո­­րա­­կան­­նե­­րի:

Սի­­­սիա­­­նի զին­­վո­­­րա­­­կան շրջա­­­նի հրա­­­մա­­­նա­­­տար է նշա­­­նակ­­վում Պո­­­ղոս Տեր-Դավ­թյա­­­նը, Տա­­­թևում՝ գնդա­­­պետ Խա­­­չա­­­տուր Մա­­­լին­ցյա­­­նը, Տեղ-Խնձո­­­րես­­կում՝ գնդա­­պետ Մե­­­լիք Հյու­­­սե­­նյա­­­նը, Ղա­­­փա­­­նում՝ Հա­­­կոբ Տեր-Պետ­­րո­­սյա­­­նը, Մեղ­­րիում՝  Ե­­­նոք Շահ­­բա­­զյա­­­նը, իսկ Զան­­գե­­­զու­­­րի սահ­­մա­­­նա­­­մերձ վայ­­րե­­­րում (Զա­­­բուղ, Զեյ­­վա- Ա­­­գա­­­րակ, Բա­­­զար­­չայ, Նորս-Գոմ­­րի)՝ ճա­­­կա­­­տա­­­պետ­­ներ[32]:

«Զու­գըն­թա­ցա­բար,-գրում է  Ս. Վրա­ցյա­նը,-տա­րւում էր նաև քա­ղա­քա­ցիա­կան մա­սի կազ­մա­կեր­պա­կան աշ­խա­տան­քը: Գաւա­ռա­պետ նշա­նա­կւեց Ն. Յով­սե­փեա­նը, օգ­նա­կան և մի­լի­ցիա­պետ՝ Սա­քոն: Մի­­լի­­ցիա­­յի թիւը կրկնա­­պատ­­կւեց: Բա­­ցւե­­ցին փոս­­տատ­­նե­­րը և կա­­նո­­նաւո­­րւեց փոս­­տային հա­­րա­­բե­­րու­­թիւն­­նե­­րը Ե­­րևա­­նի հետ: Վե­­րա­­բա­­ցւեց Գո­­րի­­սի պե­­տա­­կան գան­­ձա­­րա­­նը: Հիմ­­նւեց պե­­տա­­կան վե­­րահս­կո­­ղու­­թիւ­­նը: Վե­­րա­­բա­­ցւե­­ցին­­ Գո­­րի­­սի և Հան­­քե­­րի հիւան­­դա­­նոց­­նե­­րը, բու­­ժա­­կան կա­­յան­­ներն ու դեղատները: Սկսեց գոր­­ծել զի­­նւո­­րա­­կան ա­­տեանը»[33]:

Օգոստոսին, Շրջանային Խորհրդի որոշմամբ հիմնվում են վարչություններ, ­որոնք պի­տի իրականացնեին պե­տա­կան մար­մին­նե­րի բնո­րոշ գոր­ծա­ռույթ­ներ:

Օ­րի­նակ, Զան­գե­զու­րի վար­չա­պետ և ներ­քին գոր­ծե­րի վա­րիչ է նշա­նակ­վում Ար­շակ Շի­րի­նյա­նը, օգ­նա­կան՝ Ս. Ստե­փա­նյա­նը, հա­ղոր­դակ­ցու­թյան՝ Ա, Բա­կուն­ցը, կրթու­թյան՝ Հ. Տե­րու­նին, ա­ռող­ջա­պա­հու­թյան ու խնամատարության՝ Ա. Ա­վե­տի­սյա­նը, երկ­րա­գոր­ծա­կան՝ Մ. Զա­քա­րյա­նը, ար­դա­րա­դա­տու­թյան՝ Եր. Բա­կուն­ցը[34]:

Այս վար­չա­կազ­մը, Շրջա­նա­յին խորհրդի վե­րահս­կո­ղու­թյամբ, գե­նե­րալ-նա­հան­գա­պետ Ա.Շահ­մա­զյա­նի հետ հա­մա­խոր­հուրդ, պի­տի գա­վա­ռում ի­րա­կա­նաց­ներ կա­ռա­վա­րու­թյանը բնորոշ գոր­ծա­ռույթ­ներ, այն է՝ ղե­կա­վա­րեր Զան­գե­զու­րի ներ­քին կյան­քը և ար­տա­քին կա­պերն ու հա­րա­բե­րու­թյուն­նե­րը:

Ար­­սեն Շահ­­մա­­զյա­­­նը որ­­պես ընդ­հա­­­նուր  հրա­­­մա­­­նա­­­տար, իր ուշա­­դրու­­թյու­­­նը պի­­­տի կենտ­րո­­­նաց­­ներ ոչ միայն ինք­նա­­պաշտ­պա­­նու­­թյան կազ­­մա­­կերպ­ման, այ­­լև ամ­­բողջ գա­­­վա­­­ռի ար­­տա­­­քին վի­­­ճա­­­կի վրա, ուր հա­­­րևան թուր­­քե­­­րի կող­­մից ա­­­ռա­­­ջա­­­ցել էին բա­­­վա­­­կա­­­նի լուրջ ու գաղտ­նի քա­­­ղա­­­քա­­­կան խնդիր­­ներ, ո­­­րոնց մա­­­սին նա պար­­տա­­­վոր էր տե­­­ղե­­­կու­­թյուն­­ներ հա­­ղորդել ՀՀ կա­­ռա­­վա­­րու­թյա­նը[35]:

Ապ­­րի­­­լի 15-ից սկսած հա­­­յե­­­րի ու թուր­­քե­­­րի մի­­­ջև տե­­­ղի են ունենում մի շարք կռիվ­­ներ Սի­­­սիա­ն, Մին­­քեն­դ գյու­­ղե­­րի, իսկ ա­­ռա­­վել ուժգ­նու­­թյամբ  Խոզ­­նա­­­վա­ր գյու­­ղի ուղ­­ղու­­թյամբ: Յու­­րա­­քան­չյուր կռվի ժա­մա­նակ թուր­­քե­­րի կող­­մից հար­ձակ­մա­նը մաս­­նակ­­ցում են մեծ քա­­­նա­­­կու­­թյամբ մար­­տա­­­կան ու­­­ժեր, ո­­րոնց շար­­քե­­րում մարտնչել են նաև թուր­­քա­­կան բա­­նա­­կի սպան­­եր ու զին­­վորներ[36]:

Պատ­մա­կան տվյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Զան­գե­զու­րի հայ­կա­կան բնա­կա­վայ­րե­րի վրա թուր­քա­կան զի­նու­ժի ձեռ­նար­կած հար­ձա­կում­նե­րը կա­տար­վել են Բրի­տա­նա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան հա­մա­ձայ­նու­թյամբ:

Զան­­գե­­զու­­րի Ազ­­գա­­յին Խորհրդի տե­­ղե­­կաց­­մամբ՝ Ան­դրա­­նի­­կի մեկ­­նե­­լուց հե­­տո «Ա­­ռա­­ջին ու­­ժեղ յար­­ձա­­կու­­մը Ադր­բէ­­ջա­­նի կող­­մից տե­­ղի է ու­­նե­­նում Զան­­գե­­զու­­րի Խոզ­­նա­­վար գիւ­­ղի վրայ, որ­­տեղ բա­­ցի Հա­­ջի Սամ­­լու և Մա­­ղաուզ թիւր­­քե­­րից մաս­­նակ­­ցու­­թիւն է ու­­նե­­նում Ադր­բէ­­ջա­­նի կա­­նո­­նաւոր զօ­­րա­­մա­­սե­­րը ու թէև գիւ­­ղը կի­­սով աւե­­րւում է, բայց, այ­­նուա­­մե­­նայ­­նիւ, մնում է մեր ձեռ­­քում. թէև այդ­պի­­սի յար­­ձա­­կում այդ կէ­­տի վրայ ա­­պա­­գա­­յում տե­­ղի է ու­­նե­­նում ևս եր­­կու անգամ»[37]:

