Սույն թվականի սեպտեմբերի 5-ին ԳՊՀ-ում տեղի ունեցավ սեմինար-դասախոսություն՝ «Հայոց լեզվի ծագումը և պատմական զարգացումը» և «Սյունիքի ու Արցախի տարածաշրջանի բարբառները» թեմաներով: Այն կազմակերպվել էր ԳՊՀ-ի ռեկտոր, ֆիզ.-մաթ. գ.դ., պրոֆեսոր Ա. Ղուկասյանի աջակցությամբ, Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և ԳՊՀ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ: Ուսանողների, դասախոսների և հայագիտությամբ հետաքրքրվողների համար սեմինար-դասախոսությանը վարեց Հրաչ Մարտիրոսյանը /Վանաձոր, Լեյդեն, Վիեննա/:
Դասախոսություններին կարելի է ծանոթանալ ստորև՝
Խնձորեսկ-և-Տըմբալասկ-տեղանուններըՀայերենի-հնդեվրոպական-ակունքներըՍյունիք-Արցախ-տարածքի-բարբառների-ստուգաբանություն.