Սյունյաց իշխանական տունը մինչև 5-րդ դարի վերջը

Spread the love

Ս­յու­նի­քը պատ­մա­կա­նո­րեն ա­ռանձ­նա­հա­տուկ դեր է խա­ղա­ցել հայ ժո­ղովր­դի պատ­մութ­յան մեջ: Ա­ռա­վե­լա­պես լի­նե­լով լեռ­նա­յին եր­կիր՝ այն զավ­թիչ­նե­րի ճա­նա­պար­հին տե­ղա­կայ­ված բնա­կան միջ­նա­բերդ էր, ո­րի շնոր­հիվ դա­րե­րի ըն­թաց­քում պահ­պա­նել է քա­ղա­քա­կան ինք­նու­րույ­նութ­յու­նը:

Պատ­մա­կան Ս­յու­նի­քը ընդգր­կում էր արև­մուտ­քում՝ Այ­րա­րա­տից մինչև Պարսկաստան,  ար­ևել­քում՝ Ար­ցախ ընդգր­կող տա­րած­քը և­ ու­ներ վար­չա­տա­րած­քա­յին 12 միա­վոր­ներ` գա­վառ­ներ՝ 1.Երնջակ, 2.­Ջա­հուկ, 3. Վա­յոց Ձոր, 4.­Գե­ղար­քու­նիք, 5.­Սոդք, 6.Ա­ղա­հեճք, 7.Ծ­ղուկ, 8.­Հա­բանդ, 9.­Բաղք, 10.­Ձորք, 11.Ար­ևիք, 12.­Կով­սա­կան[1]:

Հա­մա­ձայն Մով­սես Խո­րե­նա­ցու՝ Ս­յու­նիք  (­Սի­սա­կան) նա­հան­գը իր ան­վա­նու­մը ստա­ցել է Հայ­կի ժա­ռանգ­նե­րից Գե­ղա­մի որ­դի Սի­սա­կի ա­նու­նից, և Ս­յու­նի նա­խա­րա­րա­կան տոհ­մը, ո­րը բա­զում դա­րեր իշ­խում էր Ս­յու­նի­քում, ըստ ա­վան­դութ­յան, ա­ռա­ջա­ցել է հենց այս Սի­սա­կից[2]: Ըստ Խո­րե­նա­ցու՝ Սի­սա­կից են սե­րում նաև Ռշտու­նի և Գողթ­նե­ցի­նե­րի իշ­խա­նա­կան տնե­րը[3]:

Ս­յուն­յաց իշ­խան­նե­րը  մինչև Հա­յաս­տա­նում Ար­շա­կուն­յաց ար­քա­յա­տոհ­մի հաս­տա­տու­մը  հա­վա­տար­մո­րեն ծա­ռա­յել են հա­յոց թա­գա­վոր­նե­րին և բարձր  դիր­քի ու պատ­վի ար­ժա­նա­ցել նրանց կող­մից:  Դ­րա մա­սին է վկա­յում Ս­յուն­յաց պատ­մի­չը. «­Բազ­մա­թիվ ու մե­ծա­մեծ քա­ջա­գոր­ծութ­յուն­ներ ցույց տվե­ցին հա­յոց թա­գա­վոր­նե­րի պա­տե­րազմ­նե­րին և բա­զում ու մե­ծա­մեծ պարգև­նե­րով և գա­հե­րով մե­ծար­վե­ցին պար­սից, հա­յոց, այլև հու­նաց իսկ թա­գա­վոր­նե­րի կող­մից: Եվ այն­քան ան­վա­նի ե­ղան, որ մինչև  ան­գամ ար­տոն­վեց նրանց ար­ծա­թե գա­հույք ու­նե­նալ և մար­գար­տե վար­սա­կալ օգ­տա­գոր­ծել ու վա­րա­զա­գիր մա­տա­նի դնել, նաև կար­միր կո­շիկ [հագ­նել] ու բռնել ոս­կե գա­վա­զան` վրան նշված տոհ­մի ա­նու­նը և պատ­վաս­տի­ճա­նը»[4]:

Կար­միր կո­շիկ հագ­նե­լու ի­րա­վունք ու­նեին միայն թա­գա­վոր­նե­րը: Ա­վե­լի հա­վա­նա­կան է, որ այս­տեղ խոսք  կա­րող է լի­նել թա­գա­վո­րութ­յան մեջ երկ­րորդ գա­հը ու­նե­նա­լու կամ փո­խար­քա-կու­սա­կա­լի պաշ­տո­նի մա­սին և­ ոչ թե եր­կու ոտ­քին, այլ մեկ ոտ­քին կար­միր, մյու­սին կա­նաչ կո­շիկ հագ­նե­լու ի­րա­վուն­քի մա­սին, ինչ­պի­սին ու­նեին կողմ­նա­կալ բդեշխ­նե­րը: Այս հան­գա­ման­քը մեզ հիմք է տա­լիս եզ­րա­կաց­նե­լու, որ Եր­վան­դու­նի­նե­րի և Ար­տա­շես­յան­նե­րի ժա­մա­նակ Ս­յու­նի­նե­րը զբա­ղեց­նում էին երկ­րոր­դա­կան գա­հը և Հա­յաս­տա­նի ար­ևել­յան շրջան­նե­րի փո­խար­քա-կու­սա­կա­լի պաշ­տո­նը:  Ն­րանց բարձր դիր­քը պահ­պան­վեց նաև Ար­շա­կու­նի­նե­րի օ­րոք: Ինչ­պես վկա­յում է Օր­բել­յա­նը, Վա­ղար­շա­կը «հրա­ման է տա­լիս Սի­սակ­յան­նե­րին` լի­նել հրա­մա­նա­տար ար­քու­նի բո­լոր զոր­քե­րին ու իր թա­գա­վո­րութ­յան երկ­րոր­դը և պա­տե­րազ­մով շա­րու­նակ դեմ կանգ­նել Հո­նաց դռա­նը»[5]: Հայտ­նի է, որ Սի­սա­կի ժա­ռանգ Ա­ռա­նից է սե­րում Ար­ցա­խի Ա­ռան­շա­հիկ տոհ­մը[6]: Նա հա­յոց Վա­ղար­շակ I ար­քա­յից կարգ­վում է նա­հա­պետ «Ա­ռա­նա մեծ դաշ­տի վրա, Ե­րաս­խից մինչև Հու­նա­րա­կերտ»[7] և ն­շա­նակ­վում հա­յոց ար­ևել­յան կող­մի կու­սա­կալ: Խո­րե­նա­ցու վկա­յութ­յամբ՝ «սրա  զա­վակ­նե­րից են սեր­վել ու­տեա­ցոց ազ­գը և գարդ­մա­նա­ցոց, ծավ­դեա­ցոց ու գար­գա­րա­ցոց իշ­խա­նութ­յուն­նե­րը»[8]: Այս փաստերի հի­ման վրա կա­րող ենք եզ­րա­կաց­նել, որ I-III դարե­րում Հա­յաս­տա­նի ար­ևել­յան նա­հանգ­ներ Սյու­նի­քը, Ար­ցա­խը և Ու­տի­քը կազ­մում էին մեկ ամ­բող­ջա­կան քա­ղա­քա­կան միա­վոր` Ս­յու­նի իշ­խա­նա­կան տոհ­մի գլխա­վո­րութ­յամբ: 

Հ­նա­րա­վոր է, որ սպա­րա­պե­տութ­յան պաշ­տո­նը այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում ե­ղել է Սի­սա­կան տոհ­մի ձեռ­քում: Վա­րա­զա­գիր մա­տա­նու մա­սին հի­շա­տա­կութ­յու­նը մեզ թույլ է տա­լիս են­թադ­րե­լու, որ իշ­խա­նա­կան տան զի­նան­շա­նի վրա պատ­կեր­ված է ե­ղել վա­րա­զը, ո­րին հե­տա­գա­յում փո­խա­րի­նել է ար­ծի­վը: Այս կեն­դա­նին արևել­յան մի շարք երկր­նե­րում, մաս­նա­վո­րա­պես Պարս­կաս­տա­նում, բա­վա­կա­նին հարգ­ված կեն­դա­նի էր և խորհր­դան­շում էր ուժ, դի­մաց­կու­նութ­յուն, հզո­րութ­յուն, ան­վե­հե­րութ­յուն և­ այլն: Դ­րա ա­պա­ցույցն է նաև այն հան­գա­ման­քը, որ Ս­յուն­յաց իշ­խա­նա­կան տան բազ­մա­թիվ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ կրում էին Վա­րազ ա­նու­նը` օ­րի­նակ, Վա­րազ­վա­ղան[9],  Վա­րազ-­Տի­րոց[10]:

Հա­մա­ձայն «­Զո­րա­նա­մա­կի»` Ս­յուն­յաց իշ­խան­նե­րը ու­նեին 19.400 զինվոր, իսկ «­Գահ­նա­մա­կում» զբա­ղեց­նում էին պատ­վա­վոր ա­ռա­ջին բար­ձը[11]

Ս­տորև ներ­կա­յաց­նում ենք Սի­սա­կից սեր­ված իշ­խա­նա­կան տոհ­մե­րի  մո­տա­վոր տոհ­մա­պատ­կե­րը.


Մինչև 4-րդ դա­րը իշ­խած Ս­յու­նի­քի իշ­խան­նե­րի մա­սին մեր տե­ղե­կութ­յուն­նե­րը բա­վա­կա­նին սա­կավ են: Ստ. Օր­բել­յա­նը Ս­յուն­յաց նա­հա­պետ­նե­րից նշում է  Ձա­գե­ձո­րի կա­ռու­ցող Ձագ նա­հա­պե­տին[12]: Մեզ հայտ­նի Ս­յուն­յաց իշ­խա­նու­հի­նե­րից ա­ռա­ջի­նը Երն­ջակ ամ­րո­ցը  կա­ռու­ցած Երն­ջիկն է[13]: Միայն կա­րե­լի է են­թադ­րութ­յուն կա­տա­րել, թե Ս­յուն­յաց իշ­խան­նե­րից ո­րի կինն էր նա, թերևս Ձագ նա­հա­պե­տի:  Մ.թ. 2-րդ դա­րի մեզ հայտ­նի միակ նա­հա­պետն էր Բա­կու­րը, որն ապ­րել է Տի­րան I և Տիգ­րան Վեր­ջի­նի օ­րոք:  Այդ տե­ղե­կութ­յու­նը կապ­ված է Սմ­բատ Բագ­րա­տու­նու թոռ Տր­դա­տի ռո­ման­տիկ պատ­մութ­յա­նը Բա­կու­րի հար­ճի հետ[14]:

Ս­յու­նի­քի 3-րդ դա­րի իշ­խան­նե­րի վե­րա­բեր­յալ մենք քիչ տե­ղե­կութ­յուն ու­նենք: Թերևս ըն­դու­նե­լի է Ա­լի­շա­նի տե­սա­կե­տը, որ 6-րդ դա­րի հռո­մեա­կան պատ­միչ Պետ­րոս Պատ­րի­կիո­սի աշ­խա­տութ­յան մեջ պար­սից ար­քա Ներ­սե­հի (276-302թթ) շքախմ­բում հի­շա­տակ­վող Վար­սա­վորս մե­ծա­տոհ­մի­կը հնա­րա­վոր է լի­ներ Ս­յու­նի­քի այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նի իշ­խա­նը և կ­րեր Վա­րազ­շա­պուհ ա­նու­նը[15]:  Հ. Մա­նանդ­յա­նը ևս, հետ­ևե­լով Ա­լի­շա­նին և կր­կին մեջ բե­րե­լով Պատ­րի­կիո­սի վկա­յութ­յու­նը, նշում է, որ «­Պարս­կաս­տա­նի ջերմ կողմ­նա­կիցն է ե­ղել այդ ժա­մա­նակ Ս­յու­նի­քի Վա­րազ­շա­պուհ իշ­խա­նը, ո­րին Պար­սից Ներ­սեհ թա­գա­վո­րը, Գա­լե­րիո­սի 297թ. հաղ­թա­նա­կից հե­տո, ու­ղար­կել էր իբրև պատ­գա­մա­վոր խա­ղա­ղութ­յան դաշ­նագ­րի կնքման հա­մար»[16]: Ե­թե այս ա­մե­նը հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նութ­յա­նը, և Պատ­րի­կիո­սի հի­շա­տա­կած Վար­սա­վոր­սը[17]  իս­կա­պես Ս­յու­նի­քի իշ­խանն էր, ա­պա  հա­վա­նա­կան է, որ Տր­դատ Մե­ծը, վերջ­նա­կա­նա­պես վե­րա­հաս­տատ­վե­լով հա­յոց գա­հին, Վա­րազ­շա­պու­հին զրկել է իշ­խա­նա­կան տիտ­ղո­սից, իսկ Ս­յու­նի­քի իշ­խան­նե­րին հատ­կաց­ված բար­ձը կամ գա­հը հաս­տա­տել ցածր՝ 14-րդ տե­ղում: Հա­վա­նա­բար հենց այս փաս­տա­թուղթն է տրա­մադր­վել պար­սից Շա­պուհ II-ին, ին­չը դժգո­հութ­յան տե­ղիք էր տվել Ս­յուն­յաց Ան­դոկ իշ­խա­նին[18]:

Իշ­խա­նա­կան գա­հից զրկված Վա­րազ­շա­պու­հին 297/8թթ. հա­ջոր­դել է Զե­նոբ ե­պիս­կո­պո­սի[19], Ստ. Օր­բել­յա­նի[20], Ա­գա­թան­գե­ղո­սի[21] պատ­մութ­յուն­նե­րում հիշ­վող Ս­յուն­յաց իշ­խա­նը, ո­րի ա­նու­նը չի հա­ղորդ­վում:  Ն­րան հա­ջող­վում է իր ա­րիութ­յան ու նվիր­վա­ծութ­յան շնոր­հիվ վե­րա­կանգ­նել Ս­յու­նի­քի իշ­խա­նա­կան տան հե­ղի­նա­կութ­յունն ու դիր­քը ար­քու­նի­քում և նույ­նիսկ նշա­նակ­վել ար­ևել­յան կող­մի հրա­մա­նա­տար, ո­րին են­թարկ­վում էին 21 իշ­խան­ներ[22]: Մեր կար­ծի­քով, Ս­յուն­յաց այս Ա­նա­նուն իշ­խա­նը ե­ղել է Վա­րազ­շա­պու­հի եղ­բայ­րը կամ որ­դին, չենք բա­ցա­ռում նաև նրանց՝  նույն անձ­նա­վո­րութ­յու­նը լի­նե­լու տար­բե­րա­կը, և­ ինչ­պես հա­ճախ է պա­տա­հում,  նե­րում ստա­նա­լուց հե­տո կրկին տեր է դար­ձել Ս­յու­նի­քին ու կա­ռա­վա­րել է մինչև 320-ա­կան թթ.:

Ա­լի­շա­նը Ա­նա­նուն Ս­յու­նուց հե­տո Ս­յուն­յաց իշ­խան­նե­րի իր կազ­մած ցան­կում հար­ցա­կա­նով նշում է Պե­րու­ժավր իշ­խա­նին[23], իսկ Ս. Հախ­վերդ­յա­նը ա­ռան­ձին ու­սում­նա­սի­րութ­յուն է նվի­րել Պե­րո­զավր Ս­յու­նե­ցու ինք­նութ­յան պար­զա­բան­մա­նը[24]: Պերոզավրի մա-սին հի­շա­տակ­վում է 10-րդ դա­րի վրաց Ա­նա­նուն հե­ղի­նա­կի «Վրաս-տանի դար­ձը» եր­կի մեջ: Գր­քի՝ «­Նի­նո­յի վար­քագ­րութ­յան» մեջ  Սա­լո­մե Ու­ջար­մե­ցու հետ հի­շա­տակ­վում է նաև ոմն Պե­լու­ժավր Սիվ­նիե­լի կամ Սիվ­նիե­թի[25]:  Վ­կա­յա­կոչ­ված Պե­րու­ժավր Սիվ­նիե­լին ան­շուշտ Ս­յու­նե­ցի է, ինչ­պես  նշվում է նաև «Վ­րաս­տա­նի դար­ձի» և Լեոն­տի Մ­րո­վե­լու «Վ­րաց թա­գա­վոր­նե­րի յեվ նա­խա­հայ­րե­րի ու տոհ­մե­րի պատ­մութ­յու­նը» հա­յե­րեն թարգ­մա­նութ­յան մեջ. «­Սա­լո­մե Ու­ջար­մա­ցի տի­կինն և  Պե­րո­ժավր Ս­յու­նե­ցին  և ն­րանց հետ գտնվող իշ­խան­նե­րը դի­մե­ցին»[26] և գ­րա­ճա­նաչ անձ­նա­վո­րութ­յուն. «Ա­պա Սա­լո­մե Ու­ջար­մե­ցին և Պե­րո­ժավր Ս­յու­նե­ցին բե­րին թա­նաք ու գրիչ­ներ, և Նու­նեն սկսեց պատ­մել, իսկ նրանք գրում էին»[27]: Ըստ «Քարթ­լիս Ց­խով­րե­բա­յի»՝ Սա­լո­մեն Վ­րաս­տա­նում Սա­սան­յան ար­քա­յա­տոհ­մի հիմ­նա­դիր Մի­րիան կամ Միհ­րան III-ի (284-342թթ.) երկ­րորդ որ­դի Կա­խե­թի ու Կու­խե­թիի կա­ռա­վա­րիչ Ռ­ևի (342-361թթ.) կինն էր ու Տր­դատ Մեծ Ար­շա­կու­նու դուստ­րը[28]: Հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ  Պե­րո­ժավր Ս­յու­նե­ցին միշտ հի­շա­տակ­վում է Սա­լո­մե Ու­ջար­մե­ցու հետ, կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ նա մե­ծա­տոհ­միկ անձ­նա­վո­րութ­յուն էր  ու Սա­լո­մեի պա­լա­տա­կան­նե­րից  մե­կը և­ ոչ թե իշ­խան էր, այլ իշ­խա­նու­հի:  Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ Պե­րո­զավ­րը Ս­յու­նի­քի վե­րո­հիշ­յալ Ա­նա­նուն իշ­խա­նի դուստրն էր և Վիրք էր գնա­ցել Սա­լո­մեի հետ որ­պես նրա շքախմ­բի ան­դամ ու մնա­ցել է այն­տեղ: Ինչ վե­րա­բե­րում է Պե­րո­զավր ան­վա­նը,  ա­պա հա­վա­նա­կան է, որ այն Պե­րոզ­դուխտ կամ Պե­րո­զու­հի ան­վան վրա­ցե­րեն հնչյու­նա­փոխ­ված ձևը լի­նի: Ն­շենք նաև, որ Պե­րո­զավ­րին իշ­խա­նու­հի է ան­վա­նել նաև Ե. Տա­կիաշ­վի­լին «Վ­րաս­տա­նի դար­ձի» ռու­սե­րեն թարգ­մա­նութ­յան ու­սում­նա­սի­րութ­յան մեջ[29]: Ե­թե ճիշտ է մեր եզ­րա­կա­ցութ­յու­նը, և Պե­րո­զավր-­Պե­րոզ­դուխտ իշ­խա­նու­հին Ս­յուն­յաց իշ­խա­նի դուստրն է, ա­պա հա­վա­նա­կան է, որ վե­րո­հիշ­յալ Ա­նա­նուն Սյու­նի իշ­խա­նի ա­նու­նը ե­ղել է Պե­րոզ կամ Պե­րոզ մաս­նի­կը ու­նե­ցող նմա­նա­տիպ ա­նուն, թերևս Վա­րազ-­Պե­րոզ: Ն­րա որ­դին պետք է լի­նի Վա­ղի­նակ I-ը (մոտ 320-348թթ.): Նա ա­ռա­ջին ան­գամ հի­շա­տակ­վում է Խոս­րով Կո­տակ թա­գա­վո­րի դեմ Աղձ­նի­քի Բա­կուր բդեշ­խի ապստամ­բութ­յան նկա­րագ­րութ­յան մեջ: Բու­զան­դի վկա­յութ­յամբ՝ Աղձ­նի­քի Բա­կուր բդեշ­խը, պար­սիկ­նե­րից օ­ժան­դակ զորք ստա­նա­լով, ապս­տամ­բում է Հա­յոց թա­գա­վո­րի դեմ, սա­կայն պար­տութ­յուն կրե­լով սպան­վում է իր տոհ­մա­կից­նե­րի հետ: «­Բա­կու­րի գլու­խը և մի նո­րա­ծին աղ­ջիկ բե­րին թա­գա­վո­րին: Եվ ո­րով­հետև նրա տոհ­մից ոչ ոք չէր մնա­ցել` թա­գա­վո­րը այդ աղ­ջի­կը կնութ­յան տվեց իր սի­րե­լի Վա­ղի­նակ Ս­յու­նիին, նրան տվեց  նաև Աղձն­յաց տու­նը և ն­րան դարձ­րեց բդեշխ[30]:  Վա­ղի­նակ I-ը իր բարձր դիր­քը պահ­պա­նեց նաև Տի­րան II-ի (329-340թթ.)[31] և Ար­շակ II-ի (340-370թթ.) կա­ռա­վար­ման տա­րի­նե­րին: Ճիշտ է, այս ըն­թաց­քում նրա են­թա­կա­յութ­յու­նից ա­ռանձ­նաց­վեց Աղձ­նի­քը, ո­րի իշ­խա­նութ­յու­նը վե­րա­դարձ­վեց Բա­կուր բդեշ­խի կեն­դա­նի մնա­ցած որ­դի Հե­շա­յին[32]: Նա մոտ 340 թ. Վա­հան Ա­մա­տու­նու փո­խա­րեն Ար­շակ II-ի կող­մից նշա­նակ­վում է Հա­յոց ար­ևել­յան կող­մի սպա­րա­պետ[33]: Չ­նա­յած Ար­շա­կու­նի­նե­րի նկատ­մամբ իր հա­վա­տար­մութ­յա­նը և­ անձ­նա­կան նվիր­վա­ծութ­յա­նը՝ Վա­ղի­նակ I-ը սպան­վում է Ան­դո­կի դուստր Փա­ռան­ձե­մի խար­դա­վանք­նե­րի հետ­ևան­քով, ո­րը «Ար­շա­կի ձեռ­քով սպա­նել է տա­լիս Վա­ղի­նա­կին և ն­րա տեղ նշա­նա­կում իր հո­րը` Ան­տիո­քին»[34]: Ա­լի­շա­նը Ան­դո­կին հա­մա­րում է Վա­ղի­նա­կի որ­դին. «­Վա­ղի­նա­կայ որ­դի թո­ւի  Ան­դովկ իշ­խանն Սիւ­նեաց, որ ընդ այ­լոց տա­րաւ ի Կե­սա­րիա զՍ. Ներ­սես ի ձեռ­նադ­րու­թիւն»[35]: Մեր կար­ծի­քով, Ան­տիոքԱն­դո­կը (348-369թթ.) ոչ թե Վա­ղի­նակ I-ի որ­դին է, այլ եղ­բայ­րը: Ա­ռա­վել ևս­ ան­հա­վա­նա­կան է, որ նա լի­ներ Վա­ղի­նակ I-ի և Աղձ­նի­քի բդեշխ Բա­կու­րի դստեր որ­դին, ինչ­պես նշում է Ա­լի­շա­նը[36]:  Դ­րա վկա­յութ­յունն է այն փաս­տը, որ դեռևս Խոս­րով II Կո­տա­կի թա­գա­վո­րութ­յան ժա­մա­նակ Ան­դո­կը ար­դեն հա­սուն այր էր և­ ար­դեն ա­մուս­նա­ցած էր Մա­մի­կոն­յան իշ­խա­նու­հու հետ[37], ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ Վա­չե I (?-328թթ.) Մա­մի­կոն­յա­նի դստեր հետ, ո­րի մյուս դստեր հետ ա­մուս­նա­ցած էր Ար­շա­րու­նի­քի տեր Ար­շա­վիր I (325-360թթ.) Կամ­սա­րա­կա­նը: Կար­ծում ենք, նրանց եղ­բայր էր նաև Տի­րան II թա­գա­վո­րի սե­նե­կա­պետ Փի­սակ Ս­յու­նին, ո­րի դա­վա­ճա­նութ­յան հետ­ևան­քով կու­րաց­վում է Տի­րա­նը[38]:  

Հա­վա­նա­բար Վա­րազ-­Պե­րո­զի մա­հից հե­տո նրա  ա­վագ որ­դի Վա­ղի­նա­կը դառ­նում է Ս­յու­նի­քի տա­նու­տերն ու նա­հա­պե­տը, իսկ Ան­դոկն ու Փի­սա­կը որ­պես տի­րույթ ստա­նում են Ս­յու­նի­քի ա­ռան­ձին գա­վառ­նե­րը: Վա­ղի­նակ I-ի սպա­նութ­յու­նից հե­տո Ս­յուն­յաց իշ­խա­նա­կան տան տա­նու­տերն է դառ­նում Ան­դո­կը, ո­րը մինչև այդ էլ ար­դեն ճա­նաչ­ված քա­ղա­քա­կան ու ռազ­մա­կան գոր­ծիչ էր: Նա ի թիվս այլ նշա­նա­վոր իշ­խան­նե­րի  ու­ղեկ­ցել է Փառ­ներ­սեհ և Ներ­սես կա­թո­ղի­կոս­նե­րին դե­պի Կե­սա­րիա քա­ղա­քը նրանց ձեռ­նադ­րութ­յուն ստա­նա­լու կա­պակ­ցութ­յամբ[39]: Ե­ղել է նաև Տիգ­րա­նա­կերտ քա­ղա­քի բեր­դա­պա­հը  և պար­տութ­յան մատ­նել Շա­պուհ II-ի մե­ծա­թիվ զոր­քե­րին՝ ստի­պե­լով նրանց մեծ կո­րուստ­ներ  կրե­լով նա­հան­ջել Մըծ-բին[40]

Հե­տա­գա­յում՝ հա­վա­նա­բար 369/70թթ., Ան­դո­կը Ար­շակ II-ի և­ իր դուստր Փա­ռան­ձեմ թա­գու­հու գե­րե­վա­րու­մից հե­տո, խու­սա­փե­լով Շա­պուհ II-ի վրեժխնդ­րութ­յու­նից, մեկ­նել է Կ. Պո­լիս, կայս­րից ար­ժա­նա­ցել պատ­րիկ­նե­րի պատ­րիկ տիտ­ղո­սին և­ այն­տեղ էլ մա­հա­ցել[41]

Ան­դոկ Ս­յու­նին ու­նե­ցել է 3 որ­դի` Բա­բիկ, Սամ և Վա­ղի­նակ[42],  ու  մեկ դուստր` Փա­ռան­ձեմ ա­նուն­նե­րով:  Փա­ռան­ձե­մը, «որ շատ հռչակ­ված էր իր գե­ղեց­կութ­յամբ ու  պար­կեշ­տութ­յամբ»[43],  ա­մուս­նա­ցել էր Ար­շակ II-ի եղ­բայր Տր­դա­տի որ­դի Գ­նե­լի հետ[44]: Գ­նե­լի ե­ղե­րա­կան սպա­նութ­յու­նից հե­տո նրա հետ ա­մուս­նա­նում է Ար­շակ II-ը[45]: Ն­րանց միակ որ­դին էր Պա­պը: Հե­տա­գա­յում Փա­ռան­ձե­մը Ար­տա­գերս ամ­րո­ցում 14 ա­միս հե­րո­սա­բար դի­մադ­րութ­յուն ցույց տվեց պար­սից զոր­քե­րին, սա­կայն, ի վեր­ջո գե­րի ընկ­նե­լով, մա­հա­պատ­ժի  են­թարկ­վեց  Շա­պուհ II-ի հրա­մա­նով[46]: Շա­պու­հը դա­ժան դա­տաս­տան տե­սավ նաև Ս­յուն­յաց իշ­խա­նա­կան տոհ­մի նկատ­մամբ. «Սյուն­յաց տոհ­մի բո­լոր չա­փա­հաս տղա­մարդ­կանց կո­տո­րե­ցին, կա­նանց սպա­նե­ցին…: Այս բո­լո­րը նա ա­նում էր վրեժ առ­նե­լու հա­մար Ան­դո­կից, երբ պա­տե­րազմ ե­ղավ Պար­սից Ներ­սեհ թա­գա­վո­րի հետ»[47]:

Ան­դո­կի ա­վագ որ­դի Բա­բի­կը հոր մա­հից հե­տո, ինչ­պես նշում են Ստ. Օր­բել­յա­նը և Մ. Կա­ղան­կատ­վե­ցին, կա­րո­տե­լով իր հայ­րե­նի հո­ղը, գնում է պար­սից թա­գա­վոր Շա­պու­հի մոտ և­ իր խի­զա­խութ­յան շնոր­հիվ հետ է ստա­նում իր հայ­րե­նի եր­կի­րը և «ար­տո­նեց գա­հա­կալ դառ­նալ` Բագ­րա­տու­նի­նե­րի ու Մա­մի­կոն­յան­նե­րի հետ հա­մա­հա­վա­սար պա­տիվ ու աս­տի­ճան ու­նե­նալ[48]»:  Բա­բի­կը Ս­յուն­յաց նա­խա­րար է դառ­նում պար­սից Շա­պուհ II Եր­կա­րակ­յաց (309-379թթ.) թա­գա­վո­րի կա­ռա­վար­ման 68-րդ[49] (377թ.) տա­րում և կա­ռա­վա­րել է 21 տա­րի[50]:  Այս դեպ­քե­րը այլ կերպ է ներ­կա­յաց­նում Փ. Բու­զան­դը. «­Հե­տո ե­կան Մա­նո­ւել զո­րա­վա­րի մոտ նաև Ս­յուն­յաց տոհ­մից մնա­ցած­նե­րը՝ ե­րեք պա­տա­նի, ո­րոնք պարս­կա­կան կո­տո­րա­ծից ա­զատ­վել էին, ո­րոն­ցից մե­կի ա­նունն էր Բա­բիկ, մյու­սի­նը Սամ, իսկ եր­րոր­դի­նը Վա­ղի­նակ: Հա­յոց Մա­նո­ւել զո­րա­վա­րը նրանց ըն­դու­նեց, նրանց օգ­նա­կան դար­ձավ, նրանց ի­րենց եր­կի­րը ու­ղար­կեց, Բա­բի­կին նշա­նա­կեց այդ երկ­րի տեր, մյուս եր­կու­սին էլ` յու­րա­քանչ­յու­րին իր չա­փով, և Բա­բի­կը նրա նի­զա­կա­կի­ցը դար­ձավ նրա կյան­քի ըն­թաց­քում»[51]:

Կար­ծում ենք, որ Բա­բի­կի կա­ռա­վար­ման ա­ռա­ջին տա­րին Շա­պուհ II-ի (309-379) 68-րդ տա­րին նշե­լու  Ստ. Օր­բել­յա­նի  վկա­յութ­յու­նը կա­րիք ու­նի լրա­ցու­ցիչ ճշտման, քա­նի որ Օր­բել­յա­նը Շա­պուհ II-ին տա­լիս է 72 տար­վա իշ­խա­նութ­յուն[52], ո­րի դեպ­քում Բա­բի­կի կա­ռա­վար­ման ա­ռա­ջին տա­րին կհա­մա­պա­տաս­խա­նի ոչ թե 377թ., այլ 375 թվա­կա­նին:

Բա­բի­կը (377-398թթ.) ու­նե­ցել է 3 որ­դի և 1 դուստր: Ն­րա  ա­վագ որ­դին էր  Ար­շակ III-ի սպա­րա­պետ Դա­րա Ս­յու­նին, ո­րը զոհ­վեց 388թ.՝  Ար­շակ III-ի (381-388թթ.) և Խոս­րով III-ի (386-393թթ.) միջև Վա­նան­դի Եր­ևել կոչ­ված դաշ­տում տե­ղի ու­նե­ցած ճա­կա­տա­մար­տի ժա­մա­նակ[53]: Բա­բի­կի  դուստ­րը  Ար­շակ III-ի կինն էր[54], հա­վա­նա­բար նրա ա­ռա­ջին կի­նը, քա­նի որ Փավս­տո­սի վկա­յութ­յամբ՝ Ար­շակ III-ը իր գահ բարձ­րա­նա­լուց մի քա­նի տա­րի հե­տո էր ա­մուս­նա­ցել Մա­նո­ւել Մա­մի­կոն­յա­նի դուստր Վար­դան­դուխ­տի հետ[55]:

Հա­վա­նա­կան է, որ իր փե­սա Ար­շակ III-ին տրա­մադ­րած օգ­նութ­յան հա­մար Բա­բի­կը են­թարկ­վել է պար­սիկ­նե­րի ճնշում­նե­րին:  Հա­վա­նա­բար այդ մա­սին է վկա­յում 10-րդ դա­րի վրաց Ա­նա­նուն հե­ղի­նա­կի «Վ­րաս­տա­նի դար­ձը» եր­կի մեջ նշված վկա­յութ­յու­նը, որ­տեղ գրված է, որ վրաց թա­գա­վոր Վա­րազ-­Բա­կու­րի  (379-393թթ.) ժա­մա­նակ նրա մոտ է գա­լիս բդեշխ Կ­րամ-­Խո­ւա­րը. «Եվ նրա­նից հե­տո թա­գա­վոր դար­ձավ Վա­րազ Բա­կու­րը: Ն­րա օ­րոք պար­սից թա­գա­վո­րի մարզ­պան­նե­րը մտան Ս­յու­նիք, և նա նա­հան­ջեց Խի­դա­րի հա­մար: Այդ ժա­մա­նակ պար­սից թա­գա­վո­րի բդեշխ Կ­րամ-­Խո­ւար Բոր-Զա­դը մտավ Տփ­ղիս քա­ղա­քա­բեր­դը, և Քարթ­լին նրան հար­կա­տու դար­ձավ, [նույն­պես] և Հայ­քը (­Սոմ­խի­թը) և Ս­յու­նի­քը և Վաս­պու­րա­կա­նը…»[56]:

Կաս­կա­ծից վեր է, որ այս­տեղ հի­շա­տակ­ված բդեշխ Կ­րամ-Խուար Բոր-­Զա­դը նույն Բա­բիկն է, ո­րը, մեկ­նե­լով Վիրք, նրա թա­գա­վոր Վա­րազ-­Բա­կու­րի միջ­նոր­դութ­յամբ կար­գա­վո­րել է իր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը պար­սից ար­քու­նի­քի հետ: Մեջ­բե­րու­մից կա­րող ենք եզ­րա­կաց­նել, որ Կ­րամ-­Խո­ւա­րը Տփ­ղիս է գնա­ցել պար­սից թա­գա­վո­րի կար­գադ­րութ­յամբ:  Կար­ծում ենք, որ հենց այդ ժա­մա­նակ էլ Բա­բի­կի  միջ­նեկ որ­դի Վա­սա­կը որ­պես պա­տանդ ու­ղարկ­վել էր պարս­կա­կան ար­քու­նիք[57], որ­տեղ մնում է մոտ 20 տա­րի: Ն. Ա­դոն­ցի կար­ծի­քով՝ Բա­բի­կը կրել է պարս­կա­կան veh=lav` Փա­ռա­պանծ մա­կա­նու­նը[58]:

 Բա­բի­կը մա­հա­նում է 398թ. վեր­ջին կամ 399թ. սկզբին` մինչև պար­սից ար­քա Վ­ռամ IV-ի (388-399թթ.) սպա­նութ­յու­նը: Այդ բո­թը պար­սից ար­քու­նիք է հասց­նում Բա­բի­կի սե­նե­կա­պետ Սամ Գն­թու­նին:  Վ­ռամ IV-ը, իր սե­նե­կա­պե­տի հետ խորհր­դակ­ցե­լով, Ս­յու­նի­քի իշ­խա­նութ­յու­նը հանձ­նում Վա­սա­կին, սա­կայն Վա­սա­կը այդ լուրն ըն­դու­նում է բա­վա­կա­նին սառն և հ­պարտ պա­տաս­խա­նում է. «Ինձ է տեր դարձ­նում, երբ Ս­յու­նի­քի ժա­ռան­գութ­յու­նը իմ հայ­րե­նա­կանն է»[59]: Վ­ռամ IV-ը, տե­ղե­կա­նա­լով այդ մա­սին, Ս­յու­նի­քի իշ­խան է նշա­նա­կում Սամ Գն­թու­նուն, ո­րը կա­ռա­վա­րում է 1 տա­րի և մա­հա­նում է  թու­նա­վո­րու­մից[60]: Հա­վա­նա­կան է, որ Ս­յու­նի­քի ա­վա­գա­նին, դժգոհ լի­նե­լով Ս­յու­նի­քի իշ­խա­նութ­յու­նը օ­տար, ոչ բնիկ իշ­խա­նա­կան տան ներ­կա­յա­ցուց­չի հանձ­նե­լու փաս­տից, դա­վադ­րութ­յուն է կազ­մա­կեր­պել Սա­մի (399-400թթ.) դեմ և թու­նա­վո­րել նրան: Այս ան­գամ պար­սից ար­քու­նի­քը Ս­յու­նի­քի իշ­խան է նշա­նա­կում Ան­դո­կի կրտսեր որ­դի Վա­ղի­նակ II-ին (401-410թթ.):  Վա­ղի­նակ II-ը մեծ դեր է խա­ղա­ցել Ս­յու­նի­քի կրթա­կան-լու­սա­վոր­չա­կան գոր­ծում:  Ն­րա օ­ժան­դա­կութ­յամբ Մես­րոպ Մաշ­տո­ցը Ս­յու­նի­քում բա­ցեց դպրոց­ներ ու մե­նաս­տան­ներ, իսկ Ս­յու­նի­քի ե­պիս­կո­պոս-տե­սուչ  (մետ­րո­պո­լիտ) նշա­նա­կեց Ա­նա­նիա­յին[61]:

Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, Վա­ղի­նակ II-ի որ­դին էր Վա­սակ Ս­յու­նու փե­սա Վա­րազ­վա­ղա­նը, այլ ոչ թե Վար­դա­նանց պա­տե­րազ­մից հե­տո՝ 451թ., Պարս­կաս­տան գե­րի տար­ված եր­կու եղ­բայր-նե­րը` Բաբ­գենն ու Բա­կու­րը[62], ինչ­պես նշված է Ղ. Փար­պե­ցու 1982թ. հրա­տա­րա­կութ­յան աշ­խար­հա­բար թարգ­մա­նութ­յան ծա­նո­թագ­րութ­յան մեջ:  Այս­տեղ չպետք է տա­րա­կու­սանք հա­րու­ցի այն փաս­տը, որ Վա­րազ­վա­ղա­նը փաս­տո­րեն ա­մուս­նա­ցել էր իր  հո­րեղ­բոր թոռ­նու­հու հետ: Մոտ  ազ­գա­կից­նե­րի միջև ա­մուս­նութ­յու­նը այդ ժա­մա­նակ, ճիշտ է, հազ­վա­դեպ եր­ևույթ էր և նույ­նիսկ ար­գել­վում էր կրո­նա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յամբ, սա­կայն, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, պա­տա­հում էր: Այս­պես,  օ­րի­նակ,  Ար­շակ III-ը ա­մուս­նա­ցել էր իր տատ Փա­ռան­ձե­մի եղ­բայր   Բա­բի­կի դստեր հետ[63]: Էլ ա­վե­լի բարդ պատ­կեր էր ներ­կա­յաց­նում Ներ­սես Մեծ կա­թո­ղի­կո­սի տոհ­մագ­րութ­յու­նը: Ե­թե վկա­յենք Բու­զան­դի  տե­ղե­կութ­յուն­նե­րը, ա­պա ստաց­վում է, որ նրա հայր Պապն ու հո­րեղ­բայր Ա­թա­նա­նա­գի­նե­սը ա­մուս­նա­ցել էին ի­րենց պապ Տի­րան II ար­քա­յի քույ­րեր Վա­րազ­դուխ­տի և Բամ­բի­շի հետ[64], քա­նի որ Պա­պի և Ա­թա­նա­գի­նե­սի հայր Հու­սիկ կա­թո­ղի­կոսն ա­մուս­նա­ցած էր  նույն Տի­րան II-ի դստեր հետ[65]:

Բա­բի­կի  կրտսեր  որ­դին էր Բաբ­կեն և Բա­կուր իշ­խան­նե­րի հայ­րը, ո­րի ա­նու­նը պատ­մա­կան սկզբնաղբ­յուր­նե­րը չեն հա­ղոր­դում: Ե­ղի­շեն, նշե­լով Վա­սա­կի չա­րա­գոր­ծութ­յուն­նե­րի մա­սին, հա­վաս­տում է, որ «­Նույ­նիսկ իր երկ­րում նա եր­կու եղ­բո­րոր­դի ու­ներ ա­ռա­քի­նութ­յան սուրբ ուխ­տի մեջ, նրանց մա­սին գրեց և հայտ­նեց ար­քու­նի­քին և­ ի­րա­վունք ստա­ցավ նրանց ստաց­ված­քի վրա, նրանց հե­ռաց­րեց-քշեց երկ­րից, որ­պես­զի այլևս այն­տեղ չվե­րա­դառ­նան»[66]: Բաբ­կե­նը, վե­րա­դառ­նա­լով հայ­րե­նիք, հե­տա­գա­յում գոր­ծուն մաս­նակ­ցութ­յուն է ու­նե­ցել 481-484թթ.  Վա­հա­նանց պա­տե­րազ­մի ժա­մա­նակ և նույ­նիսկ նշա­նակ­վել Ս­յուն­յաց երկ­րի տա­նու­տեր[67]: Որ Բաբ­կե­նը չէր կա­րող լի­նել Վա­ղի­նակ II-ի որ­դին, վկա­յում է նաև այն փաս­տը, որ Վա­ղի­նակ II-ը մա­հա­ցել է մոտ 410թ., և հետ­ևա­բար Բաբ­կե­նը պետք է ծնված լի­ներ այդ թվա­կա­նից ա­ռաջ կամ ա­մե­նաու­շը հենց 410թ.: Հետ­ևա­բար, նա 481-484թթ.  կլի­ներ ա­մե­նա­քի­չը 75-80 տա­րե­կան ծե­րու­նի, նույ­նիսկ հաշ­վի առ­նե­լով սյու­նե­ցի­նե­րի եր­կա­րա­կե­ցութ­յունն ու դի­մաց­կու­նութ­յու­նը՝ այդ տա­րի­քում ոչ մի կերպ չէր կա­րող գոր­ծուն մաս­նակ­ցութ­յուն ու­նե­նալ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րին:  Այս­պի­սով, պետք է ըն­դու­նել Ե­ղի­շեի վկա­յութ­յան հա­վաս­տիութ­յու­նը և Բաբ­կեն և Բա­կուր իշ­խան­նե­րին հա­մա­րել Բա­բի­կի  եր­րորդ` Ա­նա­նուն (թերևս` Ան­դոկ) որ­դու ժա­ռանգ­նե­րը: Գտ­նում ենք, որ Ա­նա­նուն Ս­յու­նին մա­հա­ցել է 440-ա­կան թվա­կան­նե­րին, ո­րից հե­տո նրա պա­տա­նի որ­դի­նե­րը Վա­սակ I-ի  կող­մից զրկվել են հայ­րա­կան կալ­վածք­նե­րից ու տար­վել Պարս­կաս­տան:

Հա­վա­նա­կան է, որ Մաշ­տո­ցը Ս­յու­նիք է այ­ցե­լել Վա­ղի­նակ II-ի իշ­խա­նութ­յան վեր­ջին տա­րում, քա­նի որ Կոր­յու­նի հա­ղորդ­մամբ Մաշ­տո­ցին այ­նու­հետև մեծ օ­ժան­դա­կութ­յուն ցույց տվեց նոր իշ­խան դար­ձած Վա­սա­կը[68]: Ե­ղի­շեի վկա­յութ­յամբ՝ Վա­սա­կը «օ­րի­նա­վոր կար­գով չէր ստա­ցել իր իշ­խա­նութ­յու­նը, այլ նեն­գութ­յամբ ու քսութ­յամբ սպա­նել էր տվել իր հո­րեղ­բայր Վա­ղի­նա­կին և­ ին­քը գրա­վել իշ­խա­նութ­յու­նը ինչ­պես ար­քու­նի­քի հան­դեպ վար­ձատ­րութ­յան ար­ժա­նի գործ կա­տա­րող»[69]: Կար­ծում ենք, պետք չէ Ե­ղի­շե­ի այս վկա­յութ­յու­նը ըն­դու­նել ան­վե­րա­պա­հո­րեն, քա­նի որ ձգտե­լով ա­մեն կերպ նսե­մաց­նել Վա­սա­կին՝ նա Վա­սա­կին էր վե­րագ­րում բո­լոր տե­սա­կի հնա­րա­վոր ու անհ­նար հան­ցանք­ներ՝ կանգ չառ­նե­լով մի­ջոց­նե­րի խտրա­կա­նութ­յան առջև:  Կար­ծում ենք, որ Վա­սա­կը Ս­յու­նի­քի իշ­խա­նութ­յու­նը ստա­ցել է օ­րի­նա­վոր ճա­նա­պար­հով` ա­վա­գութ­յան կար­գի հա­մա­ձայն, քա­նի որ այդ ժա­մա­նակ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ նա էր հա­մար­վում Ս­յու­նի­քի իշ­խան­նե­րի մեջ ա­մե­նաօ­րի­նա­կա­նը և տոհ­մի  ա­վագ ան­դա­մը:  Պետք է ընդգ­ծել, որ Ար­շա­կու­նի­նե­րի և մարզ­պա­նութ­յան ժա­մա­նակ «տա­նու­տե­րա­կան իշ­խա­նութ­յու­նը տվյալ տոհ­մում ժա­ռան­գա­կան էր և մի ան­դա­մից մյու­սին էր անց­նում ա­վա­գութ­յան ի­րա­վուն­քով` ճիշտ այն­պես, ինչ­պես ֆեո­դա­լա­կան սեն­յո­րութ­յան մեջ»[70]:  Ա­մեն մի նա­խա­րա­րութ­յան մեջ իշ­խա­նութ­յունը պատ­կա­նում էր նա­խա­րա­րա­կան տոհ­մի  ներ­կա­յա­ցուց­չին, ո­րը կոչ­վում էր «տա­նու­տեր», «տեր» կամ «նա­հա­պետ», իսկ նրանց  իշ­խա­նութ­յան տակ գտնվող երկ­րա­մա­սը  ան­վա­նել են «տա­նու­տե­րութ­յուն», «տե­րութ­յուն»  կամ «նա­հա­պե­տութ­յուն»[71]:

Վա­սակ I Ս­յու­նին  5-րդ դա­րի հայ պե­տա­կան ու քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րից  ա­ռա­վել հա­կա­սա­կան  կեր­պար­նե­րից մեկն է: Մեր քննութ­յան շրջա­նա­կից դուրս է որ­ևէ գնա­հա­տա­կան տալ նրա գոր­ծու­նեութ­յա­նը, պար­զա­պես կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ նրա օ­րոք Ս­յու­նի­քը և Ս­յուն­յաց իշ­խա­նա­կան տու­նը հա­սավ իր քա­ղա­քա­կան հզո­րութ­յան և­ ազ­դե­ցութ­յան բարձ­րա­կե­տին, ին­չին Ս­յու­նի տոհ­մը, չնա­յած բազ­մա­թիվ փոր­ձե­րին, հե­տա­գա­յում չկա­րո­ղա­ցավ հաս­նել:  Կար­ծում ենք տե­ղին է Ն. Ա­կին­յա­նի հետև­յալ բնո­րո­շու­մը`«­Վա­սակ գոր­ծած էր դէպ­քե­րու  եւ պա­րա­գա­նե­րու ճնշու­մին տակ, կարճ ժա­մա­նա­կով: Ի­մաս­տուն ռազ­մա­գի­տու­թեան եւ խո­հեմ քա­ղա­քա­գի­տու­թեան թե­լադ­րու­թիւ­նը չէր չըն­դար­ձա­կել ռազ­մա­դաշ­տը եւ ապստամ­բու­թեան  տալ բո­ղո­քի կեր­պա­րանք ա­հա­ւոր թշնամ­ւոյն  բռնա­պե­տու­թեան դէմ: Վա­սակ չէր սխա­լած իր հա­շո­ւին մեջ»[72]

Վա­սակ I-ը  (410-452թթ.)  կա­ռա­վա­րել է 42 տա­րի, չնա­յած Օր­բել­յա­նը նրան տա­լիս է 39 տար­վա իշ­խա­նութ­յուն[73], իսկ մոտ 10 տա­րի (441-451թթ.) ե­ղել է Հա­յաս­տա­նի երկ­րորդ մարզ­պա­նը` հա­ջոր­դե­լով Վեհ­միհր Շա­պու­հին (428-441թթ.)[74]: Նա հա­վա­նա­բար ծնվել է մոտ 387թ.[75], և­ ինչ­պես նշում են աղբ­յուր­նե­րը, մինչև Հա­յաս­տա­նի մարզ­պան նշա­նակ­վե­լը նա ար­դեն փոր­ձա­ռու պե­տա­կան գոր­ծիչ էր և­ ար­դեն զբա­ղեց­րել էր Վիր­քի մարզ­պե­տի պաշ­տո­նը[76]: Թեև հստակ չենք կա­րող ո­րո­շել Վիր­քում նրա մարզ­պա­նութ­յան տա­րի­նե­րը, սա­կայն կա­րող ենք նշել, որ այդ ի­րա­դար­ձութ­յու­նը պետք է տե­ղի ու­նե­ցած լի­ներ 430-ա­կան թվա­կան­նե­րի վեր­ջին և 440-ա­կան թվա­կան­նե­րի սկզբին: 

Վար­դա­նանց պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո Վա­սա­կը կանչ­վեց պար­սից ար­քու­նիք և­ ապս­տամ­բութ­յան կազ­մա­կերպ­ման հա­մար բան­տարկ­վեց, որ­տեղ էլ մի քա­նի տա­րի անց մա­հա­ցավ[77]: Հա­վա­նա­կան ենք հա­մա­րում, որ  Վա­սա­կը մա­հա­ցել է 455թ.  68 տա­րե­կան հա­սա­կում[78]:

Օր­բել­յա­նի վկա­յութ­յամբ՝ Վա­սակ I-ը ու­նե­ցել է 2 որ­դի` Բա­բիկ ու Ատր­ներ­սեհ ա­նուն­նե­րով, և 1 դուստր, ո­րի ա­նու­նը չի նշում[79]: Վա­սակ I-ի եր­կու որ­դի­նե­րը 449թ. Գու­գար­քի Ա­շու­շա բդեշ­խի հետ որ­պես պա­տանդ մնա­ցել էին Տիզ­բո­նում[80]: Հա­վա­նա­կան է, որ ստա­նա­լով ապս­տամ­բութ­յան լու­րը՝ Հազ­կեր­տը հրա­մա­յել է մա­հա­պատ­ժի են­թար­կել Վա­սա­կի կրտսեր որ­դի Ատր­ներ­սե­հին, չնա­յած այդ մա­սին վկա­յող փաս­տեր չու­նենք: Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, Վա­սա­կի ա­վագ որ­դի Բա­բի­կը, իր հո­րեղ­բոր որ­դի­ներ Բաբ­կենն ու Բա­կու­րը աք­սոր­ված հայ նա­խա­րար­նե­րի հետ 463/4թթ վե­րա­դար­ձել են հայ­րե­նիք: Չ­նա­յած աք­սո­րին, հա­լա­ծանք­նե­րին ու հայ­րե­նազրկմա­նը՝ նա պահ­պա­նել էր ո­գու ամ­րութ­յունն ու քրիս­տո­նեա­կան հա­վատ­քը: Կար­ծում ենք, հենց նրան է վե­րա­բե­րում Գ­յուտ (461-478թթ) կա­թո­ղի­կո­սի ժա­մա­նակ` 470-ա­կան թվա­կան­նե­րի սկզբին վե­րա­բե­րող Փար­պե­ցու վկա­յութ­յու­նը, որ «այն ժա­մա­նակ թե­պետ կա­յին էլ բա­ցա­ռիկ քաջ ու ար­ժա­նա­վոր մար­դիկ, ինչ­պես քաջ տղա­մարդ Բա­բիկ Ս­յու­նին կամ Առ­նակ Ա­մա­տու­նին, կար­ևոր էին հա­մա­րում համ­բե­րա­տա­րութ­յամբ քրիս­տո­նեութ­յան հա­վա­տի մեջ մեռ­նել, քան թե փա­ռա­սի­րութ­յամբ ե­րե­րա­լով ու­րա­ցութ­յան մեջ կոր­չել»[81]: Ն­շա­նա­վոր պատ­մա­բան Ն. Ա­դոն­ցի կար­ծի­քով՝ Վա­սակ Ս­յու­նու որ­դի Բա­բի­կը, Ան­դո­կի որ­դի Բա­բի­կը և Վա­հա­նանց պա­տե­րազ­մի մաս­նա­կից Բաբ­կե­նը մեկ անձ­նա­վո­րութ­յուն են, ին­չը, կար­ծում են, միան­գա­մայն հիմ­նա­վոր­ված չէ[82]:

Վա­սակ I-ի բան­տար­կութ­յու­նից հե­տո Ս­յու­նի­քի տա­նու­տեր է դառ­նում  Վա­րազ­վա­ղա­նը (452-477թթ), ով ա­մուս­նա­ցել էր Վա­սա­կի դստեր հետ, սա­կայն շու­տով ա­մու­սին­նե­րի միջև ա­տե­լութ­յուն է ա­ռա­ջա­նում, և վա­խե­նա­լով Վա­սա­կի վրեժխնդ­րութ­յու­նից՝ Վա­րազ­վա­ղա­նը փախ­չում է Պարս­կաս­տան ու գոր­ծիք դառ­նում հա­զա­րա­պետ Միհր­ներ­սե­հի ձեռ­քին[83]:  Նա Ս­յու­նի­քի ա­ռա­ջին ու­րա­ցող իշ­խանն էր և «բա­զում ա­նի­րա­վութ­յուն­ներ կա­տա­րեց, Ս­յուն­յաց աշ­խար­հում կա­ռու­ցեց մոխ­րա­նո­ցի շատ տներ` իր տոհ­մը գայ­թակ­ղեց­նե­լու հա­մար, և … եր­կար ժա­մա­նակ դևից տանջ­վե­լով` սատ­կեց դառն ու չա­րա­չար մա­հով»[84],  25 տա­րի իշ­խե­լուց հե­տո[85]:

Բա­բի­կից հե­տո կա­ռա­վա­րած Ս­յու­նի­քի իշ­խան­նե­րին թվար­կե­լով՝ Ստ. Օր­բել­յա­նը Վա­րազ­վա­ղա­նից հե­տո նշում է 5 տար­վա ընդ­մի­ջում. «Այս­պես. Բա­բի­կը Ս­յու­նի­քի իշ­խա­նութ­յու­նը  ստա­նում է Շա­պու­հից և­ ապ­րե­լով [իշ­խա­նութ­յան մեջ] քսան­մեկ տա­րի` վախ­ճան­վում է: Ն­րա սե­նե­կա­պետ Սամ Գն­թու­նին իշ­խում է մեկ տա­րի: Վա­ղի­նա­կը` ի­նը, Վա­սա­կը` ե­րե­սու­նի­նը, Վա­սա­կի փե­սա Վա­րազ­վա­ղա­նը` քսան­հինգ: Հինգ տա­րի ընդ­մի­ջում՝ [է լի­նում]: [Ա­պա իշ­խում է] Գ­դի­հո­նը` տասն­յոթ տա­րի»[86]: Կար­ծում ենք, այս­տեղ պետք է մեկ ճշտում կա­տա­րել. քա­նի որ Վա­րազ­վա­ղա­նի 25 և Գ­դի­հո­նի 17 տա­րի­նե­րի իշ­խա­նութ­յու­նը` 25+17=42  հաշ­վե­լով՝ Վա­սակ I-ի կա­ռա­վար­ման վեր­ջին տա­րուց` 452թ. ստաց­վում է Գ­դի­հո­նի սպա­նութ­յան` 484թ., դրա­նով 5 տար­վա ընդ­միջ­ման տեղ չի մնում: 

Վա­րազ­վա­ղա­նի որ­դի­նե­րից մեզ հայ­տին են 2-ը` Գ­դի­հո­նը և Հազ­դը: Հազ­դը, ի տար­բե­րութ­յուն հոր` Վա­րազ­վա­ղա­նի և­ եղ­բոր` Գդի­հո­նի, հա­վա­տաց­յալ քրիս­տոն­յա էր և­ ակ­տիվ մաս­նակ­ցութ­յուն ու­նե­ցավ պար­սիկ­նե­րի դեմ 481-484թթ. ապս­տամ­բութ­յա­նը:  Ճար­մա­նա­յի ճա­կա­տա­մար­տում գե­րի ընկ­նե­լով՝ հրա­ժար­վում է կրո­նա­փո­խութ­յան ա­ռա­ջար­կից, ո­րի պատ­ճա­ռով էլ նա­հա­տակ­վում է Բագր­ևանդ նա­հան­գի  Բա­գա­վան գյու­ղի մոտ` Ն­պատ լե­ռան լան­ջին 482թ. սեպ­տեմ­բե­րին[87]:

Վա­րազ­վա­ղա­նին հա­ջոր­դեց նրա ա­վագ որ­դի Գ­դի­հո­նը (477-484թթ.),  ո­րը, հոր նման լի­նե­լով զրա­դաշ­տա­կան, նույն­պես բա­ցա­սա­կան դեր է խա­ղա­ցել Ս­յու­նի­քի և Հա­յաս­տա­նի պատ­մութ­յան մեջ: Նա հատ­կա­պես աչ­քի ըն­կավ Վա­հա­նանց 481-484թթ. պա­տե­րազ­մի ժա­մա­նակ՝ թշնա­մա­կան դիրք բռնե­լով ապս­տամբ­նե­րի նկատ­մամբ և­ ա­մեն կերպ ա­ջակ­ցութ­յուն ցույց տա­լով պար­սիկ­նե­րին: Նա, մի քա­նի ան­գամ պար­տութ­յուն կրե­լով ապս­տամբ­նե­րից, ի վեր­ջո սպան­վում է 484թ. Շի­րա­կի Ըշ­տե կամ Շ­տեա գյու­ղի մոտ տե­ղի ու­նե­ցած ճա­կա­տա­մար­տում[88]: Գ­դի­հո­նին հա­կա­ռակ Վա­հան Մա­մի­կոն­յա­նի հա­վա­տա­րիմ ա­ջա­կից­նե­րից էին Ս­յու­նի իշ­խան­ներ Բաբ­կե­նը, Բա­կու­րը և Հազ­դը[89]: Ինչ­պես նշել ենք, Բաբ­կեն և Բա­կուր եղ­բայր­նե­րը Վա­սակ Ս­յու­նու Ա­նա­նուն եղ­բոր որ­դի­ներն էին և 451թ. զրկվե­լով ի­րենց տի­րույթ­նե­րից՝ գե­րի էին տար­վել Պարս­կաս­տան: 12 տարվա գե­րութ­յու­նից հե­տո` 463/4թթ. վե­րա­դառ­նա­լով հայ­րե­նիք՝ նրանք հա­վա­նա­բար Վա­րազ­վա­ղա­նից ստա­ցել էին ի­րենց հո­րա­կան տի­րույթ­նե­րը, սա­կայն չէին հրա­ժար­վել քրիս­տո­նեա­կան հա­վա­տից և միա­ցան Վա­հան Մա­մի­կոն­յա­նի գլխա­վո­րած ապս­տամ­բութ­յա­նը: Ա­կո­ռիի ճա­կա­տա­մար­տի նա­խօ­րեին` 481թ., ապս­տամբ­նե­րը Սա­հակ II Բագ­րա­տու­նուն (460-482թթ.) նշա­նա­կե­ցին մարզ­պան, Վա­հան II Մա­մի­կոն­յա­նին (451-505թթ.)` սպա­րա­պետ, Բաբ­կեն Ս­յու­նուն էլ նշա­նա­կե­ցին Ս­յու­նի­քի տա­նու­տեր[90]: Բաբ­կեն I-ը (481-483թթ.),  ծանր վի­րա­վոր­վե­լով 482թ. Ճար­մա­նա­յի ճա­կա­տա­մար­տում, այլևս գոր­ծուն մաս­նակ­ցութ­յուն չի ու­նե­նում ապս­տամ­բութ­յան հե­տա­գա ըն­թաց­քին[91]:  Հա­վա­նա­կան է, որ նա շու­տով մա­հա­նում է ստա­ցած ծանր վեր­քե­րից՝ այդ­պես էլ չկա­րո­ղա­նա­լով ի­րա­կա­նաց­նել իր ե­րա­զան­քը` ի­րա­կան տեր դառ­նալ Ս­յու­նի­քի իր պա­պե­նա­կան իշ­խա­նութ­յա­նը:

Այս­պի­սով` պատ­մա­կան սկզբնաղբ­յուր­նե­րի  տե­ղե­կութ­յուն­նե­րի հի­ման վրա մեզ հա­ջող­վեց կազ­մել մինչև 5-րդ դա­րի վեր­ջը կա­ռա­վա­րած Ս­յու­նի­քի իշ­խա­նա­կան տան նա­հա­պետ­նե­րի հեր­թա­կա­նութ­յունն ու նրանց կա­ռա­վար­ման մո­տա­վոր ժա­մա­նա­կաշր­ջա­նը: Ս­տորև ներ­կա­յաց­նում ենք նաև մինչև 5-րդ դա­րի վեր­ջը իշ­խած Սյուն­յաց իշ­խան­նե­րի տոհ­մա­պատ­կե­րը.

    

[1] Հաշվի առնելով Անանուն անվան անբարեհնչունությունը՝ Սյունյաց օրիորդների՝ մեզ անհայտ անունների համար օգտագործել  ենք Սյունե  անունը:


[1] Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմանությունը Ա. Աբրահամյանի, Ե., 1986, էջ 70:

[2] Մ. Խորենացի,  Հայոց պատմություն, աշխարհաբար թարգմանությունը Ստ.  Մալխասյանի, Ե.,  1990, էջ 28:

[3] Նույն տեղում, էջ 76:

[4] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ.,  էջ 72:

[5] Նույն տեղում, էջ 73:

[6] Մ. Խորենացի, նշվ. աշխ.,  էջ 72, Ստ. Օրբելյան, նշվ. աշխ.,  էջ 73:

[7] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ.,   էջ 73:

[8] Մ. Խորենացի, նշվ. աշխ.,  էջ 72:

[9] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ.,  էջ 95, 100-101, 109:

[10] Նույն տեղում, էջ 199:

[11]Մ. Խորենացի, նշվ. աշխ.,  էջ 292-294:

[12] Ստ. Օրբելյան,  էջ 71:

[13] Նույն տեղում, էջ 71:

[14] Մ. Խորենացի, նշվ. աշխ.,  էջ 127-128:

[15] Ղ. Ալիշան,  Սիսական, Վենետիկ, 1898, յաւիելուածք, էջ 523:

[16] Հ. Մանանդյան, Երկեր, հ. Բ, Ե., 1978, էջ 124:

[17] Византийские историки, Дексипп, Эвнапий, Олимпиодор,Малх, Петр Патриций, Менандр,  Кандид, Ноннос и Феофан Византиец, переведенные с греческого Спири-доном Дестунисом “в типографии Леонида Демиса”, Санкт Петербург, 1860, отрывок 13, ст. 92.

