Գիտաժողովի հրավեր․ “Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ”

01/06/2022
      Հարգելի՛ բարեկամներ,
      ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը սկսում է «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով գիտաժողովների շարք՝ նպատակ ունենալով առանձին-առանձին անդրադառնալու հայերենի 11 բարբառախմբերից յուրաքանչյուրին:
     Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու շարքի առաջին գիտաժողովին:  «Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որ համատեղ կազմակերպում են ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը և Արցախի պետական համալսարանը, խնդիր ունի նպաստելու բարբառախմբի՝ ինչպես պատմական, այնպես էլ համաժամանակյա դիտակետերով համակողմանի հետազոտությանը, նաև մեկտեղելու ջանքերը՝ ըստ հնարավորին դիմագրավելու որոշ բարբառային միավորների սպառնացող կորստյան վտանգին:
✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 20-ին և 21-ին:
✓   Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
✓  Գիտաժողովի կազմակերպիչներ՝ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ, Արցախի պետական համալսարան
✓  Գիտաժողովի ձևաչափը՝  առկա և հեռավար
✓  Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝
• հայերեն
• անգլերեն
• ռուսերեն
     Գիտաժողովին զեկուցումով մասնակցելու համար (առկա կամ հեռավար) անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը (տե՛ս հավելված 2) և ուղարկել viktorkatvalyan@mail.ru էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. սեպտեմբերի 15-ը (տե՛ս հավելված 1)։
     Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն ժողովածուով, յուրաքանչյուր հոդվածի անվճար կտրամադրվի օբյեկտի թվային նույնականացուցիչ (DOI)։
                                                                                                        Գիտաժողովի կազմկոմիտե
   Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետ՝  15.09.2022
   Մասնակցության հայտերի հաստատման վերջնաժամկետ՝  30.09.2022
   Հոդվածների ներկայացման վերջնաժամկետ՝      15. 10. 2022
   Հրապարակման ենթակա հոդվածների հաստատման վերջնաժամկետ՝ 15.11.2022
Աղբյուրը՝ http://language.sci.am/

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Ութուքըշէր (արցախյան ավանդույթ)

Ութուքըշէրը Զատէգյան մի օր առաջ տօն օրա իլա̈լ քյօ̈հնա վըխտէն։ Ա̈զափ տըղէքյը, մընէլ ըխչիգյէքյը տո̈ւսըն…

Արցախի հերոսական բնակավայրի պատմությունը

Մկրտչյան Է. Ս., Խծաբերդը և կյանքիս շառավիղը (հուշագրություն), Եր, «Ռեալ Պրինտ» հրատ, 2023, 280 էջ+58…

Սույն թվականի Նոյեմբերի 1-ին «Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը» ամփոփեց «Մեր բանն ու գործը» ծրագրի շրջանակում…

Հայկական մշակույթի հանրահռչակումը Եվրոպայում

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ 2024թ․ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը Ֆրանսիայի Ալֆորվիլ, Սենտ Էթիեն, Իտալիայի…