Categories: Գլխավոր

2016թ. օգոստոսի 6-ին կկազմակերպվի Շիկահողի եկեղեցու վերաօծման և բացման արարողությունը

Spread the love

Շիկահող

Շիկահող անունը առաջին անգամ հիշատակվում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի “Պատմություն նահանգին Սիսական” մեծարժեք գրքում: Շիկահողցիները եռանդուն մասնակցություն են ցուցաբերել 1905-1906 թթ․ հայ-թաթարական բախումների ժամանակ կազմակերպված ինքնապաշտպանական մարտերին, որոնցում հատկապես աչքի են ընկել Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սան, հետագայում ուսուցիչ, «Մշակի» թղթակից Սուլթան Տեր-Գևորգյանցը, քահանա Մարտիրոս Տեր-ՄովսիսյանՄելիք-Նուբարյանցը, Պապի Այվազյանը (Քաջ Պապի): Շիկահողում են ծնվել հոգևոր և հասարակական գործիչ, անվանի գիտնական Մեսրոպ Մագիստրոս Արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, Ղարաքիլիսայի ճակատամարտի հրետանու հերոս, հրամանատար Գուրգեն Տեր-Մովսիսյանը և այլ քաղաքական ու պետական գործիչներ և գիտության նվիրյալներ:Շիկահող
Ի դեպ գյուղացիները սիրում են պատմել, որ իրենց գյուղից էր նաև Ակսել Բակունցի «Մթնաձորի» հերոս Ավոն(իրականում Գաբրիել), ով հայտնի էր իր հոյակապ ֆիզիկական տվյալներով ու արջի հետ մենամարտով:Շիկահող
Շիկահողից է ծագում Նուբարյանների մելիքական տոհմը, որի շառավիղներից է բոլոր ժամանակների մեծագույն հայ բարերարներից մեկը՝ ականավոր քաղաքագետ Պողոս Նուբար Փաշան: Տոհմի Շիկահողում ծագելու լուռ և մնայուն վկան է Մելիք Նուբարյանցի տապանաքարը: ՇիկահողՏեղացիներն ակտիվորեն մասնակցել են նաև Հայրենական ու Արցախյան պատերազմներին: Գյուղացիներն ակնածանքով են խոսում այն մասին, որ թուրքերին երբևէ չի հաջողվել մուտք գործել իրենց հայրենի Գյուղի կենտրոնում է գտնվում Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին, որը 16-րդ դարի բազիլիկ կառույց է: Բեմի վրա ամրացված մի վիմագրից երեւում է, որ տեղում եղել է 13-րդ դարի կառույց (1215):Շիկահող Եկեղեցին փլուզման եզրին էր, քանի որ այն տուժել է 1930 — ական թվականների բոլշեւիկյան կարմիր աստվածամերժության հետեւանքով` քանդվել է թիթեղյա տանիքը, տարվել են զանգերը, կողոպտվել են ջահերը, մասունքները, գրքերը: Որոշակի բացասական ազդեցություն են թողել նաեւ 1992 թվականի հրետակոծությունները: Եկեղեցու բակում ամփոփված են Տեր-Մովսիսյան-Մելիք-Նուբարյան հոգեւոր հայրերը:Շիկահող
Ցավոք եկեղեցին չունի շինարարական արձանագրություն (կամ չի պահպանվել), որտեղ նշված կլիներ նաև կառուցման թվականը, սակայն ճարտարապետական առանձնահատկությունների հիման վրա կարելի է թվագրել ամենավաղը XVI դ․: Ամբողջությամբ շարված է ճեղքված գետաքարերով և կրաշաղախով: Թաղածածկ դահլիճի հորինվածքով միանավ բազիլիկ կառույց է: Այս տիպը, ճարտարապետական լուծումները և քարատեսակը բնորոշ են ուշ միջնադարյան Սյունիքի եկեղեցական ճարտարապետությանը, երբ սյունեցիները օգտվելով համեմատաբար խաղաղ իրավիճակից սկսեցին մոխրի միջից վեր հանել հոգևոր կյանքը ու գրեթե բոլոր գյուղերում կառուցվեցին եկեղեցիներ՝ գլխավորապես միանավ բազիլիկատիպ կառույցներ:
Շիկահող2012 թվականից “Երկիր եւ մշակույթ” կազմակերպության միջոցներով սկսվեցին եկեղեցու վերականգնման և գիտահետեազոտական ուսումնասիրությունների աշխատանքները։ Համբերատար, չորս տարիների ընթացքում ամբողջությամբ վերականգնվեց եկեղեցին։ 2016թ. օգոստոսի 6-ին կկայանա եկեղեցու վերաօծման և բացման արարողությունը։ Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց ովքեր սիրում են մեր պատմությունը, մշակույթը, բնությունը և մեր Առաքելական Սբ եկեղեցին։

Ստեփան Նալբանդյան, Ֆբ. էջ

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի