Հայկական մշակույթի հանրահռչակումը Եվրոպայում

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ 2024թ․ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը Ֆրանսիայի Ալֆորվիլ, Սենտ Էթիեն, Իտալիայի Հռոմ քաղաքներում տեղի ունեցավ «The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone» անգլերեն գրքի շնորհանդեսը, դասախոսությամբ ներկայացվեցին Քաշաթաղի հայկական տեղանունները։ Հիշեցնենք, որ գիրքը լույս է տեսել 2023թ․ դեկտեմբերին «Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոն»-ի նախաձեռնությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Բանախոսները՝ ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտակազմակերպչական բաժնի աշխատակից Զ․ Ըռքոյանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բ․գ․թ․, դոցենտ Մ․ Քումունցը մանրամասն ներկայացրին  Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի պատմամշակութային հուշարձանները, դրանց կառուցման ժամանակաշրջանը, ճարտարապետական առանձնահատկությունները, հայկական վիմագրերը և այլն։  Գրքի ստեղծման աշխատանքների մասին իրենց տպավորությունները կիսեցին խմբագիր, բ․գ․թ․, դոցենտ Լ․ Ներսիսյանը, թարգմանիչ Ս․ Քումունցը։ Պատմական Սյունիքի և Արցախի տեղանունների ծագումնաբանությանը վերաբերող դասախոսությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց ունկնդիրների շրջանում։ Գրքի շնորհանդեսին և դասախոսություններին ներկա էին Ալֆորվիլի հայկական «Կայծ — Նոր սերունդ» մշակութային միության, Սենտ Էթիենի Aliance Franco-Arménienne de la Loire-ի ներկայացուցիչները և ուրիշներ։

Գրքի շնորհանդերսի կազմակերպման աջակիցներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, ՀՀ ԳԱԱ, Սյունիքի մարզպետարան, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամ, ԿԱՅԾ — Նոր սերունդ մշակութային միություն, Լուարի շրջանի հայ-ֆրանսիական միություն, Սանտ-Էտիեն համայնքի հայ առաքելական եկեղեցի։

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Ածանցումը Գորիսի բարբառում

Արինե Արմանի Բաբայան Հայաստան, Գորիսի պետական համալսարան, ուսանող Ղեկավար և համահեղինակ՝ Մհեր Քումունց Մեր ուսումնասիրությունը նվիրված է…

Կապի հնչյունական, բառային և քերականական դրսևորումները Գորիսի բարբառում

Մանանա Բաղդասարյան Ուսանող Հայաստան, Գորիսի պետական համալսարան Ղեկավար և համահեղինակ՝ Մհեր Քումունց Սույն հոդվածում ուսումնասիրել ենք Գորիսի…

Դարձվածքները Ա. Բակունցի «Կյորես» վիպակում

 (Համեմատական քննություն) Բակունց Ալլա Հայաստան, Գորիսի պետական համալսարան, ուսանող Ղեկավար և համահեղինակ՝ Մհեր Քումունց Դարձվածքներին վերաբերող աշխատանքները…

Արևելյան լեզուներից անցած փոխառությունները Գորիսի բարբառում

Մարգարյան Մարի Հայաստան, Գորիսի պետական համալսարան, ուսանող Ղեկավար և համահեղինակ՝ Մհեր Քումունց Մուտք «Իսկ խոջաները՝…