Երկ­րորդ ան­գամ թուր­քե­րը նույն ու­ժե­րով հար­ձակ­վում են Վե­րին և Ներ­քին Խո­տա­նան գյու­ղե­րի վրա, բայց հա­դի­պե­լով հայ ինք­նա­պաշտ­պա­նակ ու­ժե­րի ան­կոտ­րում  դի­մա­դրու­թյա­նը՝ մատն­վում են ան­հա­ջո­ղու­թյան ու հե­ռա­նում մար­տաշ­տից[38]:

Այդ օ­րե­րին հայ­կա­կան գյու­ղե­րի վրա թուրք սպա­նե­րի ա­ռաջ­նոր­դու­թյամբ թուր­քա­կան հրո­սա­կախմ­բե­րի ձեռնարկած հար­ձա­կում­նե­րից թե­րևս ա­ռա­վել հի­շար­ժա­նը, կա­րե­լի է ա­սել, Ղա­­փա­­նի շրջա­նի Հա­­գա­­րակ գյու­­ղի կռիվն է:

Ստեմելի հա­ղորդ­մամբ՝ «Մեր ամ­բողջ գաւա­ռը օ­ղա­կուած էր տաճ­կա­կան աս­կեար­նե­րով ու գոր­ծա­կալ­նե­րով: Ուս­տի զար­մա­նա­լի չէ, որ Ղա­փա­նի Հա­գա­րակ գիւ­ղի վրայ թուր­քե­րի յար­ձա­կու­մը կա­տա­րուեց Քեա­զիմ փա­շա­յի աս­կեար­նե­րով»[39]:

Գար­­նա­­նա­­յին մի օր (ա­­միսն ու օ­­րը նշված չէ, բայց ա­­մի­­սը՝ ապ­­րիլն է-Հ.Գ.), լու­­սա­­բա­­ցին թուր­­քե­­րը Կա­­րեա­­գի­­նի կող­­մից հար­­ձակ­­վում են Հա­­գա­­րակ գյու­­ղի վրա: Հա­­գա­­րա­­կի վրա հար­­ձակ­­վող թուր­­քերն ա­­ջակ­­ցե­­լու նպա­­տա­­կով, մի քա­­նի տե­­ղից գյու­­ղի վրա է տե­­ղում հրա­­նոթ­­նե­­րի կրա­­կը: Ի պա­տիվ Հա­գա­րա­կի բնակ­չու­թյան, պի­տի փաս­տել, որ ա­մե­նևին խու­ճա­պի չմատն­վե­լով, ա­րա­գո­րեն զեն­քի դի­մե­լով ու հա­մա­պա­տաս­խան դիր­քե­րեր գրա­վե­լով՝ հա­գա­րակ­ցի­նե­րը դի­մագ­րա­վում են թուր­քե­րի հար­ձակ­մա­նը:

Ճա­կա­տա­գի­րը եր­բեմն բա­րե­հաճ է նաև հայկական կող­մի նկատ­մամբ: Հար­ձակ­ման նա­խօ­րե­րին պա­տա­հա­բար Սի­սիա­նից իր հայ­րե­նի Հա­գա­րակ գյուղ էր ե­կել գնդա­պետ Սմբատ Թո­րո­սյա­նը:

Ստե­­մելի  գնա­հատ­մամբ՝ «Որ­պէս փոր­ձուած ու մար­զուած զի­նւո­րա­կան, սառ­նա­րիւն կեր­պով նա գլխաւո­րեց տե­ղա­կան ոյ­ժե­րը եւ այն­պի­սի դա­սաւո­րեց նրանց, որ նրանք ան­ցան թուր­քե­րի թի­կուն­քը, եր­կու կրա­կի մէջ ա­ռան թշնա­մուն եւ այն­պի­սի փա­ռաւոր ջարդ տուին երկ­րին ան­ծա­նօթ աս­կեար­նե­րին, որ նրանք հա­զիւ կա­րո­ղա­ցան փախ­չել թող­նե­լով բազ­մա­թիւ ռազ­մամ­թերք ու սպա­նուծ­ներ:

Յաղ­թու­թեան լու­րը հա­սաւ Գո­րիս: Ար­սէն Շահ­մա­զեա­նը յայտ­նեց այդ մա­սին քա­ղա­քի հա­սա­րա­կու­թեան եւ շնոր­հա­կա­լու­թիւն յայտ­նեց գնդա­պետ Սմբատ Թո­րո­սեա­նին՝ ա­նուա­նե­լով նրան Թո­րոս իշ­խա­նի ար­ժա­նաւոր ժա­ռան­գորդ»[40]:

Այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Զան­գե­զու­րում տե­ղի ու­նե­ցած դեպ­քե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը մատ­նան­շում է, որ Ան­դրան­իկի մեկ­նե­լուց հե­տո այդ տա­րա­ծաշր­ջա­նում կռիվ­նե­րը ծա­վալ­վում են պար­բե­րա­բար ու ա­ռա­վել մեծ ուժգ­նու­թյամբ: Ե­­թե մի շրջա­­նում կռիվ­­նե­­րը դա­­դա­­րում էին, ա­­պա ան­մի­ջա­պես բռնկվում  էին մի ու­րիշ բնա­­կա­­վայ­­րում:

Ստե­­­մելի բնո­­րոշ­­մամբ՝ «Տե­­ղա­­կան թուր­­քե­­րը մե­­ղաւոր չէին, քա­­նի որ կենտ­րոնն էր նրանց թե­­լա­­դրում: Նրանք նպա­­տակ էին դրել Սիւ­­նի­­քի ըմ­­բոս­­տու­­թիւ­­նը կոտ­­րել եւ այն դնել Ադր­բէ­­ջա­­նի տրա­­մա­­դրու­­թեան տակ: Սիւ­­նե­­ցիք այդ լաւ գի­­տէին եւ տա­­լիս էին ու­­ժեղ հակ­­հա­­րուած»[41]:

Թուրք հրո­­սա­­կախմ­բեր հար­­ձա­­կում­­նե­­րի հե­­տևան­­քով ա­­ռա­­վել լար­­ված ու վտան­­գա­­վոր ի­­րա­­վի­­ճակ է տի­­րել հատ­­կա­­պես Գող­­թա­­նից և Ա­­գու­­լի­­սից  դե­­պի Ղա­­փան ձգվող ու­­ղի­­նե­­րում: Այդ ա­ռու­մով թուրք բնակ­չու­թյան շրջա­նում գոր­­ծուն աշ­­խա­­տան­ք էին ծա­վա­լում թուր­­քաբ­­նակ գյու­­ղե­­րում հանգրվա­­նած թուր­քա­կա­կան բա­նա­կի  սպա­­ներն ու գոր­­ծա­­կալ­­ներ­­ը, ո­­րոնց քա­­ջա­­լե­­րան­­քով ու դրդու­­մով մահ­մե­դա­կան հրո­­սա­­կախմ­բե­­րը հար­­ձակ­­վում ու կո­­տո­­րում էին դե­­պի Ղա­­փան տա­­նող ճա­­նա­­պարհ­նե­­րով անց­նող գաղ­­թա­­կան­­նե­­րին:

