Լեգենդը հյուսվել է Տանձատափ գյուղում: Այն գրի է առել և գեղարվեստական մշակման ենթարել հարազատ գյուղի պատմության վկան ու վկայումների ապրեցնողը. Սուրեն Վարդանյան
Իրականի և առասպելականի համաձուլվածք են քարափները: Դրա համար նրանք լեգենդային են: Մեր քարափի սկիզբը Սղնախի բարձունքում է: Նա շրջանցում է Մեծ ձորը, Հարսնաձորը, ապա գրկում, շրջափակում Օվենի կաղնու անտառը և միանում Որոտանի ափամերձ քարափների մեծ գերդաստանին: Միլիոնավոր տարիներ նա հետևում է ընթացող իրադարձություններին: Ի՞նչ գաղտնիքներ ունի, ո՞վ կարող վերծանել անհնարինը: Բայց ավանդությունն այսպես է պատմում.
«Կոփելուց անմիջապես հետո մի ներքին ցավ է շրջել քարափի ներսում, իջել-բարձրացել է, աջուձախ արել, ելքեր փնտրել, բայց ուղի չի գտել: Գնալով ցավը սաստկացել է: Կնճռոտվել է քարափի դեմքը, տեղ-տեղ խորշոմներ են գոյացել, ու անտանելի ցավից շառագունել, կարմիր է կտրել նրա երեսը: Այդ երկունքն ավարտվել է մի շքեղ լուսաբացի, երբ քարափի կրծքից բխել է հորդառատ, հրաշք մի աղբյուր: Անմիջապես հանգիստ նինջ է իջել քարափին: Նրա դեմքի կարմիրն անցել է, շիկնանքը՝ մնացել: Դրանից է ծնվել Կարմիր քարի քարափ անվանումը:
Քանի որ կրծքից բխած աղբյուրի սպիտակ փրփուրները գարնանը կուսական վարսերի պես զարդարում են նրա հպարտ լանջը, աղբյուրն էլ կոչել են Սպիտակ ջուր»:
[…] sarc.am […]
Comments are closed.