Վերջերս Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում կայացավ Մոնրեալի Թեքեյան Մշակութային Միութեան «Սարօ Արմէն Մանուկէան ֆոնտ»-ի օժանդակությամբ հիմնանորոգված դասարանի բացման արարողությունը, որին ներկա էր նաև Փարիզի Արշակ Չոպանյան ինստիտուտի տնօրեն Վարուժան Սիրապյանը: Այդ ժամանակ որոշվեց հիմնանորոգել նաև երկրորդ դասասենյակը, և շուտով սկսվեց դպրոցի ռազմագիտության դասասենյակի նորոգումը, որն իրականություն դարձավ Վ. Սիրապյանի ֆինանսավորմամբ: Հոկտեմբերի 28-ին Բերձորի թիվ 1 դպրոց ժամանեցին Վ. Սիրապյանը, Հայաստանում ԱՄՆ և Կանադայի Թեքեյան մշակութային միության /ԹՄՄ/ ներկայացուցիչ Գայանե Մուրադյանը, Արշակ Չոպանյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, «Արեգ» հրատարակչության տնօրեն Սամվել Գալստյանը, «Ararat heritage» մշակութային միության ներկայացուցիչ Թոնի Կախվեն: Հյուրերը ներկա եղան ռազմագիտության դասասենյակի բացման միջոցառմանը, որի ընթացքում դպրոցի բարձր դասարանների աշակերտները` զինղեկ Սամվել Պապիկյանի գլխավորությամբ, հանդես եկան երդման արարողությամբ: Այնուհետև ռազմական վարժասարքից կրակեցին և ողջունեցին բարերարին ու հյուրերին: Դասասենյակի մուտքի մոտ փակցվեց ցուցանակ, որի վրա գրված է. «Ռազմագիտության դասասենյակը վերանորոգված է Փարիզի Արշակ Չոպանյանի ինստիտուտի հավանավորությամբ. 2017 թվական»: Հյուրերը դպրոցի համար բերել էին գրքեր և քարտեզներ: Դասասենյակի բացմանը ներկա էին նաև Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսեսյանը, դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, ուսուցիչներ, աշակերտներ: Միջոցառման վերջում հյուրերը, շրջվարչակազմի ներկայացուցիչների և դպրոցի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին եռահարկ դպրոցում, ծանոթացան շենքային պայմաններին: Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դ. Դավթյանը տեղեկացրեց, որ շենքի վիճակին ծանոթանալուց հետո ԹՄՄ ներկայացուցիչների հետ պայմանավորվեցին, որ բարերարները կհիմնանորոգեն ևս մեկ դասասենյակ: Եղավ նաև քննարկում՝ շենքի տանիքի հիմնանորոգման վերաբերյալ, որ մի մասն իրականանա բարերարների կողմից, իսկ մնացածը՝ Արցախի կառավարության:
- Home
- 2017
- Հոկտեմբերի
- 30
- Հիմնանորոգվեց երկրորդ դասասենյակը
More From Author
Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի
Présentation du livre
- 13.11.2024
Լինել թե չլինել…
- 19.09.2024
«ՈՍԿԵԴԱՐԱՆ» բջջային հավելվածի շնորհանդես
- 18.09.2024
“SOS Արևելքի Քրիստոնյաներ”-ը Տեղ համայքնում
- 14.09.2024