Մի շարք թուր­քաբ­նակ գյու­ղեր, գլխա­­վո­րա­պես Օխ­­չիի շրջա­­­նը վե­­­րա­ծ­վել էր Նա­­­խի­­­ջևա­­­նի ու Օր­­դու­­­­բա­­­դի տարածքում տեղաբաշխված թուր­­քա­­­կան զո­­­րա­­­մա­­­սե­­րի սպա­­­նե­­­րի ու գո­ր­ծա­­­կալ­­նե­­րի հա­­­վա­­­քա­­­տե­­­ղի, որ­­տեղ նրանք տե­­­ղա­­­կան թուր­­քե­­­րին պատ­­րաս­­տում էին ա­­­պա­­­գա մեծ ար­­շա­­­վան­­քի ու կա­­պեր էին հաս­­տա­­­տել Գեղ­­վա­­­ձո­­­րի թուր­­քե­­­րի հետու զինում էին նաև նրանց: Այդ ժա­­­մա­­­նակ ոչ միայն Օխ­­չի­­­ձո­­­րում և Գեղ­­վա­­­ձո­­­րում, այլև թուր­­քա­­­կան մյուս գյու­­­ղե­­­րում նույն­պես գոր­­ծում էին թուր­­քա­­կան գոր­­ծա­­կալ­­ներ, ո­­րոնք կոչ­­ված էին կազ­­մա­­կեր­­պե­­լու թուրք բնակ­­չու­­թյա­­նը[42]:

Բնա­կան է, որ Զան­գե­զու­րի Հա­յոց Ազ­գա­յին Խոր­հուր­դը պետք է իր վե­րա­բեր­մուն­քը դրսևո­րեր այդ բնա­կա­վայ­րե­րի նկատ­մամբ:

Ստե­մելի հա­վաստ­մամբ՝ «Ղա­փա­նի Հայոց Ազ­գա­յին խոր­հուր­դը լաւ ի­րա­զեկ էր կա­ցու­թեան եւ քա­նիցս դի­մել էր Օխ­չու ձո­րի թուր­քե­րին, որ յետ կե­նա­յին ի­րենց դաւա­դրա­կան ծրա­գիր­ներց՝ քա­նի որ Օխ­չու ձո­րը եւ Գե­ղուայ ձո­րը կազ­մում էին Ղա­փա­նի շրջա­նի հա­րա­զատ ու անբաժանլի մաս­երը»[43]:

Օխ­չի­ձո­րի թրքու­թյու­նը մեր­ժում է լսել Ղա­­փա­­նի հա­­յոց ազ­­գա­­յին խոր­­հուր­դ պա­հա­ջը և շա­րու­նա­կում է փակ պա­հել Գող­թա­նից դե­պի Ղա­փան ձգվող ճա­նա­պար­հը և պար­բե­րա­բար հար­ձա­կում­ներ է գոր­ծում Զան­գե­զուր ե­կող գաղ­թա­կան­նե­րի վրա:

Ստեղծ­ված կա­­ցու­թյան թե­­լա­­դրան­­քով Ղա­­­փա­­­նի Ազ­­գա­­­յին խորհրդի ա­­ռա­­ջա­­դրան­­քով հայ մար­­տա­­կան ու­­ժե­­րը դի­­մում են հար­­ձակ­­ման, «…եւ շնոր­հիվ Աբ­գար Նա­սի­բեա­նի, Գե­րա­սի­մի, Նաւա­սար­դի, Կա­րա­պետ Նու­րի­ջա­նեա­նի եւ Ե­րից­վա­նիկ գիւ­ղա­ցի Գրի­գոր Տէր Յա­րու­թիւ­նեա­նի հե­րո­սա­կան ջան­քե­րի, վե­րա­ցաւ Օխ­չին մէջ­տե­ղից եւ դա­դրեց վտանգ լի­նել Վե­րին Ղա­փա­նին»[44]:

Զան­գե­զու­րյան մա­­­րտա­­­կան ու­­­ժե­­­րը Ազ­­գա­­­յին Խորհրդի հանձ­նա­­­րա­­­րու­­թյամբ բա­­­ցի Օխ­­չի­­­ձո­­­րից, մաք­­րել են նաև Շա­­­բա­­­դին և Փիր­­դավ­­դան թուր­­քաբ­­նակ գյու­­­ղե­­­րը:Ի պա­­­տաս­­խան հա­­­յե­­­րի տո­­­նած հաղ­­թա­­­նա­­­կի, թուր­­քե­­­րը գրա­­­վում են Ու­­­ժա­­­նիս, Մո­­­ղես և Հա­­­գա­­­րակ գյու­­­ղերն ու հրդե­­­հում Ղա­­­րա­­­բա­­­բա  գյու­­­ղը: Այդ գյու­­­ղե­­­րի բնա­­­կիչ­­նե­­­րը թե­­­պետ հե­­­ռա­­­նում են ի­­­րենց գյու­­­ղե­­­րից, բայց կա­­­րո­­­ղա­­­նում են ան­­կոտ­­րում պաշտ­պա­­­նու­­թյամբ կա­­­սեց­­նել հարձակումները և զգա­­­լի կո­­­րուստ­ներ պատ­­ճա­­­ռել թշնա­­­մուն:

Մատն­վե­լով ան­հա­ջո­ղու­թյան՝ թուր­քերն ի­րենց ու­շա­դրու­թյու­նը կենտ­րո­նաց­նում են Նա­խի­ջևա­նի և Գողթ­նի վրա[45]:

Ե­րևա­նում գտնվող Զան­գե­զուր-Ղա­րա­բաղ Շրջա­նա­յին խորհրդի ներ­կա­յա­ցուց­չին ու­ղար­կած գրու­թյու­նում (1919 թ.  սեպ­տեմ­բե­րի 6)Զան­գե­զու­րի Ազ­գա­յին Խոր­հուր­դը ներ­կա­յաց­նե­լով գա­վա­ռում տի­րող ա­ղե­տա­լի կա­ցու­թյու­նը և կար­ծես հա­վե­լում այն­տեղ տե­ղի ունեցած վե­րո­հի­շյալ կռիվ­նե­րի՝ հայտ­նում է, որ եր­րորդ ան­գամ Քեա­զիմ բե­յի գլխա­վո­րու­թյամբ 3500 զի­նյալ­նե­րից բաղ­կա­ցած զո­րա­խում­բը հար­ձակ­վել է Ղա­փա­նի Եղ­վարդ-Ա­գա­րակ գյու­ղախմ­բի վրա և թե­պետ հասցրել է կրա­կի մատ­նել հայ­կա­կան Ղա­րա­բա­բա գյու­ղը, բայց հան­դի­պե­լով այդ գյու­ղախմ­բի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի հա­մառ դի­մա­դրու­թյանն ու կրե­լով շո­շա­փե­լի կո­րուստ­ներ՝ նա­հան­ջել է:

Ազգային Խորհրդի տեղեկացմամբ՝ Ադրբեջանի կանոնավոր զորքը փորձել է Զանգեզուր ներխուժել հայկական Մախուր Թարեան գյուղի ուղղությամբ: Այս անգամ թուրքերին հաջողվել է ներխուժել գյուղ, սակայն տեղի մարտական ուժերը ժամանակին ստանալով զինական աջակցություն՝ ջախջախում են գյուղ ներխուժած թշնամուն ու դուրս շպրտում իրենց բնակավայրի տարածքից:

Ըստ Ազ­գա­յին Խորհրդի գրու­թյան՝ վեր­ջին ու­ժեղ հար­ձա­կու­մը թուր­քե­րը գոր­ծել են Ղուշ­չի-Բի­լակ գյու­ղի վրա ու դար­ձյալ մատն­վել են ան­հա­ջո­ղու­թյան[46]:

Հարկ է ընդգծել, որ պատ­մա­կան հի­շյալ ժա­մա­նա­կաշրջանը պատ­կե­րող սկզբնաղ­բյուր­նե­րի հա­վաստ­մամբ՝  Զան­գե­զու­րում տե­ղի ու­նե­ցած  կռիվ­նե­րը մե­ծամ­ասամբ ա­վարտ­վել են զան­գե­զու­րյան ռազ­մա­կան ու­ժե­րի համոզիչ հաղ­թա­նա­կով:

Զան­գե­զու­րի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րը, ճիշտ է, կա­րո­ղա­նում էին ար­ժա­նի հա­կա­հար­ված տալ Ադրբեջանի զավ­թո­ղա­կան նկրտում­նե­րին ու պաշտ­պա­նել գա­վա­ռի ան­կա­խու­թյու­նը, բայց այն­տեղ տի­րող կա­ցու­թյու­նը շա­րու­նա­կում էր մնալ խիստ լար­ված ու տագ­նա­պա­լի:

Զան­­գե­­­զու­­­րի հա­­­յու­­թյան վրա ծա­­­ռա­­­ցած   սպառ­­նա­­­լի­­­քը, ին­­չը միա­ն­­շա­­­նակ ցույց տվեց ժա­­­մա­­­նա­­­կը, պայ­­մա­­­նա­­­վոր­­ված չէի միայն Ադ­ր ­բե­­­ջա­­­նի զավ­­թո­­­ղա­­­կան նկրտում­­նե­­­րով ու պար­­տա­­դրանք­նե­­­րով: Զան­­գե­­­զու­ր­ցի­­­նե­­­րի հա­մար, թե­րևս, ա­ռա­վել ա­­­նըն­­դու­­­նե­­­լի էր և ինչ-որ ի­­­մաս­­տով փա­­­կու­­­ղա­­­յին, Անգ­լիա­­­յի ներ­­կա­­­յա­­­ցուց­­չու­­թյան կող­­մից պար­­բե­­­րա­­­բար կրկն­վող մի­­­ջամ­­տու­­թյու­­­նն ու պար­­տա­­դրանք­նե­­­րը:

1919 թ. մա­­­յի­­­սի 2-ին Գո­­­րիս է ժա­­­մա­­­նում Շու­­­շիում անգ­լիա­­­կան ներ­­կա­­յա­­ցուց­­չու­­թյան (մի­­սիա­­յի) պետ մա­­­յոր Մոնկ-Մե­­­սոր­­նը և նույն օ­­­րը իր մոտ հրա­­­վի­­­րե­­­լով Զան­­գե­­­զուր-Ար­­ցա­­­խի Շրջա­­նա­­յին (Ազ­­գա­­յին )Խորհրդի ան­­դամ­­նե­­­րին՝ հայ­­տա­­­րա­­­րում.

«1. Ճա­­նա­­չել Ադր­բէ­­ջա­­նի իշ­­խա­­նու­­թիւ­­նը՝ երկ­րում կարգ, իշ­­խա­­նու­­թիւն հաս­­տա­­տե­­լու, ճա­­նա­­պար­­հը բա­­նա­­լու և ժո­­ղովր­դին պա­­րէն հասց­նե­­լու հա­­մար:

  1. Քոչ­վոր­նե­րին Զան­գե­զու­րի սա­րե­րը բարձ­րա­նա­լու յար­մա­րու­թիւն­ներ տալ»[47]:

Ինչ­պես Ար­ցա­խում, այն­պես էլ Զան­գե­զու­րում անգ­լիա­կան ներ­կա­յա­ցուց­­չու­­թյան ներ­­կա­­յա­­ցու­­ցիչ­­նե­­րը, ինչեր նաև Սուլ­­թա­­նո­­վը հան­­դի­­պում են լուրջ դի­­մա­­դրու­­թյան: Զան­­գե­­­զուր-Ար­­ցախ Ազ­­գա­­­յին Խորհրդի ան­­դամ­­նե­­րը քննար­­կե­­լով մա­­­յոր Մոնկ-Մե­­­սոր­­նի կող­­մից ի­­րենց ներ­­կա­­յաց­­րած վերջ­նա­­գի­­րը՝ հա­­ջորդ օրն ևեթ տա­­լիս են հե­­տև­­յալ պա­­տաս­­խա­­նը. «Զան­­գե­­զու­­րի Ա­­ռա­­ջին Գիւ­­ղա­­ցիա­­կան Հա­­մա­­գու­­մա­­րի ո­­րոշ­­ման հա­­մա­­ձայն՝ Հա­­յաս­­տա­­նի հան­­րա­­պե­­տու­­թեան երկ­րա­­մաս Զան­­գե­­զու­­րի դէմ կա­­տա­­րւած ա­­մէն մի ագ­­րե­­սիւ գոր­­ծո­­ղու­­թիւն կը հան­­դի­­պի ա­­մե­­նա­­յա­­մառ և կա­­տա­­ղի դի­­մա­­դրու­­թեան հայ ժո­­ղովր­դի կող­­մից:

«Հա­­յաս­­տա­­նի Հան­­րա­­պե­­տու­­թեան երկ­րա­­մա­­սում չապ­­րող քո­չ­ւոր­­­նե­­րին ոչ մի դէպ­­քում և ոչ մի պայ­­մա­­նով  չէ թոյ­­լատ­­րւում բար­ձ­րա­­նալ Զան­­գե­­զու­­րի սա­­րե­­րը:

«Ինչ վե­­րա­­բե­­րում է իշ­­խա­­նու­­թիւն հաս­­տա­­տե­­լուն, պէտք է ասենք, որ ոչ միայն այժմ, այ­­լև հա­­մա­­տա­­րած ա­­նիշ­­խա­­նու­­թեան օրե­­րին Զան­­գե­­զու­­րում միշտ թա­­գաւո­­րել է օ­­րի­­նա­­կե­­լի իշ­­խա­­նու­­թիւն, և այժմ հարկ չկայ իշ­­խա­­նու­­թիւն հաս­­տա­­տե­­լու այն­տեղ՝ ուր ա­­նիշ­­խա­­նու­­թիւն չկայ:

Թիւրք-Ադր­բէ­ջա­նեան աւան­տիւ­րա­յի ամ­բողջ ըն­թաց­քում Զան­գե­զու­րը եղել է միշտ ի­նքնու­րույն և դաշ­նա­կից հրա­մա­նա­տա­րու­թիւ­նը այդ­պէս էլ տե­սել է Զան­գե­զուր մտնե­լիս:

