Քավորը հին Վայոց Ձորում

Տիգրան Մկրտչյան

Վայոց ձորում քավորը տոհմական էր և փոխվում էր միայն այն ժամանակ, երբ սանամայրը անզավակ էր լինում, կամ շարունակ աղջիկ էր բերում, ինչպես նաև՝ երբ նորածին երեխաները մահանում էին։ Այսպիսի դեպքերում ասում էին, որ “քավորի ոդը՝ խէրով չի, բէխէրա”։ Սանամայրը քավորի հետ՝ “չխոսկան” էր։ Ե․ Լալայանը ականատես է եղել, թե ինչպես Խաչիկ գյուղում Թառանը (սանամոր անունն է) երեսը ծածկում էր, որովհետև քավոր Ղազարը հանդիպակաց լեռան վրա, երկու կիլոմետր հեռու՝ գութանն էր քշում։
Տոներին քավորին բաժին (նվեր) ուղարկելու սովորություն Վայոց ձորում չի եղել։
Ստորև Ձեզ եմ ներկայացնում մի հազվագյուտ լուսանկար, արված 1905 թ․ Արկազի Սուրբ Խաչ եկեղեցու պատի տակ։ Նկարում պատկերված են Արինից երկու եղբայրների ընտանիքներ։ Այստեղ հատկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում կանանց հագուստների վայոցձորյան տարազը։
Այս լուսանկարը մենք ստացել ենք Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի աշխատակից Կարինե Ստեփանյանից, որի համար հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը։

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Տեղ գիւղի պատմական յուշարձանները եւ նորայայտ վիմագրերը

Սաթենիկ Խուրշուդյան See author's posts Ընթերցված է՝ 57

Ութուքըշէր (արցախյան ավանդույթ)

Ութուքըշէրը Զատէգյան մի օր առաջ տօն օրա իլա̈լ քյօ̈հնա վըխտէն։ Ա̈զափ տըղէքյը, մընէլ ըխչիգյէքյը տո̈ւսըն…

Պատմական Հաբանդ գավառի Ակներ բնակավայրը

Հայկական տեղանունների ուսումնասիրությունը հայագիտության կարևոր բնագավառներից մեկն է դարձել մասնավորապես վերջին շրջանում՝ կապված տարածաշրջանի աշխարհաքաղաքական…

Նոր գիրք․ Գ․ Սմբատյան՝ «Բախում են դռներն ու դարպասները»

«Բախում են դռներն ու դարպասները» աշխատությունը ընդգրկում է 1949թ. հու­նի­սի 13-14-ի հա­յե­րի աք­սո­րի թեման։ Վավերագրական,…