Թե որ հանկարծ հավք դառնայի

Թե որ հանկարծ հավք դառնայի,

Առաջինը օրրանս կգնայի,

Կնստեի ծեր թթենու բարձր ճյուղին

Ու նայեի մեր կտուրի մորս փռած

Աշնանային բարիքներին՝

Տանձ-խնձորից կտրած չրին,

Խաշած-փռած կրակ հոնին,

Դեռ նոր դրած չորաթանին,

Պաշին մոտիկ լավաշային:

Կշրջվեի դեպի մաշին,

Կեղևահան ճղուպերի,

Դդումների, կծուխուրի և մասուրի

Երկար շարին:

Մեկիկ-մեկիկ մեր ծառերին կթառեի,

Սինձ-համեմի փափուկ մարգին կփարվեի,

Մեր հին բակում մեն ու մենակ

Կշրջեի ու գիշերը պատի ճեղքում ծվարեի:

Արշալույսին մորս վառած

Մեր օջախի խտուտ տվող

Քաղցր մուխից արթնանայի,

Նախաճաշս հենց նոր կթած

Փրփուր կաթիցը կանեի:

Հին կարոտով կնայեի՝

Թե ինչպես են հոտը կազմում այծ ու ոչխար,

Նախիր դառնում կով ու արջառ,

Կլսեի հորթ ու գառան

Հոգի շոյող ուրախ կանչը:

Եկեղեցու անտաշ քարի բարձր քիվից

Կնայեի, թե ինչպես են

Գյուղի մարդիկ մեկիկ-մեկիկ

Կենտրոն գալիս և այդ օրվա

Խոսք-զրույցին սկիզբ տալիս:

Էլի շատ բան ես կանեի՝

Սիրտս ու հոգիս փոթորկեի,

Հետո, հետո ինչու-ինչպես

Ազատվեի:

Ի՜նչ ազատվել, թո՛ղ մերվեի

Եվ ձուլվեի այդ ամենին,

Հավերժորեն կնիքվեի

Մեր հինավուրց Կարմիր քարի

Սեգ կատարին:

 

Ս.Բ. Վարդանյան 10.10.2019թ.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

“Բարբառագիտական ընթերցումներ” (Միջազգային գիտաժողով)

2024թ. նոյեմբերի 14-15-ը ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ «Բարբառագիտական ընթերցումներ» միջազգային…

Դարերի խորքից եկած սրբատուն․ Մաքենավանք

1170 թվականին Ներսես Շնորհալին Մաքենյաց վանքում վերցրել է այնտեղ մշակված եկեղեցական կանոնակարգը՝ հայկական մյուս վանքերում կիրառելու համար։…

Պատմական Հաբանդ գավառի Ակներ բնակավայրը

Հայկական տեղանունների ուսումնասիրությունը հայագիտության կարևոր բնագավառներից մեկն է դարձել մասնավորապես վերջին շրջանում՝ կապված տարածաշրջանի աշխարհաքաղաքական…

Նոր գիրք․ “Կապանի ձեռագրերն ու գրչօջախները” (Ս․ Ջհանգիրյան)

Կա­պա­նը՝ որ­պես գրչօ­ջախ, ա­ռա­ջին ան­գամ ներ­կա­յաց­վում է սույն գրքում։ Աշ­խա­տութ­յու­նը նվիր­ված է Ս­յու­նի­քի միջ­նա­դար­յան գրչութ­յան…