«Ամէն մի ոտնձգութիւն մեր ինքնուրույնութեան դէմ, ում կողմից էլ որ ե­րևան գայ, այդ «ստա­տուս-քւոե-ի խան­գա­րումն է և մեր կող­մից կը հան­դի­պի ա­մէ­նաուժեղ դի­մա­դրու­թեան:

Զանգեզուր-Ղարաբաղի Շրջանային Խորհուրդ

Գորիս, 3 մայիսի»[48]:

Զան­­գե­­զուր-Ղա­­րա­­բա­­ղի Շրջա­­նա­­յին Խորհրդի մեր­­ժո­­ղա­­կան պա­­տաս­­խա­­նը ստա­­նա­­լու հա­­ջորդ օ­­րը՝ մա­­յի­­սի 4-ին իշ­­խան Ա­­լեք­­սանդր Եր­­կայ­­նա­­բա­­զու­­կի, ինչ­պես նաև անգ­լիա­ցի ու ա­զե­րի տաս­նյակ զին­վո­րա­կան­նե­րի ու­ղեկ­­ցու­­թյամբ, 13 ավ­­տո­­մո­­բիլ­­նե­­րով Գո­­րիս է գա­­լիս գեներալ Շա­­տել­­վոր­­տը: Գո­­րի­­սում նրան ըն­­դու­­նում են պատ­­շաճ մա­­կար­­դա­­կով, զի­­վո­­րա­­կան պատ­­իվ­նե­րով: Գնդա­պետ Շա­տել­վոր­տը, ո­րը քաջատեղյակ էր Զան­գե­զուր-Ղա­րա­բա­ղի Շրջա­նա­յին Խորհրդի ներկայացրած մեր­ժո­ղա­կան պա­տաս­խա­նի բո­վան­դա­կու­թյա­նը, այս անգամ ա­ռա­վել խիստ ու ընդգծված տո­նով դարձյալ ա­ռա­ջար­կում ու պահանջում է հպա­տա­կու­թյուն ցույց տալ Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյա­նը և թույլ տալ քո­չը բարձ­րա­նա­լ Զան­գե­զու­րի սա­րե­րը[49]:

Զան­գե­զուր-Ղա­րա­բա­ղի Շրջա­նա­յին Խոր­հուր­դը բնավ չեր­կյու­ղե­լով ու տեղիք չտա­լով Զան­գե­զու­րի հա­յու­թյանն ուղղ­ված գնդա­պետ Շա­տել­վոր­տի սպառ­նա­լիք­նե­րից՝ տա­լիս է հե­տև­յալ կտրուկ պա­տաս­խա­նը. «…մենք Ադր­բե­ջա­նին հպա­տա­կւել չենք կա­րող, քո­չը սար չի կա­րող բարձ­րա­նալ: Միայն մեր գաւա­ռի աւե­րակ­նե­րի ու ժո­ղովր­դի դիակ­նե­րի վրա­յով Ադր­բե­ջա­նը կա­րող է տի­րել Զան­գե­զու­րին և իր հրա­ման­նե­րը թե­լա­դրել»[50]:

Ի պա­­­տաս­­խան Անգ­լիա­­­յի ներ­­կա­­­յա­­­ցուց­­չու­­թյան կող­­մից ներ­­կա­­­յաց­­րած դի­­­մում-վերջ­նագ­­րի, Զան­գե­զուր-Ղա­րա­բա­ղի Շրջա­նա­յին Խոր­հուր­դը պի­­­տի հրա­­­պա­­­րա­­­կավ ար­­տա­­­հայ­­տեր գա­­վա­­ռի հայ բնակ­­չու­­թյան կամքն ու դիր­­քո­­­րո­­­շու­­­մը Ադր­բե­­­ջա­­­նի գե­­­րիշ­­խա­­­նու­­թյունն ըն­­դու­­­նե­­­լու ի­­­րենց բազ­­միցս հրամց­րած վերն­ջագ­­րե­­­րի:

Այդ նպա­տա­կով 1919 թ. ապ­­րիլ 7-ին Գո­­­րի­­­սում տե­­­ղի է ու­­­նե­­­նում ժո­­­ղովր­դա­­­կան հսկա­­­յա­­­կան ցույց, ո­­­րին մաս­­նակ­­ցել են նաև Զան­­գե­­­զու­­­րի զին­­վո­­­րա­­­կան ու­­ժե­­­րը:

Թիֆ­­լի­­­սում հրա­­­տա­­­րակ­­վող «Աշ­­խա­­­տա­­­­ւոր» թեր­­թի սե­­­փա­­­կան թղ­թակ­­ցի տե­­­ղե­­­կաց­­մամբ՝ ցույ­­ցի նպա­­­տակն է, կրկնա­­­կի ան­­գամ հրա­­­պա­­­րա­­­կավ ցույց տալ Ադր­բե­­­ջա­­­նի գե­­­րիշ­­խա­­­նու­­թյու­­­նը մեր­­ժե­­­լու Զան­­գե­­­զու­­­րի հա­­­մայն հա­­­յու­­թյան ան­­սա­­­սան կամքն ու դիրքորոշումը: Ցույ­­ցի մաս­­նա­­­կից­­նե­­­րը միա­­­հա­­­մուռ հայտ­նում են. ե­­­թե ան­­գամ Հա­­­յաս­­տա­­­նի կա­­­ռա­­­վա­­­րու­­թյու­­­նը հա­­­մա­­­ձայ­­նի Զան­­գե­­­զուրն ու Ար­­ցա­­­խի զի­­­ջել Ադր­բե­­­ջա­­­նին, ա­­­պա Զան­­գե­­­զուրն ու Ար­­ցա­­­խը միաս­­նա­­­կան ու­­­ժե­­­րով մին­­չև վեր­­ջին կա­­­թիլ ա­­րյու­­­նը կպայ­­քա­­­րեն՝ պաշտ­պա­­­նե­­­լու ի­­­րենց ա­­­զա­­­տու­­թյունն ու ան­­կա­­­խու­­թյու­­նը[51]:

Թղթա­­կի­­ցը միա­­ժա­­մա­­նակ հայտ­նում է. «Ար­­դէն ստեղ­­ծւած է տե­­ղա­­կան վար­­չա­­կան ա­­պա­­րատ իր բո­­լոր անհ­րա­­ժեշտ ֆունկ­ցիա­նե­րով: Կեան­քը ըն­թա­նում է խաղաղ և կարգ ու կա­նո­նով:

Ժողովուրդն անհամբեր  սպասում է իր ազատութեանը»[52]:

Զան­­գե­­զուր-Ղա­­րա­­բա­­ղի Շրջա­­նա­­յին Խորհրդի կտրուկ պա­­տաս­­խա­­նը բնավ էլ ա­նակն­կալ չէր գեներալ Շա­­­տել­­վոր­­տի հա­մար, քա­նի որ նա մինչ այդ ար­դեն բազմիցս հա­ղոր­դակց­վել էր Ար­ցա­խում տեղի ունե­ցած դեպ­քե­րին ու քա­ջա­ծա­նոթ էր ար­ցա­խա­հա­յու­թյան դի­մա­դրո­ղա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րին ու հա­կաադր­բե­ջա­նա­կան տրա­մադր­վա­ծու­թյանը:

Շրջա­նա­յին Խորհրդի կտրուկ պա­տաս­խա­նը ստա­նա­լուց հե­տո գե­նե­րալ Շա­­­տել­­վոր­­տն իր անգ­լիա­ցի ու թուրք զին­վոր­նե­րից բաղ­կա­ցած թիկնազորի ու­ղեկ­ցու­թյամբ  հե­ռա­նում է Գո­րի­սից, բայց շարունակում է քայլեր ձեռնարկել Զանգեզուրին պարտադրելու իր դիրքորոշումը:

Դա­­­տե­­­լով ՀՀ կա­­­ռա­­­վա­­­րու­­թյա­­­նը Կով­­կա­­­սում հաս­­տատ­­ված Բրի­­­տա­­­նա­­­կան հրա­­­մա­­­նա­­­տա­­­րու­­թյան կող­­մից ներ­­կա­­­յաց­­րած բազ­­մա­­­թիվ պաշ­­տո­­­նա­­­կան հե­­­ռագ­­րե­­­րի ու պա­­­հանջ­նե­­­րի բո­­­վան­­դա­­­կու­­թյու­­­նից, կա­­­րե­­­լի է եզ­­րա­­­կաց­­նել, որ Զան­­գե­­­զուր-Ար­­ցա­­­խի գե­­­նե­­­րալ-նա­­­հան­­գա­­­պե­­­տի պաշ­­տո­­­նում կա­պի­տան Ար­­սեն Շահ­­մա­­զյա­­­նի նշա­­­նա­­­կու­­­մը խիստ մտա­­­հո­­­գել ու ան­­հանգստու­­թյուն է պատ­­ճա­­­ռել անգ­լիա­­­ցի­­­նե­­­րին: Իր ծրագ­­րե­­­րը Զան­­գե­­­զու­­­րում և Ար­­ցա­­­խում ի­­­րա­­­կա­­­նաց­­նե­­­լու հա­­­մար, անգ­լիա­­­կան կող­­մը ա­­­մեն կերպ ձգտում էր խո­­­չըն­­դո­­­տել, թույլ չտալ, որ­­պես­­զի այդ գա­­­վառ­­նե­­­րում Հա­­­յաս­­տա­­­նի կա­­­ռա­­­վա­­­րու­­թյու­­­նը հաս­­տա­­­տի, ու­­­նե­­­նա  իր վար­­չա­­­կան միա­­­վոր­­ներն ու պաշ­­տո­­նյան­­նե­­­րը ու այդ նկա­­­տա­­­ռու­­­մով բազ­­միցս մի­­­ջոց­­ներ է ձեռ­­նար­­կում հե­­­ռաց­­նե­­­լու իր ճա­­­նա­­­պար­­հին կանգ­նած ՀՀ կա­­­ռա­­­վա­­­րու­­թյան ներ­­կա­­­յա­­­ցու­­­ցիչ Ար­­սեն Շահ­­մա­­զյա­­­նին:

Չբա­­վա­­րար­­վե­­լով ՀՀ կա­­ռա­­վա­­րու­­թյա­­նը ներ­­կա­­յաց­­րած  պաշ­տո­նա­կան հե­­ռագ­­րե­­րով ու դի­­մում­­նե­­րով, գե­­նե­­րալ Թոմ­­սո­­նը դար­ձյալ նույն նպա­­տա­­կով, 1919 թ. մա­­յի­­սի 8-ին իր մոտ է հրա­­վի­­րում Վրաս­­տա­­նում Հա­­յաս­­տա­­նի դի­­վա­­նա­­գի­­տա­­կան ներ­­կա­­յա­­ցու­­ցիչ Եվան­­գու­­լո­­վին ու հայտ­նում, որ հա­­մա­­ձայն գե­­նե­­րալ Շա­­տել­­վո­­դի ու գնդա­­պետ Մոնկ-Մես­­սո­­նի զե­­կու­­ցագ­­րե­­րի, Ղա­­րա­­բա­­ղում, ինչ­պես նաև Գո­­րի­­սում ու Զան­­գե­­զու­րի գա­­վա­­ռում ի­­րա­­վի­­ճակն ու կար­­գը խան­­գար­­վում է հիմ­­նա­­կա­­նում կա­­պի­­տան Շահ­­մա­­զյա­­նի ագ­­րե­­սիվ քա­­ղա­­քա­­կա­­նու­­թյան հե­­տևան­­քով: Գե­­նե­­րալ Թոմ­­սո­­նի բնո­­րոշ­­մամբ՝ չգի­­տես ին­­չու իրեն Ղա­­րա­­բա­­ղում գե­­նե­­րալ-նա­­հան­­գա­­պետ հռչա­­կած կա­­պի­­տան Շահ­­մա­­զյա­­նը, հիմք ու­­նե­­նա­­լով Հա­­յաս­­տա­­նի կա­ռա­վա­րու­թյան հեղինակությունն ու հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րը, տևի բնակ­չու­թյա­նը ներ­արկում  է Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին չեն­թարկ­վե­լու գա­ղա­փա­րը, քա­նի որ Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տա­նի ան­բա­ժա­նե­լի մասն է[53]:

Ե­­­վան­­գու­­­լո­­­վի հետ կա­­յա­­ցած հան­­դիպ­­ման ժա­­մա­­նակ գե­­նե­­րալ Թոմ­­սո­­նը Ա. Շահ­­մա­­զյա­­նին ներ­­կա­­յաց­­նում է նաև անհիմն մեղա­­դրանք­ներ, ո­­րոնք հա­­վա­­սա­­րա­­զոր են այն­պի­­սի զա­­վեշ­­տի, որն ըն­­դու­­նակ է ար­­տա­­հայ­­տել միայն ընդգծված հա­կա­հայ տրա­մադր­վա­ծու­թյամբ օժտ­ված, հի­­վանդ ու գա­­ղա­­փա­­րա­­զուրկ մար­­դը:

Գե­նե­րալ Թոմ­սո­նի բնորոշմամբ՝ «Ոչ Էն­վեր փա­շան, ոչ ե­րիտ­­թուր­­քե­­րը հայ ժո­­ղովր­դին  հա­­մար չեն ա­­րել ու չեն ա­­նում այն­քան  վնաս­­ներ, որ­­քան շահ­­մա­­զյան­­նե­րը և նրա գա­­ղա­­փա­­րա­­կից­­նե­­րը, որոնց, ես ու­­զում եմ հա­­վա­­տալ, պա­­րոն Խա­­տի­­սյա­­նը կկա­­րո­­ղա­­նա մե­­կու­­սաց­­նել…»[54]:

Ի տար­բե­րու­թյուն Անգ­լիա­յի ներ­կա­յա­ցուց­չու­թյան և Ադր­բե­­ջա­­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի, ՀՀ կա­­­ռա­­­վա­­­րու­­թյան կող­­մից Ար­­սեն Շահ­րա­մա­նյա­նին Ար­­ցախ—Զան­­գե­­­զու­­­րի գե­­­նե­­­րալ-նա­­­հան­­գա­­­պետ նշա­­­նա­­­կու­­­մը մե­ծա­գույն գո­­­հու­­­նա­­­կու­­թյամբ է ըն­­դուն­­վում Զան­գե­զուր-Ար­­ցա­­­խի Շրջա­նա­յին Խորհրդի, ինչ­պես նաև Ար­ցա­խի Ազ­գա­յին խորհրդի կող­­մից:  Զան­գե­զու­րի հա­յու­թյու­նը ընդգծված ջեր­մու­թյամբ է դի­մա­վո­րում ՀՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից Զան­գե­զուր-Ար­­ցա­­­խի գե­նե­րալ-նա­հան­գա­պե­տի պաշ­տո­նում նշա­նակ­ված Ար­սեն Շահ­մա­զյա­նին:

Այդ կա­­­պակ­­ցու­­թյամբ «Աշխատավորե թերթը գրում է.­­«…ամբողջ Զանգեզուրի 120 հազար ժողովուրդը մի հոգի, մի մարմին դառած, խելակորույս ոգեւորութեամբ ընդունեց Զանգեզուրի և Ղարաբաղի Հայաստանի կողմից նշանակւած կօմիսար Արսեն Շահմազեանին: Նրա մուտքը յաղթական թափորի էր վերածւել սկսած Բազարչայից մինչև Գորիս»[55]:

Ինչ­պես ցույց է տա­­լիս Զան­­գե­­զու­­րում ու Ար­­ցա­­խում կա­­տար­­վող դեպ­­քեր հե­­տա­­գա զար­գա­ցում­նե­րը, Անգ­լիա­­յի ներ­կա­յա­ցուց­չու­թյու­նը և, ի­հար­կե, գլխա­վոր կո­­մի­­սար գե­­նե­­րալ Թոմ­­սո­­նը, չէին կա­­րող հա­­մա­­կերպ­վել Հա­­յաս­­տա­­նի կա­­ռա­­վա­­րու­­թյան ո­­րոշ­­ման հետ և ճա­­նա­­չել Ա. Շահ­­մա­­զյա­­նի լիա­­զո­­րու­­թյուն­­նե­­րը, որ­­պես Զան­­գե­­զուր-Ար­­ցա­­­խի գե­­նե­­րալ- նա­­հան­­գա­­պե­­տի:

Գե­­նե­­րալ Թոմ­­սո­­ն հանձ­նա­­­րա­­­րու­­թյամբ Գո­­­րիս ժա­­­մա­­­նած անգ­լիա­­­ցի ու ա­­­զե­­­րի զին­­վո­­­րա­­­կան­­նե­­­րը ա­­­ռա­­­ջար­­կում են Զան­­գե­­­զուր-Ղա­­­րա­­­բա­­­ղի Շրջա­­­նա­­­յին Խորհրդի ան­­դամ Ար­­շակ Շի­­­րի­­նյա­­­նին (Զան­­գե­­­զու­­­րի Ազ­­գա­­­յին Խորհրդի նախ­­կին նա­­­խա­­­գահ-Հ. Գ.) և գա­­­վա­­­ռա­­­կան կո­­­մի­­­սար Նի­­­կո­­­լայ Հով­­սե­­փյա­­­նին ի­րենց հետ գնալ Շու­­­շի, այն­տե­ղից Թիֆ­­լիս, ա­­­պա Ե­­­րևան, Զան­­գե­­­զու­­­րի վե­­­րա­­­բե­­րյալ մի շարք վի­­­ճե­­­լի հար­­ցե­­­րը քննար­­կե­­­լու ու հա­­­մա­­­պա­­­տաս­­խան ո­­­րո­­­շում­­ներ ըն­­դու­­­նե­­­լու նպա­­­տա­­­կով: Միա­­­ժա­­­մա­­­նակ պա­­­հան­­ջում են, որ ՀՀ կա­­­ռա­­­վա­­­րու­­թյան կող­­մից Զան­­գե­­­զու­­­րի պե­­­տա­­­կան կո­­­մի­­­սար (գե­­­նե­­­րալ-նա­­­հան­­գա­­­պետ )նշա­­­նակ­­ված գնդա­­­պետ Ար­­սեն Շահ­­մա­­զյա­­­նին չորս օր­­վա ըն­­թաց­­քում հե­­­ռա­­­նալ Զան­­գե­­­զու­­­րից: Ար­սեն Շահ­­մա­­զյա­­­նը պա­­­տաս­­խա­­­նում է, որ ա­ռանց Հա­յաս­տա­նի կա­­­ռա­­­վա­­­րու­­թյան կար­­գա­­դրու­­թյան, ին­քը չի հե­­­ռա­­­նա Զան­­գե­­­զու­­­րից[56]:

Մա­յի­սի 15-ին զին­վո­րա­կան­նե­րի ավ­տո­մո­բիլ­նե­րը կանգ են առ­նում գա­վա­ռա­կան կո­մի­սար Ն. Հով­սե­փյա­նի տան ա­ռաջ և զեն­քի սպառ­նա­լի­քով պա­հան­ջում՝ ի­րենց հետ գնալ Շու­շի: Այն պա­հին, երբ Ն. Հով­սե­փյա­նը պատ­րաստ­վում է նստել ավ­տո­մո­բի­լը, ան­մի­ջա­պես վրա են հաս­նում մի խումբ ե­րի­տա­սարդ­ներ և նրան խլում զին­վո­րա­կան­նե­րից[57]:

Ժողովրդի ճնշմամբ գեներալ Շա­տել­վոր­տը, անգլիացիներն ու թուրք զինվորականները ձեռնունայն հեռանում են Զանգեզուրից:

Զան­­գե­­­զու­­­րում ծա­­­վալ­­վող դեպ­­քերն ա­­­ներկ­բա ցույց են տա­­­լիս, որ հա­­­ման­­ման մար­­տա­­­վա­­­րու­­թյամբ, ան­գամ անգ­լիա­ցի­նե­րի գոր­ծուն մի­ջամ­տու­թյամբ և պար­տա­դրան­քով,  անհ­նա­րին է հա­­­մո­­­զել ու առա­­­վել ևս  ընկ­ճել մար­­տա­­­կան հե­­­րո­­­սա­­­կան ու­­­ղի ան­­ցած զան­­գե­­­զուր­­ցի­­­նե­­­րին:


[1] ՀՅԴ ԿԱ, թծ. 8/8, գ. 22-1, էջ 1:

[2] Խատիսեան Ա., նշվ. աշխ., էջ 179:

[3] ՀՅԴ ԿԱ, թծ. 6/6-1, գ. 41:

[4] Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ., էջ 71:

[5] Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ., էջ 85-86:

[6] Հովհաննիսյան Ռ., նշվ. աշխ., էջ 121:

[7] «Հայրենիքե ամսագիր, 1945,թիւ 3, էջ 26:

[8] Հովհաննիսյան Ռ., նշվ., աշխ., էջ 170:

[9] Նույն տեղում 171-172:

[10] Նույն տեղում:

[11] «Հայրենիքե ամսագիր, 1945, թիւ 3, էջ 27:

[12] Հովհաննիսյան Ռ., նշվ., աշխ., էջ 174:

[13] *Արցախ­ցի հայ կնո­ջից ծնված դոկ­­տոր Խոս­­րով բեկ Սուլ­­թա­­­նո­­վն ու ին­չես նաև նրա եղբայր­ներն ա­ռա­վե­լա­պես հայտ­նի էին իրենց հայատեցությամբ, հայության նկատմամբ դրսևորած ընդգծված ատելությամբ, չարությամբ ու ջար­­դա­­­րա­­­րի համ­­բա­­­վով:

