Մարիամ Մխիթարյան
ԳՊՀ-ի հայոց լեզվի և գրականության 3-րդ կուրսի ուսանողուհի
Գորիսի բարբառը հայերենի հեռավոր ժամանակներից եկող բարբառներից է: Գորիսի բարբառի մեջ է մտնում Տեղ գյուղի խոսվածքը: Անդրադառնալով հնչյունական համակարգին`պետք է նշել, որ Տեղ գյուղի խոսվածքն ունի 41 հնչյուն, որից 9-ը ձայնավոր են, 32-ը` բաղաձայն: Ձայնավորներն են`ա, ա¨, ու , ու¨ , օ , օ¨ , է , ի , ը .ա-ն, օ-ն, ու-ն , է-ն, ի-ն, ը-ն արտաբերվում են ժամանակակից հայ գրական լեզվի համապատասխան հնչյունների նման, իսկ ա¨-ն, օ¨-ն, ու¨-ն քմային ձայնավորներ են:
Խոսվածքը հատկանշվում է որոշ լեզվական առանձնահատկություններով.
ա) քմային ա¨, օ¨, ու¨ ձայնավորները գործածվում են բազմաթիվ բառերում և մեծ մասամբ խուլի վերածվող ձայնեղներից հետո, ինչպես`բարակ <պա¨րա¨կ, գող< կ(յ)օ¨ղ, ձյուն <ծու¨ն:
բ) բառասկզբում գ, կ, ք բաղաձայնների քմայնացմամբ առաջ են եկել կ(յ), ք(յ) քմային բաղաձայն հնչյունները, ինչպես`գետ < կ(յ)էտ, գաթա<ք(յ)աթա, գալ <կ(յ)ա¨լ, Գրիգոր <Կյու¨րու¨քու¨ր
գ) բառասկզբի ո-ն դառնում է վէ (ո <վէ), ինչպես` ոչխար <վէխճար, որ <վէր , ոսկի< վեսկի
դ) միավանկ բառերի ժամանակ ու ձայնավորը դառնում է օ (ու<օ), ինչպես`շուն <շօն, քուն <քօն
ե) այ երկհնչյունը բառասկզբում և բառամիջում հնչյունափոխվելով սովորաբար դառնում է Է (այ<է), ինչպես`եղբայր <ախպէր, այծ <էծ
դ) այ երկհնչյունը բառամիջում դառնում է ա (այ<ա), ինչպես`հայր <հար, մայր <մար
ե) ույ երկհնչյունը բառամիջում դառնում է`
- է, ինչպես`քույր <քէր (ույ<է)
- ու, ինչպես`զրույց <զու¨րու¨ց (ույ<ու)
3.ի, ինչպես`կապույտ <կա¨պիտ (ույ<ի)
զ) բ բաղաձայնը բառասկզբում և բառամիջում դառնում է պ, ինչպես`բերան <պիրա¨ն, աղբյուր <ախպո¨ւր, բարուր <պարո¨ւր
է) դ-ն բառասկզբում դառնում է տ, ինչպես`դուռ <տո¨ւռ, դեղին <տեղին
ը) բառասկզբում ձ-ն դառնում է ծ (ձ<ծ), ինչպես`ձի<ծի, բառավերջում`ց, ինչպես`բարձ <պէրց
թ) բառամիջում չ բաղաձայնը դառնում է շ (չ<շ), ինչպես`աչք<աշկ
ժ) բառասկզբում ջ բաղաձայնը դառնում է ճ (ջ<ճ), ինչպես`ջրհեղեղ<ճիրհեղեղ
ի) յու երկհնչյունը ալյուր բառում դառնում է ի, ինչպես`ալյուր <ալիր, մնացած դեպքերում մնում է նույնը:
լ) յու երկնչյունը մի քանի միավանկ բառերում դառնում է ու, ինչպես`ձյուն <ծու¨ն
Խոսվածքը չունի ֆ բաղաձայն, գործածվում է փ-ն, ինչպես` կոֆե<կօփէ, կոնֆետ <կամփեդ, քեֆ <քեփ:
Հոլովման համակարգում ևս առանձնահատկություններ ունի.
Վերցնենք մարդ գոյականը: Սեռական հոլովում ու վերջավորություն ստանալու փոխարեն ստանում է ի, ինչպես`մարդ <մարդի: Բացառականում ուց վերջավորություն չի ստանում, այլ ավելանում են նեստան, անա մասնիկները և որոշյալ հոդը, ինչպես`մարդուն նեստան, մարդուն անա: Գործիական հոլովի ժամանակ ով վերջավորություն ստանալու փոխարեն, ստանում է ավ մասնիկը և ավելանում է ը հոդը, ինչպես`մարդավը:
Իրանիշ գոյականների ներգոյականը կազմվում է ում//ու¨մ վերջավորությամբ, որին ավելանում է ը հոդը, ինչպես`գոմում < կյո¨ւմո¨ւմը:
Խոնարհման համակարգում ևս առանձնահատկություններ ունի.
ա) անկատար դերբայը կազմում է ում//ու¨մ վերջավորություններով, ինչպես`բռնել <բռնում եմ < փըռնու¨մ եմ :
բ) ե խոնարհման բայերի ապակատարը կազմելու ժամանակ, երբ օժանդակ բայը անմիջապես հաջորդում է դերբային, օժանդակ բայից առաջ ավելանում է վ, իսկ ե խոնարհման սոսկածանցավոր բայը դառնում է ա խոնարհման, ինչպես`տեսնելու եմ <տսնալու վեմ:
գ) ե խոնարհման բայերի վաղակատարը կազմելու ժամանակ, ե խոնարհման բայը դառնում է ա խոնարհման, ինչպես`գրել եմ <կյի¨րա¨լ եմ:
Հաճախակի գործածում են ըստի//իստի, ըտի//իտի, ընդի//ինդի դերանունները, որոնք այլ բան չեն, քան գրաբարի աստի, անտի, անդի բառերի բարբառային արտահայտությունները, դրանց հետ ունենք ըտուք, ընդուք, ըտուքէր դերանունները:
Վերայ բառը Տեղ գյուղի խոսվածքում դառնում է յիրա//յիր¨ա, յըրա//յըր¨ա:
Խոսվածքի հոգնակիակերտ մասնիկն է նէ—ն, ինչպես`սեղաններ-սեղաննէ
Տեղ գյուղացին անմիջապես ճանաչվում է իր ունվա՛-ով:
Խոսվածքին բնորոշ բառեր
Հըղըցէ -ճանապարհ
Բուլի -հնդկահավ
Ղրմըցուքի -երջանկահիշատակ
թա¨նա¨գ -խաղողի թուփ
քիլիսա¨ր -լոբու ճիպոտ
կլխո¨ւվէ¨ր -ներքև
կլխիյե¨ր -վերև
ըռըխկալի -կափարիչ
ընդյո¨ւքեր -իրենք
կարտոպի -կարտոֆիլ
մա¨ժմահի -սկուտեղ
մըխիլա -շատ
տըկաթէր -բազուկ
ղաբաղաշու -դեմ-դիմաց
աշկառ -երևացող
ղոնաղ -հյուր
ստի -այսպես, ըտի -այդպես, ընդի -այնպես
քըզ տես -քեզ նման
բա¨լքի//բա¨լի -գուցե
ջուվար -մարդ
վէննը -ոտք
գիրա¨վա չօնէմ -ժամանակ չունեմ
հիլօ¨րվիլ -թեքվել
ստաքան -բաժակ
ղաթումը -մեկ-մեկ
միջրի -սնդուկ
քըշանը քիշէրավ -առավոտ շուտ
մըթնըժո¨ւռը//ժըմաժանք -իրիկնադեմ
աքէր -հորաքույր
հինչի ա գյա¨րա¨ -ինչի է պետք
եննան -հետո
բիբի -մորաքույր
տախտ -տեղերի դասավորություն
մըն թա¨վու¨ր -մի ձև
հա¨մա¨ն -նույն
հաջա¨թ -պետք
ո¨ւրգո¨ւնա¨շ -արևոտ տեղ
սուբահ -անպտուղ
փալա¨նդո¨ւզ -հագուստ կարող
լի -էլի
գա¨րմա¨ -աթար
կիլիպինձրիկի -գլուխկոնծի
դեհա -շուտ
յավաշ -յավաշ –կամաց -կամաց
նաղլը -հեքիաթ
կոխ կենալ -չարչարվել
փիադա -ոտքով
օրին դիբա(յ)ն -օրական մի քիչ
քա¨սա¨-կարճ
հերթ -երդիկ
քիմլա¨ր -գյուղի կենտրոն
բարա¨ -մուտք
քա¨հրիզ -տարածք
մաշա -շիշ
ա¨դա¨ -արա
մու¨զու¨կ -ավելուկ
լնգռահաշ -շատախոս
լայա¨ղ -հերիք
Օրհնանքներ
Կընընչ -կըրմըրում կէնաս:
Շտեղ վեր ք(յ)ինաս, առաչտ պա¨րի կ(յ)ա:
Մաշինիտ պագրիշկեքը միշտ խեր պա¨նի ք(յ)ինա, ռույլտ միշտ աչի իրա¨ շոռ տա:
Մաններտ շամ անես լոխին հետի:
Տոնտ, տո¨ւռտ լիգինն ինի:
Ծիլես, ծաղկես, օխտը վերթա¨վ սեղան նստես:
Տուռտ միշտ պա¨ց ինի, տաշտտ էլ լիգինը հաց ինի:
Տանտ միշտ խուխե լա¨ց ինի:
Պիրա¨նիտ ծիծաղ ինի, աշկտ էլ միշտ ցամաք ինի:
Ըստուծո օրհնանքը քըզ իրա¨ ինի:
Էն հացան օտես, վեր վեչ հատի, վեչ պըկասի:
Տո¨ւռտ փակես, հերթատ լցվե, հերթտ փակես, տըռա¨տ լցվե:
Անեծքներ
Յամանը, յարան քե նի կ(յ)ա:
Օխտը խոխա ինի, քե էրեն, խրավեն:
Իրեսիտ հավի թեպուռ փսնե:
Գյուլլան քե նի կյա:
Վեչ մըխթա¨րես, վեչ կընա¨նչես:
Յանըղարան քե տրաքե:
Խըռոկը-պըռօկը քե տանե:
Հեռավ, մըրմընջա¨վ ինգես:
Իլած օրտ սըվանա:
Անես, անես, կետին նստես ա¨լիր մաղես:
Վիզըտ ծոռ կենա:
Վըսկըռնետ շըներին փայ տա¨ռա¨:
Ճոխտիտ մըն պըտանում տինեմ:
Առած-ասացվածքներ
Դա¨դ է, դա¨դ, քըզանա դա¨դ :
Չայդանը վեր կյամա¨, չայնիկը տեղան յերա կենում:
Կատու իլած տեղըտ, ըտի մօկուն փռած չիր:
Մեծ յե¨քա¨ իսսան ես տա¨ռ¨ալ, էլլա էտ պլօթունըտ ծերքիտա¨:
Յեմիշը վեր տյուսա¨ կյա¨մ, խըյարը ընհամումա:
Ճըպատըտ քոլատ կըտրե:
Աստուծ ցավը տամա, բայց դե ճարն էլ նհետնա տամ:
Փեշա¨կը հա¨շվի մըն ա¨խպո¨ւրա¨, թող վեչ վարար անի, վըչ էլ պակաս անի:
Պիրա¨նա¨տ հա¨լա¨ կաթնի վետա կյա¨մ:
Մորը մըն օրհնանքը հազար անիսկա քանդում:
Մորը տես, նոր ըխճիկանն օզի:
Վեր տանը մըն կընեկա ինո¨ւմ, էտ տոնըտ շենա ինո¨ւմ,
Վեր էրկու կընեկա ինո¨ւմ, տոնը հարամա ինո¨ւմ,
Ամա վեր իրեք կընեկա ինո¨ւմ,
Թող ճիրհեղեղը կյա¨, էտ տոնըտ տանի:
Վեր փըսակվում են, առաջին տարումը մարթը պեցրո¨ւ ա¨ խոսում,
Կնեկը սուս-փուս լսումա:
Յերկրորթ տարումը կնեկնա պեցրո¨ւ խոսում, մարդը լսումա:
Մնացած վախտը էրկուսն էլ պեցրո¨ւ են խոսում,
Հըրըվանները լսում են:
[…] ենք ընթերցողին ներկայացնել մեր ապագա հետազոտողների փորձերը Սյունիքի հայագիտության ասպարեզում: Անհրաժեշտ […]
[…] ենք ներկայացնում մեր ապագա հետազոտողների փորձերը Սյունիքի հայագիտության ասպարեզում: Անհրաժեշտ […]
[…] մեր ապագա հետազոտողների փորձերը Սյունիքի հայագիտության ասպարեզում: Անհրաժեշտ […]
[…] եբք մեր ապագա հետազոտողների փորձերը Սյունիքի հայագիտության ասպարեզում: Անհրաժեշտ […]
[…] ենք մեր ապագա հետազոտողների փորձերը Սյունիքի հայագիտության ասպարեզում: Անհրաժեշտ […]
Comments are closed.