[18] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 83:

[19] Հ. Մամիկոնյան, Տարոնի պատմություն, թարգմանությունը Վ. Վարդանյանի, «Խորհրդային գրող», Ե.,  1989. էջ 37-40, 45-46, 53, 57:

[20] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 75:

[21] Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց, աշխարհաբար թարգմ. ներած, և  ծանոթագր. Ա. Տեր-Ղևոնդյանի, Ե., 1977, էջ 126, 149:

[22] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 79:

[23] Ղ.Ալիշան, նշվ. աշխ., էջ17:

[24] Ս. Հախվերդյան, Վրաց տարեգրության մեջ հիշատակված Պերոզավր Սյունեցի իշխանի ինքնության հարցի շուրջ, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ, Հանրապետական գիտաժողովի նյութեր, «Իրավունք»,  Ե., 2009, էջ  82-85:

[25] Памяатники Грузинской исторической литературы VII, издат. “Мецниериба”, Обращение Грузии, пер. Е.С. Такайшвили, Тбилиси 1989,  ст. 15.

[26] Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին (V- XI դդ),  Լ. Մելիքսեթ-Բեկ, Գիրք Ա, Ե., 2013,  էջ 22, 174:

[27] Նույն տեղում, էջ 22:

[28] Картлис Цховреба,  изд. “Артануджи”, Тбилиси 2006. ст.  43, Վրաց աղբյուրները,  նշվ. աշխ.,  էջ 168:

[29] Памяатники Грузинской исторической литературы, VII, նշվ. աշխ., ст 7: 

[30] Փ. Բուզանդ, Հայոց Պատմություն, թարգմանությունը և ծանոթագրությունը Ստ. Մալխասյանի, «Երևանի համալսարանի հրատարակություն, Ե., 1987, էջ 37:

[31] Մենք գտնում ենք, որ պետք է հետևել հայ պատմիչների, մասնավորապես Խորենացու կողմից հայոց թագավորներին, մանավանդ 4-րդ դարին վերաբերող գահակալության տարիներին և ըստ այդմ էլ՝ փորձել ենք կազմել հայ Արշակու-նիների գահակալման տարիները, ինչը ստորև ներկայացնում ենք՝ սկսած Արտաշես II-ից.  Արտաշես II՝ 41 տարի  (65-106), Արտավազդ II՝ 1 տարի (106-107), Տիրան I՝ 21 տարի (107-128), Տիգրան III Վերջին՝ 42 տարի (128-170), Վաղարշ II՝  20 տարի (170-190), Խոսրով I-ին Մեծ՝ 48 տարի (190-238), անիշխանություն՝ 28 տարի (238-264), Տրդատ Մեծ՝ 56 տարի (264-320), Խոսրով II՝ 9 տարի  (320-329), Տիրան II՝ 11 տարի (329-340), Արշակ II՝ 30 տարի (340-370), Պապ՝ 7 տարի (370-377), Վարազդատ՝ 4 տարի (377-381), Արշակ II՝ 7, 5  տարի (381-389) և Վաղարշակ III՝  2 տարի (381-383), Խոսրով III՝ 7 տարի  (386-393), կրկին  8 ամիս (414-415), Վռամշապուհ՝ 21 տարի (393-414), Շապուհ Սասանյան՝ 4 տարի (415-419), անիշխանություն՝ 3 տարի (419-422), Արտաշիր III՝ 6 տարի (422-428): Արշակունի թագավորների գահակալման այս տարեթվերի հիման վրա էլ կազմել ենք նաև Սյունի և մյուս իշխանական տների իշխանների կառավարման տարեթվերը: 

[32] Մ. Խորենացի, նշվ. աշխ., էջ 169, Փ. Բուզանդ,  նշվ. աշխ., էջ 37:

[33] Նույն տեղում, էջ 178:

[34] Նույն տեղում, էջ 185:

[35] Ղ. Ալիշան, նշվ. աշխ., էջ 10:

[36] Նույն տեղում, էջ 10:

[37] Փ. Բուզանդ, նշվ. աշխ., էջ 47:

[38]Նույն տեղում, էջ 79-85:

[39] Նույն տեղում, էջ 71: 115:

[40] Մ. Խորենացի, նշվ. աշխ., էջ 186:

[41] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 86, Մ. Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից  աշխարհի, Ե., 1969,  էջ 81-82:

[42] Փ. Բուզանդ, նշվ. աշխ., էջ 381:

[43] Նույն տեղում, էջ 183

[44] Մ. Խորենացի, նշվ. աշխ., էջ 183, Ստ. Օրբելյան,  նշվ. աշխ., էջ 82, . Բուզանդ, նշվ. աշխ., էջ 183::

[45] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 82, Մ. Խորենացի, նշվ. աշխ., էջ 185, Փ. Բուզանդ, նշվ. աշխ., էջ 193:

[46] Մ. Խորենացի, նշվ. աշխ., էջ 194-195, Փ. Բուզանդ, նշվ. աշխ.,  էջ 163-165, 269:

[47] Փ. Բուզանդ, նշվ. աշխ., էջ 373:

[48] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 87-88, Մ. Կաղանկատվացի, նշվ. աշխ., էջ 82-83:

[49] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 88:

[50] Նույն տեղում, էջ 95:

[51] Փ. Բուզանդ, նշվ. աշխ., էջ 381:

[52] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 94:

[53] Մ. Խորենացի, նշվ. աշխ., էջ 206:

[54] Նույն տեղում, էջ 201:

[55] Փ. Բուզանդ, նշվ. աշխ., էջ 381:

[56] Памяатники Грузинской исторической литературы, VII, նշվ. աշխ., ст 13: 

[57] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 94:

[58] Ն. Ադոնց. Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Ե., 1987, էջ 507:

[59] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 94-95:

[60] Նույն տեղում, էջ 95:

[61] Կորյուն, Վարք Մեսրոպ Մաշտոցի, Ե., 1994,  էջ 47:

[62] Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Ե., 1994, էջ 136: Ղ. Փարպեցի, Հայոց պատմություն, Ե., 1982, էջ 205:

[63] Մ. Խորենացի, նշվ. աշխ., էջ 206:

[64] Փ. Բուզանդ, նշվ. աշխ., էջ 71:

[65] Նույն տեղում, էջ 21:

[66] Եղիշե, նշվ. աշխ., էջ 70:

[67] Ղ. Փարպեցի,  նշվ. աշխ., էջ 295:

[68] Կորյուն, նշվ. աշխ., էջ 47:

[69] Եղիշե, նշվ. աշխ., էջ 98:

[70] Ն. Ադոնց,  նշվ. աշխ., էջ 517:

[71] Հ. Մանանդյան, Ֆեոդալիզմը Հին Հայաստանում,  Ե., 1934, էջ 47-48:

[72] Ն. Ակինեան, Կարմիրն Վարդան եւ Աիարայռի ճակատամարտը, Վիեննա, 1951,   էջ 87:

[73] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 95:

[74] Նույն տեղում, էջ 99:

[75] Լեո, Երկերի ժողովածու, հ.  2, Ե., 1967, էջ 55:

[76] Եղիշե, նշվ. աշխ., էջ 96, Ղ. Փարպեցի, նշվ. աշխ., էջ 197:

[77] Ղ. Փարպեցի,  նշվ. աշխ., էջ 203, Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 103, Եղիշե, նշվ. աշխ., էջ 99-100:

[78] Լեո, նշվ. աշխ., էջ 86:

[79] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 100:

[80]  Ղ. Փարպեցի, նշվ. աշխ., էջ 129, Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 101:

[81] Ղ. Փարպեցի,  նշվ. աշխ., էջ 271:

[82] Ն. Ադոնց, նշվ. աշխ., էջ 307:

[83] Ղ. Փարպեցի, նշվ. աշխ., էջ 87, 89, Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 100:

[84] Ղ. Փարպեցի,  նշվ. աշխ., էջ 203

[85] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 95:

[86] Նույն տեղում, էջ 95:

[87] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 104-106, Ղ. Փարպեցի,  նշվ. աշխ., էջ 329, 343:

[88] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 103, Ղ. Փարպեցի,  նշվ. աշխ., էջ 371:

[89] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 104:

[90] Ղ. Փարպեցի, նշվ. աշխ., էջ 295:

[91] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 104: Ղ. Փարպեցի,  նշվ. աշխ., էջ 329:

More From Author

1 comment

Comments are closed.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի