Գորիսի պետական համալսարանի դասախոս Ժիրայր Միրումյանը դասավանդում է Հին Արևելքի, Հին Հունաստանի և Հին Հռոմի պատմություն առարկաները։ Հայոց պատմության շրջանակներում հեղինակին հատկապես գրավում է տոհմագիտությունը։ Այս բնագավառում հրատարակել ու հրապարակել է մի քանի աշխատանքներ՝ Սյունյաց իշխանական տունը մինչև 5-րդ դարի վերջը, Օրբելյանների տոհմը և այլն։ Հեղինակը առանձին հրապարակումներ ունի նաև Սյունիքի հայագիտական այլ հարցերի վերաբերյալ՝ Ձագեձորի բերդի տեղադրության հարցի շուրջ և այլն։
Ներկայացնում ենք հեղինակի “Եգիպտոսի թագավորական տիտղոսները Պտղոմեոսյան շրջանում” աշխատանքը, որ կարող է պիտանի լինել մասնագետներին և ուսանողներին։
Աշխատանքը կարող եք ներբեռնել այս հղումից՝ Եգիպտոս․ թագավորական տիտղոսները /Պտղոմեոսյան դինաստիա/