Ըստ Ե­ղի­շե Իշ­խա­նյա­նի նկա­րագ­րու­թյան՝ «Գիւ­ղե­րում սո­վո­րու­թիւն է աշ­նան, երբ ան­տա­ռում վայր պտուղ­նե­րը հա­սու­նա­նում են, գիւ­ղի կա­նայք և աղ­ջիկ­նե­րը խումբ կազ­մած կեր­թան պտղա­քա­ղի…Ան­տա­ռը ե­թէ գիւ­ղին շատ մօտ է, գրե­թէ կպած գիւ­ղին, կա­նայք և աղ­ջիկ­ներ մէն-մե­նակ էլ գնում են պտղա­քա­ղի: Միայ­նակ ան­տառ գնա­ցած է լի­նում և Խոս­րո­վի մայ­րը: Նույն օ­րը աղ­ջի­կայ գիւ­ղի դարբ­նի մօտ գոր­ծով ե­կած է լի­նում Խոս­րո­վի հայ­րը, ո­րը վե­րա­դար­ձին պէտք է նոյն ան­տա­ռի մի­ջով անց­նէր:

…Աղ­ջի­կայ չար բախ­տից, երբ պտուղ քա­ղե­լիս է լի­նում ան­տա­ռի մի­ջով եր­կա­րող կա­ծա­նին շատ մօտ, բէ­կը անց­նե­լիս նկա­տում է աղջ­կան, շլա­նում նրա գեղեց­կու­թեամբ և, ծա­ռա­յի հետ միա­սին, ա­րա­գօ­րէն յար­ձա­կւում են աղ­ջի­կայ վրայ, բե­րա­նը պինդ փա­կում թաշ­կի­նա­կով և նստցնե­լով ծա­ռա­յի ձիու վրայ, տա­նում Փղա­նիս գիւղ:

…Բո­լոր փնտրտում­ներն այդ ուղ­ղու­թեամբ ա­պար­դիւն են անց­նում…

Տա­րի­ներ անց­նե­լուց յե­տոյ գաղտ­նի­քը բա­ցւում է, և աղ­ջի­կայ ազ­գա­կան­նե­րից մէ­կը, ար­հես­տով հիւսն, գոր­ծիք­նե­րը խուր­ջի­նի մէջ ու­սին գցած, ուղղ­վում դէ­պի Փղա­նիս..Բէ­կը կան­չում է ն­րա­ն իր մօտ հիւս­նին և գործ հանձ­նա­րա­րում: Հիւս­նը բէ­կի տան պա­տու­հա­նի փեղկե­րը և դռնե­րը նո­րո­գե­լիս, տես­նում է աղջ­կան, ճա­նա­չում, նա էլ ի­րեն է ճա­նա­չում: Բէ­կը իր գոր­ծով գիւա­մէջ գնա­ցած ժա­մա­նա­կը, հիւս­նին յա­ջող­վում է խօ­սել աղ­ջի­կայ հետ, որ ծնող­նե­րը կարող են դի­մել իշ­խա­նու­թիւն­նե­րին և ա­զատ ար­ձա­կել ի­րեն, սա­կայն աղ­ջի­կը ա­սում է՝ «Ե­թէ ե­րե­խան­նե­րը չլի­նէին, ան­պայ­ման կը հա­մա­ձայ­նւէի, իսկ այժմ շատ դժւար է. ար­դէն մայր եմ ե­րե­խա­նե­րի, ո­րոն­ցից մէ­կը ծծկեր և բո­լո­րը կա­պւած են ինձ հետ, ինչ­պէս թող­նեմ…

Ես հի­մա մի շատ դժբախտ կին եմ, զրկւած հա­րա­զատ­նե­րից ու բա­րե­կամ­նե­րից, սա էլ իմ ճա­կա­տա­գիրն է, ե­րևի Աս­տւած ու­զե­ցել է պատ­ժել ինձ, և ես պի­տի կրեմ պա­տիժս…ե:

Ժա­մա­նա­կին ա­սում էին, որ Աբ­դուլ Հա­մի­դի մայ­րը հա­յու­հի է եղել, ե­րակ­նե­րում հայ­կա­կան արիւն է ու­նե­ցող Աբ­դուլ Հա­մի­դը եղաւ հա­յու­թեան դա­հի­ճը, Խոս­րով բէկ Սուլ­թա­նո­վի մայրն էլ հա­յու­հի է եղել, Խոս­րո­վին էլ հայ­կա­կան ա­րիւն ու­նե­նա­լով ե­րակ­նե­րում, հա­մոզ­ված պա­նիս­լա­միստ էր և խիստ հա­կա­ռակ հա­յու­թեան… (Տե՛ս Իշխանեան, Ե., Լեռնային Ղարաբաղ 1917-1920, Հայաստան), 1999, էջ 427-428:

[14] «Հայրենիքե ամսագիր, 1957, իւ 9, էջ 50:

[15] ՀԱԱ, ֆ. 150, ց. 1, գ. 25, թ. 17:

[16] Նույն տեղում, էջ 179-180:

[17] ՀՅԴ ԿԱ, թծ. 1649, գ. 5:

[18] Նույն տեղում, գ. 8/8:

[19] Նույն տեղում, գ. 66/3:

[20] Վրացեան Ս., նշվ. աշխ., էջ 313:

[21] Տե՛ս ՀԱԱ, ֆ. 370, ց. 1, գ. 40, թ. 27:

[22] Տե՛ս նույն տեղում:

[23] Իշխանեան Ե., Լեռնային Ղարաբաղ 1917-1920, Երևան, 1999, էջ 378:

[24] Նույն տեղում, էջ 378-379:

[25] Տե՛ս Վրացեան Ս., նշվ. աշխ., էջ 314-315:

[26] Նույն տեղում:

[27] Տե՛ս ՀԱԱ, ֆ. 199, ց. 1, գ. 38, թ. 4:

[28] Տե՛ս նույն տեղում:

[29] Ալիք, 23 օգոստոս, 1949:

[30] Նույն տեղում:

[31] Տե՛ս Վրացեան,նշվ. աշխ., էջ 331:

[32] Տե՛ս Վրացեան,նշվ. աշխ., էջ 331:

[33] Նույն տեղում:

[34] Տե՛ս Նույն տեղում:

[35] Տե՛ս «Հայրենիքե ամսագիր, 1963, թիւ 2, էջ 29:

[36] Տե՛ս «Հայրենիքե ամսագիր, 1963, թիւ 2, էջ 30:

[37] ՀՅԴ ԿԱ, թծ.  8/8, գ. 22-1,էջ 4:

[38] Նույն տեղում:

[39] Հայրենիքե ամսագիր, 1963, թիւ 2, էջ 30:

[40] Նույն տեղում, էջ 31:

[41] Նույն տեղում:

[42] Տե՛ս «Հայրենիքե ամսագիր, 1963, թիւ 2, էջ 31:

[43] Նույն տեղում:

[44] Նույն տեղում:

[45] Տե՛ս նույն տեղում:

[46] Տե՛ս ՀՅԴ ԿԱ, թծ. 8/8, գ. 22-1, էջ 5:

[47] «Հայաստանի աշխատավորե, 1919, մայիսի 9:

[48] Նույն տեղում:

[49] Տե՛ս նույն տեղում, 17 յուլիսի:

[50] Տե՛ս նույն տեղում:

[51] Աշխատավոր, 1919, 17 ապրիլի:

[52] Նույն տեղում:

[53] Նույն տեղում, թ. 51:

[54] Նույն տեղում, թ. 52:

[55] «Աշխատաւորե, 17 ապրիլ, 1919:

[56] Տե՛ս «Յառաջե, 14. օգոստոսի 1920:

[57] Տե՛ս նույն տեղում:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի